Новости и аналитика на армянском и русском 📢 Հետևեք մեզ 👇👇 ✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo Бот для связи с администрацией https://t.me/Arcaxinfofeedback_bot
🤡Ой, а гиде диревни азерпайтжан, каторий диревнее даже динозавров, да?
Аря диревни азерпайтжан нэ нарисавали, да?
Эта фсио хитри армиани дали на лапу картографу, сто працентаф.
Карта Фра Мáуро — круглая карта мира 1459 года (диаметром около 2 метров) венецианского монаха Фра Мауро с острова Мурано и картографа Андреа Бьянко. Шедевр был изготовлен по заказу будущего португальского короля Аффонсу V, который высоко оценил мастерство и предоставил сенату Серениссимы сведения о португальских открытиях у берегов Африки, а также информацию о внутренних районах Западной Африки.
Вот ссылки
https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%80%D1%82%D0%B0_%D0%A4%D1%80%D0%B0_%D0%9C%D0%B0%D1%83%D1%80%D0%BE
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/1b/FraMauroDetailedMap.jpg
https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:Fra_Mauro_map,_sector_XXVII.jpg
https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:Fra_Mauro_map,_sector_XXVIII.jpg
@arcaxinfo
Объединив в 2018 году министерства спорта культуры, образования и науки в одно, вражеская команда пашиняна пять лет разрушала все эти направления так, что складывалось ощущение, будто спортсмены начали заниматься наукой, а ученые -пинать мячи. Волна вредительства докатилась и до учебников, по которым семиклассники будут изучать историю Армении.
В новых учебниках масса не только грамматических ошибок (к примеру, диаспора вдруг обрела множественное число), но и фактологических искажений и откровенного вранья.
Объем материала сокращен, изложен запутанным языком.
К примеру, из учебника полностью пропала глава «Большой и Малый Айк» с пятнадцатью провинциями, изложена балканская точка зрения образования нашего этноса. Агванк (историческое название местности, где ныне расположена часть Азербайджана) представлен как Азербайджан, а на картах времен Тиграна Великого появилась Турция, которая образовалась то только через 1000 лет.
«Такое ощущение, будто автор этого учебника - Ильхам Алиев»- говорит заслуженный педагог, историк Армен Саркисян.
Искаженные карты, на которых исчезла Восточная Армения, искаженные факты создатели этого бреда называют «помарками», хотя очевидна преднамеренная подрывная работа.
Апага пришел в ваши дома, гордые граждане Армении.
🤦♂️«Армяне стали первым народом, которые согласились сдать часть Родины, ради сытого живота»
Читать полностью…🤷🤡Այս պահին այդ ուղղությամբ քննարկումներ ու աշխատանքներ չեն տարվում. Արման Սարգսյանը` արցախցի զինվորականներին ՀՀ բանակում ներգրավելու մասին
ՀՀ ՊՆ փոխնախարարն ԱԺ–ում լրագրողներին հիշեցրեց, որ ինքն ասել է, որ ցանկալի կլինի, որ նրանք ներգրավվեն հայկական զինված ուժերում։
@ArmeniaSputnik
Наш мобильный штаб в Раздане завершил сегодня работу в рамках краткосрочной программы медицинской помощи вынужденным переселенцам их Арцаха.
5000+ человек получили помощь:
✅ консультации врачей
✅ средства гигиены для женщин и детей
✅ детское питание до 3 лет
✅ медикаменты
Помогайте нам помогать!
Мы переходим к долгосрочным программам помощи. Следите за новостями.
❗️🤷♂️Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա:
Իհարկե, դա չի խանգարում Ալիևին խոսել գաղութատիրական բարդույթով տառապող Փարիզի մասին: Դա չի խանգարում նաև Փարիզին հանդես գալ պրոհայկական հռետորաբանությամբ: Խոսույթը խոսույթով, իսկ ՛՛հողի վրա՛՛ եկամտաբեր համագործակցությունից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել:
Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ հնարավոր բացման հեռանկարի ներքո: Հիշեցնեմ, որ 2020 թ.-ից ի վեր Բաքուն խոստանում է Եվրոպային միջանցքով գազամուղ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ անցկացնել: Բնականաբար, Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման նպատակով:
Նշեմ, որ Total Energies-ի տնօրենների խորհրդում ներառված են Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող մարդիկ:
👆Особенно важно это понимать некоторым политикам и псевдо-экспертам, ожидающим восхождения французских кораблей на армянское нагорье.
/Վահե Դավթյան/
❗️Արցախի ներկայացուցչության դեմ տեղին ունեցած իրադարձությունները, որոնք ակնհայտորեն հրահրված էին հայաստանյան իշխանությունների և նրանց ծառայություն մատուցող քաղաքական դիակների կողմից, մասնակցային առումով, այնուամենայնիվ, միատարր չէին և բաժանվում էին 3 հիմնական խմբերի:
Առաջին խումբ, կազմակերպված` մի քանի տասնյակ կազմող անձինք էին, որոնք համախոհությամբ ասոցացվում էին Փաշինյան-Սամվել Բաբայան տխրահռչակ տանդեմին:
Ենթադրելի է, որ նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր, որը պետք է ուղեկցվեր կոնկրետ անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ և դրանով ամբողջությամբ փակվեր Արցախի էջը:
Երկրորդ խումբ, կոնկրետ անձինք էին, ովքեր տեղեկություններ ունեին այն մասին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման և հատկապես դրա վերջին օրերին խիստ կասկածելի ֆինանսական գործարքներ է իրականացրել, հարստացել ու հարստացրել իր թիմակիցներին կամ իր կողմից տարբեր օպերացիաներ իրականացնող խմբերին:
Այս մարդիկ իրենց պատկերացրած ձևերով փորձում են հասնել Արայիկ Հարությունյանի, նրա տարբեր թիմակիցների և ըստ իրենց` ապօրինի հարստացների պատժվելուն:
Երրորդ խումբ, այստեղ մարդիկ էին, ովքեր պարզապես փորձում են հասկանալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու իրենց սոցիալական հարցերը, ի՞նչ է ենթադրում նախագահի հայտնի հրամանագիրը և ի՞նչ է իրենց սպասվում:
Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում:
Պատերազմը, շրջափակումը, չդադարող ճգնաժամները մարդկանց վրա ծանր հոգեբանական ազդեցություն են թողել և նրանց դարձրել խիստ էմոցիոնալ:
Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր` տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը` իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ:
/Տիգրան Աբրահամյան/
@arcaxinfo
🤢Վաղը Թեհրանում տեղի կունենա 3+3 ձեւաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպումը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` բացի տարածաշրջանային հարցերից նախատեսվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների քննարկում:
Նշենք, որ նախորդ հանդիպումներին Վրաստանը չի մասնակցել ու այն տեղի է ունեցել փաստացի 3+2 ֆորմատով
🟥Ադրբեջանի Հանրապետությունը ձևավորվել է 20-րդ դարի սկզբում և իր մեջ ընդգրկել է տարածքներ ինչպես Հայաստանից (Նախիջևան, Դաշտային և Լեռնային Ղարաբաղ), այլև տարածքներ, որտեղ բնակվում էին այլ ազգեր – կովկասյան և հնդեվրոպական լեզուներով խոսող տեղաբնիկ էթնոսներ։
♦️Հյուսիսում պատմականորեն ապրում էին լեզգիներ, ավարներ, ուդիններ, հարավում՝ թալիշներ, Աբշերոնում՝ թաթեր։ Այս ժողովուրդները ազերի-թուրքերից սկզբունքորեն տարբերվում են ոչ միայն ծագմամբ և լեզվով, այլև կրոնով:
♦️Բնիկ ժողովուդրների թիվը տարեցտարի նվազում է Ադրբեջանի ձուլման քաղաքականության հետևանքով։ Նրանց իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են. նրանց ազգային ինքնության ցանկացած հստակ դրսևորում անվանվում է «անջատողականություն»:
♦️Օրինակ՝ բնիկ ժողովուրդներն իրավունք չունեն իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրել բնակության վայրերում, նրանք չունեն իրենց ազգային դպրոցները կամ մշակութային կենտրոնները, իսկ տեղական իշխանություններում հազիվ թե գտնես տվյալ տարածքի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։
🔍Մանրամասները կարդացե՛ք «Հայկական ալիքի» հոդվածում։
Հայկական ալիք | @hayaliq
❗️🤦Վեդիի ծննդատանը մայրը տղա երեխա է լույս աշխարհ բերել եւ նրանից հրաժարվել։
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նորածնի ծնողները ամուսնալուծված են։ Դեպքի մասին իմացել է երեխայի հայրը, որը ներկայացել է հիվանդանոց ու ասել, որ ինքը երեխայի հայրն է ու իր երեխային կպահի։
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, իրավապահները գտել են մորը ու տարել բաժին։
Բուենոս Այրեսից Հատուկ չվերթով Երևան է ուղարկվել հումանիտար օգնություն` ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության համար
Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը։
Նախաձեռնությանը, բացի Արգենտինայի կառավարության և այլ գերատեսչությունների, մասնակցել է նաև Արգենտինայի հայ համայնքը:
Առաքելությունը կյանքի կոչելուն իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան։
@ArmeniaSputnik
🤷🤢Էս երեքի միջից չարիքը բաբայան սամոն ա։
Ոչ քոչարյան անդոնը, ոչ էլ առավել ևս արսենյան գուգոն Արցախի համար ոչինչ չեն արել, կռվում ընկեր չեն կորցրել։ Ավելին, միշտ այդ հողը համարել են ադրբեջանական ու չեն թաքցրել դրա մասին բարձրաձայնել։ Էտ սամոն ա ընկեր կորցրել, էտ նաև սամոյի միջոցով ա էտ հողն ազատագրվել։ Բայց արի ու տես, որ էսօր մեջներից ամենուրախը հենց սամոն ա...
Ոչ անդոնի մոր գերեզմանն ա մնացել Ստեփանակերտում, ոչ էլ գուգոյինը։ սամոյի մոր գերեզմանն ա Ստեփանակերտում։ Ու ինքն առաջինը փախավ Արցախից, ու բերանը մինչև ականջները բաց հաջորդ իսկ օրը Հ1-ով գլուխ գովաց սեփական հայրենիքից առաջինը փախնելու, գլուխ գովաց մոր գերեզմանը ժամ առաջ թուրքին թողնելու, գլուխ գովաց ընկերների արյամբ ազատագրված հողը րոպե առաջ ծախելու փաստով։
բաբայան սամոյի տեսակը չարիք ա, որովհետև ինքը սրբություն չունի... ու ինքն ուրախ ու հպարտ ա էտ փաստով։
Ինքը բերանը բաց ման ա գալիս Երևանում, կարևորը նիկոլն իրա հաչալու ու արցախցիներին պառակտելու դիմաց օրվա թուլափայը տա, մնացածը՝ հող, հայրենիք, արյուն հեչ...
հ.գ. հավասարապես չարիք են նաև բաբայան սամոյի դուդուկի տակ պարող արցախցիները։
Լավ հիշեք, որ սամոն իրա շահի համար սաղիդ դեմ կտա, խղճի խայթ էլ չի զգա։
Իրա մոր գերեզմանից լավը չլնեք։
⁉️«Արցախյան խռովություն» կամ Զարյան փողոցի «ապստամբները». ովքե՞ր սադրեցին և ինչո՞ւ
#սադրանք
@News_5TV
❤️В семье Мартиросянов, потерявших во время 44-дневной войны сына Левона, родились девочки-близнецы.
Читать полностью…🤦Ու սա չեն գրում ոչ մի լրատվականով...
Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Շուշանիկ Փափազյանի, Թալինի դպրոցներից մեկի քպաթուրքական տնօրենը սեռական բնույթի գործողությունների է դրդել 13 տարեկան աղջկան։
Բնականաբար, քպաթուրքական խունտային հավատարիմ ծառայող պոլիցայները կոծկելու են նման բանը, քանի որ դպրոցի տնօրեն կոչված այլասերվածը իշխող աղբակույտին նվիրված անձնավորություն է։
Թե՞ մոռացաք, թե ո՞նց հենց նույն շրջանի ղեկավարը ծեծել էր հիվանդ երեխայի, հայհոյել մի այլ անչափահասի և թորքի անձնական օգտագործման քննչականը ոչ մի հանցանք չգտավ տվյալ կենդանու արարքի մեջ...
@arcaxinfo
❗️ Ուր է անհետացել Արցախի ներդրումային հիմնադրամի 69 մլդ․ դրամը․ ովքե՞ր են եղել ներդրողները և ի՞նչ մութ պատմություն կա․
Մի քանի օր առաջ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել էր Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառություն ստացած 30 իրավաբանական անձանց տվյալները, որոնք ընդհանուր առմամբ հիմնադրամին պարտք են ավելի քան 69 միլիարդ դրամ գումար: Ընդհանրապես Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված շատ մութ պատմություններ կան, որոնք երկար ժամանակ հանդիսացել են արցախցիների քննադատության ու քննարկման առարկան: Այդ թեման առավել արդիական է դարձել հատկապես հիմա, քանի որ տեղահանության հետևանքով ՀՀ-ում հայտնված արցախցիներն անընդհատ ստեղծված իրավիճակի համար մեղավորներ են փնտրում, իսկ մեղավորների շարքում նաև պետական միջոցները ժամանակին անվերադարձ օգտագործած անձինք ու պաշտոնյաներն են դիտարկվում:
ArmLur.am-ը, ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի կողմից հրապարակված ցանկում ներառված կազմակերպությունները, պարզել է, որ դրանցից յուրաքանչյուրը կապված է հայաստանյան կամ արցախյան այս կամ այն պաշտոնյայի հետ: Օրինակ «Ար Փաուեր» ՍՊ ընկերությունը ներկայացնում է «Մաղավուզի» քարածխի հանքը:
«Գոլդ Սթար» ՓԲ ընկերությունը պատկանում էր շվեյցարահայ Վարդան Սերմաքեշին: Ընկերությունը զբաղվում էր ոսկու հումքի արտահանմամբ, հանքավայրը ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ է:
«Դոմինիկ Սիստեմ» ՍՊ ընկերությունը կապվում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Սարգսյանի հետ, ով Արցախում զբաղվում էր շինարարությամբ:
«Պետրոլ Սերվիս և Էվե Քոնսթրաքշն» կազմակերպությունները պատկանում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մտերիմ Էդուարդ Վերդյանի ընտանիքին:
Ցուցակում կան կազմակերպություններ, որոնք կապված են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի մտերիմ շրջանակի հետ, շոշափվում է Արցախում երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոմիտաս Կարապետյանի անունը:
ArmLur.am-ը փորձեց պարզել, թե հիշյալ պարտավորությունները բռնագանձելու համար ընդհանրապես Հիմնադրամի կողմից միջոցներ ձեռնարկվել են, թե ոչ: Պարզվեց, որ թեև դրանք ժամկետանց պարտավորություններ էին շուտվանից, սակայն դատական կարգով բռնագանձման գործընթաց նախաձեռնվել էր 2023թ. հուլիս ամսից, Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությամբ: Ի դեպ Արցախի կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հիմնական պատճառը պայմանավորված էր հենց այդ գործընթացով: Պարզվել է նաև, որ հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցերը պետական տուրք չվճարելու պատճառով Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումներով վարույթ չէին ընդունվել, սակայն Գուրգեն Ներսիսյանի պահանջով դրանք բողոքարկվել են վերաքննության կարգով, առաջին ատյանի դատարանի ակտերը բեկանվել և հայցերը ընդունվել էին վարույթ, սակայն դրանից հետո որևէ տեղեկություն չկա, թե դատարանը ինչ է արել այդ հայցերի հետ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի և առաջին ատյանի դատարանի նախագահի հետ, սակայն ապարդյուն:
@arcaxinfo
❗️ 🤬Բռնի տեղահանված արցախցիները չեն կարողանում Հայաստանում որեւէ գործարք անել. Ասում են՝ Լեռնային Ղարաբաղի գրանցում ունեք,իսկ ԼՂ-ն այլեւս չկա, իսկ նոր գրանցումն էլ չեն ձեւակերպում.
«Փաստինֆոն» ահազանգեր է ստանում Արցախից բռնի տեղահանվածներից առ այն, որ իրենց՝ ժամկետը լրացած վարորդական իրավունքի վկայականները Հայաստանի իրավասու մարմինները հրաժարվում են փոխարինել կամ ժամկետը երկարացնել։
Բռնի տեղահանված Արսենի վարորդական իրավունքի ժամկետը լրացել է հոկտեմբերի 7-ին։
«Գնացի ԳԱԻ, դիմեցի, որ երկարացնեն, ասեցին, թե հիմա ինչ-որ խնդիր կա, 4 օրից մոտենանք։ 10 օրից նորից գնացի, ասեցին, դեռ խնդիրը լուծված չի։ Իրենց ասում եմ՝ օրական մինչև ժամը 3-4-ը ձեզ այդ հարցով երևի մոտ 300 մարդ դիմում է, ինչո՞ւ լուծում չեք տալիս, ասում են ինչ-որ մարմին է ստեղծվելու, որը խնդրին լուծում կտա։ Արդեն 20 օրից ավելի է ոչ մի տեղաշարժ չկա։ Ոչ մի մարմին էդպես էլ չի ստեղծվել ու ոչինչ էլ չեն արել»,- «Փաստինֆո»-ին պատմել է Արսենը։
Նա տարակուսած է, վարորդական իրավունքն իրեն շատ է անհրաժեշտ ու իր մտահոգությունների մասին ասել է նաեւ ճանապարհային ոստիկանությունում. «Ասացի, բա որ պարեկը կանգնացնի՝ ինչ անեմ, ասում են, եթե բարի պարեկ լինի, մարդկային լինի՝ ձեր իրավիճակի մեջ կմտնի՝ չի տուգանի։ Ասում եմ՝ ձեր ասածին հավատո՞ւմ եք, ասում են՝ չգտենք ինչ անել»։
Արսենը պատմեց, որ խնդիրը բոլոր արցախցիներին է վերաբերում, թեև ինքը վարորդական իրավունքն ստացել է Սևանում, բայց անգամ այդ պարագայում՝ հրաժարվում են այն փոխարինել։
«Ասում եմ՝ ես հաշվառված եմ Սևանում, սրանո՞ւմ է խնդիրը, գնա՞մ Սևան, մի քանի պատուհան այն կողմ աղջիկ էր նստած, ինչ ասում էինք՝ ճպացնում էր, ասաց՝ նշանակություն չունի, որտեղ եք վարորդական իրավունք ստացել, Ձեր գրանցումը Ղարաբաղի է, իսկ Ղարաբաղ էլ չկա։
Ինձ խորհուրդ տվեցին Հայաստանի գրանցում ստանալ, ես էլ գնացի անձնագրային բաժին, ուզում էի գրանցումս փոխել, բայց էնտեղ էլ պատասխանեցին, որ հրաման է տված. «արցախցիների գրանցումը հլը որ չեն փոխում»։
Փորձեցի նաև մեքենայի համարները փոխել, այդ գործարքն էլ հրաժարվեցին անել, ասում եմ, եթե տեղահանված եմ ու ուզում եմ մի մեքենա վերցնել՝ տաքսի քշել, որ ընտանիքս պահեմ, դա՞ էլ չեմ կարող անել, ասում են՝ ոչ»։
Արսենն ասաց որ մեքենան իր համար հիմա անհրաժեշտություն է, քանի որ Երևանում բնակարան վարձել չի կարողացել, ստիպված էր մայրաքաղաքից դուրս բանակարան գտնել, սակայն մայրը վատառողջ է ու պարբերաբար Երևան բերելու անհրաժեշտություն կա, որպեսզի բժիշկների հսկողության տակ լինի։
«Փաստինֆոն» խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեց նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, մեզ առաջարկեցին՝ գրավոր հարցում ուղարկել։
@arcaxinfo
🤷Հայաստանը սպասում է ՌԴ–ից զենքի մատակարարմանը, որի գումարն արդեն վճարված է․ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին, թե կան արդյո՞ք հստակ ժամկետներ` նա պատասխանել է, որ «ցանկացած պայմանագիր նախատեսում է և՛ ժամկետներ, և՛ այդ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»։
📎Մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկատվությունը, թե Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։ ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել էին, որ ապրանքը վաղուց պատրաստ է, բայց ՀՀ ՊՆ-ն չի կարողանում այն տեղափոխել Հայաստան։ Ավելի ուշ, ըստ թերթի տվյալների, Հայաստանը հանկարծակի հրաժարվել է ՌԴ–ի հետ պայմանագրերից, փոխարենը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ։ Օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ՊՆ, բայց պատասխան դեռ չի ստացել։
❗Դիմում եմ ՀՀ Կառավարությանը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր քաղաքացիների կողմից, ս.թ. սեպտեմբերի 25֊ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակաընթացքում, տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ՆԵՐԵԼ։
Գիտակցելով, որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդները Արցախում երթևեկել են առանց արագաչափերի հսկողության։ Մգեցված ապակիների, ապահովագրության, տեխնիկական զննման և մի քանի այլ հարցերի նկատմամբ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ավելի լուրջ վերահսկողություն (շուրջ 10 ամիս վառելիքի սղության պատճառով մեքենաները համարյա չեն շահագործվել և այլն)։
Հակառակորդի շարունակական ռազմական ագրեսիա, շրջափակում, բենզինի պահեստի չարաբաստիկ ողբերգություն, որից հետո բռնի տեղահանում վարորդները հայտնվելով ՀՀ֊ում վարել են մեքենաները ճանապարհներին քիչ ծանոթ լինելով և ծանր հոգեբանական վիճակում։
Եթե գրառումս համապատասխան գերատեսչության պատասխանատուներին չհասնի, այն կներկայացնեմ գրավոր։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին էլ խնդրանքս այն է, որ հնարավորինս շուտ ադապտացվենք մեզ համար նոր պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգությունը պահելով զերծ մնանք պատահարներից և տուգանքներից։
/Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյան/
@arcaxinfo
❗️❗️Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության` Նախիջևանում և օկուպացված Արցախում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ երկու կողմերի հատուկ նշանակության ջոկատները (այսպես կոչված «կոմանդոները») իրականացրել են վարժանքներ, որոնց սցենարը նախատեսում է ներթափանցում թշնամու օպերատիվ տարածք և այդտեղի բնակավայրերում տեղակայված թշնամու զինված խմբերի չեզոքացում:
Կռահու՞մ եք, թե ում դեմ է այս նախապատրաստությունը և որո՞նք են այդ բնակավայրերը:
Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից հետո Հայաստանում որևէ լուրջ զորավարժություն չի եղել:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇲 🇺🇸 Дорогие друзья из Лос-Анджелеса!
4 и 5 ноября в зале Тамар и Ваче Манукян в Пасадене выступит ДРАМАТИЧЕСКИЙ ТЕАТР АРЦАХА им. Ваграма Папазяна.
Театр представит спектакль «Три яблока падают с неба» в постановке Карине Кочарян.
Наверняка, вы знаете, насколько ценно, воодушевляюще и важно ваше присутствие!
Наряду с бесконечным моральным удовлетворением вы прикоснетесь к высокому искусству.
#Армения_Арцах_Диаспора
😔Ամեն օր ականատես ենք լինում իշխանություն կոչվածի կամ մեզ կրակի բերանը տվածի նորանոր «ուրախ տրտինգներին»։
Երեկ սոցիալական ցանցերում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը, ինչպես նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դիվային ժպիտով ճեմում կամ դեմարկացիոն ստուգիչ քայլերով չափչփում էին Երևանի փողոցները։
Եթե ուշադրություն դարձրել եք նրանց ոտքերին, նրանք ոչ թե քայլում, այլ կարծես ճռվողալով թռչում էին։ Արցախը հանձնելուց ու Հայաստանը հերթի մեջ դնելուց հետո նրանց քեֆին քեֆ չի հասնում։ Նրանց ոտքերին ոտք է բուսել, ձեռքերին՝ ձեռք․․․
Ընդամենը օրեր են, որ Արցախը հայաթափվել է։ Իշխանության ներկայացուցիչները շնչելու ժամանակ չպիտի ունենան։ Երկիրը ոչ թե հազարավոր, այլ հարյուր հազարավոր խնդիրների ծանրության տակ կքված է։ Մինչդեռ իշխանավորներն այնպես թեթև են քայլում, ասես Արցախը բեռ է եղել իրենց մեջքին ու նետել, ազատ, թեթև, ուրախ, զվարթ զբոսնում են։ Ու այս մարդիկ մեղավոր են փնտրում Արցախը հանձնելու մեջ, երբ իրենց ողջ տեսքը կանչում է՝ ի՜նչ լավ է առանց Արցախ։
Ակամայից հիշում եմ 44-օրյա կամ Նիկոլի հրեշավոր պատերազմից հետո բժշկի պատմածը․
«Զինվորը գիտակցության եկավ ու առաջին հարցը, որ տվեց սա էր՝ Շուշին կա՞։ Երբ ասացի, որ ոտքերդ ամպուտացրել ենք, նա էլի հարցնում էր՝ Շուշին կա՞։ Նրան չէր հետաքրքրում իր վիճակը, նա ուզում էր իմանալ՝ Արցախը կա՞։ Փորձում էի կրկին նրա ուշադրությունը կենտրոնացնել ոտքերի վրա, որոնք չկային, նա անտարբեր էր ու միակ բանը, որ հետաքրքրում էր նրան, սա էր՝ Շուշին կա՞։ Երբ կախեցի գլուխս, իսկ կողքիս կանգնած քույրը կամացուկ ասաց, որ Շուշին ընկել է, զինվորն այնպես գոռաց, որ ինձ թվում էր՝ խլացա» ։
Իշխանավորները շարքային մի զինվորի վարքագծի տարրն անգամ չունեն։ Նրանց համար Արցախը բեռ է եղել։ Հողն անգամ, որ տասնյակ հազարավոր զինվորների արյամբ մարդացել ու ողբում է, նրանք չմարդացան․․․
Ազգին ծաղրել կնշանակի նրանց նկարները տեղադրելը, թող ճեմեն, թռչեն, ուրախանան։ Արցախը չկա, Հայաստանը հերթի մեջ է։ Տեղադրում եմ շարքային մի զինվորի նկար, ով կռվում ու ցավում է իր հողի համար։
/Հասմիկ Բաբաջանյան/
@arcaxinfo
Հունց ըլ ճարալ էն է😂/channel/PotomkiNjdeh/29640
Читать полностью…❗️ Բա ասում եք «նախկիններն են տվել»…
Մի հատ որ խնդրեմ կասեք՞ եթե նախկիններն էին տվել՝ապա ինչու՞ են ադրբեջանական դրոշները նոր հայտնվում Արցախի նախագահականի վրա…
Հաաա,երևի էսա կասեք նախագահներ Սարգսյանն ու Քոչարյանը ձեր փրգիչ նիգոլի նման խելացի և կրթված չէին,դե մարդիկ տառերը չէին ճանաչում(կամ էլ երգիրը նենց էին թալանել որ մի հատ գրիչ չկար)որ գնային կապիտուլյացիա ստորագրեին…եկավ ձեր իմաստուն,մոմի նման արդար նիգոլը ու Արցախը հանձնեց որ դուք հանգիստ աբրեք։
Շատ մի ուրախացեք,նման տեմպերով շարունակվելու պարագայում այս դրոշները հայտնվելու են նաև Հայաստանի այն 8 գյուղերի գյուղապետարանների վրա՝որոնք ձեր փրգիչը պատրաստվում է հանձնել որպես «անկլավ»...
Հ.Գ.Հազարավոր զոհերն էին ափսոս…»։
/Արշակ Աբրահամյան/
ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը հայտարարել է, թե «տեղի ունեցածը (Արցախի հանձնումն ու արցախահայերի բռնագաղթը) Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ողբերգություն»:
Ինչքան էլ դժվար լինի դեսպանի խոսքին վերաբերվել առանց էմոցիաների, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Կոպիրկինն անկեղծ է: Մոսկվայի համար տեղի ունեցածը չի կարող ողբերգություն չլինել՝ թե մարդկային, թե քաղաքական և թե աշխարհաքաղաքական առումով:
Անկախ նրանից, թե ինչպիսի «փաստարկներ» ու «արդարացումներ» կհեչցվեն, միևնույնն է՝ Մոսկվան կորցրել է ՌԴ-ի հանդեպ աշխարհում ամենամեծ համակրանքն ունեցող արցախահայերի (և ոչ միայն) լոյալությունը: Միաժամանակ, ՌԴ-ն վերածվել է մարդկային ու աշխարհաքաղաքական «ֆուֆլոյի», որի «թթու ջուրը» ՌԴ ներկա և ապագա ղեկավարները դեռ խմելու են:
Դեսպանը շատ լավ հասկանում է, որ հայերի ընկալումներում Մոսկվան այլևս Մոսկվա չէ, Մոսկվան՝ Տիզբոն է: Մյուս կողմից՝ վիճակը ինչ-որ կերպ շտկելու համար ՌԴ-ն ստիպված է լինելու ահռելի ռեսուրսներ ծախսել և ջանքեր գործադրել: Այնպես որ, դեսպանը ճիշտ է ասում՝ տեղի ունեցածը նաև Ռուսաստանի համար է ողբերգություն:
@Կանչ
Մի կիրակի առավոտյան մարդիկ կարթնանան հրթիռների ու արկերի ձայներից, որոնք կըկնեն մայրաքաղաքի վրա։ Խուճապը կտարածվի երկրով մեկ, հարավից ու արևելքից փախստականների լայնածավալ հոսքը կփակի գլխավոր մայրուղիները, իսկ զորքը կշարունակի սպասել գերագույն գլխավոր դավաճանի հրամաններին։
Նա ելույթ կունենա ԱԺ -ում ու կհայտարարի, որ մեզ դավաճանել են մեր դաշնակիցները, հենց նրանք են պարտավոր մեր փոխարեն կռվել թշնամու դեմ, հետևաբար ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի...
Ժամեր անց զորքը այդպես էլ չի ստանում համարժեք մատակարարում ու հակահարձակման հրաման, ինչի հետևանքով թշնամու զորքը կճեղքի պաշտպանական գիծը և դուրս կգա մայրուղի։
Դեպի մայրաքաղաք շարժվող թշնամու տանկերի շարասյունը լայնորեն կհեռարձակվի մամուլում, միջազգային հանրությունը խիստ կոչեր կհնչեցնի, կողմերին զսպվածության կոչեր կանի, իսկ գերագույն գլխավոր դավաճանը իբրև թե ստիպված հանդես կգա ելույթով' որպեսզի կարողանա փրկել 2.5 մլն մարդու, ինքը ստորագրում է կապիտուլյացիա և հանձնում է միջանցքը։
Մարդիկ կերջանկանան իրենց փրկությունից, բայց միայն քչերը, շատ քչերը կհասկանան, թե ինչպես երկու երկրների ղեկավարները հաջողությամբ իրականացրին իրենց պայմանավորվածությունը և ճիշտ խաղացին իրենց դերերը։
❗Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները. Արման Թաթոյան
Читать полностью…Глава минобороны Франции заявил, что Париж и Ереван в воскресенье оформят договоренности по поставкам французских вооружений, в частности, в сфере ПВО.
Читать полностью…🤷Ուժայինների պետերը մարդկանց են խոշտանգում, այս մասին ամիսներ շարունակ ահազանգվում է, կան նաև տուժողներ, ովքեր դիմել են դատարան, բայց դե բնականաբար, ոչ ոք քյարամովին չի բռնի...
Читать полностью…Կարմիր խաչը ցույց է տվել, թե ինչպես է շարունակում Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի որոնումները։ Նրանց տրամադրվում է սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում են կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծում Հայաստան տեղափոփվելու համար:
@ArmeniaSputnik