arcaxinfo | Unsorted

Telegram-канал arcaxinfo - ԱրցախԻնֆո / АрцахИнфо

4708

Новости и аналитика на армянском и русском 📢 Հետևեք մեզ 👇👇 ✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo Бот для связи с администрацией https://t.me/Arcaxinfofeedback_bot

Subscribe to a channel

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🤦Արցախից բռնի տեղահանված զինծառայողները, որոնք իշխանությունների հորդորով այրել են զինգրքույկները, չեն կարողանում լքել Հայաստանը.

Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները, որոնք մինչև Հակարիի կամուրջն անցնելը Արցախի իշխանությունների հորդորով այրել են զինգրքույկները՝ ադրբեջանցիների ձեռքը չընկնելու համար, Հայաստանում բազմաթիվ խնդիրների են բախվում։

«Փաստինֆոյի» հետ զրույցում «Հայաստանի ազատագրման բանակ» կամավորական ջոկատի հրամանատար Արսեն Վարդանյանն ասաց, որ ահազանգեր է ստանում Արցախից բռնի տեղահանվածներից, որոնք փորձում են հասկանալ, թե Հայաստանում ինչպես կարող են վերականգնել իրենց զինգրքույկները։

«Կան մարդիկ, որոնք ուզում են դուրս գալ երկրից, բայց նրանց թույլ չեն տալիս սահմանը հատել, քանի որ զինվորական գրքույկ չունեն։ Սա արցախցիներին անելանելի վիճակում է դրել, մարդիկ չգիտեն, կա՞ տարբերակ այդ գրքույկները վերականգնելու, և ինչ պետք է անել»։

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե արցախցի զինծառայողները կարող են ներգրավվել ՀՀ սահմանների պաշտպանության գործին՝ Վարդանյանը հայտնեց, որ այսօր առավոտյան իրեն ահազանգել էր մի կին, ով ամուսնու հետ զինծառայող է եղել Արցախում։

«Ամուսիններով զինծառայողներ են, ամուսինը մայորի կոչում ունի, իսկ ինքը ենթասպա է, իրենք գաղթելուց հետո եկել են Երևան, դիմել են ՊՆ-ին, բայց իրենց առաջարկում են ծառայության անցնել կամ Ջերմուկում, կամ Վարդենիսում։ Կինն ասում է, որ իրենք նաև ուսանող երեխաներ ունեն, ասում է՝ լավ, մենք էլ գնացինք Վարդենիս, սա նշանակում է, որ երեխանես այստեղ պետք է տուն վարձեն, իսկ իրենք Վարդենիսում կամ Ջերմուկում։ Հիմա այս մարդը ի՞նչ անի, ինչպես կարող է 2 տուն վարձել, էդ մարդիկ ոչ մի բան չունեն, կարո՞ղ են 2 տեղ տուն վարձել»։

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🇷🇺Граждане России, получившие отказы в выплатах для насильственных переселенцев из Нагорного Карабаха, — обращайтесь по данному вопросу в «Правовой Центр Гражданин»!

Необходимо иметь при себе документальные свидетельства об отказах в выплатах.

«Правовой Центр Гражданин» по вопросам соотечественников за рубежом.

Telegram: @citizen_office

Mail: citizen_office@mail.ru

#Соотечественники

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

😔Մեզ գերեզման լինի մի տեղ. մահից փախած մարդիկ մի փոքր հող են ուզում Բյուրեղավանում

Արցախում «Հայլուրի» մշտական թղթակիցներ Ծովինար Բարխուդարյանի և Տիգրան Գասպարյանի՝ Հայաստանում նկարահանած առաջին ռեպորտաժը. Բյուրեղավանում նրանք հանդիպել են բախտակից հաթերքցիներին: 

@News_5TV

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🙏😔Сегодня 6 годовщина смерти истинного патриота, крупнейшего мецената Левона Гургеновича Айрапетяна.

Он родился 12 марта 1949 года в селе Ванк Мартакертского района Республики Арцах.

Перечислять реализованные им проекты в Арцахе и Армении будет долго, поэтому предлагаем посмотреть документальный фильм о нем «Национальный Благотворитель». Левон Айрапетян был человеком, который всем сердцем любил свою Родину.

Документальный фильм - youtu.be/GsnHHsSqIio

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🤡Պաշտոնական այցերին Փաշինյանի երեխաները գնում են «թալանից բերված միլիարդներո՞վ».

«Մարդ բախտ ունենար՝ ԱԺ քպ-ական պատգամավոր լիներ, մի քիչ «դուխով» լիներ, մի քիչ էլ ժողովրդավարության իդեալներին նվիրված ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող լիներ ու ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասեր՝ «Մեծարգո պարոն վարչապետ, այն, որ Արցախի հարցը էսպես բարեհաջող լուծեցիք, որը բխեց, ինչպես Դուք էիք ասում, Հայաստանի ժողովրդի շահերից, Արցախի ժողովրդի շահերից և Ադրբեջանի ժողովրդի շահերից, շնորհակալ ենք ու ազգովի պարտական, որ այդ կարևոր խոստումը պահեցիք։ Հիմա հարցս վերաբերում է Արցախի խնդրից ավելի կարևոր մի հարցի, որը վերաբերում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և հանդուրժողականության հեղափոխության սկզբունքներին։

Այն, որ Ձեր պետական, պաշտոնական այցերին, ուղևորություններին մասնակցում են Ձեր երեխաները, նրանց մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը արդյոք «նախկինների թալանից կոպեկ առ կոպեկ հետ բերված միլիարդների՞ց» են փակվում. եթե այո, ապա ինչու՞ այդ գումարների շահառուն մեր երեսուն տարի կեղեքված ժողովուրդը չէ, եթե ոչ, ապա ժողովրդին ցույց կտա՞ք, որ Ձեր անձնական խնայողություններից են հատկացվում դրանք։ Եվ Ձեր դպրոցահասակ երեխաների դասարանցիները երբ հարցնում են, թե ու՞ր են իրենց բացակայող ընկերները, ուսուցիչները նրանց ի՞նչ են պատասխանում՝ «պետական կարևորագույն գործերով արտասահմա՞ն են ուղևորվել:

/Մենուա Սողոմոնյան/

@arcaxinfo

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

😏ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթին.

«Ա՛յ տղա, որ տենց առանց ամաչելու հելել Եվրոպական խորհրդարանում ելույթ էիր ունենում, որ ՀՀ-ն թավշյա հեղափոխությունից հետո դառել ա ժողովրդավարական երկիր, էն ո՞վ էր չագուչը ձեռը գնացել ընտրապայքարի: Էն ո՞վ ա, որ ով իր կամքին հակառակ ընտրվում ա ՏԻՄ ղեկավար, հաջորդ օրը կալանավորվում ա։ Դու չե՞ս էս ամենի ճարտարապետը, ԵԽ-ում քեզ սրբի տեղ ես ներկայացնում: Ընդեղ էլ մի քանի աննորմալ ծափ են տալիս, թե քո ինչի՞ն են ծափ տալիս՝ ո՛չ տեսքդ ա երևելի, ո՛չ գաղափարդ։ ՀՀ-ում այսօր բռնապետություն է:

Ամերիկայի ընկերներիցս մեկը զանգեց հարցրեց, թե ճիշտ ա՞, որ Նիկոլ Փաշինյանը մահացել ա։ Ես, հավատալով լուրի հավանականությանը, հարց տվեցի ֆեյսբուքյան էջում՝ ճիշտ ա՞, որ մահացել ա։ Երկու կեղծ էջից ընդամենը մուֆլոնները, գիտեք ինչ ա, հայկական ցեսղատեսակի ոչլխար, հայհոյանք գրեցին։ Մնացած բոլորը անխտիր ասում էին՝ ոչ թե մահացել ա, այլ սատկել ա, ո՜ւր ա լսենք էդ լուրը։ Քո մասին էր, Նիկոլ։ Մի քանի հարյուր մեկնաբանություն էր․ մի հոգի չասաց՝ վայ, ափսոս, օղորմի իրան։ Սաղ ասին՝ երբ է սատկելու, որ մենք լսենք էդ լուրը։ Սա՛ է քո ժողովրդական հեղինակությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

💼 Աշխատանք 🎨 Արհեստ

Globbing -ը տեղեկացնում է.

🦒Մեր ջանքերն ու ներուժը որոշել ենք ուղղել նաև այս նպատակին և մշակել ենք մի կարևոր նախաձեռնություն, որը կօգնի մեր հայրենակիցներին վերսկսել աշխատել և ստեղծել կայուն եկամտի աղբյուր։

📢Այսպիսով, եթե դուք աշխատել եք որևէ մասնագիտությամբ կամ տիրապետում եք որևէ արհեստի, սակայն չունեք տվյալ գործունեությունը վերսկսելու համար պարագաներ, @GlobbingArmenia-ն կհովանավորենք դրանց շուտափույթ ձեռքբերումը։

Դա կարող է լինել․ օրինակ՝
🔸Մատնահարդարման պարագաներ` մատնահարդարների համար,
🔸Համակարգիչ՝ ծրագրավորողների համար,
🔸Վառարան և հումք՝ հացթուխների համար․․․ և այլն։
Լրացրեք հարցաթերթիկը և մենք սիրով և ուշադրությամբ կուսումնասիրենք դրանք* ➡ https://rb.gy/41qqm

📢Ի դեպ, առկա է 50 լրացուցիչ աշխատատեղ Գլոբբինգում արցախցիների համար։ ➡ https://rb.gy/gadr1

*Դիմումները կընտրվեն ըստ կարիքների գնահատման։ Ընտրված դիմումների հասցեատերերի հետ կապ կհաստատեն 7 օրվա ընթացքում։

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

❗️Есть первые данные, что по больнице Аль - Ахли ударили бомбой МК84. Это американская авиационная бомба, способная пробить 38 см металла и 3,3 м бетона.

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

😔Մեր 30-ամյա հաղթանակը մեկ վայրկյանում փոշիացվեց․

Բագրատ Սրբազան

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🤷‍♂️🤦‍♂️Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները ԱՀ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով խորհրդակցություններ չեն ունեցել

Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները խորհրդակցություններ չեն անցկացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու հարցով։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հրամանագրի չեղարկման շուրջ պետք է բավականին լուրջ մասնագիտական քննարկումներ տեղի ունենան, պետք է տրվեն ճիշտ իրավական գնահատականներ․

«Գուցե կան այլ բազմաթիվ կառույցներ, որոնք օրեր շարունակ զբաղվո՞ւմ են այդ հարցով, սակայն հասկանալի պատճառներով չե՞ն բարձրաձայնում»,- նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ հրամանագիրը չեղարկելու բազմաթիվ հնարավորությունները կան․ «Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էին մինչև 2023 թվականի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություննոր անցկացնել, կարճ ժամանակ անց այդ նույն հրամանագիրն մեկ այլ հրամանագրով չեղարկվեց և Արցախում տեղի ունեցան ընտրություններ։ Իրավական գիտակցություն ունեցող անձինք հասկանում են այդ թղթի շուրջ իրականությունն ինչպիսին է։ Ինձ համար Արցախի հարցը փակված չէ, պայքարը կա ու շարունակվելու է։ Հիմա պետք է զուսպ լինել հաշվի առնելով այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գերեվարված է։ Յուրաքանչյուր քայլերով պետք է չափել՝ իրենց վնասո՞ւմ, թե՞ օգուտ ենք տալիս»։

Անդրադառնալով ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա, և դա իրականացնող լեգիտիմ մարմինը Արցախի ԱԺ-ն է, Մետաքսե Հակոբյանն ասաց․

«Մտքի փայլատակումները գուցե իր համար են նորություն, մնացած մասով առ այսօր մենք որև առաջարկ չենք ստացել, Սամվել Բաբայանի հայտարարության մասին էլ մամուլից ենք լսել։ Նա լիազորված չէ բոլորի անունիս հայտարարություններ անելու։ Հետևաբար ինչ ուզում է թող հայտարարի իր անունից։ Եթե նման բան կազմակերպվեր, մենք տեղյակ կլինեինք։ Նա իրատեսական բան չի ասում, բացի նմանատիպ հայտարարություններ անելուց։ Արցախի ընդդիմությունը շատ լավ է հասկանում այդ հրամանագիրը, որը նույնիսկ փաստաթուղթ էլ չի, որ այդքան լրջացնել։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթով չի կարող որևէ բան տեղի ունենալ, և դրանից քաղաքակա դիվիդենտներ կարողանան հավաքել ու զուգահեռ դրան ընդդիմությանը մեղադրել»։

«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով առայժմ որևէ խորհրդակցություն չի կայացվել․

«Այժմ Սամվել Բաբայանի խմբակցության ներկայացուցիչ Բաղունցը ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, և կարող է նման քննարկումներ անցկացնել։ Այսինքն՝ ոչ պաշտոնական տեսակետներ փոխանցվել են, բայց դեռևս պաշտոնական քննարկում չի եղել, գուցե լինի առաջիկայում։ Կարծում եմ՝ ինքնանպատակ պետք չէ դիտարկել նման հայտարարությունները, այլ պետք է ամբողջական ռազմավարություն ունենալ, այսինքն՝ դրան հաջորդող քայլերը պետք է հասկանալ, հասկանալ՝ արդյո՞ք դա իրատեսական է, պետք է հստակ ծրագիր լինի։ Եթե լինի ճանապարհ, ապա կարելի է տակտիկական քայլեր կազմել և առաջ շարժվել։ Պետք է լինի ամբողջական փաթեթ»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու է գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները եւ Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ։

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

❗️Փաշինյանը չի՞ ասում Հայաստանում որտեղ են ապրելու ադրբեջանցիները

Օգոստոս ամսին եղա Գեղարքունիքի մի քանի գյուղերում։ Ասեմ, որ հատկապես Վարդենիսի համայնքներում լավ հասկանում են ծանր իրադրությունը, որ իրենց է սպասում։ Մարդիկ ունեն հեռուստացույց, ինտեռնետ ու բոլորիս պես հավասար հետևում են գործընթացներին, ծանոթ են խոսակցություններին, որ Փաշինյան-Ալիև բանակցությունների կարևոր կետերից մեկը այսպես կոչված փախստականների վերադարձն է։

Կարդացել են Ալիևի ելույթը, որ՝ խաղաղության պայմանագրի կնքումից ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո պետք է այսպես ասած՝ իրենց փախստականները վերադառնան։ Ալիևն անգամ տալիս էր այն համայնքների ադրբեջանական անուները, որտեղ պետք է նրանք գան ապրելու։ Միայն Վարդենիսում գյուղերի թիվը, որոնցում ադրբեջանցիներ են ապրել սովետի ժամանակ, հասնում է 30-ի։ Ավելի կոնկրետ՝ 28 գյուղ։

Անհանգիստ են մարդիկ, և տեղին է անհանգստությունը, որովհետև Նիկոլի օրոք իրականություն են դառնում միայն սարսափ երազները։ Այդ գյուղերի բնակիչները հույս ունեին, որ Փաշինյանը հուլիս ամսին Վարդենիս այցի ժամանակ իրենց կհանդիպի, պարզաբանումներ կտա․ բայց ոչ, այդ մարդը մասնակցեց միայն շոուների։

Միայն իրենք չէ, որ ուզում էին հանդիպել․ ոստիկանությունը, օրինակ, աշխատանք տարավ անհետ կորածների հարազատների հետ, որ հանկարծ այդ օրը Մարտունի-Վարդենիս մայրուղին չփակեն, ինչպես որ պատրաստվում էին անել։ Նիկոլը մասնակցեց զինվորի տունդարձի բեմականացմանը, ինչ-որ գյուղի սկզբնամասում դհոլ-զուռնայով ակցիային, որի ժամանակ երեխաները մի լավ պարեցին թանկ հեռախոսներ նվեր ստանալու կապակցությամբ, բայց գյուղեր, որտեղ իրեն սպասում էին, չգնաց։

Ինչո՞ւ, օրինակ, չհանդիպեց էն գյուղացիներին, որոնց տները Փաշինյան-Ալիև պլանի տակ են։ Գնար ի՞նչ ասեր, ասեր ապագա կա՞։ Ո՞րտեղ։

Շարունակությունը՝ տեսանյութում

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Աստված հոգիդ լուսավորի եղբայր🙏

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

​​🤬🤦ՊՆ երկրորդ բանակային կորպուսում ծառայող ժամկետային զինվորների ծնողները բողոքում են՝ Գեղարքունիքի պետական սահմանը հսկող զինվորների հետ անմարդկային են վարվում։

Անանուն մնալու պայմանով «Հրապարակ»-ին զանգահարած սպայի մայրը պատմում է՝ հրամանատարները ծեծում են զինվորներին, իսկ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը՝ նման դեպքերը թաքցնում է, որպեսզի աղմուկ չբարձրանա։ 

«Ծնողները վախենում են խոսել բանակում տիրող բռնությունների մասին։ Գարիկ Պողոսյանի նշանակվելուց ի վեր՝ Վարդենիսում կատարյալ անարխիա է։ Իմ երեխան արդեն 2 ամիս է դիրքերից չի իջել, երեխաների մարտական հերթապահության ժամկետները խախտված են։ Երբ հարցնում ենք՝ ի՞նչն է պատճառը, պատասխանում են՝ զինվոր չկա, որ փոխարինեն։ Մեր երեխեքին անտերության են մատնել»,-ասաց նա։

Երկրորդ բանակային կորպուսը պաշտպանում է Մարտունուց մինչեւ Ճամբարակ ընկած ՀՀ պետական սահմանը։ Մեր զրուցակցի որդին այս պահին ծառայում է 2020թ․ Վարդենիս խոշորացված համայնքի Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի հատվածներում։ Սրանք Գեղարքունիքի մարզի այն գյուղերն են, որոնց մի մասը 2020թ․-ի պատերազմից հետո օկուպացվեցին ադրբեջանական զինյալների կողմից։ Զրուցակցիս խոսքով՝ թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված զինվորները ծառայում են անմարդկային պայմաններում։

«Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը զինվորների կյանքը վերածել է իսկական դժոխքի»,-ահազանգում է մեկ այլ զինվորի հայր։ Զինվորներին շարքի մեջ ծեծում են, իսկ Պողոսյանը, որ պետք է դեպքը ներկայացնի Ռազմական ոստիկանություն՝ թաքցնում է։ Ժամկետային զինծառայողներին ամիսներով դիրքերից չեն իջեցնում, իջնելուց էլ «օտպուսկ» են ուղարկում են այն զինվորներին, որոնց հայրերը մտերիմներ ունեն Պաշտպանության նախարարությունում։ Վարդենիսում ծառայող զինվորներից մեկը, որի հայրը «թափով» ծանոթ ուներ ՊՆ-ում, ամիսներով պառկած մնաց Երեւանի հիվանդանոցներից մեկում։ Երբ հարցնում էին՝ ինչ հիվանդ ես, ասում էր՝ գլուխս է ցավում։ Սա է մեր բանակի վիճակը»,-նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Գարեգին Պողոսյանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց Ազատ գյուղի հրդեհից հետո։ Մեր տեղեկություններով՝ Պողոսյանը այդ պաշտոնին նշանակվել է իր մտերիմ ընկեր ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի միջոցով։

/"Հրապարակ" օրաթերթ/

@arcaxinfo

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🤬Մինչ ՀՀ դե-ֆակտո վարչապետը Ստրասբուրգում դաշնակիցների դեմ բողոքներով և թշնամիներից խաղաղության աղերսներով լի ելույթ է ունենում, Ալիևը ժամանակավորապես օկուպացված Վարանդայում հայտարարել է.

🟥«Շատերը կրկնում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ցույց տվեցինք, որ ունի։

🟥Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման ամբողջությամբ փակված է»։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

❗️ 🤦Արցախցի ուսանողները՝ խտրականության զոհ

Իրենց հայրենիքից արցախցիների բռնի տեղահանումից հետո ՀՀ Կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց՝ հաջակցություն ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների։

Արցախցի ուսանողների համար, օրինակ, ծրագիր է իրականացվում, համաձայն որի՝ պետությունն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցելու է ուսման վարձերը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանողի, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանողի։ Նախագիծը, թեև առաջին հայացքից խնդրահարույց չէ, բայց և այնպես, խնդիր է առաջացրել մասնավոր բուհերում ուսումը շարունակել ցանկացող ուսանողների համար։

Այսպես, լրագրողները ահազանգ են ստացել ուսանողներից, որոնք Հայաստանի մասնավոր բուհերում են ուսումը շարունակելու։

«Մենք տեղեկացել ենք, որ մեր ուսման վճարները չեն փոխանցվելու, քանի որ ծրագիրը պետական բուհերի համար է միայն։ Հիմա մենք չգիտենք՝ ինչ ենք անելու։ Այդ վարձի հույսով էինք եկել, բայց պարզվում է, որևէ փոխանցում չի լինելու։ Դեկանատներից ասում են, որ որևէ գրություն չեն ստացել այն մասին, թե պետությունը ուսման վարձերը փոխանցելու է»,- ասել է ուսանողը։

ԿԳՄՍ նախարարությունից ասացին, որ որոշումը միայն պետական բուհերին է վերաբերում, թե ինչո՞ւ, պատասխանը հստակ է՝ այդպես է որոշվել։

«Մասնավոր բուհեր գնացած ուսանողները կա՛մ իրենց գրպանից պետք է վճարեն, կա՛մ՝ փաստաթղթերը տեղափոխեն պետական բուհեր։ Այս պահին այդպիսինն է որոշումը, հնարավոր է քննարկումներ լինեն ու այլ որոշում էլ ունենանք մասնավոր բուհերի համար»,- նշեցին ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից։

Նշենք, որ մեզ տեղեկացրին, որ առկախված է նաև այն ուսանողների հարցը, որոնք ՀՀ բուհերում էին սովորում առաջին կուրսից, նրանց ուսման վարձը փոխանցելու հարցն էլ դեռ լուծված չէ։

@arcaxinfo

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

❗Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան:

Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 - 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ:

Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ճկուն գրաֆիկ ունենալու հնարավորությունները և իհարկե գործող պարգևատրման համակարգը:

Այցելուներին սպասվում է հյուրասիրություն, լավ երաժշտություն և այլ անակնկալներ։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նախապես հետևյալ հղմամբ կամ հանդիպման ժամանակ, իսկ մանրամասների համար՝ կապ հաստատել Ընկերության ՄՌԿ բաժնի հետ՝ +374 44 444453 հեռախոսահամարով:

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🔥🔥ДОРОГИЕ ДРУЗЬЯ!🔥🔥

    ‼️Сегодня, в 20:00 по Москве и в 21:00 по Еревану, приглашаем вас в голосовой эфир канала
СИЛЬНАЯ АРМЕНИЯ
@armsilaRU
на разговор с
Виктором Согомоняном,доктором политических наук, профессором МГИМО

📌 Подключайтесь к эфиру,
делитесь анонсом, задавайте вопросы и будьте активны

Эфир будет проходить здесь:
👉 @armsilaRU👈

    ❗️  Ждём всех ❗️          

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի «Արդարության» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը, Արցախի իբրև լուծարմա մասին, առոչինչ է ոչ ոք չի տեսել այն, ուստի հանրաքվեով անկախություն հռչակած Արցախի Հանրապետությունը չի կարող մեկ հոգու ստորագրմամբ լուծարվել:

Մեզ հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը նաև հայտարարեց, թե Սամվել Բաբայանն իրականում կողմ է եղել նոր նախագահի ընտրությունների անցկացմանը, իսկ հիմա հայտարարում է, թե դա հիմք եղել, որ Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնի:

https://www.youtube.com/watch?v=V-8rw5bvGOo&t=2s

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Пашинян укрепляет свои позиции кадрами русофобской партии «Республика» Арама Саркисяна, отдавая предпочтения тем, кто занимается, исключительно, хейтингом Роберта Кочаряна.
Война с Арцахом продолжается и после насильственной депортации Республики. Власти Армении просто игнорируют коллег из Арцаха, показательно удерживая под стражей родных и близких павших героев.
Обзор масс медиа от Бориса Мурази.

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Вы можете увидеть сообщение, которое было опубликовано на официальной арабской странице армии израильского режима в соцсети Х, а затем удалено:

▪️Из-за нехватки лекарств и медицинского персонала было решено разбомбить больницу в секторе Газа и устроить им милосердную смерть.

@parstodayrussian

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

❗Հաղորդագրություն

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / MWCC NGOը Գեղարքունիքի մարզի  Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի տարածքներում գտնվող  արցախցի ընտանիքներին ապահովում է հետեւյալ պարագաներով!!

🌱սնունդ (մակարոն, վերմիշել, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ, ձեթ, թխվածքաբլիթ, թեյ, սուրճ)

🌱մանկական կաթ, շիլաներ, ցանափոշի, կաթի և ջրի շշեր

🌱մանկական տակդիրներ տարբեր չափսերի

🌱հիգենիկ պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ, լողանալու գել, շամպուն, ամանի հեղուկ, կանացի միջադիրներ, լվացքի փոշի 4 կգ, օճառ, խոնավ անձեռոցիկ)

🌱անկողնային պարագաներ, վերմակ, բարձ, սպիտակեղեն

🌱տաք  հուդի, բաճկոն

Հեռ 094 211396

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածել են Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին։ Նախնական տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ի հարձակման հետևանքով զոհվել է մոտ 800 քաղաքացիական անձ՝ կանայք, երեխաներ, տարեցներ…

Մերձավոր Արևելքում կրքերը մաքսիմալ բորբոքված են։ Այնտեղ կարող են տեղի ունենալ ամենաանսպասելի զարգացումները։ Իսրայելի արևմտյան դաշնակիցները նոր ուժեր են կենտրոնացնում տարածաշրջանում։ Պարզ է, որ ռեգիոնալ պատերազմը սարերի ետևում չէ։ Պատերազմ, որը չի սկսվել և չի էլ սահմանափակվելու Մերձավոր Արևելքով։

Այդ պատերազմը սկսել է 2020թ. Արցախում։ Սա նոր աշխարհակարգի ձևավորմանը միտված պատերազմ է, որը դեռևս ընթացքի մեջ է։ Ավելին, այդ պատերազմը դեռևս չի ավարտել իր գործը նաև մեր տարածաշրջանում։

Ազգադավ կապիտուլյանտի ելույթից հետո Եվրախորհրդարանում երեկ հնչած ծափահարությունների ձայնը դեռ երկար է լսվելու Հայաստանի սահմաններում։ Ռեգիոնալ մեծ պատերազմում դավաճանների այս իշխանությունները շարունակում են զոհել մեր շահերը Ալիևի ու Էրդողանի նպատակներին։ Ամեն ինչ կարող է շատ արագ զարգանալ, բայց ոչ ոք թող չասի, թե նաև անսպասելի։

Ցավոք, Հայաստանի սպասելիքները հիմա միայն վատթարագույնն են։ Ներքին և արտաքին թշնամիները շարունակում եմ ակտիվ գործել մեր դեմ։

@Կանչ

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

❗️ 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւիկ Վիրաբյանին (Տաթեւ Արցախ), շուրջ 25 օր է, ինչ կալանքի տակ են պահում. նա միակ կին քաղբանտարկյալն է, որը կալանավորվել է սեպտեմբերի 19-ին` ի պաշտպանություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ:

Տաթեւիկ Վիրաբյանին մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու համար: Կալանավորումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, նրա վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում վատացել էր, բայց նույնիսկ դա չազդեց քաղաքական իշխանությունների կողմից կայացված որոշման վրա:

Իսկ ո՞վ է Տաթեւ Վիրաբյանը: Նրան ՔՊ-ն վաղուց էր թիրախավորել: Բանն այն է, որ Տաթեւը իշխող խմբակցության պատգամավոր, տխրահռչակ Հովիկ Աղազարյանի դեմ դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Աղազարյանի վարքը, սակայն ԱԺ-ն այդպես էլ չձեւավորեց հանձնաժողովը: Պատճառն այն էր, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով օգտատերը հայտարարել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ հրապարակել էր անպարկեշտ նամակը:

Պատգամավորի եւ տիկնոջ միջեւ խնդիրը եղել էր այն, որ Տաթեւ Վիրաբյանը, տեսնելով Աղազարյանի վիրավորական ու հայհոյախառը գրառումները զոհվածների թեմայով, անձնական նամակ էր գրել պատգամավոր Աղազարյանին եւ նախատել ու ամոթանք տվել: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նրան եւս հայհոյել էր: Իհարկե, դրանից հետո ծերունի պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց մինչ օրս:

Աղազարյանը պատասխանատվության չի ենթարկվել նաեւ այս տարվա սեպտեմբերի 27-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում հայհոյելու, դրանից առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրելու եւ թափելու համար: Այսինքն՝ իրավապահ համակարգը տոտալ անգործության է մատնված, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, փոխանակ քրեական արարքներ գործած օրենսդրին պատժի, Տաթեւ Վիրաբյանին է կալանավորել:

/"Ժողովուրդ" օրաթերթ/

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

⁉️Արցախ վերադառնալու ճանապարհ կա՞. միայն մեկ տարբերակ են տեսնում բռնի տեղահանվածները

@News_5TV

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Փաշինյանն իր հակառուսական ելույթով արժանացավ եվրոպացիների բուռն ծափերին I ԼՈՒՐԵՐ I 19:30 I 17.10.23

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Հրապարակվել է այն բուհերի ցանկը, որտեղ Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը

Ցանկերում ներկայացված են նաև կրթաթոշակների առավելագույն չափերը և ուսման վճարների չափերը։

Ցանկերին ծանոթացեք այստեղ։

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Հոկտեմբերի 1-ից Արցախից բռնի տեղահանված թոշակառուները չեն ստանում իրենց կենսաթոշակները, իսկ այնտեղի պետական աշխատողները` աշխատավարձերը։ Հարցը մինչ օրս օդում կախված է։

▫️Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը @ArmeniaSputnik-ին ասաց, որ բոլոր հարցերը կարգավորելու համար պետք է բարձր մակարդակով հանդիպում կայանա, կոնկրետ քաղաքականություն որոշվի։

▫️ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից @ArmeniaSputnik-ին հայտնեցին, որ քննարկումներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։

▫️Վիրաբյանը վստահեցրեց` սոցապ նախարարությունից իրենց էլ չեն հայտնել, թե ինչ աշխատանքներ են տարվում կամ նախապատրաստվում, ոչ էլ հրավեր է եղել քննարկումներին մասնակցելու։

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Երբ մարդկանց գլխում ուղեղի փոխարեն աղբ է լցված... 🤷

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Россиюшка даже переворот в Армении не смогла сделать , с ехидным выражением лица глумится над Путиным Никол .

Честно говоря если бы мне кто-то сказал это 5 лет назад , я бы плюнула в лицо 😂

Дорогой Владимир Владимирович, та мразь которую ты спас своими руками и обрек на муки в том числе этим мой народ , сейчас глумится над твоей страной и над тобой .
P.s. Виноваты конечно мы первые в том , что Ники дышит до сих пор . Но сути не меняет . Никол такая же подстилка Кремля , как и турции и Азербайджана и Запада .
Скоро приедет в РФ и скажет что его не так поняли . В Кремле сглотнут и позовут его на ужин .

Вот такая вот real politic ценой жизни моего народа .

Читать полностью…

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

🔻 У Мгера Геворгяна в Степанакерте был магазин оптики.

Сейчас Мгер вынужден распродавать чудом спасенные товары, практически на улице, на проспекте Комитаса, рядом с супермаркетом SAS.

Если есть люди, которые могут помочь ему с помещением, или работайй пишите Мгеру в фейсбук.

Пост в рамках бесплатной рекламы #БизнесИзАрцаха

Читать полностью…
Subscribe to a channel