elbakyan_edgar | Unsorted

Telegram-канал elbakyan_edgar - Elbakyan's diary

3534

Edgar Elbakyan's Telegram channel

Subscribe to a channel

Elbakyan's diary

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԹՈՒՐՔԻ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

• Լևոնակապիտուլյանտները դեռ Ղարաբաղ կոմիտեի տարիներից քարոզել են, որ ինքնությունն անկապ բան է, ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա, բայց արի ու տես, որ անկախ Հայաստանի պատմության մեջ գաղափարախոսական տեքստակեղտեր ամենաշատը հենց նրանք են արտադրել, իսկ այսօր էլ, վերազավթելով իշխանությունը, փոխում են դասագրքերը, արգելում Եկեղեցին, հիմար պատճառաբանություններով Արագած քարոզում և այլն։ Կարճ ասած՝ գաղափարախոսական տենդագին աշխատանք։

• Իրականում ոչ մի հակասություն չկա։ Բացատրությունը շատ պարզ է․ նրանք անկապ են համարում ոչ թե բոլոր ինքնությունները, այլ հայկական ինքնությունը, կեղծ են համարում ոչ թե բոլոր գաղափարախոսությունները, այլ հայկական ազգային գաղափարախոսությունը։ Փոխարենը լիակատար կերպով հարգում են թուրքական ազգային ինքնությունը և ծառայում նրան, ինչի կենդանի վկայությունն է նաև երեկվա զեղծարարությունը։

• Մինչև հստակ չգիտակցվի, որ թուրքերը, հանձին Լևոնի, դեռ Ղարաբաղ կոմիտեի տարիներից ներթափանցել են հայոց քաղաքական դաշտ և իրենց բարձրակետին հասել արդեն 2018 թ․-ին, Հայաստանը չի կարող ազատագրվել։

Հ․Գ․ Նոր դասագրքերից հանված է նաև Հայկի ու Բելի պայքարի դրվագը, որովհետև Բելը թուրքերի պես ցանկանում էր տարածաշրջանային տոտալ իշխանության հասնել, ինչին ինքնիշխան Հայկն ընդդիմացավ, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հակառակն են անում, դրա համար էլ չեն ուզում, որ նոր սերունդը Հայկի մասին իմանա ու ազատագրի Հայաստանը թուրքերից…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

https://youtu.be/WuwBpBea-Kg?si=zK4i88TDGsYRCWia

Читать полностью…

Elbakyan's diary

🚨ՀՀ քաղաքացիների հաշվին իշխանական քարոզչամեքենայի վերածված Հանրային հեռուստաընկերությունը հերթական հարվածն է հասցրել հայկական ինքնությանը։

‼️Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրայինով։ Ստորև ներկայացնում ենք Մայր Աթոռի պարզաբանումը։

Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։

Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը։


Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

ՆՈՐ ՕՐ, ՆՈՐ ԻՄԱՍՏ, ՆՈՐ ԿՅԱՆՔ

• Նախիջևանի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին է։ Գտնվում է Նախիջևան քաղաքի Շահումյան-Մյասնիկով փողոցների խաչմերուկում։ Ներկայումս եկեղեցու շենքը ոչնչացված է թուրք բարբարոսների կողմից, տեղում ապօրինի կերպով կառուցված է «Նազա» սուպերմարկետը, փողոցներն էլ վերանվանված են իրանցի շահ Իսմայիլ Ա-ի և Հայաստանի իրանցի պոետ Նիզամի Գանձակեցու անունով։

• Եթե տեր չես կանգնում ունեցածիդ, այդ թվում՝ ժամանակավոր կորցրածիդ, փորձում ես «եղածով բավարարվել», «հավակնություններ չունենալ», որովհետև դու «փոքր ազգ ես», ի վերջո բռնում ես վերանալու ճանապարհը, իսկ հավակնություններից զատ՝ ուրիշ ոչինչ չունեցողը գողանում և յուրացնում է այլոց պատկանողը՝ դարձնելով իբր իրենը։

• Ոչ թե հենց նոր տարին, այլ Աստծո կողմից բացվող ամեն նոր օրը պետք է լինի հայկական հաղթանակների և հայկական ազգային արժանապատվության վերականգնման մեկնարկ։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

⌛️«Հայկական ալիքն» ամփոփում է 2023 թվականը, և այդ առթիվ ձեզ ենք ներկայացնում խմբագրության ընտրությունը ամենատարբեր անվանակարգերում տարվա առաջատար մարդկանց, երևույթների և իրադարձությունների մասին։

🔴2023 թ․ «տարվա բլեֆ» անվանակարգում լրջագույն հակառակորդների շարքից, ինչպիսիք են «խաղաղության օրակարգը», «խաղաղության դարաշրջանն» և այլ մեղմասացությունները, որ կիրառվում են «կապիտուլյացիա», «պարտություն», «աղետ» ու «նվաստացում» բառերի փոխարեն, հաղթող ճանաչվեց «խաղաղության խաչմերուկը»։

🔴Բլեֆն այն է, որ իրականում դա չի բերելու Հայաստանին ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ Հայաստանը դառնալու է խաչմերուկ։ Ադրբեջանաթուրքական շահերը հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին սպասարկելու այս ծրագրի ամբողջ ֆենոմենն սկզբից մինչև վերջ կեղծիք լինելն է։

🔴Հայ ժողովրդին 2024 թ․ մաղթում ենք իրական, արժանապատիվ խաղաղություն, իսկ «խաղաղության խաչմերուկ» բլեֆի հեղինակներին և հովանավորներին՝ արժանի պատիժ։

‼️Ի հեճուկս թշնամիների՝ #հավերժականՀայաստան լինելո՛ւ է։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

⌛️«Հայկական ալիքն» ամփոփում է 2023 թվականը և այդ առիթով ձեզ ենք ներկայացնում խմբագրության ընտրությունը տարվա ամենատարբեր անվանակարգերի առաջատար մարդկանց, երևույթների և իրադարձությունների մասին։

💜2023 թվականի «տարվա բլոգեր» անվանակարգում հաղթողն, իհարկե, Թովմաս Առաքելյանն է, ով լա՜յն ժպիտով պատմում է բոլորիս ամենակարևորի՝ հոգևորի մասին։ Նա մշտապես խոսում է իրական #հայկականօրակարգ |-ի մասին և անում է դա բոլորին հասանելի լեզվով։

💜«Հայկական ալիքի» ողջ խմբագրական թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Թովմաս Առաքելյանին և մաղթում է՛լ ավելի բեղուն 2024։

💜Միասին դեպի #հավերժականՀայաստան։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🇦🇿🇦🇲 Տարին ամփոփել է նաև Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա մասնավորապես նշել է․

🔺
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը երկկողմ հարց է: Եթե երրորդ կողմերը չեզոք են և օբյեկտիվ, Բաքուն աջակցում է դրան»:

🔺
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը։
Այդ գյուղերի պատկանելությունը վեճի առարկա չէ։ Հասկանալի է, թե ովքեր են այդ գյուղերում ապրել խորհրդային շրջանում»:

🔺 «Հնդկական զենքը ոգեշնչում է Հայաստանի ռևանշիստներին: Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապել Պակիստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների հետ»:

🔺 «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը չպետք է երրորդ երկրների «պատանդը» դառնա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչու՞ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք»։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Սա թերևս 2023 թ․ վերջին ելույթս է։ Ընդհանուր տևողությունը՝ 74 րոպե, ձևաչափը՝ «ժամանցային դասախոսություն»։ Անպայման խորհուրդ կտամ դիտել ամբողջությամբ, այդ թվում՝ գտնելու համար «ի՞նչ անի յուրաքանչյուրս իր տեղում» հարցի պարզ պատասխանը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

https://www.youtube.com/watch?v=3auaflouZEY

Читать полностью…

Elbakyan's diary

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ VS «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

Այս վիդեոյում երևում է, թե ինչպես է իսրայելական բանակը հարվածում հարավային Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի զորանոցներին։ Այո՛, այո՛, այն նույն ՄԱԿ-ի, որ կոչված է խաղաղապահ առաքելություն իրականացնել աշխարհի այդ հատվածում։

Հայաստանի ներկա պետությունը կառուցվել է էլիտաների քաղաքականորեն մանկամիտ հավատի վրա, որ գոյություն ունի միջազգային իրավակարգ, և բավական է, որ դու քեզ «գերազանցիկի» պես պահես, կատարես այդ իրավակարգը հաստատողների բոլոր ասածները, և կունենաս հավերժական խաղաղություն։

Իսկ իրականում կյանքը հավերժական պայքար է, որտեղ հույսդ կարող ես միմիայն քեզ վրա դնել, ապա նոր՝ նաև դաշնակիցներիդ։ Բայց ո՛չ երբեք գոյություն չունեցող բաների, ինչպես օրինակ՝ «արդարությունն» ու «միջազգային հանրությունը»։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

Աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը Վանա ծովի վրա բացվող արևածագն է, իսկ մյուսը՝ ախալքալաքցի երիտասարդների կատարմամբ հայրենի քաղաքում, սենյակում հայկական դրոշով երգելն ա՝ «Ջավա՛խք, դյուցազուն քաջերիդ մատա՜ղ, որ հերոսաբար հասել են Արցախ»։

Մեր թշնամիների համակցված ջանքերով հաղթանակած Հայաստանը քարուքանդ եղավ։ Մնաց միայն նրա վերհուշը, նրա հավերժականության մասին գաղափարը, որի հոգևոր հիմքերի վրա էլ պետք է վերստին վեր խոյացվի հաղթող Հայաստանը։

Տեսանյութը՝ 2010 թ․։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🇹🇷🇦🇿 Ի՞նչ է արել թշնամին այսօր․

🔺
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է օկուպացված Արցախում տեղակայված զորամասեր։

🔺
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է և այժմ այն հարատև խաղաղության վերածելու ժամանակն է, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը:

🔺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախկին փոխնախագահ Ջեվդաթ Յըլմազին։ Վերջինս նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություններ են, սակայն մեկ ազգ և թուրք-ադրբեջանական անսասան եղբայրությունը՝ կապված ամուր կապերով, շարունակվելու է հավերժ։

🔺 Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են օկուպացված Իվանյան և Մարտունի։

🔺 Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը իր ռեպորտաժում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին ռևանշիստ է անվանել և հայտարարել, թե հոգևորականը հայերին Ադրբեջանի դեմ պատերազմելու կոչ է անում։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

‼️🇹🇷🇦🇿 Ի՞նչ է արել թշնամին այսօր․

🔺 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարևոր է բոլոր թյուրքական պետությունների համար և այս նախագծի իրականացումը Ադրբեջանին կապելու է ինչպես Թուրքիայի, այնպես էլ թյուրքական այլ երկրների հետ։

🔺 Ադրբեջանի զինված ուժերում անցկացվել են անօդաչու թռչող սարքերի մարզումային թռիչքներ և կրակային վարժանքներ։

🔺 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հացահատիկային միջանցքը քննարկելու համար։

🔺 Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը դեկտեմբերի 19-20-ը կլինի Ադրբեջանում։

🔺 Թուրքիայի Գյումուշհանեի շրջանը 2 անգամ ցնցվել է երկրաշարժերից` 4.3 և 4.1 մագնիտուդ ուժգնությամբ։ Երզնկայում ևս գրանցվել է երկրաշարժ 3.7 մագնիտուդով։

🔺 Բաքուն կոչ է արել Փարիզին «չհրահրել Երևանին նոր պատերազմի» Հարավային Կովկասում։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Հայաստանը միացել է «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»։

📍
«Մագնիտսկու ակտը» ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ պատժամիջոցներ նախատեսող օրենք է , ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

📍
Խորհուրդը ևս 11 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։

‼️ Նշենք, որ «Մագնիտսկու եվրոպական ցուցակին» միացել է նաև Ադրբեջանը։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

«Կալբասն» ազգային արժանապատվության հետ փոխելու խոսույթս միջազգային բարձունքներ է նվաճում ))))։

Իսկ իրականում տխուր է, որովհետև Հայաստանում հենց դա է տեղի ունեցել լևոնաթուրքական շուրջ 25-ամյա քարոզի պատճառով։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

1991-1992 թթ. ձմռան մի ցուրտ գիշեր Վազգեն Սարգսյանը մարտական ընկերների հետ գնում է նախօրեին զոհված զինծառայողի հոգեհանգստին։

Երբ մտնում են տուն, մայրը գլխահակ արտասվելիս է լինում որդու դագաղի վրա։ Տեսնելով «թրաշով մարդկանց»՝ մայրն ուղղում է մեջքը, նայում որդու անշնչացած մարմնին և ասում՝ «բալե՛ս, վե՛ր կաց, նայի՛, ախպերներդ են էկել»։

Որպես գիտության մարդ՝ հավատացնում եմ ձեզ, որ այս սարսռեցնող պատմության հայ մայրն իր մտածողական ունակություններով, սոցիալական և ունեցվածքային ցենզով, պարզ ասած՝ «մեկնարկային պարամետրերով», գրեթե ոչնչով չի տարբերվել երեկվա գերու ծնողից, որն իր խոսքերով լայն ուշադրության արժանացավ։

Այն, որ մեկն ուներ ազգային արժանապատվության զգացում, իսկ մյուսը չունի, հետևանք է ոչ թե իրենց անձնային հատկանիշների, այլ էլիտաների նպատակաուղղված աշխատանքի՝ քաղաքացուց ձևելու այս կամ այն կաղապարը։

Խնդիրը ժողովրդի մեջ չէ։ Խնդիրը մեր ազգային էլիտաների մեջ է, որ հավատացել են այնպիսի ցնդաբանությունների գոյությանը, որպիսիք են «հանրային կարծիքը», «ազատ կամքը» և «ժողովրդի ցանկությունը»։ Դրանք բոլորն էլիտաների կողմից կերտվող և կառավարվող երևույթներ են։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

⌛️«Հայկական ալիքն» ամփոփում է 2023 թվականը, և այդ առթիվ ձեզ ենք ներկայացնում խմբագրության ընտրությունը ամենատարբեր անվանակարգերում տարվա առաջատար մարդկանց, երևույթների և իրադարձությունների մասին։

🔶2023 թ․ «տարվա հերոսը» Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն է, որ մինչև վերջին շունչը պայքարեց՝ հանուն հերոս քաղաքի՝ իրապես արժանի լինելով քաղաքն ազատագրած ու պահած հերոսների վաստակին։

🔶Կեղծ օրակարգերի և ինքնակոչ հերոսների այս անցողիկ ժամանակաշրջանում արժևորենք իրական հերոսներին և խոստանանք անպայման հաղթանակած վերադառնալ Մարտունի։

🔶
#հավերժականՀայաստան լինելո՛ւ է։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

✝️ Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը։

✝️ Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը և զորեղ մնա հավատն առ Աստված։

[ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց ]

Հայկական ալիք |
@hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

Թուրքերն արգելել են Վեհափառ Հայրապետի տարեմուտի ուղերձի հեռարձակումն այսպես կոչված հանրային հեռուստաընկերությամբ։

Հայաստանն օկուպացված է Էրդողանի և Ալիևի կողմից։

/channel/MotherSee/2787

Читать полностью…

Elbakyan's diary

⌛️«Հայկական ալիքն» ամփոփում է 2023 թվականը, և այդ առթիվ ձեզ ենք ներկայացնում խմբագրության ընտրությունը ամենատարբեր անվանակարգերում տարվա առաջատար մարդկանց, երևույթների և իրադարձությունների մասին։

🔴2023 թ․ «տարվա տվող» է ճանաչվել ՀՀ վարչապետի աթոռն օկուպացրած Նիկոլ Փաշինյանը, որ աջ ու ձախ տալիս է տարածքներ, տարածքներ տալու խոստումներ, խոստումները պահելու երաշխիքներ և էլի շատ ու շատ բաներ։

🔴Մաղթում ենք, որ 2024 թ․ նա վերջապես հետ տա նաև իր կողմից օկուպացրած վարչապետի աթոռը և վերջապես հասնի իր կողմից այդքան ծամծմված «խաղաղության»՝ միայն թե մեր հայրենիքից հեռու։

‼️Ի հեճուկս թշնամիների՝ դեպի #հավերժականՀայաստան լինելո՛ւ է։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

⌛️«Հայկական ալիքն» ամփոփում է 2023 թվականը և այդ առիթով ձեզ ենք ներկայացնում խմբագրության ընտրությունը տարվա ամենատարբեր անվանակարգերի առաջատար մարդկանց, երևույթների և իրադարձությունների մասին։

🧡2023 թվականի «տարվա մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վազգեն Թեւանյանը։ Ազատ ոճի ըմբշամարտիկն տարվա ընթացքում նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ։ Պարտություններով և կորուստներով լի այս ժամանակաշրջանում նման հաղթանակներն անչափ կարևոր են հայ ժողովրդի համար։

🧡«Հայկական ալիքի» ողջ խմբագրական թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Վազգեն Թեւանյանին և մաղթում հաղթանակներով լի 2024:

🧡Միասին դեպի #հավերժականՀայաստան։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🎅 Ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապից:

#ՀաջորդտարիՇուշիում

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

2 օր առաջ մեր ժամանակների ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԻ՝ Տարոն Անդրեասյանի ծննդյան տարեդարձն էր։ Բաց եմ թողել։ Շնորհակալություն @hayaliq Հայկական ալիքին հիշեցնելու համար։

Տարոնն այն տղան էր, որ միայնակ ելավ ընդդեմ զինված թուրք բորենիների ոհմակի ու հաղթեց։

/channel/hayaliq/2466

Читать полностью…

Elbakyan's diary

⛑️🇦🇲🇦🇿 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և ծանրոցներ փոխանցել հարազատների կողմից։

‼️ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Խոշտանգումների դեմ Ադրբեջանի կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը։

‼️ Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։ Այցի նպատակն է եղել ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։

Հայկական ալիք | @hayaliq

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲🇷🇺 Отношения между Ереваном и Москвой продолжают приобретать новые контуры. Россия из роли основного провайдера безопасности постепенно стала превращаться в основной провайдер экономического роста Армении. А роль Москвы в области безопасности стремятся занять другие акторы. При этом, в переговорном процессе Ереван и Баку двигались от Москвы на Запад, но возвращаются в регион в двусторонний формат.

Армения трактует свои действия как политику, направленную на диверсификацию. Россия может видеть в этом не диверсификацию, а замещение. Поэтому имеется необходимость не только инвентаризации отношений, но и прямой коммуникации для донесения тех самых «объяснительных моделей».

Сергей Мелконян представил взгляд из Еревана на отношения России и Армении, нуждающихся, по его мнению, в серьезном обновлении.
https://russiancouncil.ru/analytics-and-comments/columns/postsoviet/armyano-rossiyskie-otnosheniya-v-poiske-novoy-formuly/

Читать полностью…

Elbakyan's diary

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ

• Ասում են՝ թշնամական Ադրբեջանի ղեկավարն այցելել է ժամանակավորապես օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Քռասնի գյուղ։ Այս գյուղը հայոց ազատագրական պայքարին տվել է այնպիսի ազնվասիրտ տիպարներ, ինչպիսիք են Մենակը (Եգոր Առստամյան) և Վանա Իշխանը։

• Մենակի փայլուն հետախուզական աշխատանքի շնորհիվ են մի քանի զինատար խմբեր անկորուստ անցել Երկիր։ Կռիվներից մեկում ընկած Մենակի անմահ հիշատակին հենց համագյուղացի Իշխանն է ձոնել հայտնի «Դուն էլ վեր կացար դէմ արեւծագին…» երգը։

• Իսկ Իշխանը զոհվեց 1915 թ․-ին, երբ կուսակցության որոշմամբ հաշտարար բանակցության էր գնում Վանի կուսակալ Ջևդեթի մարդկանց հետ՝ լավ իմանալով, որ առջևում ստույգ մահն է՝ ի սեր հարազատ ժողովրդի։

• Մեր պատմության դասագրքերում ոչ մի խոսք չկար այս ամենի մասին։ Այն մասին, որ ֆիդայական շարժման շատ նվիրյալներ ղարաբաղցիներ էին, ղարաբաղցի էր ֆիդայական պատմության ամենափառահեղ և իմաստալից գործողության՝ Խանասորի արշավանքի հեղինակն ու կնքահայրը՝ Նիկոլ Դումանը, նրա համագյուղացի և նույն արշավանքի հրամանատար Խանասորի Վարդանը, Մենակը, Իշխանը, որ Արցախի Նախիջևանիկ գյուղի ծնունդ Բեկ-Փիրումյանների հրամանատարությամբ հենց ղարաբաղյան հեծելազորն է վճռել Սարդարապատի ճակատամարտի ելքը և հնարավորություն ստեղծել Հայաստանի գոյության…

• Ծագումով արցախցի զույգ նախագահները կարծես իրենք էլ մի տեսակ ընդունած լինեին լևոնաթուրքական խաղի կանոնը, որ «ղարաբաղցիությունը թեմա ա», և ցանկանային դիստանցավորվել այդ ամենից։ Չկա ավելի վատ բան, քան երբ դու ընդունում ես թշնամուդ թելադրած խաղի կանոնը։ Դրանից վատ բան մեկ էլ այն է, երբ դիմացինդ քեզ ընկալում է որպես թշնամի, իսկ դու նրան՝ ոչ, ինչպես այդ եղել է Հայաստանի առաջին և երկրորդ-երրորդ նախագահների պարագայում։

• Այսօր արդեն անիմաստ են բոլոր տեսակի տեխնիկական արծարծումները, գյալաջիներն այն մասին, թե 2018 թ․-ին քանի հոգի կար հրապարակում, թե դիմադրության շարժման ժամանակ ինչքան էր ավել կամ պակաս, որ կարգախոսն է ավելի դուրեկան, պայքարի ո՛ր մեթոդներն են ավելի արդյունավետ, որոնք՝ կասկածելի, և այսպես շարունակ, քանի դեռ հետահայաց կարգով արձանագրված չէ այս պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի անկումը հետևանք է գաղափարախոսական և փիլիսոփայական կատարյալ ֆիասկոյի, ազգայինի հանդեպ գլոբալիստականի հաղթանակի և էլիտաների կողմից հազարամյա հայ-թուրքական պատերազմում հաղթելու ցանկության փոխարեն կալբասի ծառին զոհեր մատուցելու անհագ մոլուցքի։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

🇦🇲Հայկական համալսարանի՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամփոփվել է բարոյագիտության մասին զրույց-բանախոսությամբ, որ վարել է Նյու Յորքի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների դոկտոր Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը։

📚Բանախոսը ներկայացրել է հայության և քրիստոնեության պատմամշակութային անքակտելի կապը, անդրադարձել ներկայիս բարդ պայմաններում ազգային և մարդկային հարաբերություններում արժեքային ճգնաժամի պատճառներին և դրանց հաղթահարման քրիստոնեական ուղենիշներին։ Տեր Աբրահամը պատասխանել է Հայկական համալսարանի ունկնդիրների ամենատարբեր հարցերին, որ վերաբերում էին քրիստոնեական վարդապետության առանձին դրվագներին, մոմավառության և խաչակնքման խորհուրդներին, մեր եկեղեցու առջև կանգնած մարտահրավերներին և դրանց լուծման եղանակներին։

🫱🏻‍🫲🏼Հանձին Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի՝ Հայկական համալսարանը շնորհակալ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ արդյունավետ համագործակցության հերթական դրսևորման համար։

#ՀավերժականՀայաստան

Հայկական համալսարան | @armenianuniversity

Читать полностью…

Elbakyan's diary

ՎՐԵԺ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բյուզանդացիները խաբեությամբ գերեվարեցին և սպանեցին Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ-ին։ Դրանից 32 տարի անց Կիլիկյան իշխան Թորոս Ա-ն ոչնչացրեց հայոց շահնշահին սպանողներին՝ ասելով «ո՞վ էիք դուք, որ հայոց օծյալ թագավորին և հզոր մարդուն սպանեիք, ի՞նչ պատասխան տվեցիք հայ ազգին դրա համար»։

Այսօր ևս ունենք գերեվարված հայ իշխաններ։
- Ո՞վ է հիշում նրանց մասին,
- ո՞վ պետք է լուծի նրանց վրեժը,
- ի՞նչով է դա կարևոր, և առհասարակ
- ինչո՞ւ են այսօրինակ հակամարտություններում կողմերը ձգտում գլխատել միմյանց

Կարդացե՛ք Հայկական ալիքում տպված իմ հոդվածում։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…

Elbakyan's diary

ԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Ինչպես խոստացել էի երեկ, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների (JCAG) կողմից թուրք գլխավոր հյուպատոս Շարիք Արիյաքի ոչնչացման 43-ամյակի՝ հրապարակում եմ ՀՑԱՄ մարտիկներին նվիրված «Հայոց մարտիկներ» երգը։

Շատերին թվում է, թե այս երգը նվիրված է առհասարակ ֆիդայիներին կամ հայոց բանակին, ինչպես հաճախ Դուշման Վարդանին շփոթում են Խանասորի Վարդանի հետ, Ալեքսանդր Պետրոսյանին՝ Պետրոս Ղևոնդյանի։ Մարդիկ մեղավոր չեն, մեղավոր են ազգային դաստիարակությունն աչքաթող արած պետական այրերը։

Իսկ այս երգը նվիրված է 1970-1980-ականներին թուրքական թիրախները ոչնչացնող արդարության մարտիկներին, որոնցից շատ-շատերի անունները մինչ օրս ի պահ են հանձնված պատմության գաղտնի մատյաններին։
Իմ հարգանքի տուրքը իրենց երիտասարդությունն ու կյանքը չսակարկած արդարության մարտիկներին՝ «ըլլան անոնք այսդի աշխարհ, թէ անդի»։

https://www.youtube.com/watch?v=NXZshlhChtI

Читать полностью…

Elbakyan's diary

ՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, լրանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների կողմից Թուրքիայի գլխավոր հյուպատոս Շարիք Արիյաքի ոչնչացման 43-ամյակը։

Այս առթիվ վաղը խորհրդանշական հրապարակումով հանդես կգամ, իսկ մինչ այդ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ տրամադրության տակ եղած այս պատմական ձայնագրությամբ, որում հայոց մարտիկը զանգահարել է ավստրալական The Herald Sun լրատվական՝ ՀՑԱՄ անունից ստանձնելու գործողության պատասխանատվությունը՝ ասելով, որ դա արված է ի պատասխան 1915 թ․ ջարդերի։

1998 թ․-ից հետո այս տեսակ պատմությունները չվերհանելու, նոր սերնդին ազգային-հայրենասիրական խանդավառությամբ չդաստիարակելու, իրապես հայդատական և ոչմիթիզական օրակարգ չհետապնդելու ուղիղ հետևանքն է այն, որ այսօր հասարակության մեջ ունենք մի ստվար զանգված, որ կարծում է, թե ազգային հարցերի համար ցույցի դուրս եկողները «փողով ծախված են»…

Եթե աջուձախ «կալբասի» պաշտամունք է աճեցվել, չի պատմվել, որ գաղափարի համար Սփյուռքում նույնիսկ գիտակցված ինքնաողջակիզման են գնացել, ինչպես Լիզբոնի տղաները, բնական է, որ մարդիկ պիտի աշխարհն ամբողջությամբ ընկալեն «տենաս՝ սրանց քյարը ո՞րն ա» գռեհիկ նյութապաշտական պրիզմայով և հրաժարվեն միանալ մեզ։

Ինչպես Աստծո խոսքն է ասում․ «Ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի․ ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղատացիս 6.8)։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

https://youtu.be/O_a-5fn-Av8

Читать полностью…

Elbakyan's diary

Նկատե՞լ եք, ինչ դառնությամբ են լևոնակապիտուլյանտականները տարածում այն սուտը, թե իբր «թուրքերի հետ լավ ապրում էինք, ռուսները էկան, մեզ կռվացրին»։ Այստեղ խնդիրն այն չէ, որ պատմագիտական առումով սա մաքուր կեղծիք ու զառանցանք է՝ անկախ նրանից տարածվում է զիբիլթիվիների, թե լիպարիտյանների մակարդակով։

Խնդիրն այստեղ այն է, որ այս նախադասությունը թափանցիկ կերպով մատնում է նրանց վախը։ Թուրքերի դեմ կռվելը նրանց համար վախենալու է, որովհետև հոգու խորքում նրանց հարաբերությունները թուրքերի հետ կառուցված են ստրուկ-տեր մոդելով, որտեղ ստրուկն իրավունք չունի կռվելու տիրոջ դեմ։

1998 թ․-ից հետո լևոնականությանը իրավաքաղաքական և պատմագաղափարախոսական գնահատական չտալու հետևանքները «վայելում ենք» այսօր՝ ի դեմս ցեղասպանված Արցախի և վերջնական կործանման եզրին գտնվող Հայաստանի։

Վա՜յ նրան, ով կկարծի, թե պետական կառավարումը միայն նյութական ռեսուրսների ստեղծման ու բաշխման մասին է՝ անտեսելով հոգևորն ու գաղափարախոսականը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Читать полностью…
Subscribe to a channel