artsakhpressinfo | Unsorted

Telegram-канал artsakhpressinfo - ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

-

Subscribe to a channel

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Արցախի նախկին պետնախարարին՝ Ռուբեն Վարդանյանին, Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են: Նրան պատանդ են վերցրել Արցախից դուրս գալու ժամանակ։ Այս մասին հայտնում է Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից ն տեղահանվածների աճող թիվը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում, ի հավելումն նախապես հայտարարվածի, ընդունել ևս 500 հոգու։ Այս մասին հայտնում է ձեռնարկատեր Կարեն Կարապետյանը։

«Իսկ կարել իմացողները կներգրավվեն մեր հագուստի արտադրությունում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Տաշիր համայնքում Արցախից 1000 հարկադիր տեղահանվածների բնակարան կտրամադրի։

«Հաշվի առնելով Արցախի բազմահազար հայությանը օգնություն ցուցաբերելու և ժամանակավոր կացարան տրամադրելու անհրաժեշտությունը՝ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու մեր հայրենակիցներին», - հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

Իսկ «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը թեմայի հետ կապված հայտնեց, որ հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել 010545305 հեռախոսահամարին։

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):

Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Տվյալների հավաքագրումը շարունակվում է։

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիցներ,

    Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
     Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։

     Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված  բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն
բոլոր տուժածներին։

[ԱՀ առողջապահության նախարարություն]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Մեր Ստեփանակերտը.
26.09.2023թ.

📷 Gar Nik

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

‼️ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Սիրելի' հայրենակիցներ

Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։

Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։

Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։

Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով։

[ԱՀ ՆԳՆ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած Արցախի բնակիչներին։

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի բաժանորդ, տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում կարող եք պահպանել ձեր հեռախոսահամարը և Team-ի ցանցում անվճար օգտվել դեպի Արցախ, ՀՀ տեղական բոլոր ցանցեր զանգելու և ինտերնետի հնարավորությունից: Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ի բոլոր մասնաճյուղերում տրամադրվում են SIM քարտեր՝ 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում է

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։

Հարգելի՛ հայրենակիցներ

Անհայտության մեջ գտնվողների մասին հստակ տեղեկություններ ունենալու դեպքում` խնդրում ենք անմիջապես դիմել օպերատիվ շտաբ։

Օպերատիվ շտաբ-047 95 75 51
ԱԻՊԾ թեժ գիծ` 911։

[ԱԻՊԾ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Մեր սրտի հավերժ մայրաքաղաք...

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։


առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187338/

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ https://artsakhpress.am/arm/news/187333/

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ https://artsakhpress.am/arm/news/187328/rusakan-khaxaxapah-araqelutyan-koxmic-goris-stepanakert-mayruxov-arcakh-e-hascvel-mot-150-tonna-humanitar-ber.html

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, թե ինչ աշխատանքներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն https://artsakhpress.am/arm/news/187327/

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.

✔️Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ,
✔️որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
✔️ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
✔️Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
✔️սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
✔️Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:
Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

***

Согласно договоренности о прекращении военных действий, достигнутой с Азербайджаном 20 сентября при посредничестве российской стороны, в настоящее время проводятся следующие работы:

✔️вывод частей Армии обороны с боевых позиций и их переброска в места постоянной дислокации параллельно с процессом расформирования Армии,
✔️работы по поиску погибших и пропавших без вести,
✔️транспортировка раненых, находящихся в тяжелом и крайне тяжелом состоянии, равно как и больных в медицинские учреждения Армении в сопровождении Международного Комитета Красного Креста и российских миротворцев,
✔️ввоз гуманитарных грузов, медикаментов, товаров первой необходимости и топлива в Арцах по автодороге Горис-Степанакерт при посредничестве российской миротворческой миссии.
✔️начало работ по восстановлению электроснабжения с 24 сентября,
✔️организация политических консультаций по вопросу будущего Арцаха и его народа.

Просим наших соотечественников сохранять спокойствие, не поддаваться панике и провокациям.
В этот судьбоносное время власти республики будут регулярно информировать общественность обо всех решениях и развитиях ситуации.

[Инфоцентр Арцаха]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

‼️ Հարգելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։

Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը☝️

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

[ԱՀ ՆԳՆ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

📌 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։

Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։

Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

[ԱՀ ՆԳՆ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

📌 Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ  Կարմիր գյուղից մեկ տարեց կին։

2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ
հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացիՎանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն
ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ,  երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

[ԱՀ ՆԳՆ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Մոնթեաբերդը, որ պատվով կռիվ տվեց մինչև վերջ, կհեռանա իր լեգենդար հերոսի հետ միասին...

Տե ՛ր, ե ՛տ շրջիր Հայոց պատմության վերջին էջը, քանի որ այսքան աղետներից հետո միայն Դու կարող ես դա անել... Արա՛ այն հանուն քո մի բուռ, բայց արդարամիտ ու հերոսական ժողովրդի... Դա ոչ աղոթք է և ոչ էլ խնդրանք, այլ քո հավատարիմ ժողովրդի կողմից պահանջ, այո պահանջ, որպես Քո իրական փառքի ցուցադրում ու հակադրում, բոլոր սին երկրային տերերի...

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։
Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը։
Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն։

[Արցախի տեղեկատվական շտաբ

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

[ԱՀ առողջապահության նախարարություն]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիղեր,

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

[ԱՀ ԱԻՊԾ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։

Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։

[Արցախի տեղեկատվական շտաբ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն` առաջացրել է խցանումներ։

Այդ իսկ պատճառով, հորդորում ենք`

Խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։

Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը, իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։

Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։

Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551

[ԱՀ ՆԳՆ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:



առավել մանրամասն՝ https://artsakhpress.am/arm/news/187339/

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիցներ,

Քաղաքացիներից ստացված ահազանգերից անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:
Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Մարտակերտն այս պահին...

Դժոխքի մեջ մի կտոր կյանք...

📷 Լուսինե Զաքարյանի

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ):
Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Կարմիր խաչի միջոցով Մարտակերտից վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ https://artsakhpress.am/arm/news/187326/

Читать полностью…

ԱՐՑԱԽՊՐԵՍ/АРЦАХПРЕСС

Հացի հերթ Ստեփանակերտում...

#տանջահար_ժողովուրդ

Читать полностью…
Subscribe to a channel