Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելելու է Կոտայքի մարզ։
Ներկայացնում ենք Սրբազան Հոր՝ Հրազդանում, Չարենցավանում և Աբովյանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
⚡️GALLUP International Association»-ի հարցման արդյունքների համաձայն քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել Փաշինյանի իրականացրած սահմանազատմանը
«Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող ՀՀ սահամանգծման և սահմանազատման գործընթացը»․
Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
Լիովին դրական – 16,7%
Ավելի շուտ դրական – 21,2 %
Ավելի շուտ բացասական – 17,5 %
Ընդհանրապես բացասական – 39,4 %
Դժվարանում եմ պատասխանել – 5,2 %
❌«ՌԴ-ն չի հանձնել Ղարաբաղը, 📌բայց չեմ կարծում, թե մենք ամեն ինչ արեցինք պատերազմը կանխելու համար»․ Զատուլին
‼️ ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն, սուտ է և ուղղված է ԼՂ-ի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը»․ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել:
‼️ «Պարոն Արմեն Գրիգորյանը իր աղմկահարույց հայտարարությամբ Ռուսաստանին վերագրեց ԼՂ կորստի, հանձնման պատասխանատվությունը։
‼️ Ռուսաստանը հայտնվեց շատ բարդ, ես կասեի հիմար վիճակում, քանի որ կողմերի, նախևառաջ հայկական կողմի խնդրանքով ԼՂ-ում տեղակայելով իր խաղաղապահներին, Մոսկվան հետագայում չստացավ խաղաղապահներին գործելու հնարավորություն տվող մանդատ:
‼️ Եվ ամենակարևորը, 2022-ին ՀՀ վարչապետն արևմտյան մայրաքաղաքներում հրապարակավ հայտարարեց, որ ԼՂ-ն Ադրբեջանի ներքին խնդիրն է:
Սատանան իր գործակալներով այցելել է Կիրանց, ավելի ճիշտ՝ այցելել է էն ճաղաշարին, որը մարդկային ողբերգության ու հայրենիքի կորստյան սիմվոլն է։
Այցելել և ասել են՝ հպարտ ենք, որ այս ճորտության ու ստրկության հրահանգները կատարել ենք։
Առաջինը, իրավական իմաստով իրենք ի ցույց են դրել, որ մեր երկրի բոլոր օրենքները արհամարում են ու ոտնակոխ անում։ Սրանք սահմանադրական կարգը ոչ թե պահպանողներն են, այլ տապալողները։
Երկրորդը, ի ցույց են դրել իրենց ստրուկ, ճորտ ու ծառա լինելն այն թշնամու դիմաց, որը թելադրում է ամեն ինչ կատարելու։
Եթե այդ փշալարերն այդքան կարևոր էին, ադրբեջանցի պաշտոնյաներն ինչո՞ւ չայցելեցին դրանք տեսնելու, ուրեմն իրենց համար դա խնդալու առիթ է։ Նրանք այցելում են Շուշի, Ստեփանակերտ, ամբողջ Արցախն են թմբկահարում ու ցույց տալիս։
Բագրատ Սրբազան
Մեր պայքարի էությունը որքան էլ քաղաքական բաղադրիչներ ունենա, ինձ համար, որպես հայ հոգևորական, կա և մնալու է չարիքը, սատանան, որն այդ տեսքով նստած է կառավարության շենքում և սա հոգևոր պատերազմ է, տրամադրությունների, հույսի և հուսալքության պատերազմ է, կամքի ու կամազրկելու պատերազմ է, մտքերի պատերազմ է, մտքերի խուժման, հարձակման պատերազմ է, որպեսզի թույլ չտան մեր միտքը բացվի ու ընթանանք դեպի նպատակը։
Ես հանձն եմ առել այդ պատերազմը և այդ ճանապարը հեշտ չէ։
Բագրատ Սրբազան
Այս շարժման կարևորագույն ձեռբերումներից, նպատակներից և արդյունքներից մեկն այն է, որ ձևավորվել է մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել մեր խնդիրներն առանց պաթոսի, այլ իսկապես խոսել այն իրողությունների մասին, որոնք գոյություն ունեն և դրանք հաշվի առնելով կառուցել Հայաստանի զարգացման ամենաիրատեսական և կարևոր սցենարները։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքացիները դիմավորում են Բագրատ Սրբազանին․ մեկնարկում է Տավուշը հանուն հայրենիքի շարժման հավաքը
Читать полностью…⚡🟨«Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։
✝️Այդ օրվան նվիրված կարևոր քննարկում և ասելիքներ ունենք։ Հանդիպում ենք հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
‼️‼️«Հայկական սփյուռքը Ադրբեջանի գլխավոր թշնամական թիրախներից է: Մեծ ռեսուրսներ են ծախսվում` թշնամացնելու համար, վերացնելու համար կապը Հայաստանի հետ»։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան
Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ պայմանագրային զինծառայող է կալանավորվել. ՔԿ
Читать полностью…Ադրբեջանի «խաղաղասեր» իշխանությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներ է ներկայացնում․ սա այն է, ինչ արվեց Արցախի նկատմամբ․ Արման Թաթոյան
Читать полностью…Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է ավելի քան հարյուր հանրային գործիչների հետ:
Դահլիճում հանրային կարծիք ձևավորող գործիչներ են: Մարդիկ, ովքեր կոչված են նպաստել Սրբազան պայքարի նպատակների կյանքի կոչմանն ու մեր հաղթանակին:
Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Մեր հերթական հավաքի ընթացքում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արդարություն և Վերադարձ ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը կխոսի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրների մասին, կներկայացնի ՀՀ իշխանությունների մոտեցումների, իրականացվող սոցիալական ծրագրերի և Արցախ վերադառնալու մասին արցախցիների դիտարկումները։
Օրվա երկրորդ բանախոսը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Վերջինս կխոսի գյուղատնտեսության ոլորտի հիմնականխնդիրների և առաջարկվող լուծումների մասին։
Ո՞ւմ է պետք Հայաստանի ընդդիմությունը
2020թ.-ից հետո Հայաստանում ստեղծվել է զավեշտալի իրավիճակ: Նիկոլից էլ ավելի «արևմտամետ» շրջանակները հիմնականում ինկորպորացված են այսօրվա ռեժիմի մեջ՝ բոլոր մակարդակներում՝ ԱԽՔ, ՔՊ խմբակցության մի մասը, որոշ մեդիաներ և ՀԿ-ներ: Նրանք ոչ թե ընդդիմություն են Նիկոլին, այլ նրա հսկիչները՝ ներսից:
Ինչ վերաբերում է տիտղոսային ընդդիմությանը, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր շարժումներին, ապա մի կողմից՝ իշխանությունները համառորեն պիտակավորում են նրանց՝ որպես «պրոռուսական», մյուս կողմից՝ մեր ընդդիմությունը չի ունեցել և չունի որևէ արտաքին սատարում որևէ ուժի կենտրոնից, այդ թվում՝ Կրեմլից:
Փաստացի Հայաստանի ընդդիմության քաղաքական օրակարգը, որը խարսխված է սեփական ազգի շահերի վրա, չի համընկնում և ոչ մի արտաքին բևեռի ծրագրերի հետ:
Ավելին, Փաշինյանի վարած քաղաքականությունը շարունակում է ձեռնտու մնալ բոլորին՝ անկախ պարբերական էմոցիոնալ պոռթկումներից և գեոպոլիտիկ լիրիկայից:
Արևմուտքն ինդուլգենցիա է տվել Նիկոլին ներքաղաքական ճնշումների և վակխանալիայի համար, իսկ Մոսկվային այս գործոնն այս փուլում չի հետաքրքրում: Գլոբալ խաղացողները հանգիստ խաղում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գործող ռեժիմների հետ: Արևմուտքը կարթնանա միայն, եթե Նիկոլը գցի նրանց, իսկ Մոսկվան՝ երբ Նիկոլն ուղիղ սպառնալիքներ առաջացնի Ռուսաստանի անվտանգությանը:
Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է միայն հայ ժողովրդին:
Հայաստանի կործանումը կանխելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախևառաջ այն պատճառով, որ լիովին չի գիտակցում իր կործանումը…
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Պուտինը Մոդիին պարգևատրել է Սուրբ Անդրեյ Պերվոզվանիի շքանշանով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների համար։
Читать полностью…Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին պատասխանում է Պուլիտցերյան կենտրոնի (ԱՄՆ) ներկայացուցիչների հարցերին:
Լրագրողների հարցերը վերաբերվում են Հայաստանի ներսում և շուրջը տեղի ունեցող զարգացումներին: Սրբազան Հայրը խոսում է բոլոր այն մարտահրավերների մասին, որոնք այսօր սպառնում են մեր երկրին ու ժողովրդին:
❗️Կիրանցեցի Գոհար Վարդանյանը լուսանկար է հրապարակել տեղի՝ ցույց տալով «սահմանազատման» արդյունքով ստեղծված իրավիճակը․
▫️«Դպրոցից պատ 50 մետր: Դպրոցից Ադրբեջան 51 մետր: Պատի հաստությունը 1 մետր ա:
Կարող է սրա համար պետք է շնորհակալություն հայտնենք, պարզապես չենք ֆայմում»,- գրել է նա։
Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։ Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։ Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի։
Բագրատ Սրբազան
Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։
Այսինքն` բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանը, Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան
▪️Ալիևյան պահանջների ▪️սահմանազատման,
▪️միակողմանի զիջումների մասին է խոսել պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Սուրբ Աննայում
Հավաքից առաջ
⚡️Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։ Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։ Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի։
Բագրատ Սրբազան
☝️✝️Այսօր ՝ հուլիսի 6-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Արագածոտնի մարզ:
☝️🟪Հանդիպումներ են նախատեսված Օշականում և Բյուրականում:
⚡️Լրագրող Բորիս Մուրազին ԵՄ դեսպանին է փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։
«Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։
Ի նշան բողոքի ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»-նշում է նա։
#Մահ_բանակում ◾◾◾Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:
☝️Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
ՀՀ ՊՆ
✝️Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին պատասխանում է
🇩🇪գերմանական հեղինակավոր
🎤Der Spiegel պարբերականի թղթակից Անն-Դորիթ Բոյի հարցերին:
☝️Միջազգային մամուլը շարունակում է հետաքրքրվել մեր երկրում սկիզբ առած Սրբազան պայքարի ընթացքի, հաջողությունների և հետագա անելիքների մասին: