elbakyan_edgar | Unsorted

Telegram-канал elbakyan_edgar - Elbakyan's diary

3534

Edgar Elbakyan's Telegram channel

Subscribe to a channel

Elbakyan's diary

🇮🇱🇵🇸 Իրավիճակը Մերձավոր Արևելքում.

📍 Իսրայելական բանակը ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի թունելները Գազայի հատվածում:

📍 Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Գազայի հատվածում ու Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները։ 

📍 Իսրայելի բանակը Գազայի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում ՀԱՄԱՍ-ի զինյալների համար ուսումնական սենյակ է հայտնաբերել: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ զենքեր, որոնցից մի քանիսը փաթեթավորված են եղել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության տարբերանշանով պայուսակներում։

📍 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին զենք կմատակարարի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածին։

📍 Իրանը մեղադրել է Ուկրաինային ՀԱՄԱՍ-ին զենք մատակարարելու մեջ:

📍 Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 18 հազարի, վիրավորներինը՝ 50 հազարի։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղական աղբյուրներին։

📍 Իսրայելի բանակը ռմբակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքը, ներառյալ միջազգային օդանավակայանը։ Արդյունքում, տեղական աղբյուրները հայտնել են, որ «Հըզբոլլահ»-ի 2 անդամ և 2 սիրիացի սպանվել է, 6 մարդ վիրավորվել:

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🇹🇷🇦🇿 Ի՞նչ է արել թշնամին այսօր.

🔺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելգրադում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերբիայից ավելի քան 300 միլիոն դոլարի սպառազինություն (հիմնականում հրետանի) Ադրբեջան մատակարարելու վերաբերյալ։

🔺 Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանն ու Բայդենը մոտ օրերս հեռախոսազրույցի միջոցով կքննարկեն իրավիճակը Գազայի հատվածում:

🔺 Թուրքական լիրան պատմական հակառեկորդ է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով 29 լիրա մեկ դոլարի դիմաց։

🔺 Իլհամ Ալիևը ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին: Նրանք խոսել են տարածաշրջանի, անվտանգության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու մասին։

🔺 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Բորդյուի հետ Բրյուսելում քննարկել է Բաքվի և Երևանի միջև այսպես կոչված խաղաղության գործընթացի հեռանկարները։

🔺 Ադրբեջանը պաշտոնապես կընդունի «COP29»-ը: Հաջորդ տարի Բաքվում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 29-րդ նստաշրջանը։


Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Եթե այս անձնավորության ասածը պարզ լեզվի թարգմանենք, կստացվի «Հայաստանը պարտվել է, ու Հայաստանն, ըստ պայմանագրի, միշտ պետք է պարտված մնա»։

Դա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ստրկացման պայմանագիր։ Եվ «ստրուկ» ու «ստրկություն» բառերը ես այլաբանական իմաստով չեմ կիրառում։

Վաղը նաև վիդեոտարբերակով կհիմնավորեմ, որ այն վիճակը, որում դնում են հայ ազգին, բառի մաքուր գիտական իմաստով ստրկություն է։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇿Երեկ հայտնի դարձավ, որ 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կկայանան։ Ըստ պլանի՝ դրանք պետք է կայանային 2025 թվականին։ Այդ առիթով առաջարկում ենք վերադառնալ հեռավոր 2003 թվական՝ վերհիշելու Ադրբեջանի ամենասկանդալային ընտությունները։

📌2003 թվականին Ադրբեջանում տեղի ունեցան  աննախադեպ նախագահական ընտրություններ, որոնք ոչ թե հերթական գրեթե անցնում իշխանության վերարտադրում էին, այլ քաղաքական լուրջ գործընթացներ՝ ցնցումների լուրջ վտանգով։

📌2002 թվականի օգոստոսին Հեյդար Ալիևը ծանր հիվանդացավ և նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես փոխարինեց որդին՝ Իլհամ Ալիևը։ Նույն տարում, ավելի ուշ, ընդունվեցին սահմանադրական նշանավոր փոփոխությունները, ըստ որոնց նախագահի թեկնածուների նվազագույն տարիքը նվազեցվեց 35-ից՝ դառնալով 30։ Պարզ տրամաբանությամբ փոփոխությունները արվում էին բացառապես այն նպատակով, որ առաջիկա ընտրություններում հնարավոր դառնա Իլհամ Ալիևի թեկնածությունը, ինչը և տեղի ունեցավ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ ոչ միայն Ալիև որդին դարձավ թեկնածու, այլև փաստացի դարձավ Ադրբեջանի նոր նախագահը։

📌Ընտրությունների արդյունքների ամփոփման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին սկսվեցին մեծաքանակ բողոքի ցույցեր Ադրբեջանում, ինչի արդյունքում եղան նաև զոհեր և վիրավորներ, ընդհանուր առմամբ 300 մարդ տուժվեց զանգվածային ցույցերի հերևանքով։ Տեղի ունեցողը փաստացի հեղափոխության փորձ էր, ընդ որում, այդ ժամանակ հետսովետական տարածաշրջանում բավական «թրենդային» գունավոր հեղափոխությունների ողջ գործիքակազմով և գաղափարախոսությամբ։ Գունավոր հեղափոխությունների մեծ աջակից և շահառու Արևմուտքը պարզապես լուռ հետևում էր ադրբեջանական քաղաքական կրքերին և ռեպրեսիաներին:

🔎Ամբողջական հոդվածը՝ https://hayaliq.com/electionsazerbaijan/

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 Հայկական օրակարգ․ 07/12/23

📍 ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

📍 Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը։

📍 Ադրբեջանում և Ռուսաստանում հաջորդ տարի արտահերթ ընտրություններ կլինեն։

📍 Գագիկ Ոսկանյանը Բաքվում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։

📍 Էբրահիմ Ռայիսին մեկնել է Մոսկվա։

📍 ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային օգնելու նախագիծը։

📍 Էրդողանը մեկնել է Հունաստան։

📍 Հայ ջութակահարուհին Չինաստանի կողմից մրցանակի է արժանացել։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🟥 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանին։

Հանդիպումից հետո Օ՛Բրայանը «X»-ի իր էջում գրել է․

🗣️ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումը, որտեղ քննարկվել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների ապագան, անցել է կառուցողական ոգով: Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի»։

🤡
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր «Հայաստանի պաշտպանության ակտ 2023թ.» կոչվող օրինագիծը, ըստ որի՝ ԱՄՆ պետք է դադարեցներ Ադրբեջանին ռազմական և այլ տեսակի օգնությունների տրամադրումը, ինչպես նաև կասեցներ բարձր մակարդակի այցերը։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ու ԱՄՆ-ը շաբաթներ անց պաշտոնապես վերականգնեցին բարձր մակարդակի այցերը։ Ըստ երևույթին՝ չի ուշանա նաև տրամադրվելիք օգնությունների մատակարարոմն ու Ադրբեջանում USAID-ի վերաբացումը։ Նշենք նաև, որ ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ քարտուղարի օգնական Օ’Բրայենը Երևան չի այցելի «ժամանակի սղության պատճառով»։ Կանխատեսելիորեն՝ ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող հակաթյուրքական պատրանքները ևս հօդս ցնդեցին։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԵՐԸ ԳՐԱՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

• Այն հայերը, որ, թուրքական քարոզչության թեզերը կրկնելով, այսօր արդարացնում են Արցախի հանձնումը՝ ասելով «դե միջազգային իրավունքով Ադրբեջանինն ա», վաղը նույն հաջողությամբ կարդարացնեն Սյունիքի հանձնումը՝ ասելով «դե 26 տարի մենք էինք իրանց տարածքը գրավել, պա՞րզ չի, որ սենց հետևանք պիտի լիներ»։ Այդ մարդիկ թեզերի պակաս չեն ունենա, որովհետև թուրքերը նրանց անընդհատ մատակարարում են այդ թեզերը։

• Իսկ որպեսզի մատակարարես մի բան, պետք է արտադրես այդ մի բանը։ Թուրքերն արդյունաբերության մեջ, ի՜նչ խոսք, հմուտ են։ Փոխարենը արի ու տես, որ 1998-2018 թթ․ ընթացքում Հայաստանում, բացի հին գաղափարախոսների աշխատանքները վերատպելուց, ոչ մի նոր ազգային գաղափարախոսական տեքստ չգրվեց։ Ինչ որ գրվեց, ազգային չէր ու ներկրված էր Թուրքիայից, ճիշտ ինչպես քռչուփալասները։

• Ուղղակի եթե քռչուփալասները Վրաստանով էին գալիս, գաղափարներն ու թեզերն ավելի ուղիղ էին այստեղ հասնում։ Ներկրման բացառիկ մենաշնորհն էլ լևոնականներինն էր, ինչը նրանց ապահովում էր շուկայում գերշահույթ ստանալով և արևմուտքում բիզնես գործընկերներ գտնելու անսպառ հնարավորությամբ։

• Ես գիտեմ, որ 1998-2018 թթ․ իշխած անձինք՝ որպես Արցախյան առաջին հաղթական պատերազմի հրամանատարներ, ընդունում են, որ ՀՅԴ Շուշիի գումարտակը պատերազմի ամենակարգապահ և ամենամարտունակ ստորաբաժանումներից էր։ Հարգանքի է արժանի նրանց ազնվությունը, որ չլինելով դաշնակցական՝ ընդունում են այս փաստը։ Նրանց փոխարեն ի՞նչ կանեի ես՝ իմանալով այս փաստը։

• Նախագահ եղած տարիներիս կփորձեի հետահայաց վերլուծել, թե ինչն էր պատճառը, որ հենց այդ գումարտակն էր ամենակարգապահն ու ամենամարտունակը։ Ո՛չ տեղացի տղաներից բաղկացած գումարտակները, ո՛չ հայաստանցիների բրիգադները, այլ հենց Շուշիի դաշնակցական գումարտակը։ Քիչ թե շատ վերլուծելուց հետո կհասկանայի, որ պատճառը ոչ թե ինքնին կուսակցականացվածությունն է, այլ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։

• Գաղափարական մարդուն առաջ է մղում իդեալը, որի հանդեպ նա ունի անսասան և չմարող հավատ։ Գաղափարական մարդը միշտ ավելի մեծ երազանքի համար է կռվում, քան հասարակ մահկանացուները։ Գաղափարական մարդն Արցախում պայքարում էր Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի համար, ոչ թե սոսկ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման»։ Գաղափարական մարդն Արցախում վրեժ էր լուծում Մուշից, Սասունից ու Վանից բռնագաղթեցված, Սումգայիթում ու Բաքվում ողջակիզված իր հայրենակիցների համար, ոչ թե սոսկ ապահովում էր «մեզ պարտադրված պատերազմում միջազգային իրավունքի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը»։

• Ցավոք, 1998-2018 թթ․ մելիքական Հայաստանը չկարողացավ բնաջնջել նախորդ տարիներին Թուրքիայից ներկրված քարոզչական պարտադրանքը, թե իբր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հայդատականությունը՝ հետամնացություն։ Գաղափարականացվածության փոխարեն 1998 թ․-ից հետո շեշտը ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ դրվեց նյութական բարեկեցության ապահովման վրա։ Արդյունքում, ինչպես այդ լինում է կենցաղային կյանքում, երեխան մեծացավ քիչ թե շատ փորը կուշտ, քիչ թե շատ տաք հագնված, բայց անդաստիարակ, անշնորհակալ ու հայրական տունը քանդող։

• Հայաստանը կործանվել է գաղափարականացվածության բացակայությունից, պարզ ասած՝ ոչ թե ոչմիթիզականության պատճառով, այլ իրապես ոչմիթիզական չլինելու պատճառով, ոչ թե հայդատականության պատճառով, այլ իրապես հայդատական չլինելու պատճառով։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐՔ

• Կապիտուլյանտին լեգիտիմացնելու մի ձև էլ նրա անմեղսունակության մասին խոսույթն է, որ ամենապարզ ձևով դրսևորվում է «խեղճ հարիֆության» մասին հայտնի թեզով։ Վերջինս ավելի ընկալելի է գեղջկական շրջանակներում։

• Բայց կա այդ խոսույթի մեջ տեղավորվող ավելի «էլեգանտ», ավելի լատենտ տարբերակ, որ իբրև թե մատուցվում է որպես կապիտուլյանտի նսեմացում, բայց իրականում սքողված կերպով լեգիտիմացնում է նրան։

• Խոսքը «հասկացանք, նի․ոլի մասով սաղ պարզ ա, իրա մասին վոոբշե քննարկելու բան չկա, հերիք իրա վրա կենտրոնանաք, ինքը շատ մանր ֆիգուր ա» տեսակի կեղծ արիստոկրատ շաղակրատանքների մասին է։ Պատկերացրե՛ք, ինչ-որ մեկը 1915 թ․ նոյեմբերին ասեր՝ «հասկացանք, թալեաթենց մասով սաղ պարզ ա, իրանց մասին վոոբշե քննարկելու բան չկա, հերիք իրանց վրա կենտրոնանաք, եկե՛ք ավելի մեծ բաներից խոսենք»։

• Ի՞նչ մեծ բաներից խոսել, երբ «մանր» հարցը լուծված չէ, և ցեղասպանության կնքահայրը շարունակում է իշխանության գլուխ լինել։ Մի՛ տրվեք կապիտուլյացիոն վարչակարգի լեգիտիմացման տարատեսակ բացահայտ և թաքնված քարոզչամիջոցներին, ընկերնե՛ր։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ՄԻՋՈՑ

• Հայաստանյան քաղաքական մտածողությունն ու հակաիշխանական պայքարի գաղափարաբանությունը շարունակում են ճահճանալ՝ զրկված լինելով խորքային իմաստավորումներից ու արժեքավորումներից։

• Ես և գործընկերներս տարիներ շարունակ նշել ենք, որ դե-ֆակտո թուրքական իշխանությունների հեռացումը միջոց է, միջանկյալ նպատակ, բայց ոչ ինքնանպատակ կամ վերջնանպատակ։ Վերջնանպատակը ոչ թե սոսկ իշխանափոխությունն է, այլ ազգային պետության վերականգնումն ու ազգային կարգերի հաստատումը։

• Ռազմավարական այս հստակ նպատակակետն է, որ պետք է թելադրի մարտավարական սկզբունքներ, որոնք կբացառեն դեպի նպատակ տանող ճանապարհին վերջինիս ի բնե հակասող որոշումների, քայլերի, հորիզոնական և ուղղահայաց կապերի ու դաշինքների ձևավորումը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🤬ՀՀ դե-ֆակտո վարչապետի այսօրվա պատասխանները՝ վերծանված

«Այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ և պարզ չէ` Ադրբեջանը վերահաստատում է 3 սկզբունքների շուրջ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ»։

📌Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունները գնդակը մի խաղադաշտից մյուսն են փոխանցում, ըստ էության՝ երկարաձգելով այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» կնքումը։ Վերջինս, ակնհայտորեն, Ադրբեջանի համար նոր տարածքային զիջումներ կորզելու և նոր պահանջներ առաջադրելու շահավետ գործընթաց է։

«Անհանգստացնող է այն փաստը, որ որոշ երկրների դեսպանատներ երբեմն իրենց քաղաքացիներին հորդորում են չգնալ Սյունիք։ ՀՀ կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզում»։

📌Փաստորեն, ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դրած և Սյունիքում ու այլ սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին թշնամու ուղիղ նշանառության տակ թողած դե-ֆակտո վարչապետի համար դեռևս անհասկանալի է, թե այլ պետություններն ինչու՞ չեն ցանկանում սեփական քաղաքացիներին վտանգի ենթարկել։

«Անկլավների հարց, այո, կա։ Եթե ուզենամ էլ, չեմ կարող ասել՝ անկլավների հարց չկա, որովհետև Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ մենք գործ չունենք»։

📌Կրկին գործ ունենք նախկին անկլավների հետ կապված աճպարարության հետ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումը արդարացվում է մտացածին հնարավորություններով։ Այս մասին մանրամասն կարդացեք «Հայկական ալիքի» հոդվածում։

«ՀՀ–ում 6 երեխա ունենալը պետք է նորմալ լինի ու պետական հատուկ պարգևի չպետք է արժանանա»։

📌Հերթական ոչ իրատեսական, առանց որևէ հետազոտական հիմքի, պոպուլիստական հայտարարությունը, որը միտված է բազմազավակ ընտանիքներին աջակցությունից զրկելուն։

«Մեր կառավարության ամենամեծ ձեռքբերումը ՀՀ–ի` ժողովրդավարական երկրի իմիջի բարձրացումն է աշխարհում»։

📌Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին կարդացեք այստեղ։ Դե իսկ աշխարհ ասելով ՀՀ դե-ֆակտո վարչապետն ամենայն հավանականությամբ նկատի ունի հավաքական Արևմուտքը, որն իր հերթին ոչ թե «ժողովրդավարության», այլ ՀՀ ազգային շահերի հաշվին գործիք դառնալու պատրաստակամության համար է որոշակի իմիջի պատրանք ստեղծում։

«Կողմնորոշելու ենք ՀՀ–ի պետական շահերով։ ՀԱԿՊ–ի դե-ֆակտո գործությունները կամ անգործությունը չեն համապատասխանում Հայաստանի շահերին, և մենք այս հարցը բարձրացնում ենք քննարկումներում»։

«Լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի ամբողջականությունը, Վրաստանի պետականությունը»:

📌Ըստ էության ՀՀ-ն այժմ դե-ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից, ճանաչում է ՌԴ-ն ագրեսոր երկիր՝ քայքայման եզրին հասցնելով դաշնակցային կարևորագույն հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Ի՞նչ դաս պետք է քաղենք պատմությունից։ Պատմությունը էնքան անընդգրկելի բան է, որ ինչ հետևություն ուզենք, կարող ենք կայացնել»։

📌ՀՀ դե-ֆակտո վարչապետի պայքարը հայոց պատմության դեմ նոր երևույթ չէ։ Նա իր լրագրողական կարիերայի ընթացքում ևս աչքի է ընկել հայոց պատմությունն արժեզրկող հոդվածներով։ Պատմությունից դասեր չքաղողների համար պատմությունը թերևս ամենաարդար դատավորն է լինում։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Հիշեցնեմ «արծվաշենյան աճպարարության» թեկուզ միայն քանակական վնասները։

Читать полностью…

Elbakyan's diary

«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին նա շեշտում է, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է ուժի միջոցով միջանցքի բացումը, այն պետք է տեղի ունենա Հայաստանի զիջմամբ ու համաձայնությամբ և առանց Իրանի մասնակցության։

Այսպիսով՝ հարկ է նշել, որ Սենատի կողմից ընդունված փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված գործիք, որի միոցով ԱՄՆ փափուկ բարձ է դնում հայ ժողովրդի գլխի տակ՝ տարածաշրջանում բացելով նոր հակառուսական ճակատ»։

https://hayaliq.com/armprotectionact

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🇹🇷🇦🇿 Ի՞նչ է արել թշնամին այսօր

🔺
Ադրբեջանում ձերբակալել են «Abzas Media» կայքի ղեկավար Ուլվի Հասանլիին՝ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ նախաձեռնելու վարկածով։

🔺 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանն ասել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։

🔺 Եվս 25 ադրբեջանական ընտանիք տեղափոխվել է ժամանակավորապես օկուպացված Բերձոր։

🔺 Ադրբեջանը քննադատել է Ֆրանսիայի կողմից վարվող նեոգաղութատիրության քաղաքականությունը։

🔺 Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են Թուրքիայի Մարմարիս քաղաքում տեղի ունենալիք «‎Արևելյան Միջերկրական-2023» զորավարժություններին։

🔺 Ադրբեջանի կառավարությունը աշխատանքներ է տանում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ, հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բագիրովը:

🔺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է արդար խաղաղության՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման, ողջախոհության և «պատմական արդարության վրա»։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում մինչ այս պահը ծնվել է 160 երեխա։

Արցախը վերածնվելու է։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🟥 Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի 3-րդ տարելիցը։

‼️ Այս կապակցությամբ ՀՀ կառավարությունը բավարարվել է առավոտյան նիստի ընթացքում մեկ րոպե լռությամբ «հարգելով» զոհերի հիշատակը։ 2020 թվականին Եռաբլուրի վրա գրոհ կազմակերպած իշխող խմբակն այսօր Եռաբլուր չի այցելել։ Կարելի էր լավատեսորեն կարծել, թե դա մեղքի զգացումից է, սակայն դե-ֆակտո վարչապետն այժմ գտնվում է Ֆրանսիայում՝ մասնակցելու «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Նույն վայրում ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին։

🤬 Հայկական Արցախը կործանած, Հայաստանի գոյությունը սպառնալիքի տակ դրած իշխանությունները իրենց բերած պարտության օրը իրենց «ժողովրդավար» դեմքերով այցելում են Եվրոպա՝ կեղծ «խաղաղության օրակարգի» մարքեթինգային արշավով զբաղվելու և Հայաստանի ինքնիշխանության հաշվին պարգևավճարի գումար մուրալու։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇺🇦🇪🇺🇺🇸 Ուկրաինա-Արևմուտք ներկայիս հարաբերությունները.

📍 ԵՄ-ն դիտարկում է Ուկրաինային արտակարգ ֆինանսավորման հնարավորությունը՝ շրջանցելով ընդհանուր բյուջեն Հունգարիայի դիրքորոշման պատճառով, գրում է The Financial Times պարբերականը:

📍 Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն: Զելեմսկին 60 միլիարդ դոլարի օգնություն է խնդրելու ԱՄՆ-ից։

📍 ԱՄՆ-ը Ուկրաինային խորհուրդ է տվել ամեն գնով ամրացնել ներկայիս դիրքերը և թույլ չտալ ռուսներին ճեղքել պաշտպանական շերտը։

📍 Վաշինգտոնի Պաշտպանության ազգային համալսարանում ելույթի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայից հրաժարվելը կհանգեցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակին:

Հայկական ալիք |
@hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇪🇺 ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը:

📍 Նա նշել է նաև, որ ԵՄ-ն ուսումնասիրում է խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը միևնույն ժամանակ շեշտելով, որ կոնկրետ որոշումներ դեռ չկան։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

📍Անցնող շաբաթը նշանավորվեց Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների կողմից Ալավերդի և Գյումրի քաղաքների դեմ արշավանքով։ Մանսավորապես, օրենքի խախտումներով և ուժի կիրառմամբ՝ զավեշտի հասնող ձևով անվստահություն հայտնեցին Ալավերդու ընտրված համայնքապետի հանդեմ և նրա փոխարեն «դրեցին» ՔՊ-ական թեկնածուին, իսկ Գյումրիում միակողմանիորեն խզեցին «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը։

📍Քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Հայկական ալիքի» նոր հոդվածում բացատրում է, թե ինչու է այս ամենն արշավանք՝ բառի խորքային և սոցիալ-պատմական նշանակությամբ։

‼️«Անշուշտ, մեր հոդվածը կարող էր բաղկացած լինել նաև այլ տեսակի բացատրություններով։ Դիցուք՝ Ալավերդին և Գյումրին գրավվեցին, որովհետև առջևում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Չենք վիճում, հատկապես, որ արտահերթ ընտրությունների ուրվականը  կախվել է Հայաստանի գլխին այնպես, ինչպես 1908 թ․ օսմանյան հեղափոխության կամ 1985 թ․ «պերեստրոյկայի» մթնոլորտը․ բոլոր նրանք, որ անհիմն լավատեսական հույսեր ունեն, ամենաշատը հենց իրենք են տուժելու սպասվող զարգացումներից։

‼️Փոխարենը մեզ առավել շատ հետաքրքրում էր, հակառակ ընդունված հրապարակախոսական կանոնների, ոչ թե «ինչո՞ւ»-ն, այլ «ի՞նչպես»-ը, թե կոնկրետ ինչպես է տարատեսակ ցենզուրային և ոչ ցենզուրային ասոցիացիաներ առաջացնող «ՔՊ» հապավմամբ զավթիչ ուժը գրավում հայկական տարածքները։ Ինքնին այդ «ի՞նչպես» հարցի պատասխանը տալիս է նաև «ինչո՞ւ» հարցի պատասխանը, քանզի զավթիչը չունի այլ զբաղմունք, քան զավթելը։  Դա իշխանության օրվելյան մոդելն է, որում իշխանության նպատակը իշխանությունն է, այնքան ժամանակ, քանի դեռ այն սահմանափակված չէ այլ, ավելի փիլիսոփայական ու արդար իշխանությամբ, որ մեր դեպքում կարող է լինել Հայաստանն ազատագրող իշխանությունը՝ ի հակակշիռ Հայաստանը զավթող իշխանությունների…»


🔎Ամբողջական հոդվածը՝ https://hayaliq.com/pashinyansdictatorship/

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Բոլշևիկյան հեղափոխությունը սրբեց-տարավ ինքնության նախկին համակարգը, փոխարենն ստեղծեց նոր տիպի ինքնություն՝ դասակարգային՝ հաստատելով պրոլետարիատի դիկտատուրա։

Այս նույն եղանակով 2018 թ․ թուրքական հեղափոխությունը Հայաստանից սրբում-տանում է ինքնության նախկին՝ ազգային համակարգը, փոխարենն ստեղծելով դասակարգային ինքնություն և հաստատելով այդ դասակարգի՝ աբիժնիկների դիկտատուրա։

Լուծումը մեկն է՝ նախ կոնտրէլիտայի կամ այդպիսին լինելու հավակնություն ունեցող անձանց մեջ ամուր պահել ազգային-քաղաքական ինքնությունը, ապա հնարավորինս դա ներարկել նաև ժողովրդական լայն զանգվածների մեջ։

Պատահական չէ, որ ԽՍՀՄ քանդելիս արևմուտքը սովետական ժողովուրդների մեջ ակտիվ կերպով տարածում էր ազգային գաղափարներ՝ կոտրելու համար ինքնության դասակարգային ձևակերպը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇿Ալիևը կրկին անգամ հոխորտացել է, պահանջներ ներկայացրել, երկրորդել Փաշինյանի ստերը և ի ցույց դրել իր վախերը ռեւանշից։

Ներկայացնում ենք հիմնական կետերը։

📌«Զանգեզուրի միջանցքի» մասին.

«Հայաստանն այս պահին երկու տարբերակ ունի։ Պետք է անհապաղ 42 կիլոմետրանոց երկաթուղի կառուցի՝ իրենց միջոցներով կամ եվրոպական ֆոնդերից։ Մենք դա համարում ենք, ըստ էության, իրենց ինքնիշխան տարածքը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանից Նախիջևան պետք է հեշտ մուտք լինի։ Այս առումով չպետք է լինեն մաքսազերծում, ստուգումներ, սահմանապահների ընթացակարգեր։ Սա մեր օրինական իրավունքն է»։

📌Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին.

«Պրահայում կայացած հանդիպումը դրական եմ գնահատում, քանի որ այն ժամանակ վարչապետ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

📌Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք «վերադարձի» մասին.

«Հայկականն կողմը կարող է ստեղծել վերաինտեգրման էլեկտրոնային պորտալ, որտեղ կարող է տեղեկատվություն տրամադրել այն գյուղերի մասին, որտեղ ապրել են ադրբեջանցիներ: Այսինքն՝ թող գան, վերադառնան իրենց բնակավայրերը։ Դա պետք է հնարավոր լինի։ Հայաստանը չպետք է խոչընդոտի դրան։ Անհրաժեշտ է բավարարել հարյուր հազարավոր տեղահանված ադրբեջանցիների՝ մեր հայրենակիցների կարիքները։ Նրանց ունեցվածքը, սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն»։

📌Փաշինյանի խոսքերին հղումներ տալով հայ զինվորի վերաբերյալ ստերի մասին.

«Հայաստանը կարող է մտածել, որ զենքի կիրառմամբ կկարողանա նորից «օկուպացնել» Լեռնային Ղարաբաղը։ Էլ չեմ խոսում այդ զենքերի որակի մասին։ Եթե ​​նույնիսկ դա ամենաարդիական զենքն է, դա անհնար է։ Որովհետև պատերազմի արդյունքը ձեռք է բերվում մարդկանց և նրանց ոգու շնորհիվ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նույնիսկ Հայաստանն ինքը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ունեցել է 12 հազար դասալիք։ Այսինքն՝ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին»։

📌Ռևանշիզմից վախի մասին.

«Ադրբեջանին պետք են ամուր երաշխիքներ, որ Հայաստանում այլեւս ռեւանշիզմի փորձեր չեն լինի, քանի որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»:

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🟥 Ուկրաինան արկեր է արտադրում Ադրբեջանում։

📌 Ուկրաինացի ռազմական լրագրող Ռոման Բոչկալան պատահաբար բացահայտել է այն երկիրը, որտեղ Ուկրաինան կազմակերպում է արկերի արտադրությունը։

📌 Իր թելեգրամյան ալիքում լրագրողը հայտնել է, որ Ուկրաինան սկսել է D-30 հաուբիցի համար 122 մմ արկերի սեփական արտադրությունը։ Նա ֆոտոռեպորտաժ է հրապարակել արտադրական գործարան իր այցի մասին՝ պարզաբանելով, որ այն ստեղծվել է «գործընկեր երկրներից» մեկում։

📌 Արտադրամասի լուսանկարներից մեկում, որտեղ Բոչկալան դրոշով է, երևում են ադրբեջանական ընկերությունների խմբի՝ Պալադիումի խորհրդանիշներ՝ տեղադրված երկու սյունակների վրա:

‼️ Սա ևս մեկ ապացույց է ուկրաինա-ադրբեջանական սերտ գործընկերության, որը ոչ թե պարզապես փոխադարձ հաճելի հայտարարությունների և հումանիտար օգնության, այլ իրական ռազմական աջակցության մասին է։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՆԴՎԵՑ ՆԵՐՍԻՑ

• Հռոմը գրավողը ոչ թե ինքնին Ալարիքն էր, այլ Հռոմի ներքին քայքայվածությունը։ Ատրճանակով ինքնասպան եղած մարդու փաստաթղթերում որպես մահվան պատճառ նշում են «հեմորոգիկ շոկ», բայց բոլորը գիտեն, որ դա հետևանքն է, ոչ թե հարուցիչը։ Այս երևույթը քաղաքակրթությունների տեսաբան Վիլյամ Դուրանտը հետևյալ կերպ է ձևակերպել․ «Մեծ քաղաքակրթությունը չի կարող նվաճվել դրսից, քանի դեռ ներսից ինքն իրեն չի կործանել»։

• Ասվածը ճիշտ է նաև 2018 թ․-ին Հայաստանի կործանման մասին։ Դրան նախորդած ինքնաքայքայման շրջանում մեր դեմ երկու կողմից վարվում էր սալյամիի մարտավարություն պարունակող շանտաժ։ Մի կողմը թուրքերն էին, որ ասում էին՝ «5 շրջանը տվեք, խաղաղություն կլինի, 7 շրջանը տվեք, խաղաղություն կլինի», ինչին պետությունը դիմակայում էր։

• Մյուս կողմը արևմուտքն էր, որ ասում էր՝ «էս մի կոնվենցիան էլ ստորագրեք, էս մի աղանդին էլ արտոնություն տվեք, էն մի հիմնադրամին էլ մի՛ նեղացրեք, որ էժան վարկ տամ, մեկ էլ ճանաչեմ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Այ սրան պետությունը չէր դիմակայում, որովհետև հավատում էր թղթի ուժին ու «արևմտյան արժեքներին»։

• Չկար այն գիտակցումը, որ ինչպես շրջաններն Ադրբեջանին զիջելու, այնպես էլ արևմտյան իրավաքաղաքական թելադրանքին ենթարկվելու դեպքում տակը բան չի մնալու, որ մի հատ էլ ինչ-որ մեկը ճանաչի։

• Այսպես՝ երբ ստորագրածդ կոնվենցիաների պարտադրանքի ուժով արևմուտքը քեզ ստիպում է փակել բանակային հաուպտվախտները («գուբախտ»), մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ ստիպում է իրավազրկել սպաներին՝ նրանց թողնելով զինվորի վրա ազդելու միայն 2 գործիք՝ բացատրական զրույցը (!) և ռազմական ոստիկանություն դիմելը (!!), և դրա դիմաց խոստանում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, արդյունքում դու ստանում ես երկրիդ ներսում քեզ գահընկեց անող թշնամական էլիտա, որի թեթև ձեռքով հայաթափվում է Արցախը, «ռասկուլաչիտ» եղած բանակ, որ 2021 թ․ փետրվարին չի կարողանում բեկել հայոց պատմության ընթացքը։

• Բայց «զատո» ԵՄ հետ ստորագրված CEPA-յի պրեամբուլայում ամրագրվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Միայն թե ամբողջ ողբերգությունն այն է, որ ինքնորոշման սուբյեկտը բռնագաղթեցված է, ու ԵՄ-ի վեջին չէ դա, փոխարենը նույն CEPA-յում շարունակում է հպարտորեն փողփողալ 42.2.g.II հոդվածը՝ արձանագրելով Հայաստանի հանձնառությունը «փակելու և անվտանգ կերպով շահագործումից հանելու Մեծամորի ատոմակայանը» (the closure and safe decommissioning of Medzamor nuclear power plant

• Մաս-մաս Հայաստանը «տալաշելու» արևմտյան այս մեթոդը, որ, ինչպես վերը նշեցի, հայտնի է որպես սալյամիի մարտավորություն, 27 տարի մեր դեմ կիրառվել է այնպիսի պարզունակությամբ, որով սպիտակներով խաղացող սկսնակ շախմատիստին «մանկակական մատ» են անում 2-րդ քայլին…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Կապիտուլյանտի լեգիտիմացման (չշփոթել վարկանիշի հետ) աղբյուրներից մեկն ատելության գեներացումն ու կառավարումն է։ Նա հմուտ կերպով ատելության կերպարներ է ստեղծել նախկիններից, Արցախից ու արցախցիներից, Ռուսաստանից և այդտեղից բխող վախերի հաշվին կառավարում է հանրային գիտակցությունը։

Ասվածի ցայտուն դրսևորումներից մեկը Երևանի ընտրություններն էին, երբ ընդհանուր ատելության օբյեկտը («չթողնենք ռոբասերժականները վերարտադրվեն») օգնեց հաղթահարել ցածր ընտրական վարկանիշի խնդիրը և քաղաքապետ ընտրեցնել։

Նախկին իշխանությունների լեգիտիմությունը շատ հեշտ սասանվեց, որովհետև այս տեսանկյունից այդ իշխանությունը ոչ մի բանի մասին էր, քանզի ոչ մեկին չէր ատում։ Չկար ոչ մի ատելի կերպար, ոչ մի «չարագործ», որից այդ իշխանությունները փրկեին ժողովրդին։

Իհարկե, եթե իրենց հարցնես, կասեն, որ «մեր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին էր», բայց նույնիսկ այդտեղ չկար ատելի ադրբեջանցու կերպարի կերտում։

Իսկ չկար, որովհետև անհնար էր մի կողմից ատելություն բսցնել թշնամու հանդեպ, մյուս կողմից ասել, որ պատրաստ ես ինչ-ինչ պայմանների դեպքում այդ նույն թշնամուն արյամբ ազատագրված հողեր փոխզիջել։ Արդյունքում չկար որևէ թշնամու կերպար ո՛չ երկրից դուրս, ո՛չ երկրի ներսում։

Սա մատուցվում էր՝ որպես հասարակական համերաշխության հասնելու և հավերժական թշնամանքից խուսափելու ձև։ Այդ համերաշխացման համար պաշտոններ էին տրվում նույնիսկ թշնամու ճամբարում խաղացող լևոնականներին, որոնցից մեկն այսօր հերթական ադրբեջանական թեզն է հնչեցրել…

Այս ամենի արդյունքում մեր թշնամիներին հաջողվեց կառավարել հայկական հասարակության ֆրուստրացիայի և ատելության զգացմունքները, այն ուղղել դեպի ներս՝ ընդդեմ Արցախի, ընդդեմ եկեղեցու, ընդդեմ մեծահարուստների, ընդդեմ գործող իշխանությունների։ Սա մեծագույն սխալներից է, որ գործել են նախորդ իշխանությունները, այն է՝ հասարակության ատելության ալիքի կառավարումը հանձնել օտարերկրյա ուժերին։

Համեմատե՛ք մի պահ Ադրբեջանի հետ, որտեղ Ալիևը լիակատար ինքնիշխանություն է պահպանել ատելության մենեջմենթի նկատմամբ, որն ուղղում է Հայաստանի և հայության դեմ։

Առանց այսօրինակ խորքային հարցերի վերլուծության անհնար է հասկանալ 2018 թ․-ին հանգեցրած իրադարձությունների պատճառները և գտնել այս իրավիճակից ելքը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🗣️Եթե այսօր տրվենք ինքնութենական կամ նոր գաղափարախոսության փնտրտուքների, ապա ինչպես Գարեգին Նժդեհն ու Հայկ Ասատրյանը ժամանակին արձանագրեցին «տարոնականություն» բառը, ապա մենք այսօր կկարողանանք դա կոչել «ավոյականություն», քանզի իդեալական հայի խորհրդանիշը լինելուց զատ՝ Ավոն իր ամբողջ կյանքով մարմնավորում էր նաև այն, ինչի շնորհիվ միայն մենք կարող ենք հարատևել մեր հայրենիքում, այն է՝ հավերժական պայքարի գաղափարը։ Նա ծնված օրվանից մինչև Հայաստան գալն անդադրում պայքարի մեջ էր իր հայկականությունը պահելու և ապա հայությանն ու այլոց հայկականությունը պաշտպանելու համար։ Նա նույն պայքարի կրողն ու իրականացնողն էր նաև Արցախում և շարունակում է մինչև օրս՝ արդեն հետմահու, այդ հավերժական պայքարի օրինակը և մարտիկը լինել, քանի որ նրանով մենք կարող ենք ոգեշնչվել և նրանից է, որ անգամ հետմահու սարսափում է թշնամին…🗣️

🇦🇲Այսօր Արցախի և Հայաստանի ազգային հերոսը կդառնար 66 տարեկան։👇

https://hayaliq.com/ourheroes2/

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Այսօր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Առաջարկում եմ դիտել Մոնթեի ծննդավայրում նկարված այս թողարկում-զրույցը, որտեղ ներկայացնում եմ Մոնթեի կերպարի կարևորագույն կողմերը, և թե ինչով է նա այդքան սիրելի մեզ և ատելի թշնամիների համար։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

https://youtu.be/d-b7ousrrI8?si=Y8ks9wxvkbouZg-r

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 Հայկական օրակարգ․ 22/11/23

📍
Ալիևը հայտարարել է, որ «Խաղաղության պայմանագրի» կնքման համար խոչընդոտներ չկան։

📍 ԱԺ դե-ֆակտո նախագահը ևս չի մասնակցի ՀԱՊԿ սպասվելիք միջոցառմանը։

📍 Ադրբեջանը դադարեցնում է USAID-ի գործունեությունը։

📍 Ադրբեջանը խոշոր տրամաչափի գնդացիր է թողարկել։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲 Հայկական օրակարգ․ 20/11/23

📍 Ադրբեջանը կալանավորեց Ռաշիդ Բեգլարյանին։

📍 Իսրայելական սպառազինության նոր խմբաքանակը Բաքվում է։

📍 Էրդողանը կրկին հիշատակել է Արցախը։

📍 Իշխանությունը շարունակում է դաշնակցային հարաբերությունների քայքայումը։

📍 Թուրքիայում խոշոր ջրհեղեղից զոհեր կան։

📍 Ադրբեջանը պատրաստվում է «Արևելյան Միջերկրական 2023»-ին։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲«Արցախպրես»-ում լույս է տեսել իմ ««Խաղաղության խաչմերուկ». Ո՛չ խաղաղություն, ո՛չ խարմերուկ» վերնագրով վերլուծական հոդվածը։

Հոդվածում մանրամասնորեն անդրադառնում եմ «խաղաղության խաչմերուկի» բլեֆին և պատասխանում հետևյալ հարցերին.

❓Արդյո՞ք Հայաստանը կդառնա տարածաշրջանային խաչմերուկ։

❓Կարո՞ղ է արդյոք խաղաղության խաչմերուկի նախագիծը բերել խաղաղություն:

Հոդվածը կարող եք ընթերցել անցնելով հղումով:

#ՀաջորդտարիՇուշիում

պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան

@sergei_melkonian

Читать полностью…

Elbakyan's diary

🟥ՀՀ անվտանգության խորհրդի դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին ասել է, որ

🗣️Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Հայաստանը պատրաստ է խաղաղության։ Մենք մանդատ ենք ստացել խաղաղության հաստատման համար🗣️

❗️Մանդատ ունենալու մասին ԱԽՔ պնդումը մանիպուլյացիա է։ Բանն այն է, որ «մանդատ ստանալուն» նախորդած և 2021 թվականի ընտրություններին ձայներ հավաքելուն միտված նախընտրական ծրագրում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները սևով սպիտակի վրա գրել էին.

«Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը»:

«Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»:

‼️Այպիսով, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն մանդատ չեն ստացել այսօրվա պայմաններով «խաղաղություն» հաստատելու համար, այլև լեգիտիմ չեն։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🗣️ «Հայաստանի Հանրապետությունում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, սա ազգային անվտանգության խնդիր է»։

‼️ Այս հայտարարությունն օրեր առաջ արել է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

🤡 Վերջինս, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե ո՞ր պետության ազգային անվտանգության խնդրի մասին է խոսքը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…
Subscribe to a channel