elbakyan_edgar | Unsorted

Telegram-канал elbakyan_edgar - Elbakyan's diary

3534

Edgar Elbakyan's Telegram channel

Subscribe to a channel

Elbakyan's diary

29.800-Ի ՄԱՍԻՆ

• Ոչնչացնել հայ-ռուսական ամեն ինչ, հայտարարել, որ հայ-ռուսական ժառանգությունից ավելի կարևոր են հայ-թյուրքական առնչությունները, և միաժամանակ հույս ունենալ պահել ԽՍՀՄ տարիների Հայաստանի սահմանները գիտակցված դավաճանություն են։

• Եթե քեզ համար հայ-ռուսական հարաբերություններից ավելի կարևոր է հայ-թյուրքական պատմական ժառանգությունը, ապա թյուրքերը քեզ դեմ կտան իրենց ժառանգությունից բխող սահմաններ, որտեղ դու չկաս, և կասեն «ցտեսություն»։

• Նույնիսկ 29.800-ը հայ ազգի զոհողությունների, մաքառումների միջոցով է կյանքի կոչվել, օդից չի ընկել։ Բացի այդ՝ 29.800-ը հետևանք է եղել կոնկրետ համատեքստի, այն է՝ Մոսկվայի՝ Անդրկովկասում թյուրքական/մուսուլմանական Ադրբեջանին Հայաստանով բալանսավորելու ազգային քաղաքականության։

• Եթե այս հավասարումից հանում ես Մոսկվային, ուրեմն չկա ոչ մի 29.800․ դա ընդամենը մի փլուզված պետության ներքին վարչատարածքային բաժանում է։ Սա է հենց ասելու Ադրբեջանը՝ շարունակելով իր դրածո ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների շնորհիվ Հայաստանի զավթումը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Ֆրանսիայի զինվորական նախարարի թվիթերյան գրառումից իմանում ենք, որ ՀՀ դե-ֆակտո կառավարության ստորագրած բարաթի համաձայն՝ Ֆրանսիային իրավունք է տրվել Հայաստանի ցամաքային և օդային զինված ուժերի աուդիտ (!) իրականացնելու։

Ովքեր ցանկանում են հասկանալ աուդիտի էությունը, կարող են հանրագիտարաններում որոնել իմաստը։

Իմ կողմից կարճ ասեմ հետևյալը՝ Ֆրանսիան ամեն ինչ իմանալու է մեր զինված ուժերի մասին։ Իսկ մի գեղեցիկ օր այդ ամբողջ ինֆորմացիան թանկով ծախելու է Ադրբեջանին, որովհետև դրա պատճառով ոչինչ չի կորցնելու, փոխարենը դրա շնորհիվ շահելու է Ադրբեջանի ծառայությունները՝ դուրս գալու դեպի միջինասիական էներգակիրներ։

Ինքնիշխանության անվան տակ իշխանության եկածները և ինքնիխանության լոզունգներով իշխանություն պահողները աջուձախ վաճառում են Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրունքները՝ հանուն իրենց թուրքական իշխանության կյանքի երկարաձգման։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🟥 ՀՀ տարածքը՝ թուրքական ծրագրի իրագործման միջոց

🟥 Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հիշատակել է Հայաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացմանը նպաստող քայլերի կարևորությունը՝ նշելով, որ
«Այդ ուղու բացումը ամբողջ տարածաշրջանի բարգավաճման համար աջակցություն կլինի, ինչպես նաև Թուրքիան կկապի մեր պապերի հայրենիք Միջին Ասիայի հետ։ Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, որպես թյուրքական աշխարհ, պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»։

‼️ Քանի դեռ հայ հասարակությանը փորձում են թմրեցնել միջանցքի բացման «տնտեսական, խաղաղասիրական և համագործակցային» բաղադրիչներով, վերջինիս գլխավոր հովանավորը շարունակում է աջակցել իր «եղբորը» և կրկին անգամ փաստում է, որ այն հարյուրամյա հիմքով քաղաքական ծրագիր է՝ Թուրքիային կապելու մյուս բոլոր թյուրքական ժողովուրդների հետ և վերջինիս ֆիզիկական սահմաններից անցում կատարելու դեպի «սրտի սահմաններին»։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Ընդհանրապես չեմ զարմանա, եթե սա ճիշտ լինի։

Ավելին՝ սա հենց այն է, ինչ մենք միշտ կանխատեսել ենք՝ Հայաստանի թյուրքականացում և հայկական ինքնիշխանության հանձնում Թուրքիային և Ադրբեջանին։

/channel/Armcall/689

Читать полностью…

Elbakyan's diary

🇺🇸🇷🇺ԱՄՆ Հետսառըպատերազմյան քաղաքականությունը չկարողացավ հաշվի առնել ռուսական նկրտումները։

🔹Ինչ էլ որ լինի Ուկրաինայում, այնուամենայնիվ, Ռուսաստանը չի պատրաստվում անհետանալ որպես Ամերիկայի մրցակից։ Փլուզման կամ ժողովրդավարական հեղափոխության կանխատեսումները ֆանտազիայի ժանրից են։ Ընդհակառակը, Ռուսաստանը գրեթե անկասկած կմնա իր պատմական «ես»-ի ինչ-որ տարբերակով՝ ավտորիտար իր ներքին քաղաքականության մեջ, ազդեցիկ էքսպանսիայով, տնտեսապես և տեխնոլոգիական առումով հետամնաց, բայց վճռական՝ մեծ տերության դեր խաղալու հարցում: Եվ նրա շահերը կմնան հակասող Ամերիկայի շահերին, ինչպես դա եղել է հիմնականում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտնվեց որպես համաշխարհային տերություն 19-րդ դարի վերջում:

🔹Այս Ռուսաստանը դեռևս կարևոր կլինի ի շնորհիվ իր մեծ միջուկային զինանոցի, առատ բնական ռեսուրսների, Եվրասիայի սրտում գտնվելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող մշտական ներկայացուցչի, և այլ ակտիվների:

🔹Հաջողությունը կպահանջի հմուտ դիվանագիտություն՝ դիմադրության մանրակրկիտ հավասարակշռում և համապատասխանեցում ռուսական շահերին: Համբերությունը կրիտիկական կլինի: Առաջընթացը կգա ոչ թե տպավորիչ առաջխաղացումների, այլ ժամանակի ընթացքում աճող առավելությունների կայուն կուտակման միջոցով: Այդպես Ամերիկան համառեց սառը պատերազմում։ Դա է այսօր առաջ գնալու ճանապարհը:

🖋️Այս տեսակետն է արտահայտում ամերիկացի նշանավոր դիվանագետ, Ռուսատանի, Եվրոպայի և Եվրասիայի մասնագետ Թոմաս Գրեհեմը "The Economist"-ում հրապարակված հոդվածում։

🔎Հոդվածի թարգմանությունը կարող եք կարդալ անցնելով ստորև տեղադրված հղումով։👇

🇦🇲https://hayaliq.com/thomasgraham/

Читать полностью…

Elbakyan's diary

‼️Միջանցնքերը միայն տնտեսության մասին չեն, դրանք նաև քաղաքականության մասին են։

🔻Եթե մենք բացում ենք բոլոր տարածաշրջանային կոմունիկացիաները, ապա պետք է խոսել նաև Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու մասին։

🔻Թե՛ Շուշիի հռչակագրում, թե՛ Էրդողանի և Ալիևի հայտարարություններում հստակ նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական կողմի համար քաղաքական խնդիր է։

🔻Այժմ շատ է խոսվում Հայաստանը տարածաշրջանային խաչմերուկ դարձնելու մասիՆ։ Միջանցի բացվելու պարագայում ոչ թե Հայաստանը, այլ Նախիջևանն է դառնալու տարածաշրջանային խաչմերուկ։ Քարտեզին նայելով պարզ է դառնում, որ անգամ Հայաստանն Իրանին կապող երկաթուղին անցնելու է Նախիջևանով։

[ Սերգեյ Մելքոնյանը՝ APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին ]

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում կապիտուլյանտն արդեն ավելի բառացի ու առարկայական նախածանուցել է Հայաստանի վիլայեթացման մասին։

Հարցազրույցի՝ հրապարակային դառնալուց հետո պատրաստ եմ ավելի հանգամանալից, կետ առ կետ բացատրել ասվածի թաքնված իմաստներն ու մեզ սպասող սպառնալիքները։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🗣️ԵՄ առաքելությունն ամբողջությամբ քաղաքացիական է։ Այն ունի 3 շերտ՝

1. Պարեկություն Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմաններին
2. Ամենախոցելի շրջանների մարկանց հետ աշխատանք
3. Փոխվստահությանը միտված աշխատանք

🔹Առաջին շերտի պարագայում մեր այցերը հիմնականում ուղեկցվում են հայկական զինվորականության կողմից և նախօրոք համաձայնեցվում են Ադրբեջանի հետ։

🔹Զեկույցները գնում են Բրյուսել, չեն տրամադրվում Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարություններին։

🔹Մեր գալուց ի վեր Ադրբեջանի կողմից սահմանային առաջխաղացում չի եղել։ Մենք տեսնում ենք ստատիկ սահման և այդ մասին էլ գրում ենք զեկույցում։

🔹Երբեմն մենք Հայաստանի կառավարության խնդրանքով գնում ենք շրջաններ, որտեղ վտանգ կա, որ ինչ-որ բան կպատահի։ Օրինակ՝ 1994-ից հետո առաջին ինքնաթիռի թռիչքից առաջ մեզ խնդրել էին գնալ Կապան։ Մենք մեկ ժամ շուտ ժամանեցինք, և ոչինչ չպատահեց։

🔹Ադրբեջանին տեղեկացնում ենք այցերից առաջ, քանի որ մենք եկել էինք՝ չիմանալով երկիրը, չիմանալով երկու կողմերի արձագանքը, և այդ պատճառով կարիք ունեինք հայկական կողմի կողմից ուղեկցության և ադրբեջանական կողմին այցերից առաջ տեղյակ պահելու։ Նաև ես ունեմ պարտականություն ապահովելի առաքելության անդամների անվտանգությունը։

🔹Կապանի հարավ մտնելու համար ռուսական անցակետով անցնելու կարիք լինում է, բայց բանակցությունները հայկական կողմի պարտականությունն են, մենք երրորդ կողմերի հետ չենք համաձայնեցնում մեր գործողությունները։

🔹Օգտվում ենք հեռադիտակներից և տեսախցիկներից, այլ սարքավորումներ չունենք։

🔹Ինչպես նշեցի, առաքելությունը քաղաքացիական է, և էսկալացիայի դեպքում այն միջամտության լծակներ չունի։

[ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին ]

Հայկական ալիք |
@hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ․ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼՈՒ ՄՏՔԵՐԸ

• Զարգացնելով Շահան Նաթալու մտքերը և աչքիս առաջ ունենալով հայոց պատմության վերջին 30 տարին՝ դառնությամբ պետք է նշեմ, որ մեր պարտության պատճառներից մեկն այն է, որ թուրքերը մեզ ատում են, իսկ մենք թուրքերին՝ սոսկ արհամարհում։ Առաջին զգացմունքը խթանում է ակտիվ գործելակերպ, երկրորդը՝ պասիվ։

• Նրանք մեր դեմ կռվում են գիշատչին բնորոշ եղանակով, ինչից մենք խորշում ենք՝ ասելով՝ «մենք հո իրանց պես չենք»։ Կենսաբանության դպրոցական ծրագիրը յուրացրած աշակերտն անգամ կարող է ասել, որ եթե միևնույն արեալում մի տեսակը գիշատիչ է, իսկ մյուսը՝ «նրա պես չէ», այսինքն՝ գիշատիչ չէ, ուրեմն հաղթելու է գիշատիչը։ Հայկական էլիտաներն ու հայությունը՝ որպես հավաքականություն, չեն կարողանում մինչև վերջ ըմբռնել, որ գիշատչական միջավայրում են ապրում։

• Հայոց հազարամյա Գողգոթայի ճանապարհին միայն երկու անգամ հայն իրապես ատեց թուրքին և դրա շնորհիվ ունեցավ ազատագրված հայրենիք։ Մի անգամ՝ 1918-1920 թթ․, երբ ցեղասպանությունից մազապուրծ եղած վանեցիները, սասունցիները, մշեցիներն ու զեյթունցիները մաքրագործեցին ներկայիս ՀՀ տարածքի զգալի մասը՝ լուծելով իրենց հարազատների վրեժը և բնակության ասպարեզ ստեղծելով անտուն մնացած գաղթականության համար։

• Երկրորդ անգամ՝ 1988-1994 թթ․, երբ Եղեռնի պատմության վերհուշի, Սումգայիթի ու Բաքվի ջարդերի տպավորության տակ և ազգային ոգու բարձրացման պայմաններում հայը նորից ատեց թուրքին և ունեցավ ազատագրված Արցախ։

• Իսկ հետո՞։ Իսկ հետո նորից վրա հասավ «կալբասալիր թմբիրն» ու «մենք աշխարհին Արամ Խաչատրյան ու Քիմ Քարդաշյան ենք տվել, հո մենք իրանց պես Ռամիլ Սաֆարով չենք» բթամտությունների շրջանը, երբ արևմտյան «սպիտակ մարդու» աչքին «պուպուշ» երևալը սահմանվեց ավելի բարձր նպատակ, քան թշնամու հարցերն ինքնուրույն լուծելը։ Արդյունքը երևում է քարտեզի վրա։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

​​🇮🇱🇵🇸 Как стали враждовать евреи и арабы?

Сегодня у Редакции вышел материал, посвященный палестино-израильскому конфликту, который настоятельно рекомендую посмотреть.

Мне посчастливилось оказаться в отличной компании экспертов: Т.В. Носенко, Д.А. Марьясис, В.А. Кузнецов, Л. Самарская и знакомый многим читателям Г.М. Дерлугян.

Спасибо за качественный выпуск Владимиру Соловьеву (не тот, о котором вы подумали).

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

​​🇷🇺🇦🇲 Даже пропаганда должна быть качественной

То, что вчера вышло на Первом российском канале можно назвать театром абсурда. Коллеги уже привели несколько примеров разоблаченных фейков и фактологических ошибок, которые бьют по всему нарративу.

Добавлю от себя ряд замечаний по этому спикеру:

1. Человек вообще не владеет предметом. Говоря об "анклавах", он упоминает самую южную провинцию Сюник. В реальности же т.н. "анклавы" располагались на территории провинции Тавуш, которая на северо-востоке. Это как перепутать Калининград с Краснодаром.

2. В Армении нет четырёх российских военных баз. Есть одна 102-ая военная база. В Сюнике размещены опорные пункты. Учите матчасть.

3. Проблема с топонимами всегда вылезает у людей, которые не разбираются в теме. Озера "Карагёль" нет ни на территории Армении, ни на картах СССР. Это озеро Севлич.

Если уж снимать программу по Армении, приглашайте реальных экспертов (обратитесь в МГИМО, ИМЭМО и аналитические центры). Там есть люди, которые, как минимум, не перепутают Иран с Ираком, а точнее Сюник с Тавушем.

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇿🇦🇲 Атака Азербайджана на Армению: продолжение дискуссии

Пойду по порядку по тезисам коллег, которые полагают, что Баку нет смысла нападать.

1. «Если Баку начнет наступательную операцию, то испортит отношения со всеми». Абсолютно нет. Баку рискует только осложнить отношения с Россией и Ираном, но никак не с Западом. Напомню официальное заявление, звучавшее буквально за пару дней до нападения на Арцах: «применение Азербайджаном силы против Нагорного Карабаха неприемлемо для США». По итогу увидели, что вполне себе приемлемо. Вопрос не в том, что Нагорный Карабах и Армения - это разные вещи. Дело в другом: обозначенные красные линии спокойно пересекаются Азербайджаном. Более того, создание точки напряжения возле иранской границы лишь порадует Запад.

2. «Окажет ли в этом случае Турция поддержку Азербайджану?». Конечно, окажет: и разведывательную, и материально-техническую, и военную, и политико-дипломатическую. Напомню коллегам, что «Зангезурский коридор» - это именно турецкий политический проект начала XX века. И все совместные турецко-азербайджанские учения, которые проводятся сейчас, вряд ли направлены против России или Ирана. Турция всегда была рядом с Азербайджаном, начиная с Первой Карабахской войны. Такая же ситуация и сейчас. Поэтому этот самый надежный союзник есть и будет.

3. «Одно дело - пограничный инцидент, другое дело - полномасштабная война». В этой формулировке две крайности. Во-первых, события сентября 2022 г. – не пограничный инцидент. Армения потеряла контроль над стратегическими высотами и более 220 км2 территории (для сравнения, если бы Россия потеряла Оренбургскую область). Поэтому в масштабах региона это большие изменения. Сейчас Баку контролирует стратегические коммуникации, которые проходят в восточной части Армении. Во-вторых, полномасштабная война - следующая крайность. Оперативно перерезать коммуникации за несколько дней, которые уже находятся под твоим визуальным контролем – и нет никакой войны. Через год это также будет именоваться «инцидент», раз такие категории пошли.

4. «После инцидента с вертолетом Азербайджан пошел на соглашение с Россией». А вот тут важна хронология: переговоры уже были на финальной стадии, редактировались некоторые пункты. И в процессе подведения итогов и был сбит вертолет.

5. «Россия станет выполнять свои обязательства по ОДКБ, если Азербайджан начнет масштабную войну». При всем уважении, я бы не был так уверен. Во-первых, Армения может попросту не обратиться в ОДКБ. Тогда и ничего выполнять не надо будет. Во-вторых, нет достаточной политической воли в России и военных возможностей вступать в войну против Азербайджана, у которого военный пакт с Турцией, за условную прозападную Армению. Не будут из Каспия лететь Калибры по Баку для спасения Армении. И пока 1/10 сил с Украины будет перебрасываться, все уже закончится.

6. «Ирану незачем дотягиваться до коммуникаций, он пойдет на Баку». Согласен, что риск вмешательства Ирана велик. Вопрос в какой степени и какова география. Если же «операция» будет проходить у самой границы, может он вмешается, если севернее, то сделать это невозможно. И втягивать себя в конфликт Иран явно не хочет, несмотря на угрозы. Танками из Тегерана на Баку никто не пойдет. Их политика основана на механизмах сдерживания, а не активного вовлечения, особенно учитывая «Шушинскую декларацию».

#ՀաջորդտարիՇուշիում

@melkonian_sergei

Читать полностью…

Elbakyan's diary

Դմիտրի Օլշանսկին, որ երկար տարիներ ապրել է Արևմուտքում, հասկացել այդ աշխարհակարգի բնույթը և, վերադառնալով հայրենի Ռուսաստան, կատաղի պայքար է սկսել գլոբալիզմի և սպառողական քաղաքակրթության դեմ, դիպուկ է նկատել, որ հենց այդ չարիքները հանգեցրին Հայաստանի աղետին և բառացիորեն օգտագործում է իմ կողմից շրջանառության մեջ դրված «կալբասիզմի» թեզը, որը Հայաստանում հաղթանակ տարավ ազգային օրակարգի դեմ։

«Вот и все.
Арцаха, за который погибло в разные годы целое море людей, больше нет.
Но зато есть и достижения. … Ничего-то вы не понимаете в колбасных обрезках
».

/channel/komissarischezaet/467

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

• Պետական դավաճանություն է թշնամական գործունեություն իրականացնելու համար թշնամուն օգնություն ցույց տալը (Քր․ օր․, հոդված 299)։

• Ըստ այդմ՝ ինքնին պետական դավաճանություն է ոչ թե կապիտուլյացիա ստորագրելը, այլ կապիտուլյացիայի հասցնելը, կապիտուլյացիային նախորդած շրջանում երկիրն այնպես վարի տալը, որ թշնամին հեշտությամբ հաջողության հասնի։

• Տեխնիկապես նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան ստորագրել է մարշալ Կեյտելը, զուտ որովհետև այդ վիճակի հիմնական մեղավորն ու պատասխանատուն «տեղում չէր»՝ 8 օր առաջ դասալքել էր՝ ինքնասպանության տեսքով։

• Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) կապիտուլյացիաների մեղավորն ու պատասխանատուն թակ մի մարդ է։ Այլ թիրախներ ու հասցեատերեր որոնելն ու կարգելը նշանակում են օգնել այդ մեկ մարդուն՝ ճողոպրելու պատասխանատվությունից այժմ և հավիտյանց հավիտենից։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🟥 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 2023թ. հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային աշխատողները բացառությամբ Արցախի նախագահի, նրա աշխատակազմի ղեկավարի, ԱԽ քարտուղարի, պատգամավորների, ԱԺ աշխատակազմի ղեկավարի, դատավորների, ՄԻՊ-ի, ԿԸՀ նախագահի, գլխավոր դատախազի, պետնախարարի, նախարարների, ոստիկանապետի և մի խումբ այլ պաշտոնյաների, համարվում են ազատված իրենց զբաղեցրած պաշտոններից։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

⁉️ Сегодня запрещаем работу государственных институтов Арцаха, а завтра – расформировываем Армению «чтобы не допустить войны»?

Никол Пашинян устами Эдмона Макуряна сообщает Ильхаму Алиеву, что не допустит функционирования в Армении институтов Арцахской государственности. «Железная логика» власти такова, что факт наличия в Армении институтов арцахской государственности может спровоцировать новую войну с Азербайджаном. Марукян и Пашинян говорят нам о том, что Армения не должна сама давать поводов для войны.

Реальность же такова, что «провокацией» Азербайджан может посчитать практически что угодно – реформу армии, закупку оружия, наличие у страны работающей АЭС, отсутствие в учебниках истории карт «древнего Азербайджана», жалание провести переговоры по «мирному договору» с участием Франции, стремление увеличить численность населения страны до 5 миллионов человек, экономический рост и т.д.

Общественным мнение вновь манипулируют, так как и Пашинян и Марукян прекрасно знают, что главной угрозой для Азербайджана в Баку считают сам факт существования армянской государственности по соседству с азербайджанским государством. Алиев прекрасно понимает, что без военной, политической и экономической помощи Еревана Арцах не смогу бы с 1994 года существовать, и эффективно бороться с азербайджанской агрессией.

Именно поэтому, финальным требованием Баку, исполнение которого «не допустит новой войны», будет требование к Пашиняну подписать документ, аналогичный тому, что 28 сентября подписал Самвел Шахраманян – документ о расформировании государственности.

Хотелось бы также практически дословно повторить то, что было опубликовано на канале ещё в июле текущего года после встречи с послом Сирийской Арабской Республики, госпожой Норой Арисян.

Учитывая, в том числе и опыт САР, а также опыт 1915 г., когда недоведённое до конца преступление позволило армянам воссоздать государственность, да ещё и создать арцахскую государственность, Анкара и Баку сегодня будут делать всё, чтобы довести процесс расформирования армянского государства руками его же руководства до конца.

Telegram-канал: @beniamin_matevos

Читать полностью…

Elbakyan's diary

📍ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, նշեց, որ իրեն «հայտնի է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»։ Հատկանշական է Միրզոյանի կողմից հնարավորինս նուրբ բնորոշումները և օկուպացիա բառը կիրառելուց խուսափելը՝ կարծես ադրբեջանցիները հյուրախաղերով են ՀՀ ինքնիշխան տարածքում։

📍ՀՀ օկուպացված տարածքների մասին խոսելուն զուգահեռ Միրզոյանը չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Վարդանյանը շեշտում, որ ինչքան իրենք խոսում են ինքնիշխանութունից, Հայաստանն այնքան ինքնիշխանության կորուստ է ունենում։

📍Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնն զբաղեցնող անձը թերևս լավ չի պատկերացնում, որ ինքնիշխանությունն առաջին հերթին որոշակի տարածքի նկատմամբ գերագույն իշխանություն ունենալն է։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Միրզոյանն ինքնիշխանության մասին խոսում, ասենք, ադրբեջանցիների կողմից օկուպացված Իշխանասարում կամ Երասխի՝ այդպես էլ Երասխի տարածքում չկառուցված գործարանում։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇮🇱🇵🇸Համասի դեմ Իսրայելի պատերազմի միջանկյալ արդյունքները.

Հինգ օրից կլրանա պատերազմի մեկնարկի մեկ ամիսը։ Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալ փոփոխությունները.

1. ԱՄՆ-ն ընդլայնում է իր օգնության զինանոցը։ ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերն արդեն Իսրայելում են։ Ինչպես նշվում է, նրանք մարտական ​​առաջադրանքներ չեն իրականացնում։ Հավանաբար նրանք ներգրավված կլինեն պատանդների փրկության գործողության մեջ։

2. Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման գործընթացը մեկնարկել է. Բահրեյնը, Հորդանանը, Չիլին և Կոլումբիան Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին։ Դեռ վաղ է խոսել քաղաքական-դիվանագիտական ​​երկխոսության լիակատար ընդմիջման մասին։ Բայց միտումը նկատելի է։

3. Իսրայելական բանակի կորուստների թիվն ավելի մեծ է, քան Երկրորդ լիբանանյան պատերազմում, որի աշխարհագրությունը շատ ավելի լայն էր և տևեց մոտավորապես նույնքան օր։ Այսօրվա դրությամբ հաստատվել է 326 զոհ։ Վիրավորների ստույգ թիվը չի հաղորդվում։ Տարբեր գնահատականներով նրանց թիվը գերազանցում է 1000-ը։

4. Պատերազմը թանկ է։ Տարբեր գնահատականներով Իսրայելի ծախսերը մեկ ամսում գերազանցել են 7 միլիարդ դոլարը, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա պարզ կդառնա ժամանակի ընթացքում։

Իսրայելի ռազմավարության կանխատեսումը մինչ այժմ հաստատվել է՝ վերահսկողություն սահմանել անկլավի հյուսիսային հատվածում և մաքրել ենթակառուցվածքները։ Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, ավելի առաջ շարժվել դեպի հարավային հատված և լիարժեք վերահսկողություն հաստատել։

#ՀաջորդտարիՇուշիում

պ
.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան

@sergei_melkonian

Читать полностью…

Elbakyan's diary

ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների օրոք Հայաստանն այնքան «ինքնիշխան» է, որ չի կարողանում իր «ինքնիշխան» տարածքում իր իսկ որոշած տեղում գործարան կառուցել ու թուրքերի կրակոցների տակ փոխում է իր «ինքնիշխան» որոշումը։

Այն ամենն ինչ պետք է իմանալ թուրքական իշխանության մասին։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 Օրը Հայաստանում

🤡Հարց ՆԳ նախարարին՝ ինչո՞ւ են Փաշինյանի այցերը հսկում այդքան մեծ թվով ոստիկաններ։

‼️ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի դե-ֆակտո փոխնախագահ Արմեն Խաչատրյանը այսօր հայտարարել է, որ «Բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա: Ադրբեջանն այսօր մի շարք սկզբունքների հետ համաձայնում է: Միջազգային հանրությունը կարողանում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա: Այդ ճնշումները որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում: Այս ձնագունդը ավելի է մեծանալու եւ խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի մասնակցությամբ»:

‼️Եվրոպայի խորհուրդը կպատրաստի Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների փաթեթ։ Հիշեցնենք, որ նույն այս խորհուրդը ոչ մի պատժամիջոց չի կիրառել Ալիևի դեռ Արցախի էթնիկ զտման համար։

🤬ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ոստիկանության և ԱԱԾ-ի կարողությունների մեծացումը կառավարության ուշադրության կենտրոնում է, և ներքին անվտանգության ապահովման համար 2024թ. հաշվարկով նախատեսված է 148 մլրդ դրամ:

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Թուրքական օկուպացիայի ներքո գտնվող դե-ֆակտո ազգային ժողովի առօրյան

/channel/hayaliq/2127

Читать полностью…

Elbakyan's diary

Time ամսագրում Սիմոն Մաղաքյան անունով մի էթնիկ հայ գիտնական սյունակ է հրապարակել՝ վերնագրելով այն՝ «Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան․ ԱՄՆ պետք է միջամտի»։

«Եվրոպական դիվանագիտությանն» ապավինելու 19-րդդարյա հիվանդության հերթական դրսևորումը։ Հայությանը քաղաքական ազգից դեպի միջազգային մանդատի և հոգածության կարիք զգացող էթնիկ զանգվածի վերածելու հերթական արարը։

Ընդամենը բավարարվեմ հիշեցնելով, որ ս․ թ․ սեպտեմբերի 14-ին՝ պատերազմից 5 օր առաջ, ԱՄՆ Սենատում Եվրոպայի և եվրասիական հարցերով առաջին փոխարտգործնախարար Յուրի Կիմը պաշտոնապես ասում էր՝ «Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։ Հենց հիմա։ Այլևս ո՛չ մի հապաղում։ Մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն կամ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Սա շատ հստակ է»։

Թե ինչ եղավ 5 օր անց, տեսանք ու վերապրեցինք բոլորս։

Մեզ կարող ենք պաշտպանել միայն մե՛նք։ Այդ ճանապարհին մեզ համար շահակիցներ ու դաշնակիցներ ստեղծել ևս կարող ենք միայն մե՛նք։ Մնացածը՝ Հայաստանի մահը մոտեցնող հեքիաթասացություն է։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

https://youtu.be/-vgzfOLswvg?si=nkmVn9kQhZPudBPT

Читать полностью…

Elbakyan's diary

📊 Թուրքիայում հարցվածների միայն 3% է համարում, որ իրենց պետությունը պետք է աջակցի Իսրայելին։

🏴 Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, թե ինչ աստիճան ինֆորմացիոն ասիմետրիա է առաջանում այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում, երբ մի կողմից գործում է ագրեսիվ պետական քարոզչություն՝ համապատասխան ռեսուրսներով։

☮️ Հարցվածների հարաբերականորեն մեծ մասը չեզոքության կողմնակից է (34.5%)։ Սա էլ իր հերթին վկայում է սպառողականության և կոմֆորտի՝ անգամ Թուրքիայի պես ռազմականացված և ֆաշիստական երկրում զգալիորեն տիրապետող լինելու մասին։

⚠️ Ուշագրավ է, որ Իսրայելի պաշտպաններն ամենաշատը պրոքրդական «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունում» (HDP) է (6.5%), բայց և ՀԱՄԱՍ-ի աջակիցներն էլ ամենաշատը նույն HDP-ի շարքերում են (17,7%)։

✊ Սա ակնհայտորեն բացատրվում է թուրքական պետության կողմից քրդերի հանդեպ վարած ստիգմատիզացիոն և բռնաճնշիչ քաղաքականությամբ, որը նրանց այս կամ այն կերպ նետել է հասարակական դիրքորոշումների ծայրահեղ լուսանցքներ։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

💥 💥 💥 Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը։

Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։

Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։

Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած առաջին դպրավայր Ամարասը, որտեղ ամփոփված են առաջին կաթողիկոսի թոռան մասունքները, թույլ տա հայոց եկեղեցու պատմություն առարկայի գոյությունը կամ ազգային պատմության այլ դրվագները։

Չէ՞ որ այդ պարագայում հարց կառաջանա՝ «բա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ այս ամենը»։

Հիշո՞ւմ եք, ինչպես էին բոլշևիկյան շրջանի դասագրքերը շրջանցում էլիտաների դերը պատմության մեջ և ամեն ինչ վերագրում էին ժողովրդական զանգվածներին։ Հակառակն անելու դեպքում հարց կառաջանար, թե ինչպես, որտեղից և ինչ փողերով առաջացավ բոլշևիկյան էլիտան՝ ոչնչացնելով ամբողջ Ռուսական կայսրությունն ու քաղաքակրթությունը։

Նույն կերպ էլ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, ամեն կերպ բնաջնջելու են հայկական պատմությունն ու հայկական հետքերը, որ հարց չառաջանա, թե ինչպես եղավ, որ իրենց իշխանության ընդամենը 5 տարում թշնամին տիրացավ ամբողջ Արցախին, որտեղ 5000 տարի հայեր էին ապրում։

Սա տևելու է այնքան, մինչև Հայաստանում առաջ չգա ազգային իշխանություն…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🔍«Հայկական ալիքի» նոր հոդվածը բացահայտում է Սամվել Բաբայանի մանիպուլյացիաները և բացատրում նրա անպատասխանատու և վտանգավոր պահվածքի դրդապատճառները։ Հոդվածը կարդալու համար կարող եք անցնել հղումներով։👇

🇦🇲 https://hayaliq.com/curiouscase/
🇬🇧 https://hayaliq.com/en/samvelbabayan/

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇮🇱🇵🇸 Իսրայելը պատրաստ է հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը.

🔹Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու միակ պայմանը ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր գերիների ազատումն ու անվերապահ հանձնվելն է,-Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Կոնրիկուս։

1️⃣Լայնածավալ գործողության պահն աստիճանաբար անցնում է, քանի որ ժամանակն աշխատում է Իսրայելի դեմ։ Անցել է ավելի քան 2 շաբաթ։

2️⃣Բուն գործողության մասին որոշումն ընդունված է։ Տեխնիկապես Իսրայելը պատրաստ է նման հարձակման։ Բայց դա մեծ զոհողություններ ու մարտահրավերներ է ենթադրելու տնտեսության համար։ Այդ պատճառով Իսրայելը դիվանագիտությանը հնարավորություն է տալիս։

3️⃣Ակնհայտ է, որ նման հայտարարություն արվել է ոչ առանց ԱՄՆ-ի խնդրանքի, որը ցանկանում է ազատել պատանդներին և հենվում է իր մյուս դաշնակիցների դիրքորոշման վրա, ովքեր ցանկանում են խուսափել մեծ պատերազմից։

🔹Ակնհայտ է, որ ՀԱՄԱՍ-ը չի ինքնալուծարվի։ Բայց նման հայտարարությունը հնչում է որպես երկխոսության հրավեր։ Միգուցե դրա ընթացքում որոշ լուծումներ գտնվեն, բայց դա քիչ հավանական է։

[ Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյան ]

Հայկական
ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇺🇸🇪🇺ԱՄՆ-ն և ԵՄ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատմանը։

🗣️«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

🗣️Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել նրանց իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնացել են են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տներ։

🗣️Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքին»:

‼️Նշենք, որ կոչերի այս հերթական չափաբաժինը ԱՄՆ-ԵՄ ընդհանուր հայտարարության մի փոքր հատվածն է միայն՝ հավաքական Արևմուտքի համար առավել առաջնային՝ իսրայելա-պաղեստինյան, ռուս-ուկրայինական և մի շարք այլ թեմաներից հետո։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🤬 Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության հաշվարկներով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 3000-ը արդեն լքել են ՀՀ տարածքը։ Դե-ֆակտո վարչապետը հայտարարել է նաև, որ «ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է նրանց աջակցելու համար և կոչ է անում առաջնային պլանում ունենալ ՀՀ-ում մնալը»։

📸 Լուսանկարում կարող եք տեսնել, ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանության քաղաքականության արդյունքում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ներկայիս կենսապայմանները։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

«Մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքիստան եւ Ատրպէջան են։ Մենք պէտք է ճամբայ ունենանք դէպի հոն։ Եւ դուք՝ Հայերդ կանգնած էք մեր այդ ճամբուն վրայ։

… Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը՝ դուք արգելք կը դառնաք մեզի իջնելու Քուրի հովիտը եւ երթալու Պաքու։ … Դուք պէտք է մէկ կողմ քաշուիք եւ մեզի ճամբայ տաք։ Ահա թէ ո՛ւր է մեր հիմնական վէճը։

Մեզի պէտք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարաւորութիւն տան մեր բանակներուն առաջ շարժելու եւ պաշտպանուելու։ Մէկ ճամբան՝ Կարս-Ախալքալաք-Բորչալու-Ղազախն է, որ կը տանի դէպի Գանձակ, միւսը՝ կ'երթայ Շարուր-Նախիջեւան-Զանգեզուրով Քուրի հովիտը։

Դուք կարող էք մնալ անոնց մէջտեղը, այսինքն Նոր-Պայազիտի եւ Էջմիածնի շուրջը
»։

Վեհիբ փաշան հայկական պատվիրակությանը սա ասել է դեռ 1918 թ․-ին։

Երբ կա անընդմեջ վերարտադրվող և շարունակական ազգային էլիտան, պետության ռազմավարությունը լինում է կոհերենտ։ Երբ էլիտան անընդհատ խզվում է, կտրվում արմատից և թուլանում, ոչ միայն երկարատև ռազմավարություն է դժվար լինում մշակել, այլև նույնիսկ եղած վտանգից պաշտպանվել, որպիսին մեր դեպքում թուրքական կայսերական ֆաշիզմն է։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…
Subscribe to a channel