Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկում է Սրբազան պայքարի՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաքը։
Читать полностью…🗣 Սեպտեմբերի 1, ժամը 19։00
📍 Սուրբ Աննա եկեղեցու բակ
📣 Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք
⚡️Դատարանը Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։
📌ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի։
✔️Կանոնակարգը կուղարկվի Սահմանադրական դատարան, դրական դիրքորոշման դեպքում՝ ԱԺ՝ վավերացման։
✔️Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցվի մնացած բոլոր հատվածների սահմանազատման հերթականությունը և շարունակվի գործընթացը:
✔️Կողմերը կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում։
Արմենպրես
🔴#տենդ #վարակ Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել․ 41 անձ այս պահին հոսպիտալացված են։
🔴 Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշել է, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին Արագածոտնի մարզում։
🏥 «41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։
⚡️ՌԴ-ում հայտարարել են, որ Հայաստանից ներկրվող կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ
🔷Anti-Counterfeiting միջազգային ասոցիացիայի ուսումնասիրության համաձայն՝ փորձարկված նմուշների կեսը կոնյակի թորման փոխարեն օգտագործել է չպարզված սպիրտ, որի մեջ խաղողի հետքեր չեն հայտնաբերվել։ Ասոցիացիան նամակ է ուղարկել Rosalkogoltabakcontrol-ին, Դաշնային մաքսային ծառայությանը և գլխավոր դատախազությանը` ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։
⚡️ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրում է Հայաստանին նոյեմբերի 9-ի համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ։
🔷Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Լավրովը քննադատել է հայկական ղեկավարությանը Սյունիքի մարզի վերաբերյալ համաձայնությունները, մասնավորապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իբր խախտելու համար։
🔷«Ցավոք, հայկական ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Փաշինյանի առաջնորդությամբ: Նման դիրքորոշման տրամաբանությունը շատ դժվար է հասկանալ։ Սակայն ես համոզված եմ, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը մնում է արդիական», – նշել է Լավրովը:
@armnationalfront
#Իրազեկում ‼️Վաղը՝ օգոստոսի 14-ին, ժամը 19․00-ին, պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կհանդիպի «Երազ» թաղամասի բնակիչների հետ։
Читать полностью…‼️«Էն հղի կնոջը ավտոյի տակ տվեցին՝ անցան վրայով, ոստիկանները ռումբեր են նետում ժողովրդի վրա, ծեծում են, ջարդում, հայհոյում, ⁉️ որևէ մեկը պատասխանտվություն կրե՞ց դրա համար։
‼️Նեռին ու իր որդիներին քիչ է հետաքրքրում ձեր կյանքը, մարդը ոչ մի արժեք, նշանակություն չունի սրանց համար»։
Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
❗️Երևան քաղաքի Փոքր կենտրոնում՝ մասնավորապես, Հյուսիսային պողոտայում, Սահմանադրական դատարանի առջև, Սարյան փողոցում դիմակավորված ուժայիններ են, ոստիկանության ծառայողներ: Ինչպես մեզ փոխանցեցին ականատեսները, նրանք կանգնեցնում են մեքենաները, ստուգումներ իրականցնում:
24News-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից փոխանցել են, որ քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում:
Փողոցային պայքարը միակ եղանակ չէ։ Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել։ Առաջինը՝ մարդկային ուժի հավաքագրման իմաստով։
Ես շատ հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան մարդ տարբեր ոլորտներից թե՛ դրսից, թե՛ ներսից ներգրավված են այս շարժման մեջ։ Իմ գնահատմամբ՝ շատ ավելի մեծ ընթացք է տեղի ունենում հիմա, քան մենք կարող էինք տևապես գտնվել փողոցում։ Բայց Հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վճռելու են այս պայքարի տրամաբանական ու հաղթական ավարտը։
Բագրատ Սրբազան
❗❗❗Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ
📌Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:
📌Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:
📌Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, սակայն տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժինը, քանի որ տեղում պարզվել է, որ և՛ վարորդները, և վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են:
☝️ «Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու, թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով։
📌 Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։ Սա մեղք է կյանքում, երբ ունենք հավակնություններ ամենաճշմարիտը լինելու, մանավանդ աշխարհաքաղաքական վերլուծությունների առումով, ինչից մենք լայն իմաստով ունենք սահմանափակ տեղեկություններ»։
Պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազան
🇦🇲✝️✊ «Ճանապարհի հենց մեջտեղին» մարդիկ կանգնեցնում են մեքենաները, երբ նկատում են Բագրատ Սրբազանին։ Մեքենայից իջնում են, մոտենում՝ օրհնություն ստանում, հայտնում իրենց աջակցությունն ու հավատարմությունը։
1-ը սեպտեմբերի, 24 թիվ, Տավուշ
#Ջերմ_ընդունելություն_Կիրանցում
🇦🇲✝️✊Կիրանցի թաղերով շրջելիս առաջնորդին բարև էին տալիս մի մայթից մյուս մայթը, ազդանշաններով էին ողջունում
ինչպես ամենամոտ հարազատի։ Մանրամասները՝ շուտով։
Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք:
Այս հավաքը չափազանց կարևոր է ամենքիս համար: Արցախի մեր հայրենակիցների ելույթների ավարտին Սրբազան Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա առաջիկա անելիքների և զարգացումների մասին կարևոր խոսքով:
Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
⚡️Այսօր Արցախի Հանրապետության նախկին նախագահ, Բաքվի բանտում ապօրինի պահվող Բակո Սահակյանի ծննդյան օրն է
@armnationalfront
‼️ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այսօր ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սկսվել է ներպետական ընթացակարգերի իրականացումը։
ՀՀ ԱԳՆ
⚡️Այսօր տեղի է ունեցել Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի հերթական նիստը
🔷Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է
արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.
🔷Մայր Տաճարի վերաօծման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին։
սեպտեմբերի 28-ին, ժամը` 17։00-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում կմատուցվի Մյուռոնօրհնության արարողությունը։
🔷Նախորդող օրը
Ի գիտություն
Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։
Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով։
#պատերազմ 🇷🇺‼️ՌԴ-ի Պրոլետարսկ քաղաքում 🇺🇦ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վառելիքի պահեստներում բռնկված հրդեհը 2 օր շարունակ չի հաջողվում մարել։
Փոխանցում է Yerkir.am - ը
❗️Սիրելիներ, Սուրբ Աննա եկեղեցում վաղը տեղի ունենալիք հավաքը տեղափոխվել է հինգշաբթի։
Վաղը մեռելոց է։ Հայրենակիցներից շատերը խնդրել են հավաքը տեղափոխել հինգշաբթի, որպեսզի իրենց հանգուցյալների շիրիմներին այցելելու հնարավորություն ունենան։
Կհանդիպենք օգոստոսի 22-ին😉
Այս երիտասարդներն ընտրել են հաղթանակը, ընտրել են արժեքը, ընտրել են իրենց ապագան, իրենց ու մեր տունը կառուցելու տեսիլքը։
Իրենք այսօր ստեղծում են այն, ինչը վաղը վերածվելու է հաղթանակած Հայաստանի ու հաղթանակած ժողովրդի։
Բագրատ Սրբազան
Ես միշտ Տավուշի կրթահամալիրում երեխաներին ասել եմ. «Ինչ էլ կյանքում պատահի, երբեք սուտ չխոսեք, ձեռք էլ կտրեն, ոտք էլ կտրեն` չստեք։ Մեղավոր եք, կասեք մեղավոր եմ, պատասխանատվություն կստանձնեք, բայց չստեք»։
Ոչ թե սխալ գործելն է մեղք, այլ սխալի մեջ մնալը։
Բագրատ Սրբազան
Երեք համալսարան ավարտած լինելով, ինձ համար դժվար է մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը մտքի թռիչքի գերագույն աստիճանն է, պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել։
Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելն ու դա հռչակել ահռելի մեծ գործ, սա այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքն ու իրենք ունեն։
Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն, Հայաստանի պատմություն են խոսում։
Բագրատ Սրբազան
Միջազգային հանրությունը պետք է իրենց ցանկություններն իրենց երկրներում իրականացնի, մեզ հետ գործ չունեն: Կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում։
Այս մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք կախված չլինենք այս կամ այն կենտրոններից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը այս կամ այն աղբյուրներից չսնվի թե՛ նյութապես, թե գաղափարապես։
Բագրատ Սրբազան
‼️Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնակցում է Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանը:
Օրակարգում երկու հարց է՝
✅Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները
✅Ինչպե՞ս չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ