elbakyan_edgar | Unsorted

Telegram-канал elbakyan_edgar - Elbakyan's diary

3534

Edgar Elbakyan's Telegram channel

Subscribe to a channel

Elbakyan's diary

🇦🇿🇨🇳Ադրբեջանի Էներգետիկայի նախարարուր Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին։

🗣️«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Միջին միջանցքի դիվերսիֆիկացմանը նոր ճյուղերով,»

🗣️«Ադրբեջանն առաջին իսկ օրերից ակտիվ մասնակցություն է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը և ներկայումս հավատարիմ է ռազմավարական զարգացման կուրսին, որի նպատակներից է Միջին միջանցքի ամրապնդումը որպես Չինաստանից Եվրոպա ամենակարճ ճանապարհի»,-ասել է նա։

🟥Մինչ ՀՀ-դե ֆակտո վարչապետը Եվրոպայում խաղաղություն է մուրում, Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իր օրակարգն առաջ մղել ամենատարբեր հարթակներում։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

• Տևական ժամանակ է՝ քաղաքական հայության մեծ մասը նորօրյա Սասունցի Դավթի սպասում է ապրում, որը կգա և շանսատակ կանի հայ ժողովրդին նեղացնող ներքին ու արտաքին մսրամելիքներին։ Եվ հարց է տրվում, թե ինչու նա չկա…

• Պետք է սթափ կերպով հասկանալ, որ 30 տարի անկախ Հայաստանում ոչ մի իշխանություն չի զբաղվել երիտասարդներից սասունցիդավիթներ պատրաստելով։ Դրա փոխարեն հիմնականում պատրաստվել են կարիերիստ-կոմերիտական-կոմֆորմիստ կադրեր։ Ասվածից, սակայն, չի բխում, որ սասունցիդավիթներ առհասարակ չկան…

• Կան։ Պարզապես նրանց հայտնության համար ժամանակ է պետք։ Նույնիսկ Դավիթը, որ ժամ առ ժամ էր մեծանում, անցավ սոցիալիզացիայի և առաջնորդական պատրաստման փուլերով՝ նախ սովորելով հայրենի ընտանիքի պատմությունը, ապա կարևոր խորհուրդներ ստանալով իմաստուն պառավից, հորեղբորից, վերանորոգեց Մարութա վանքը, նոր միայն հասավ Մսրա Մելիքի հետ մենամարտին։

• Դավթի օրինակով տեսնում ենք, որ որքան էլ բնատուր ձիրք ունենա առաջնորդը, նա հանդիսանում է իր միջավայրի և իրեն սնող ազգի ծնունդը։ Միայն մեկս մյուսին ուժ տալով, մեկս մյուսին զորացնելով և նեցուկ կանգնելով կարող ենք մեր ազգի միջից ունենալ նոր Սասունցի Դավիթ, որ կվերացնի մեր թշնամիներին՝ քառսուն գազ խոր հոր ըլնեն, թե ջաղացի ջոջ քարի տակ 😉

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Օրն ավարտենք այս պատմական վավերագրով։

Շնորհակալություն Հայկական ալիքին (@հayaliq) անցյալի փառքի միջոցով ապագայի պայքարի խրախուսելու համար։

https://youtu.be/axnCgYzPhZY

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲Արցախի զինանշանի բարձրացումը Ստեփանակերտում (1994 թ.)։

Վերադառնալու ենք։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

«Բայց եթե արդարը յոթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ» (Առակաց 24․16

Աստվածաշնչյան այս միտքն էր գլխումս, երբ նայում էի օկուպացված Ստեփանակերտի այսօրվա կադրերը։ «Լավ է հնչում,- կասեք դուք,- բա այդ դեպքում ինչո՞ւ ենք անընդհատ ընկնում ու ոտքի չենք կանգնում»։

Որովհետև արդար չենք, իսկ ավելի ճիշտ՝ մեր երկիրը գլխավորում են ոչ թե արդարները, այլ ամբարիշտները, որոնք իրենց օրինակով պղծում են բնակչության լայն շերտերին, որպեսզի այլևս երբեք երկրում արդարություն չհաստատվի, որով հնարավոր լինի հաղթել արտաքին թշնամուն։

Մեր բոլոր դժբախտությունները երկրի ներսից են՝ պատերազմներում պարտությունից, մինչև մարդկանց հոգիների չարությունն ու դաշնակից չունենալը։

Որ պահից արդարները վերջ դնեն ամբարիշտների իշխանությանը, կսկսվեն հայոց վերածնունդը և խաղաղությունը, իսկ մինչ այդ «ամբարիշտների համար խաղաղություն չկա» (Եսայի 57․21

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Հայաստանի թուրքական օկուպացիայի, նույն ինքը՝ «թավշյա», «ոչ բռնի», «ժողովրդական» իշխանազավթման հետևանքը՝ Ստեփանակերտում ծածանվող թուրքի փալասը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 Вместе в самые тяжелые времена: фонд помощи арцахским беженцам «Армянская миссия»

Армения и Арцах переживают нелегкие времена. Территориальные и политические проблемы непосредственно сказываются на мирных жителях, однако армянский народ, в особенности молодежь, привык поддерживать друг друга в непростые времена.

Как в период 44-дневной войны, так и после, создано множество организаций, которые оказывают помощь пострадавшим. Одна из таких — «Армянская миссия». Ее основали в 2020-м году. Она уже помогла сотне семей обосноваться в Армении. Деятельность фонда началась со сборов для военнослужащих, но разрослась в другой, более масштабный формат.

💬 Мы пообщались с основателем «Армянской миссии» Сирануш Асатрян об истории проекта, о том, с какими трудностями сегодня сталкиваются беженцы из Арцаха и какая помощь им необходима.

➡️ Читайте материал на collab.am

COLLAB Media #Проекты #Страна

Читать полностью…

Elbakyan's diary

🇵🇸 Что такое ХАМАС?

Для тех, кто переквалифицировался из "специалиста по Украине" в "эксперта по палестино-израильскому конфликту".

На инфографике показана организационная структура управления ХАМАС.

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

Քիչ հետո կլինեմ Իմնեմնիմի պոդքասթի ուղիղ եթերում։ Միացե՛ք։

#ՀաջորդտարիՇուշիում

պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան

@sergei_melkonian

Читать полностью…

Elbakyan's diary

🤬«Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին որևէ լարվածություն չկա։ Վերջին օրվա ընթացքում կրակվել է ընդամենը 1 փամփուշտ,»- ասել է ՀՀ դե-ֆակտո վարչապետ Ն. Փաշինյանը։

◼️Հիշեցնենք, որ երեկ դեռևս անհայտ հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը։

◼️Հինգ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանը կրակել է Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:

◼️Ութ օր առաջ՝ Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներից զոհվել է զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը, երկու զինծառայողներ վիրավորվել են:

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Թուրքերն իրենց նախապայմաններից երկուսն արդեն ստացել են Հայաստանի իրենց դրածոներից։ Ցեղասպանության թեման փակված է, Արցախը՝ առժամանակ հանձնված։

Հաջորդն ատոմակայանն է։ Ու քանի որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքական են, շուտով նրանք կսկսեն իրենց ուսապարկերով, զիբիլնյուզով ու ամենատարբար այլ աղբյուրներով կրկնել նույն բաներն, ինչ թուրքերն են ասում՝ «ատոմակայանը «փդած սովետական» է», «գուբերնիա», «ռուսներն ու նախկինները թունավորում են ատոմակայանը» և, ինչու ոչ, «ատոմակայանը՝ որպես տոքսիկ մասկուլինության պոստինդուստրիալ սիմուլյակր» տիպի «գիտական» բարբաջանքներ…

Երբ համարձակություն ու քաջություն ունես իրականությունը տեսնելու իր ամբողջ ողբերգականությամբ, որքան էլ դա ծանր լինի, ապագան տեսնելն ու այդ ապագայի վրա ազդել կարողանալը տեխնիկական հարցեր են։

• Արցախի Պաշտպանության բանակը 13-րդն օրն է, ինչ զինաթափված է։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

/channel/hayaliq/1692

Читать полностью…

Elbakyan's diary

ՀՀ դե-ֆակտո Պաշտպանության նախարարությունը հայտնում է.

🔴«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:»

🔴Հիշեցնենք, որ բարձունքը, որտեղից այժմ կրակում են Կութի ուղղությամբ 2020 թվականին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հանձնվել է Ադրբեջանին։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

«Դեռ փորձում եմ գլուխ հանել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվողից։ 1999 թ․-ին ՆԱՏՕ-ն Հարավսլավիայի հերն անիծեց ռմբակոծություններով շատ ավելի փոքր մեղքերի համար (քան Ադրբեջանն է գործում- խմբ․)։ Այս անգամ ոչ մեկի պետքը չէ։ Նույնիսկ թերթերի վերնագրերում հազիվ կնշմարես, որ մի բան այն չէ։ Մեր բան ու գործի անունն ի՞նչ է»,- վրդովված գրել է բրիտանացի պատմաբան Սերգեյ Ռադչենկոն։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Реакция на Арцах: власть и оппозиция

Мой коллега верно заметил. Обратите внимание на два видео.

На первом видео Назели Багдасарян (пресс-секретарь Пашиняна) извиняется за упоминание Арцаха

На втором видео Марианна Каграманян (ведущая 5-го канала) зачитывает новость о ликвидации Республики Арцах и не сдерживает слезы.

У всех разные ценности. Для кого-то (большинства армянского народа) это Арцах, Армения и Диаспора. Для других-должность в вилайете Эрменистан.

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

«Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918 թ․ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ:

Հավելենք, որ եթե ժամանակին հայկական պետությունը հետևողական լիներ այս հարցերում՝ հեռահար նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, այդ թվում՝ Նախիջևանի դեպքում՝ նաև հողային իրավունքները, շատ հավանական է, որ 2018 թ․-ին հնարավոր լիներ խուսափել թուրքամետ ռեժիմի իշխանության գալուց։

Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

‼️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները «վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:

🔻Ադրբեջանը շարունակում է առաջ տանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, չնայած որ հայ հասարակության գլխի տակ վերջին շրջանում «փափուկ բարձ» են ցանկանում դնել, թե իբրև եթե Հայաստանը չի ուզում, դեպի Նախիջևան տանող ճանապարհը կարող է Իրանի տարածքով անցնել: Սակայն թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին շրջանում արած հայտարարություններից ակնհայտ է, որ ամեն ինչ արվելու է ճանապարհը նախընտրելի երթուղով՝ Սյունիքով ստանալու համար։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲🇹🇷 Արևմտյան Հայաստան, թե Արևելյան Թուրքիա

Իմ ռուս գործընկերներից ոմանք սկսեցին գրել ժամանակակից Թուրքիայի արևելյան տարածքների «Արևմտյան Հայաստան» նշանակությունն օգտագործելու նպատակահարմարության մասին։

Առաջարկում եմ ծանոթանալ ՌԴ Պետական Դումայի 1995թ. «1915 - 1922թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարությանը, որում հստակ նշված է Արևմտյան Հայաստանը:

Ուստի այս համատեքստում ռուսական փորձագիտական և ակադեմիական հանրությունը պետք է հենվի իր պետության պաշտոնական փաստաթղթերի վրա։ Չկա «Օսմանյան կայսրություն», «Թուրքիա» և այլ անվանումներ։

Հավելելու համար, Հայոց ցեղասպանությունը դատապարտած աշխարհի միայն երկու պետություններն են օգտագործել «Արեւմտյան Հայաստանը»։ Դրանք են Ռուսաստանի Դաշնությունը և Արցախի Հանրապետությունը։

#ՀաջորդտարիՇուշիում

պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան

@sergei_melkonian

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲🇹🇷 Западная Армения или Восточная Турция?

Некоторые мои российские коллеги стали писать о целесообразности использования обозначения "Западная Армения" в отношении территорий, распложенных в восточной части современной Турции.

Предлагаю ознакомиться с Заявлением Государственной Думы РФ от 1995 г. "Об осуждении геноцида армянского народа в 1915 - 1922 годах", в котором четко обозначена Западная Армения.

Поэтому в данном контексте российское экспертное и академическое сообщество должно опираться на официальные документы своего государства. Там нет "Османской империи", "Турции" и т.д.

Для справки, только два государства в мире, осудивших Геноцид армян, использовали "Западная Армения". Это Российская Федерация и Республика Арцах.

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

⚠️Հոկտեմբերի 10-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել «3+3» բանակցային ձևաչափի հանդիպումներին։

⁉️Այս թեմայի հետ կապված ամենակարևոր ու արդիական հարցերի պատասխաններն ստանալու համար առաջարկում ենք ընթերցել «Հայկական ալիք»-ի նոր հոդվածը⬇️

https://hayaliq.com/3-3format/

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Հայկական արշավները Հայկական համալսարանի շրջանավարտների նախաձեռնությունն է, որի նպատակն ընկերական փոխօգնությամբ հայրենիքի ճանաչողությունն ու բացահայտումն է։

Հայկական արշավները մասնակցության համար բաց են նաև ոչհամալսարանակնների համար։

Հաջորդ արշավը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից Քասաղի կիրճով դեպի Արայի լեռան գագաթ։

Մանրամասները և գրանցման կարգը՝ ֆեյսբուքյան միջոցառման հղումով։

Հայկական համալսարան | @armenianuniversity

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇿🇮🇱 Новая партия оружия из Израиля в Азербайджане

Вчера, 13 октября, в Азербайджане приземлилась очередная партия вооружения из Израиля.

Несмотря на собственную войну, Израиль продолжает выполнять обязательства по контракту.

Особенно актуально в период очередной атаки Азербайджана против Армении.

Баку накапливает силы.
А руководство в Армении думает «кого бы снова обвинить в предательстве?».

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

⚡️🇺🇸🇦🇲🇦🇿Բլինքենը մի խումբ օրենսդիրների հետ հեռախոսազրույցի ընթացքում զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում։

🗣️Այս մասին հայտնում է Պոլիտիկո պարբերականը՝ հղում անելով առաջնային սկզբնաղբյուրներին։

‼️Պոլիտիկոյի հրապարակած հոդվածում խոսվում է նաև այսպես կոչված միջանցքի մասին և հղում է արվում Ալիևի՝ միջանցքն ուժով բացելու մասին հայտարարություններին։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇮🇱 Իսրայելի Սդերոտ քաղաքի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքն անվտանգ չէ և կոչ է արել էվակուացնել այնտեղ մնացած 15․000 քաղաքացիներին։

Հայաստանում և մեր հարևանությամբ ծավալվող դեպքերը մի ավելորդ անգամ ապացուցում են, որ աշխարհի բնականոն ընթացքը պայքարն ու հակամարտություններն են։

Հետևաբար՝ պետությունը «հավերժական խաղաղության» տրամաբանության շուրջ կառուցելով՝ ստանալու ենք միմիայն ավերիչ ու պարտություն բերող պատերազմներ, իսկ այդ հակամարտություններին պատրաստվելու դեպքում՝ հնարավորություն ենք ունենալու զարգանալ։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇮🇱🇱🇧🇸🇾 Իսրայելի դեմ Հյուսիսային ճակատը բաց է

Իսրայելը չի կարողանում հնարավորինս օպերատիվ վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի երկայնքով։ Գրոհայինները շարունակում են ներթափանցել Իսրայելի տարածք: Դա դանդաղեցնում է երկրորդ փուլի իրականացումը՝ հրթիռակոծությունից հետո լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկը Գազայի տարածքում։

1. Այս թուլությունը հրահրում է «Հըզբոլլահին» և այլ կազմակերպություններին։ Առաջին օրերին նրանք տրորեցին Իսրայելի, ինչպես նաև ԱՄՆ-ի կարմիր գծերը։ Վերջիննս սպառնում էր անմիջապես միջամտել իրենց դաշնակցին հարվածելու դեպքում։ Ականանետային և հրետանային հարվածներով փոխհրաձգությունը փոխարինվել է «Հեզբոլլահի» անդամների արդեն Իսրայելի տարածք ներթափանցմամբ։ Զուգահեռաբար կազմակերպությունը օպերատիվ կերպով զեկուցում է հակառակորդի խոցված ծանր տեխնիկայի մասին՝ մասնակի առաջխաղացման շրջանակներում։ Ի պատասխան Իսրայելը օդային հարվածներ է հասցնում խմբավորման դիրքերին։

2. Էսկալացիա է նկատվում արդեն սիրիա-իսրայելական սահմանին։ Այնտեղ Իսրայելից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ արաբական հանրապետության տարածքում, իրանական վստահված անձանց մի ամբողջ ցանց կա։ Տեղեկություն է ստացվել, որ Սիրիան հարվածներ է հասցրել Իսրայելին Ռամաթ Մաղշիմ բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է Գոլանի բարձունքներում: Հիշեցնեմ, որ ֆորմալ առումով Սիրիան ուժի կիրառման օրինական հիմքեր ունի, քանի որ Իսրայելը շարունակում է օկուպացիայի տակ պահել Գոլանի բարձունքների սիրիական հատվածը 1967թ.պատերազմի արդյունքում (ՄԱԿ ԱԽ թիվ 497 բանաձևի համաձայն)։

Մինչ այժմ նկատվում են ցածր ինտենսիվության բախումներ, որոնք մեծածավալ դառնալու ներուժ ունեն: ԱՄՆ-ի կողմից կոշտ արձագանքի բացակայությունը փաստացի թուլացնում է իր իսկ ստեղծած զսպման մեխանիզմը։ Ուստի շարունակելու ենք հետևել «Հեզբոլլահի» և այլ կազմակերպությունների կողմից կարմիր գծերը հետ քաշելու գործընթացը։

#ՀաջորդտարիՇուշիում

պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան

@sergei_melkonian

Читать полностью…

Elbakyan's diary

🔴Ադրբեջանի խորհրդարանն այսօր վավերացրել է Վրաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը։ Պայմանագիրը կնքվել էր 2023 թ․ ապրիլի 24-ին, Վրաստանի խորհրդարանի կողմից վավերացվել հունիսի 13-ին։

Ըստ պայմանագրի՝ երկրները համագործակցելու են հետևյալ ոլորտներում՝

🔻 ռազմական կրթություն, ուսուցում և վարժանքներ,
🔻 պաշտպանական և անվտանգության քաղաքականություն,
🔻 խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,
🔻 համագործակցություն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում,
🔻 սպառազինությունների վերահսկում և զինաթափում,
🔻 ռազմական օրենսդրություն,
🔻 լոգիստիկա,
🔻 քաղաքացիական-ռազմական համագործակցություն,
🔻 պաշտպանական կիբերանվտանգություն,
🔻 ռազմական քարտեզագրություն,
🔻 ռազմաբժշկական ծառայություններ,
🔻 սոցիալական, սպորտային և մշակութային գործունեություն,
🔻 մարդասիրական ականազերծում,
🔻 փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։

🔴Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է բոլոր ուղղություններով, քանի որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները վանում են բոլոր հնարավոր դաշնակիցներին, մինչդեռ թշնամական պետությունները ժամանակ չեն կորցնում նոր դաշնակիցներ և շահակից գործընկերներ ձեռք բերելու հարցում։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🚨🚨🚨 Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովը դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ ընդդեմ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։

Այդ դիմումի հիման վրա Թուրքիայի ԱԳՆ-ը ՄԱԳԱՏԵ-ին հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել ատոմակայանի աշխատանքներին։

Հիշեցնենք, որ սա մեր թշնամիների, ինչպես նաև ԵՄ-ի առաջին ոտնձգությունը չէ Մեծամորի ատոմակայանի դեմ, որն ապահովում է Հայաստանի իրակա՛ն ինքնիշխանության էներգետիկ բաժինը և կառուցվել է ԽՍՀՄ տարիներին։

Այսպես՝ նախորդ տարվա օգոստոսին թուրքերը Կարսում ուսումնավարժանք էին անցկացրել՝ իբր «7 բալանոց երկրաշարժի դեպքում Մեծամորի ԱԷԿ-ի արտահոսքից պաշտպանվելու սցենարով»։

Այս տարվա հունվարին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

Արդեն մարտի 3-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ թշնամական երկրի ղեկավար Ի․ Ալիևը նշել էր, թե իբր «Մեծամորի ատոմակայանից միջուկային որոշ նյութերի ապօրինի առևտուրը մտահոգիչ է»։

Հիշեցնենք, որ հայ գիտնականները մշտապես ահազանգել են, որ թուրքերի հաջորդ պահանջը լինելու է Մեծամորի ԱԷԿ-ի փակումը և Հայաստանն էներգետիկ աղետի ենթարկելը։

Հաշվի առնելով, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն արդեն կատարել են Ցեղասպանության հարցով հայոց պահանջատիրությունից հրաժարվելու նախապայմանը, կատարել են Արցախը հանձնելու նախապայմանը՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ ազգային իշխանափոխություն տեղի չունենալու պարագայում՝ դե-ֆակտո իշխանությունները կկատարեն նաև այս պահանջը՝ երկիրը զրկելով իրական ինքնիշխանության ևս մեկ բաղադրիչից ու ևս մեկ քայլելով մոտեցնելով թուրքական վիլայեթացմանը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇹🇷⚡️Турецкая компания Baykar, принадлежащая зятю Эрдогана, собирается инвестировать 100 миллионов долларов США в Украину для производства беспилотников нового типа «Bayraktar akinci».

Как бы Россия ни старалась не идти на серьезные обострения с Турцией, чтобы не настроить ее против себя в войне на Украине, Турция, хорошо понимая, что в долгосрочной перспективе Россия является ее врагом, шаг за шагом идет по этому пути, увеличивая свою помощь Украине, направленную против России.

Армянская волна | @hayaliqru

Читать полностью…

Elbakyan's diary

Այսօր Հայաստանյայց Աառքելական Սուրբ եկեղեցին նշում է Վարագա սուրբ Խաչի տոնը։

Նկարում Վարագ լեռն է Վանի Լեզք գյուղից, որտեղ արալեզները փորձում էին վերակենդանացնել Արա Գեղեցիկ արքային։

«Արցախ ենք կորցնում, դու Վանի դարդին ես»,- կասեն շատերը՝ գրածս կարդալով, ինչին ես կպատասխանեմ, որ եթե 1994 թ․-ից կամ գոնե 1998 թ․-ից Վարագը հետ բերելու երկարաժամկետ նպատակ դրվեր, ուժեր մոբիլիզացվեին այդ նպատակի համար, հաստատ դրանք կհերիքեին Արցախը պահելու համար, դեռ մի բան էլ՝ ավել։

Արցախն էլ, Վարագն էլ հետ ենք բերելու, իսկ նախքան դա Հայաստանում վերականգնելու ենք ազգային իշխանությունը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

⚡️ Ряд армянских генералов пленены в Баку и в Ереване.

Армянская волна | @hayaliqru

Читать полностью…

Elbakyan's diary

🟥«Մոլորություն է ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել»․ Լեմկինի ինստիտուտ

💬«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների։

Ավելին, ենթադրությունն այն մասին, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել ցեղասպանության համար Ալիևի անպատժելիության ապահովման գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին զգուշացնում է, որ իրենց պահվածքի պատճառով իրենց կարող են մեղադրել ոչ միայն ցեղասպանությանը մեղսակցության, այլև հանցագործությանն օժանդակելու մեջ»
, - գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…
Subscribe to a channel