👆👇👇
‼️✍ «ԱԼԻՔ» -
Երէկ՝ մարտի 1-ին Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները:
Թշնամական՝ հակաիրանական ուժերի գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, Իրանի ժողովուրդը դարձեալ ցուցաբերեց ազգային-քաղաքացիական բարձր գիտակցւածութիւն, եւ խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:
Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ ընտրութիւններին մասնակցել է աւելի քան 25 միլիոն քաղաքացի:
Իրանահայութիւնը եւս իր մուսուլման հայրենակիցների կողքին, խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:
Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ 12-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի իրանահայութեան շահերը կը պաշտպանի գործող պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԸ, իսկ Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանի իրանահայութեանը՝ ԳԵՂԱՐԴ ՄԱՆՍՈՒՐԵԱՆԸ:
Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի ընտրութիւններին մասնակցած 6193 ընտրողներից 5097-ը (82.30%) իրենց ձայնը վստահել են Արա Շահվերդեանին: Ժոզէֆ Ամիրեանի օգտին քւէարկել են 596 ընտրող (9.62%), իսկ Սեւան Սոհրայիի օգտին՝ 424 ընտրող (6.85%): 76 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր:
Ինչ վերաբերում է Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանին, ապա ընտրութիւններին մասնակցած ընտրողների 78%-ը իրենց ձայնը վստահել են Գեղարդ Մանսուրեանին, իսկ 22%-ը՝ Էմին Յովսէփին:
Իրանահայությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ընտրություններում
🔻Իրանահայությունը գիտակցաբար ակտիվ և խուռներամ մասնակցություն է ունեցել ընտրություններում։
🔹Իրանահայերն ընտրելու են երկու պատգամավորներ՝ Թեհրանի և հյուսիսային շրջանների իրանահայության պատգամավոր և Սպահանի ու հարավային շրջանների իրանահայության պատգամավոր։
🔻حضور فعال و پرشور ارامنه در انتخابات
https://parstoday.ir/hy/news/iran-i214708
🔴@parstoday_arm
Բարձր հովանաւորութեամբ՝
Թեհրանի հայոց թեմի
բարեխնամ առաջնորդ
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք.Սարգսեանի
Եւ նախաձեռնութեամբ՝
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան
Գրական -Գեղարւեստական միաւորի
Բանախօսական եւ Գեղարւեստական
ձեռնարկով նշւելու է՝
«ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ»- տօնը
Յայտագրում՝
* Բանախօսութիւն
* Երգչախմբային կատարում
* Բեմադրութիւն
Կիրակի, փետրւարի 25-ին, 2024թ. երեկոյեան Ժամը 19:00-ին,
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան
Կենտրոնական Վարչութիւն
Արա Շահվերդեանը իր յարգանքի տուրքը մատուցեց նախկին պատգամաւորներ՝ Հրայր Խալաթեանին և Լևոն Դաւթեանին, այցելելով նրանց շիրիմներին:
ادای احترام آرا شاوردیان به نمایندگان ارمنی ادوار مجلس با حضور بر مزار آقایان هرایر خالاتیان و لوون داویدیان در آغاز رقابتهای انتخاباتی
*آرا شاوردیان*
_کاندیدای دوازدهمین دوره مجلس شورای اسلامی_
🗳 کد انتخاباتی ۱۷
ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ
✓ Երիտասարդ
✓ Փորձառու
✓ Պատասխանատու
آرا شاوردیان
کاندیدای دوازدهمین دوره مجلس شورای اسلامی
🗳 کد انتخاباتی ۱۷
Այսու տեղեկացնում ենք, 2024 թ. յունւարի 11-ին երկեյեան ժամը 20:00-ից տեղի է ունենալու ուրախ ժամանց Ս. Ծննդեան տօների առթիւ: Տոմսերը ապահովելու եւ ստանալու համար կարող էք կապւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան գրասենեակ: Հեռ: 88704031 - 88719352
09912320237
🔸Մեծ Պահքը կիսւեց. Միջինք է: Օրը յիշեցնում է, որ մինչեւ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը՝ Սուրբ Զատիկը, մնացել է զղջումի ու ապաշխարութեան քսանչորս օր:
🔸Նրանք ովքեր առաջին կէսում տկարացել կամ թոյլացել են պահեցողութեան մէջ, փափագեն որպէսզի երկրորդ կէսը պահեցողութեամբ անց կացնեն:
🔸Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տօնացոյցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց կենցաղում այն նշւել է ժողովրդական մի շարք սովորութիւններով:
🔸Միջինքից սկսած` խաղաղական ժամերգութեան ընթացքում սկսում են երգւել Ստեղի շարականները` յաւուր պատշաճի:
🔸Այդ օրը, ըստ ժողովրդական աւանդութեան` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի յաջողութիւն կունենայ: Նշելի է, որ անցեալում կարկանդակը բաժանելուն նոյնիսկ նկատի կունենային տան անասուններին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
✅🟠 «ԱԼԻՔ» -
Երէկ՝ մարտի 1-ին Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի
12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները:
...
👇 👇
👆👇👇
✝ Այսու քրիստոնէական ջերմ սիրով եւ գոհունակութեամբ ողջունում եւ կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն յառաջիկայ ուրբաթ 1 մարտ 2024 թւականին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների, որպէս լիիրաւ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:
Իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդէպ ի՛ր պարտականութիւններն ու պարտաւորութիւններն ունի:
Մենք որպէս հայ եկեղեցու զաւակներ կոչւած ենք խուռներամ մասնակցելու 12-րդ նստաշրջանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւններին ի վկայութիւն մեր գաղութի ուժին, զօրութեան ինչպէս նաեւ ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցութեան իրանեան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, ընկերային, տնտեսական կեանքի առաւել զարգացման, բարգաւաճման ընթացքին:
Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. Ուստի եկէք արժեւորենք մեր քաղաքացիական իրաւունքը խուռներամ մասնակցութեամբ Խորհրդարանական ընտրութիւններին:
Իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի զաւակներին, մանաւանդ երիտասարդներին, որ մասնակցեն ընտրութիւններին իբրեւ հաւատարիմ եւ յանձնառու քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:
Ողջ լերուք ի Տէր եւ զօրացեալք Ս. Հոգւով:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Արա Շահվերդեանը մեկնարկեց իր ընտրապայքարը կարևորելով ԲՈԼՈՐԻ մասնակցութիւնը ընտրութիւններին։
آغاز رقابت انتخاباتی آرا شاوردیان با تاکید بر اهمیت شرکت همه در انتخابات
.
آرا شاوردیان
کاندیدای دوازدهمین دوره مجلس شورای اسلامی
🗳 کد انتخاباتی ۱۷
,
Բարձր հովանաւորութեամբ՝
Թեհրանի հայոց թեմի
բարեխնամ առաջնորդ
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք.Սարգսեանի
Եւ նախաձեռնութեամբ՝
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան
Գրական -Գեղարւեստական միաւորի
Բանախօսական եւ Գեղարւեստական
ձեռնարկով նշւելու է՝
«ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ»- տօնը
Յայտագրում՝
* Բանախօսութիւն
* Երգչախմբային կատարում
* Բեմադրութիւն
Կիրակի, փետրւարի 25-ին, 2024թ. երեկոյեան Ժամը 19:00-ին,
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան
Կենտրոնական Վարչութիւն
🔻ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ🔻
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում կազմակերպւած՝ ՄԻԱՍՏՒԱԾԵԱՆ ԿՐՕՆՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ը տեղի է ունենալու կիրակի, 28 յունւար 2024 թւականին (8 բահման) ժամը՝ 15:00-ին, «Անդիշէ» մշակութային կենտրոնում (فرهنگسرای اندیشه):
Ուստի բոլոր հայրենակիցներին հրաւիրում ենք իրենց մասնակցութիւնը բերել սոյն ծրագրին:
Երթեւեկութեան համար նկատի են առնւել հանրակառքեր հետեւեալ վայրերից՝
Կենտրոն քաղաքամաս՝ Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից
Զէյթուն քաղաքամաս՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու փողոցի սկզբից
Սասուն քաղաքամաս՝ «Մասիս» անուշարանի մօտից
Հանրակառքերը մեկնելու են ժամը՝ 13:30-ին:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
@tehranprelacy