charmahal | Unsorted

Telegram-канал charmahal - Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

70

Subscribe to a channel

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

2023 թ. դեկտեմբերի 31-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ Նոր Տարւայ դիմաւորման ուրախ երեկոն ջերմ, մտերմիկ եւ հաճելի մթնոլորտում: Միութեան կենտրոնական վարչութեան կողմից կեանքի կոչւած ձեռնարկային յանձնախումբը, որեւէ ճիգ ու ջանք չխնայելով կատարեց իր լաւագոյնը, ծրագիրը իրականացնելու դժւարին գործում:
Նոյն գիշեր նաեւ կազմակերպւել էր Նոր Տարւայ դիմաւորում միութեան ներքեւի սրահում, որի կազմակերպիչն էր տկն. Ռեբեկա Այդինեանը իր անձնակազմով:
Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը երկար տարիներ շարունակ աշխատել է սերտ յարաբերութեան կապեր պահպանել թէ ազգային կառոյցի եւ թէ համայնքի հայ հայրենակիցների հետ, եւ այդ իսկ պատճառով իր ներդրումն է ունեցել զանազան ոլորտներում ու բնագաւառներում:
Այսու տեղեկացնում ենք, 2024 թ. յունւարի 11-ին երկեյեան ժամը 20:00-ից տեղի է ունենալու ուրախ ժամանց Ս. Ծննդեան տօների առթիւ: Տոմսերը ապահովելու եւ ստանալու համար կարող էք կապւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան գրասենեակ: Հեռ: 88704031 - 88719352
09912320237

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

👆👇👇

Այնուհետեւ, միութեան «Ուրարտու» երգչախմբի անդամուհի՝ Ռիմա Իսաղուլեանը՝ կատարեց «Աղջկայ երգ» (Արաքս) երգը, խօսք՝ Սաղաթէլեանի, երաժշտութիւնը՝ Արտեմ Այւազեանի: Երգչուհուն՝ դաշնամուրով ընկերակցում էր Ժոզէֆ Տէր-Գալստեանը:

Յայտագրի վերջում, Երիսասարդ բանաստեղծուհի Իրինա Մանսուրեանը, ասմունքեց՝ Արցախին նւիրւած, հեղինակային «Հայը» բանաստեղծութիւնը:

Վերջում, ծրագրի հաղորդավարը, միութեան Կենտրոնական վարչութեան եւ Գրական-Գեղարւեստական միաւորի անունից, խորին շնորհակալութիւններ յայտնեց, ձեռնարկին իրենց անվերապահ մասնակցութիւնը բերած յարգարժան արւեստագէտներին եւ բանախօսին, ովքեր, շատ հրաշալի եւ բազմաբովանդակ երեկոյ պարգեւեցին հանդիսատեսին:

Վերջում կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն:

ՀԱՅ ՈՒՍ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ» ՄԻՈՒԹԵԱՆ ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՒԵՍՏԱԿԱՆ ՄԻԱՒՈՐ
Տանիա Վարդանեան

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

✅ Հայոց գրերը՝ հայապահպանման հզօր միջոց։

Հոկտեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տէր Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-Գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ, միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, խորհրդաւոր մթնոլորտում նշանաւորւեց Սրբոց Թարգմանչաց տօնը՝ Հայ մշակոյթ օրը: Ձեռնարկը խորհրդաւոր էր այն առումով, որ յայտագիրը՝ իր էութեամբ, մասամբ նաեւ նւիրւած էր՝ Արցախին եւ արցախահայութեանը, դահլիճում թեւածում էր Արցախեան շունչն ու ոգին, համատարած լռութիւն էր տիրում դահլիճում:

👇👇

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

✅ «ԱԼԻՔ», Կ. Դ. -
Իրանահայ, ի մասնաւորի՝ Թեհրանի հայկական համայնքը իր գոյութեան բազմամեայ տարիներին, հիմքն է դրել հայկական մարզամշակութային միութիւնների, որոնց յարկերի տակ է դաստիարակւել հայ մատաղ սերունդը: Յիշեալներից է Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը, որը բոլորեց իր 93-ամեակը:

👇👇

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

Սիրելի հայրենակիցներ, եղանակային պայմանների համաձայն օգնութեան երկրորդ փուլի համար նախատեսւել են բաճկոնների եւ որպէս սնունդ՝ մակարոնեղէնի գնման առաջնահերթութիւնները:
Ուստի մեր համայնքի բոլոր անդամներից, միութիւններից, եկեղեցական ու ծնողական խորհուրդներից խնդրում ենք, որ նիւթական օժանդակութիւնները փոխանցեն վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝
بانک ملت - شعبه استاد نجات الهی - کد 1263032
شماره حساب 7411344978
شماره کارت 2551-6076-3373-6104
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IR790 120 0000 0000 7411 3449 78شبا شماره
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ.Հ.Թ. Ազգ. Առաջնորդարան՝ 88901634-6 հեռախօսահամարով ապա հաւաքել 23 ներքին համարը:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

_*ԲՈԼՈՐՍ՝ ՏԵՂԱՀԱՆՒԱԾ ՈՒ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՒԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՈՂՔԻՆ_*

‼️Ձեր նիւթական օժանդակութիւնները կարող էք փոխանցել վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت شعبه استاد نجات الهی کد 263032
🔘 شماره حساب
7411344978

🔘 شماره کارت
6104-3373-6076-2551
🔘 شماره شبا
IR790 120 0000 0000 7411 3449 78
به نام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال


☎️ Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարան՝
021-88901634
021-88901635
021-88901636
հեռախօսահամարներով ապա հաւաքել 23 ներքին համարը:

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

🔻ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ🔻
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԻՐԱՆ

Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ մեր իրանահայ երեք թեմերի սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Իր հովւապետական այցելութեան ծիրին մէջ եւ միաժամանակ Իրանի Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան նախագահութեան եւ Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրին ընդառաջելով, յառաջիկայ տարւայ յունւարի 11-ից մինչեւ յունւարի 22-ը Իրան է այցելելու:

Վեհափառ Հայրապետն Իր կեցութեան շրջանին, նախագահելու է մշակութային երեկոյթներին, ինչպէս նաեւ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակին նւիրւած ձեռնարկներին:

Զայս կը հաղորդենք մեր ժողովրդին՝ առ ի գիտութիւն:

Մանրամասնութիւնները կը տեղեկացւի յետագայ յայտարարութիւններում:

🔗https://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4216-2023083004

@tehranprelacy

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

ՀԱՅ Ուս. Չհարմահալ միութիւն

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

👆👇👇

✅ Հայոց գրերը՝ հայապահպանման
հզօր միջոց


Հոկտեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տէր Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-Գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ, միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, խորհրդաւոր մթնոլորտում նշանաւորւեց Սրբոց Թարգմանչաց տօնը՝ Հայ մշակոյթ օրը: Ձեռնարկը խորհրդաւոր էր այն առումով, որ յայտագիրը՝ իր էութեամբ, մասամբ նաեւ նւիրւած էր՝ Արցախին եւ արցախահայութեանը, դահլիճում թեւածում էր Արցախեան շունչն ու ոգին, համատարած լռութիւն էր տիրում դահլիճում:

Ձեռնարկն սկսւեց, Մէյխանէջեանի «Տէր Ողորմեա’» շարականով, որն երգեհոնի նւագակցութեամբ, շատ գեղեցիկ եւ յուզիչ կերպով կատարեց՝ համայնքիս դասական ժանրի մեներգչուհի՝ Օֆիկ Մատթէոսեանը: Կատարմանը զուգընթաց, պաստառի վրայ, հերթաբար սահում էին՝ Արցախի հայաթափւած եւ Հայաստանի մի շարք վանքերի եւ եկեղեցիների պատկերներ: Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ, միաւորի պատասխանատու եւ հաղորդավար՝ Տանիա Վարդանեանը: Նա իր խօսքն սկսեց Դանիէլ Վարուժանի խօսքերով. «Ո՞վ պիտի կրնայ գրել այդ տառերուն պատմութիւնը, որոնք հրաշէկ գամերու պէս ցեղին գոյութիւնը հաստատեցին մեր մագաղաթներուն յաւերժական հաստատութեանց վրայ: Աստւածային Ա-էն սկսեալ, որ աղօթքի մը նման, բազուկները վեր կարկառած, դարերու ընթացքին երկինքն հաստատ բռնեց հայութեան գլխուն վրայ, մինչեւ ինքնամփոփ Ֆ-ն, որ յոյսի քղամիդին փաթաթւած սիրտը միայն բաց, քալեց, քալեց դէպի արշալոյսները գալիք օրերուն: Այդ բոլոր տառերը, կարաւան առ կարաւան առաջնորդեցին մեր գոյութիւնը, մեր հայկականութիւնը մինչեւ ներկայ դարերու սեմին վրայ», ապա անդրադարձաւ Հայ գրերի ստեղծման կարեւորութեանը եւ այն տարածելու մասին: Նա ասաց.- Երբ հայ ժողովուրդը 387 թւականին, կորցնում է՝ իր պետական անկախութիւնը, այն կարեւոր լծակը, որով պաշտպանւում էր ռազմատենչ հարեւաններից, հինգերորդ դարի սկզբին, այդ օրհասական պահին, հայ գործիչներ՝ Սահակ Պարթեւ կաթողիկոսը եւ Մեսրոպ Մաշտոցը, հուժկու շարժում սկսեցին՝ գոնէ փրկել եւ ապահովել հայութեան մշակութային անկախութիւնը: Սկսեցին շատ դժւար, սակայն սրբազան մի գործ, ստեղծեցին ազգապահպանութեան մի նոր ու հզօր զէնք՝ ի դէմս Հայոց գրերի: Դրանք՝ հայ ժողովրդին յարատեւութիւն ու կենսականութիւն պարգեւեցին, հետագայ փորձութիւններով լի եւ երբեմն փոթորկալի դարերի ընթացքում: Անգնահատելի է միայն այն, որ գիտնականի բարձր ունակութիւնների շնորհիւ՝ նրանք փրկել են մի ողջ ժողովրդի ինքնութիւնն ու պատկանելիութեան անձնագիրը: Ահա թէ ինչու, Հայ մշակոյթը թանկ է մեզ համար, նոյնիսկ հանապազօրեայ սնունդից, նոյնքան եւ դեռ աւելի թանկ է նաեւ այն հայրենիքը, որտեղ ընդմիշտ պիտի հնչի մայրենի լեզուն եւ օրըստօրէ զարգանայ Հայ մշակոյթը, պիտի ունենանք ամուր պետականութիւն, հաւատք ու սէր առ Հայրենիք, որ կանգուն մնայ հայ ազգը, շնչի ու ապրի, արարի՝ հայրենիքի պաշտպանութեան ճամբին ընկած հերոսների յաղթական Հայաստանում եւ Արցախում, որն հաւատքի վերանորոգման եւ կամքերի գօտեպնդման աղբիւր են Հայ ժողովրդի համար:

Այնուհետեւ բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս՝ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի առաջին ատենադպիր եւ միութեան անդամ՝ Արտոյտ Զոհրաբեանը, որն շատ սպառիչ կերպով անդրադարձաւ՝ Հայ մշակոյթի դերին, մերօրեայ անկմանը եւ բացթողումների մասին: Նա իր խօսքերում ասաց.- «Մշակութային գործ կատարելը, գաղափարական աշխատանք է եւ ըստ պատմագրերի՝ հայոց գրերի յօրինումը նման է հզօր զէնքի ստեղծման, տառերի յօրինումը, ինքնին քաղաքական ակտ էր, որի շնորհիւ՝ փրկւել է ամբողջ ազգի ինքնութիւնն ու ազգային եւ հոգեւոր նկարագիրը»: Մի այլ տեղ շարունակեց.- «Շատ կարեւոր է հայօրէն մտածելը մշակութային՝ որեւէ ժանրում ստեղծագործութեան մէջ: Մենք գոյատեւում ենք ոչ թէ’ մեր կատարած սխրագործութիւնների շնորհիւ, այլ՝ մեր ուրոյն մշակոյթի շնորհիւ: Մեր թշնամին, արագ տեմպերով իւրացնում է մեր մշակութային արժէքներն, մեծ հաշւով՝ մեր արւեստը, կենցաղային սովորոյթները եւ այն փոխանցում է իր սերունդներին, որպէս սեփական ինքնութիւն՝ սեփական մշակոյթ, իսկ մենք, դրան ուշադրութիւն չենք դարձնում եւ պնդում էլ չունենք, որ գոյատեւման ի խնդիր, սիստեմատիկ կերպով ու յատուկ փայփայանքով, մեր արժէքները փոխանցենք մեր սերունդներին: Մենք, նախընտրում ենք միջազգայնօրէն մտածել եւ երբեմն առաջնորդւել միայն մեզ թելադրւած օտարամուտ բարքերով ու արժէքներով»:

👇👇

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

👆👇👇

✅ «ԱԼԻՔ», Կ. Դ. -
Իրանահայ, ի մասնաւորի՝ Թեհրանի հայկական համայնքը իր գոյութեան բազմամեայ տարիներին, հիմքն է դրել հայկական մարզամշակութային միութիւնների, որոնց յարկերի տակ է դաստիարակւել հայ մատաղ սերունդը: Յիշեալներից է Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը, որը բոլորեց իր 93-ամեակը:

Այդ առիթով՝ թւականիս, նոյեմբերի 2-ին, միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում կազմակերպւել էր հանդիսութիւն: Ծրագրի հաղորդավարն էր Հայրիկ Աղանեանը: Միութեան անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան նախագահ Վազրիկ Յակոբեանը, ներկայացնելով օրւայ բանախօսի կենսագրական տւեալները: Օրւայ բանախօս էր հրաւիրւած Սպահանի հայոց թեմի ազգային հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանը, ով համապարփակ գծերով ներկայացրեց Չհարմահալ գաւառի եւ ապա «Չհարմահալ» միութեան պատմական տւեալները:

Միջոցառմանը հրաւիրել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախագահ Վրթանէս Մկրտչեանը, ով իր շնորհաւորանքը փոխանցեց: Շնորհաւորանքներ փոխանցեցին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը: Գեղարւեստական յայտագրում մեներգերով ելոյթ ունեցան միութեան «Ուրարտու» երգչախմբի մեներգիչները, ղեկավարութեամբ՝ Սերժիկ Միրզայեանի, դաշնակահար Ժոզէֆ Տէր-Գալստեան:

Միջոցառումը մէկտեղւած էր ընդունելութեամբ:

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

📌 Ս․Թարգմանչաց տօնը
հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տօներից է և նշւում է Սուրբ Խաչի տօնի չորրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը, այն կոչւել է նաև 
🟣«Հայ Մշակոյթի օր»։

Այս տօնը խորհրդանշում է՝
հայոց գրերի գիւտը, Աստվածաշնչից առաջին հայերէն թարգմանութիւնը,
թարգմանչաց շարժումն ու
հայ դպրութեան սկիզբը։

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

🔻ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ🔻

Եկէք միասնաբար օժանդակենք եւ մեր կարողութեան համաձայն նեցուկ կանգնենք արիասիրտ արցախահայութեան:

Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ ուրբաթ 6 հոկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երրորդ նիստը:

Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ Ձեր սրտաբուխ նւիրաբերած նիւթական օժանդակութիւնների շնորհիւ, որպէս առաջին փուլ գնւել է 2000 ադիալ եւ 5200 կիլոգրամ բրինձ, որոնք յառաջիկայ օրերին փոխադրւելու են Հայաստան: Նշենք, որ բեռնափոխադրման եւ սահմանից ապահով անցկացման համար համագործակցելու է Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը:

@tehranprelacy

👇👇

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

🗞 Ալիք Օրաթերթի 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023-ի PDF տարբերակը։

Читать полностью…

Հ. Ուս. Չհարմահալ միութիւն

Այսու Թեհրանի հայոց թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ

*շաբաթ, 2023 թւականի սեպտեմբերի 2-ի երեկոյեան ժամը 18:30-ին,*
*նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի*,
*Ս. Սարգիս եկեղեցում* տեղի է ունենալու կիրակնամուտի արարողութիւն, եւ ապա ժամերգութեան աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝

*յանուն Արցախի Հանրապետութեան նահատակւած հայ զաւակների հոգիների խաղաղութեան համար:*

_Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութեանը՝ ի յարգանք մեր բազմահազար նահատակների:_

Читать полностью…
Subscribe to a channel