Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:
Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:
Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
https://artsakhpress.am/arm/news/187318/
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մարդասիրական բեռ են տեղափոխել Արցախի խաղաղ բնակիչների համար։
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187315/
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187311/
Ռուս խաղաղապահներն ապահովել են 50 տոննա մարդասիրական օգնության առաքումը ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։
Читать полностью…Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը։
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187308/
Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների վերաբերյալ։
առավել մանրամասն՝
https://artsakhpress.am/arm/news/187307/
Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետից ռուս խաղաղապահների՝ այսօր արդեն երկրորդ շարասյունն անցավ:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187305/
Դավիթ Բաբայանի հաղորդմամբ՝ Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187298/
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում մի խումբ բժիշկներ, որոնք պահանջում են Արցախից դուրս բերել վիրավորներին, կամ իրենց տանեն Արցախ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187296/
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187292
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
https://artsakhpress.am/arm/news/187288/
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187286/
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) տեղակայված աշխատանքային խումբը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է (047) 94-28-57 հեռախոսահամարը:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր: Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
[ԱՀ կառավարություն]
Լեռնային Ղարաբաղի հայերի Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ քննարկումներ են. ՀՀ ՆԳՆ
Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ։
Մեր թիմերը սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ. Կարմիր Խաչ
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187316/
Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով:
առավել մանրամասն՝
https://artsakhpress.am/arm/news/187312/
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:
Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:
Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
Ադրբեջանի իշխանությունները Արցախում ռազմական գործողության ավարտից երկու օր անց պատվանդանից հանել են հայերի կողմից ի հիշատակ Շուշի քաղաքի ազատագրման տեղադրած Տ-72 տանկի հուշարձանը:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187306/
Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187301/
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների ցանկացած փոփոխություն:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187297/
Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են զենքը վայր դրած ղարաբաղցիների հանդեպ համաներման որոշում կայացնելու հնարավորությունը:
առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187295/
Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր
առավել մանրամասն՝
https://artsakhpress.am/arm/news/187289
Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) տեղակայված աշխատանքային խումբը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է (047) 94-28-57 հեռախոսահամարը:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
https://artsakhpress.am/arm/news/187287/
Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ...
Читать полностью…Հաղորդագրություն
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:
Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
Արցախ, հոսանքազրկված, հրթիռակոծված, հուսալքված ու վերջին ճիգերով դիմակայող Ստեփանակերտ...
20.09.23թ.
📷 Իրա Թամրազյանի
‼️ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (ՀՀ Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Читать полностью…