elbakyan_edgar | Unsorted

Telegram-канал elbakyan_edgar - Elbakyan's diary

3534

Edgar Elbakyan's Telegram channel

Subscribe to a channel

Elbakyan's diary

📊 Պարտությունից հետո խղճալ և օգնել կարող են շատերը, իսկ պարտությունդ թույլ չտալու համար քեզ հետ դաշնակցել՝ միայն նրանք, որոնց հետ ունես ընդհանուր շահեր։

2018 թ․-ից հետո ՀՀ դե-ֆակտո իշխանություններն սկսեցին վերաձևել Հայաստանի շահերն այնպես, որ Հայաստանը մնաց առանց դաշնակից։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇺🇸 ⚠️ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման․ «Հաջորդը Հայաստանի բնակիչներն են»

«Էթնիկ զտումն Արցախում տեղի է ունենում մեր աչքի առաջ, երբ հայերը լքում են իրենց 2000-ամյա բնօրրանը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարության ձերբակալությունը մեսիձ է Հայաստանի բնակիչներին, որ հաջորդը դուք եք։
Ռուբեն Վարդանյանը և մյուս ապօրինի կալանավորվածները պետք է ազատ արձակվեն։ Բայդենի կառավարությունը պետք է Ադրբեջանին հրապարակավ ասի՝ հենց հիմա դադարեցրո՛ւ այս ամենը կամ առերեսվի՛ր պատժամիջոցներին։

… 21-րդ դարն է, և ԱՄՆ չի կարող աչք փակել էթնիկ զտումների առջև
»,- գրել է կոնգրեսականը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Ռուսական զենքի փողերի մասին

Читать полностью…

Elbakyan's diary

Թշնամի Ադրբեջանի ղեկավարը հրամանագիր է ստորագրել ժամանակավորապես օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի տարածքում «Ալիբեյլի» հորջորջումով բնակավայր հիմնելու մասին։

Թշնամուն Սյունիքի հարևանությամբ նոր ցատկահարթակներ են պետք Հայաստանի վրա հարձակվելու համար։ Առանց Արցախի վերաազատագրման շատ դժվար, եթե ոչ անհնար կլինի Սյունիքի ու մնացած Հայաստանի անվտանգության ապահովումը։

Լուսանկարում՝ երիցվանքցի երեխաները մինչև բռնագաղթը՝ 1988 թ․ երկրաշարժի անմեղ զոհերին նվիրված խաչքարի մոտ։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 О роспуске Республики Арцах

Президент Самвел Шахраманян может подписывать указы, которые он хочет. Все они сделаны под применением силы и угрозой применения силы. Поэтому не являются легитимными с точки зрения международного права, даже если это часть "договоренностей" в Евлахе.

Поэтому на территории Армении должно функционировать правительство Республики Арцах, в которое войдут члены кабмина. Аналогичным образом должно действовать Национальное собрание Республики Арцах.

И помните:

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

Ինչպես 1915 թ.-ին Վանա Իշխանը (Արցախի Քռասնի գյուղից) գնաց Վանի թուրք կուսակալ Ջևդեթի հետ բանակցելու, որ ժողովրդի հանդեպ վրեժխնդրություն չհրահրի, բայց և լավ իմանալով, որ զոհվելու է, այնպես էլ այսօր Դավիթ Բաբայանը որոշել է գնալ Շուշի և հանձնվել՝ ժողովրդի հանդեպ թշնամու վրեժխնդրություն չհարուցելու համար։

Աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=630445379172268&id=100066204355658&mibextid=Nif5oz

Читать полностью…

Elbakyan's diary

🛩️❗️ Уже 5-ый самолет с военной техникой с 19 сентября (после развязанной войны против Арцаха) прибыл из Баку в Нахичеван.

Армянская волна |
@hayaliqru

Читать полностью…

Elbakyan's diary

«Այս պահին գոնե եղածը փորձենք պահել» մտայնությունը, անգամ եթե իրոք ազնիվ է, վնասակար է։

«Ինչքան Սասունը, Կարսն ու Վանն ազատագրեցինք, էդքան էլ Արցախը կազատագրենք» մտայնությունը, որքան էլ առաջին հայացքից ճշմարիտ է թվում, վնասակար է ու մոլորեցնող։

Խնդիրն այն է, որ մենք Արցախն այս պահին կորցրինք, որովհետև 1994 թ․-ից ի վեր՝ Սասունը, Կարսն ու Վանն ազատագրելու քաղաքական նպատակ ոչ մի մակարդակով չէր դրվել։

Արցախն այս պահին կորցրինք, որովհետև 1994 թ․-ից նույնիսկ «եղածը պահենք»-ի նպատակ չկար։ Փոխարենը կար նպատակ եղածի մի մասը «փոխզիջելով»՝ ավելի վատ ստատուս-քվոյի հասնել։

Եթե հենց հիմա ազգովի Արցախը պահելու նպատակ չդնենք, մոռացե՛ք Սյունիքն ու մնացյալ Հայաստանը պահելու մասին։ Դա անհնար է։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանի առևանգման մասին։

Հիշեցնենք, որ այսօր առևանգվել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բարձրաստիճան անձանցից այս պահին Արցախից դուրս է եկել միայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հովանավորչությունը վայելող և Ադրբեջանի հետ ապօրինի կապերի մեջ գտնված Սամվել Բաբայանը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որ հիմա իրենց գաղտնի կամ բացահայտ հույս են տալիս, որ Արցախն ամբողջությամբ հանձնելուց հետո կարող են «հանգիստ» ապրել, նրանց պատմե՛ք, որ հենց հիմա ադրբեջանցիները գրում են, որ «Ղարաբաղից այսքան հոգի մեկնել է Արևմտյան Ադրբեջան»՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը։

Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են։ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Թշնամական երկրները երեկվանից փորձում են մոլորեցնել Հայաստանի բնակչությանը՝ դրանով իսկ օգնելով ՀՀ դե-ֆակտո իշխանություններին։

Այսպես՝ երեկ Թուրքիայի ղեկավարը հայտարարեց, որ եթե Հայաստանը չուզենա իր տարածքով միջանցք, այն կանցնի Իրանով։ Այսօր Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ ներխուժել ՀՀ տարածք, ընդամենը տրանսպորտային կապ է ուզում։

Ակնհայտ է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների համար նման բարդ ներքաղաքական իրավիճակում, սրանք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեկնված օգնության ձեռքեր են։ Նրանց պլանները թե՛ միջանցք ստանալու, թե՛ Հայաստանում թուրքեր բնակեցնելով՝ մեր երկրի ժողովրդագրական կազմը փոխելու առումով, անփոփոխ են։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Արցախում վերջին պատերազմն ու ցեղասպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանության համար իսկական նվեր էր։

Հետայսու կարող են է՛լ ավելի արդյունավետ շարունակել պատերազմով վախեցնելու միջոցով իշխանություն պահելը։ «Տեսա՞ք՝ Ղարաբաղում ինչ եղավ»,- միշտ կասեն նրանք՝ բարեհաջող կերպով հանձնելով հայկական հողերը։

Իրական Հայաստանը, քաղաքական հայերը մնացել են մեն-մենակ երկրի թուրքական իշխանությունների, Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ երկրի ներսում չունենալով արդյունքներ գրանցող ընդդիմություն, իսկ դրսում՝ արտաքին դաշնակիցներ։

Հարցերի հարցը, որ պիտի զբաղեցնի մեզ, թե ինչպես միջոցների և ռեսուրսների նման ողբերգական սակավության և բնակչության լայն զանգվածների լիակատար ապակողմնորոշվածության պայմաններում դուրս գալ այս վիճակից և Հայաստանը հանել զարգացման ճանապարհի վրա։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

‼️ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից Արցախի հայկականությունը թիրախավորող խոսույթը

Читать полностью…

Elbakyan's diary

Հիշեցնեմ, որ հուլիսի 15-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետի կինը հրապարակում էր արել՝ շապիկին գրված «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է նոր երկիր»՝ ակնարկելով Արցախի հայությանն սպասող վերահաս ողբերգությունը։

Սա ապացուցում է 2 բան․

1․ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները տեղյակ են եղել բառացիորեն ԱՄԵՆ ԻՆՉԻՑ և համաձայն են եղել ԱՄԵՆ ԻՆՉԻՆ։ Իրենց ավելի լավ՝ չկա Արցախ, չկա Արցախի հարց․ թուրքական մտածողություն։

2․ Անհեթեթ խոսքերը, թե պատերազմ սկսվեց, որովհետև Արցախում իշխանափոխություն եղավ, անհիմն են․ ամեն ինչ վաղուց որոշված էր, իսկ իշխանափոխությունը՝ զուտ պատրվակ։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

От когда-то наглой и самодовольной роже николовского депутата Гургена Арсеняна ничего не осталось.

Студенты высказали ему прямо в лицо, все что они думают о нем и его шефе.

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🇹🇷 Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրիյեթ» թերթին տրված հարցազրույցի ընթացքում ասել է․

🗣«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, առաջին հերթին՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, և արդյունքին միտված բանակցությունների շարունակականության ապահովումը կայունության հաստատման միակ ճանապարհն է»:

«Հյուրիյեթ»-ի լրագրող Աբդուլքադիր Սելվին իր հերթին նշում է․

💬«Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Ամեն պարտություն, որ նա կրում է Ադրբեջանի դեմ ռազմաճակատում, բերում է նրան, որ Փաշինյանի աթոռը Երևանում խարխլվում է։

Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երևանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը։ Փաշինյանը Իսպանիայում պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ չանտեսելով այդ սպառնալիքը»։

📌 Թուրքիան ակնհայտորեն փորձում է վախեցնել դե ֆակտո վարչապետին իր «աքիլեսյան գարշապարով»՝ իշխանության կորստով։ Սյունիքով անցնող միջանցքը դիվանագիտական «խաղաղ» ճանապարհով չբացելու դեպքում, Թուրքիան և Ադրբեջանը այն կստանան ռազմական ճանապարհով, իսկ նոր պատերազմը կհանգեցնի Հայաստանում Փաշինյանի իշխանության տապալմանը, որի հեռանկարները Թուրքիային ևս լրջորեն անհանգստացնում են։

Նշենք, որ չնայած վերջին շրջանում միջանցքի վերաբերյալ թուրք-ադրբեջանական պաշտոնյաներից հնչող խաղաղասիրական հայտարարություններին՝ որոնք նպատակ են հետապնդում թուլացնելու հայ ժողովրդի դիմադրությունը և զգոնությունը, հատկապես՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, միջանցքի թեման կրկին աննախադեպ ակտիվացել է թուրքական փորձագիտական շրջանակներում և մերձիշխանական մամուլում։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը վերջերս հնչեցրեց հստակ ուղերձ․ «Միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և, անկասկած, իրականացվելու է»: Մնացածն ընդամենը թուրքական դիվանագիտական հնարքներ են։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Ո՞Վ Է ԱՌԱՋՆՈՐԴԸ

• Շատերը հարցնում են, թե ով է առաջնորդը։ Ես կկենտրոնանայի այն բանի վրա, թե ինչ հատկանիշներ պիտի ունենա ազգային առաջնորդը։

• Իսկ այդ հարցերի պատասխանը տվել է Աստված։ Ահա 10 առաջնորդական հատկանիշ Աստվածաշնչից՝

■ Թշնամիներին հաղթող․
«Հալածելով թշնամիներիս՝ ես կհասնեմ նրանց ու ետ չեմ դառնա, մինչև չոչնչացնեմ նրանց։ Ես կընկճեմ նրանց, որ այլևս չկարողանան կանգնել, և նրանք կընկնեն իմ ոտքերի տակ» (Սաղմոսներ 17․38-39)։

■ Հողեր ազատագրող․
«Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդվեցի տալ քո հայրերին» (Հեսու 1․6)։

■ Ամբարտավաններին պատժող․
«Թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին և ընկճի ամբարտավաններին» (Սաղմոս 71․4)։

■ Աստվածավախ և իմաստուն․
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմություն, օրենքի իմացությունը մտքի հարստություն է» (Առակաց 9․10)։

■ Արդարամիտ և արդարադատ․
«Քո աթոռը հաստատված է արդարության ու իրավունքի վրա, ողորմությունն ու ճշմարտությունը քո առաջից պիտի ընթանան» (Սաղմոսներ 88․15)։

■ Թույլերին և խոցելիներին կարեկցող․
«Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին, քննի՛ր և տարբերի՛ր աղքատին ու խեղճին» (Առակաց 31․8-9)։

■ Խոնարհ ծառայությամբ․
«Հիսուս նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են ազգերի վրա, և մեծամեծները իշխում են նրանց վրա: Ձեր մեջ ևս չպետք է այդպես լինի, այլ ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի, և ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի»» (Մատթեոս 20․25-27)։

■ Առաքինի և ժուժկալ․
«Եվ թող նա չբազմացնի իր կանանց թիվը, չգայթակղվի և շատ արծաթ ու ոսկի չկուտակի» (Բ Օրինաց 17․17)։

■ Ճնշվածների պաշտպան․
«Քանզի հզորի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն: Նա կխղճա աղքատին ու տնանկին, և տնանկների հոգին կփրկի: Չար վաշխառուներից կազատի նրանց» (Սաղմոսներ 71․12-14)։

■ Վստահելի և բարեխիղճ․
«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկաս 16․10)։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 Ինչպես չհուսահատվել և ինչպես պայքարել. Էդգար Էլբակյան

https://youtu.be/NUANd92G6aI

Читать полностью…

Elbakyan's diary

Հայկական պետություններից մեկը՝ Արցախի Հանրապետությունը, հայկական մյուս պետության՝ Հայաստանի Հանրապետության թողտվությամբ, թշնամու ցեղասպանական պարտադրանքի տակ հարկադիր ինքնալուծարման ենթարկվեց։

Դա հավերժ չէ։ Արցախը կվերստեղծվի այն պահից, երբ ազատագրվի Հայաստանը։ Ազատագրվի ներկա թուրքական իշխանություններից։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,
բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Մինչև 2024 թ. հունվարի 1-ը լուծարվելու է Արցախի Հանրապետությունը։

Այս մասին հարկադրված հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🔴Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո Բաքվից զինտեխնիկա տեղափոխող թվով 5-րդ ինքնաթիռը ժամանել է Նախիջևան:

Հայկական ալիք |
@hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Վ․ Բալասանյանի կուսակից՝ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հերքել է այս լուրը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇺🇸 Ինչի՞ համար է ԱՄՆ-ը գումար հատկացնում Հայաստանին

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը բաց աղբյուրներից տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը, ՊՆ-ը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2022թ․-ին Հայաստանին ինչ նպատակների համար են գումար հատկացրել։

Համաձայնեցված դրամաշնորհներ՝

🔻«Աջակցություն» հայաստանյան լրատվամիջոցներին - 1 մլն $
🔻Սահմանների անվտանգության ամրապնդում - 400 հազ․ $
🔻«Ամերիկայի ձայն»-ի գովազդ և պրոմո - 70 հազ․ $
🔻Երիտասարդության մեդիագրագիտության բարձրացում- 70 հազ․ $
🔻Պայքար «մանիպուլյացիոն քարոզարշավների» դեմ- 29 հազ․ $
🔻ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների աջակցություն - 25 հազ․ $

Համաձայնեցման ընթացքի մեջ գտնվող դրամաշնորհներ՝

🔻Պայքար կաշառակերության դեմ - 1․5 մլն $

Ընդհանուր առմամբ, ըստ USAID-ի ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է 33 մլն $։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան 2000 աշխատակից զբաղված է Հայաստանի տեղեկատվական դաշտի մշակմամբ։

Հայկական ալիք |
@hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Մշակութային ցեղասպանության զոհերը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Եթե հաջողվի Մարտունուց ՀՀ տեղափոխել Ավոյի արձանը, դա կդառնա այս նոր ցեղասպանության Մշո ճառընտիրը…

«Ցեղասպանություն» բառը ու բերածս օրինակները չափազանցություն չեն։ Շատերս դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում ողբերգության էությունն ու մասշտաբը։ Մի մասն զբաղված է ազգային-քաղաքական պայքարով, մյուսը՝ մարդասիրական օգնության կազմակերպմամբ, որոշները՝ ճղվելով փորձում են համադրել այս երկուսը, մի մասը ճղճիմ ինտրիգների մեջ է, մյուսը մասը՝ տեղյակ էլ չէ կամ անտարբեր է։

ԲԱՅՑ։

Հետևանքն զգալու ենք բոլորս և շատ շուտով։ Արցախից հետո Հայկական լեռնաշխարհի այս լեռնաանտառային հատվածում, որ նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, հայության վերջին փշրանքների գոյությունը խիստ վտանգված է։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇷🇺 К заявлению МИД России по Армении

Не снимая какой-либо ответственности за происходящее с действующей власти в Армении, заявление МИД России неприемлемо и абсурдно в частях, не связанных с Пашиняном.

1. Россия всегда была верна союзническим обязательствам. Не всегда. Поставка вооружения на $5 млрд Азербайджану, с которым стратегический союзник в лице Армении находился в состоянии конфликта, не является показателем верности союзническим обязательствам. Далее неготовность или неспособность на официальном уровне заявить об открытом нападении Азербайджана на Армению в 2020 г., не говоря уже о об оказании помощи, также не свидетельствуют о верности обязательствам. Таких примеров можно найти много. Причем с обеих сторон. Поэтому "всегда была верна" - мимо.

2. В региональных делах Н.В.Пашинян вместо соблюдения джентльменской договоренности лидеров России, Азербайджана и Армении от ноября 2020 г. оставить решение вопроса о статусе Нагорного Карабаха будущим поколениям – поддался увещеваниям Запада. Напомню важную деталь, которую в Москве в упор не замечают: на всех переговорах на Западе участвовал также Азербайджан. Армения поддерживала позицию России в ходе переговоров в Москве и по замораживанию статуса и по продлению и расширению мандата миротворцев. Категорически отказывался именно Азербайджан.

3. Обстановку накаляло и упорное отрицание официальным Ереваном сохранявшегося после 9 ноября 2020 г. присутствия в НК армянских вооруженных формирований, что и стало одной из ключевых причин последнего сентябрьского обострения. Это уже апогей цинизма. Рекомендую профильным департаментам МИД ознакомиться с бюллетенями Минобороны России, в которых не говорится о ВС Армении. В заявлениях используется следующая формулировка: "военнослужащий вооруженного формирования Нагорного Карабаха". Все ВС Армении были выведены из Нагорного Карабаха. На земле остались только местные силы самообороны, которые не имеют никакого отношения к Армении в части подчинения и исполнения решений.

Если с точки зрения МИД России, заявления Пашиняна (которые являются антиконституционными и нелегитимными) изменили суть трёхсторонних Заявлений, тогда к чему мантра о том, что «альтернативы трехсторонним Заявлениям как основы урегулирования конфликта нет»? Очевидно, что последнее заявление МИД России свидетельствует о том, что сами трехсторонние Заявления более нерелевантны.

Что мы видим? Россия решила занять сторону победителя в лице Азербайджана, сняв с себя часть ответственности. Если проанализировать все бюллетени Минобороны России, станет ясно, кто и как нарушал договоренности в Нагорном Карабахе. Но против сильной стороны Москва решила не идти, а предпочла обвинять только слабую сторону.

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

📊 Ադրբեջանում անցկացված սոցհարցման համաձայն՝ բնակչության 90% որոշակի չափով հավատում է մոտ ապագայում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Թշնամական երկրի ղեկավարությունն իր բնակչությանը պատրաստել է Հայաստանից նոր հողեր գրավելուն, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները 2020 թ․ նոյեմբերից գոյություն չունեցող «խաղաղության դարաշրջանի բացման» անվան տակ շարունակում են բնակչության ուշադրությունը շեղել այլ օրակարգերի վրա՝ դրանով իսկ ճամփա հարթելով թշնամու առաջ։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Եվս 3 ռազմական օդանավ Բաքվից վայրէջք կատարեց Նախիջևանում։

Ներկայիս ղեկավարությամբ ցանկացած պատերազմ=պարտություն։

Ազգային լրիվ նոր ղեկավարության դեպքում մենք կհաղթենք։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

«ՔՊ-ական – Հարց կարո՞ղ եմ տալ։

Ես – Հարցեր դատավորն ա տալու»։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…
Subscribe to a channel