🇮🇱 Aysor TV-ի հարթակում հարցազրույց եմ տվել Իսրայելի և իր շուրջ պտտվող միֆերի թեմաներով:
Խոսել եմ Իսրայել պետության ստեղծման, նրանց կրոնի, սպառազինության, կնոջ դերի մասին և ոչ միայն։
Հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=9tYibTemCfI
🇦🇲Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է։
🖋️Ներկայացնում ենք Նիկոլ Աղբալյանի դամբարանականը Արամ Մանուկյանի շիրիմին։
«Մենք այսօր պիտի թաղենք մեծ մարդը, զոր հայ ժողովուրդը տուած է մեծ պատերազմի ընթացքին: Ի՞նչ է մեծ մարդը. Մեծ մարդը ան է, որ գիտէ ըմբռնել ժամանակի հարցը, եւ ո՞րոնք էին այս վերջին շրջանի մեծ հարցերը, որ համայն հայ ժողովրդին կը պատկանէին - հայ ժողովրդի պաշտպանութեան հարցերն էին ատոնք... Վանը բոլորի յիշողութեան մէջն է, հոն Արամը եղաւ հայու հերոսական ոգին՝ փրկելով անոր ռազմական պատիւը: Երեւանը վկայ էր այն հզօր ուժին, որ կար եւ կ'ապրէր անոր մէջ, որ կազմակերպեց դիմադրութեան ոյժը եւ այդ դիմադրութեան շնորհիւ կարողացաւ հիմք դնել Հայաստանի Հանրապետութեան, հայ ժողովրդի ազատագրութեան:
Երբ գիշերը գայ, մտէ՛ք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէ՛ք ձեր խղճի հետ եւ ըսէ՛ք՝ արդեօք աշխատէ՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղէ՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տուէ՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը...»:
Հայկական ալիք | @hayaliq
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
• Եթե դուք լինեիք նոր-նոր ոտքի կանգնող և կայացման ուղի բռնած ընտանիքի հայր, թույլ կտայի՞ք, որ հարևանի կայացած, հարուստ ու մի քիչ էլ հափրկած ընտանիքի տղամարդը որոշի, թե ձեր կինը որտեղ աշխատի, ձեր երեխան ինչ խմբակ գնա, իսկ ձեր հայրն ինչի վրա ծախսի իր թոշակը։ Եթե դուք նորմալ մարդ եք, այս հարցին ոչ միայն «Ո՛Չ» կպատասխանեք, այլև զզվանք կապրեք նման տեսարանից։
• Բայց արի ու տես, որ այդ զզվանքի մեջ մեր պետությունն ապրել է իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում, երբ հլու հնազանդվել է արևմուտքի օրենսդրական թելադրանքներին՝ թույլ տալով, որ նրանք որոշեն, թե մենք ինչ օրենքներով ու կոնվենցիաներով ապրենք։
• Այդ օրենքներից մեկը Հայաստանին պարտավորեցնում էր, որ դպրոցական ուսուցիչները լինեն միայն բարձրագույն մանկավարժական կրթությամբ։ Վավերացվել է նախկինում, բայց մինչև վերջ չի գործադրվել, իսկ հիմա ագրեսիվ կերպով գործադրվում է դե-ֆակտո թուրքական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով քանդել հայոց դպրոցը։
• Արդյունքում հարյուրավոր ուսուցիչներ, որ հիմնադիր ազգակործան պատուհասի օրոք՝ 1990-ականներին, ամիսներով աշխատավարձ չստանալով կամ կոպեկներ ստանալով, իրենց ուսերին պահեցին մեր դպրոցը, իսկ հետո միջոցներ ու հնարավորություն չունեցան իրենց միջին մասնագիտական կրթությունը համալրելու բարձրագույն կրթությամբ, այսօր հիմնադիր ազգակործան պատուհասի հոգեզավակի հրամանով վռնդվում են իրենց պահած դպրոցներից։
• Իսկ պատճառն այն է, որ հիմնադիր ազգակործան պատուհասին իշխանությունից զրկած ուժերը որպես Հայաստանի նպատակ են սահմանել «հավերժական խաղաղությունը»՝ 5 շրջանը թուրքերին տալով, Թուրքիայի հետ սահմանը բացելով՝ լուծել Հայաստանի բոլոր խնդիրները և հավերժորեն հանգիստ ապրել։
• Եթե լիներ իրականության այն պարզ ընկալումը, որ մեր տարածաշրջանում դու նույնիսկ գերեզմանում չես կարող հավերժորեն հանգիստ ապրել, որովհետև եթե գերեզմանդ հայտնվեց թուրքի ձեռքում, կավիրեն նաև անդրշիրիմյան տունդ, ապա այսօր աշխատանքից չէին վռնդվի մեր բազմավաստակ մանկավարժները, որովհետև հանուն կարճաժամկետ շահի՝ արևմուտքին «գերազանցիկ» երևալու համար չէին ընդունվի նրանց օրենքները, և երկիրը կկառուցվեր հավերժական պայքարի ու հավերժական հաղթանակի տրամաբանությամբ։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՁՅՈՒՆԸ
• Միամտություն է կարծել, որ Հայաստանի շուրջ 28%-ը* դիտավորյալ կերպով թշնամուն հանձնած դե-ֆակտո իշխանությունները սրտացավություն էին ցուցաբերելու Երևանի ձնամաքրման հարցում։ Այդպես չի կարող լինել, դա հակառակ է իրականությանը։
• Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որի իմաստաբանական ու տարածքային բաղկացուցիչ մասն էր Արցախը, ժամանակավորապես մնացել է անարցախ…
• Ըստ այսմ՝ փիլիսոփաներն այժմ մեր ապրած տեղն ավելի նմանեցնում են թուրքական ծայրագավառային վիլայեթի (նույնիսկ ավելի վատ՝ սանջակի), որտեղ իրականացվում է ամենապրիմիտիվ մակարդակի վարչարարություն՝ որպես կարմիր գիծ ունենալով միայն մի բան՝ շատ «համը չհանել», որ այդտեղ ապրողները գլխի չընկնեն, որ իրենք սանջակի հպատակներ են, և շարունակեն իրենց զգալ «հպարտ քաղաքացիներ»։
• Ընդունենք իրականությունն այնպես, ինչպես կա, որպեսզի կարողանանք փոխել դեպի լավը։
* 1142000/(11420+29800)≈28
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Ինքնիշխանության բարձրագույն դրսևորումներից մեկն ատելություն գեներացնելու և դրանով զանգվածներին կառավարելու հնարավորությունն է։ Ալիևներն ունեցել են այդ իշխանությունը, ատելություն են աճեցրել հայերի հանդեպ և հաղթել են։ Հայաստանի իշխանությունները մտել են ինքնագաղութացնող տրամաբանության մեջ, համարել են, որ «մենք հո իրանց պես չենք, մեր միջազգային գործընկերները, եվրոկալբասը™, կոնվենցիաները» և արդար վրեժխնդրություն չեն սերմանել թշնամու հանդեպ, ինչի արդյունքում մենք պարտվել ենք։
Քաղում ենք այն, ինչ ցանել ենք։ Եթե դու դպրոցական դասագրքերիդ մեջ չես ներառում Խանասորի արշավանքի (1897 թ․) պատմությունը, որովհետև «դե մենք հո իրանց պես վայրենի չենք, որ էրեխեքին սովորացնենք, որ 800 հայ սպանելու դիմաց մեր ֆիդայիները բնաջնջել են մի ամբողջ ցեղի, մենք պուպուշ ենք, եվրոկալբաս™ ենք», դու ի վերջո երկրիդ ներսում ստանալու ես թշնամու կողմից թագադրված իշխանություն, որն արդեն հիմնահատակ կբռնաբարի բոլոր տեսակի դասագրքերն ու երկիրն էլ հետը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Եթե այսօր փողոցներում մեքենաներին աջն ու ձախը ցույց տվող պարեկներն ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան սահմանին -20°C-ին ծառայություն իրականացնող սպան, ապա պարզ երևում է, թե դե-ֆակտո իշխանություններն ինչին են արժեք տալիս»։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
https://www.youtube.com/watch?v=bhxfIoK-LOQ
🇫🇷🇦🇿 О резолюции Сената Франции против Азербайджана
Сегодня Сенат Франции принял резолюцию о введении санкций против Азербайджана
Обращу внимание на важную деталь
Решение Сената ни к чему не обязывает Французскую Республику: это не означает, что Париж сразу наложит санкции на Азербайджан.
Напомню, что 25 ноября 2020 г. Сенат Франции признал независимость Нагорного Карабаха. Сразу после этого а МИД отказался признавать независимость Арцаха
Было заявлено: "одностороннее признание Францией Нагорного Карабаха не было бы полезно никому: ни Армении, ни жителям Карабаха, ни Европе, ни другим странам".
В любом случае, подобные решения Сената Франции-важная основа для будущего.
#ՀաջորդտարիՇուշիում
@melkonian_sergei
@beniamin_matevos շատ լավ բացատրում է այն մեխանիզմը, որով լևոնաթուրքական քարոզչությունը Հայաստանի ներսում Հայաստանի բնակչության առաջ արդարացնում է թշնամական Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ցեղասպանական քարոզը։
Հենց սա՛ է կոչվում կոլաբորացիոնիստական վարչակարգ։
/channel/beniamin_matevos/606
ՎՐԵԺ VS ԳԱՂԱՓԱՐԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
• Հռոմի ճիշտ այս տեղում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը 1921 թ․ դեկտեմբերի 5-ին «Նեմեսիսի» շրջանակներում ոչնչացրել է թուրք ցեղասպան Սայիդ Հալիմին։
• Եթե 1991-2018 թթ․ Հայաստանում եղած լիներ ամբողջությամբ ազգային ներհայեցողությամբ որևէ իշխանություն՝ զուրկ աշխարհաքաղաքացիական և գլոբալիստական հակումներից, ապա այս վայրը դարձած կլիներ աշխարհիկ ուխտատեղի Հռոմ այցելած տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր հայերի համար։
• Բայց դե Հայաստանի նախորդ ղեկավարությունների համար ի՜նչ Արշավիր Շիրակյան, ի՜նչ «Նեմեսիս», իրենք հո Էլբակյանի պես հետամնաց, հակաթուրք ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ չէին, որ, իրենց միջազգային գործընկերների աչքից ընկնելով, նման «փիս-փիս» բաներ անեին։
• Դրա փոխարեն իրենք Հռոմում պապական իշխանության հետ բարձրաշխարհիկ «դվիժենիների» մեջ էին։ Այն նույն պապական իշխանության, որ «Հեյդար Ալիևի» հիմնադրամից 2 կոպեկ թուլափայ ստանալու ու Վատիկանի կատակոմբները վերանորոգելու համար Մեհրիբանի համապատասխան տեղից դուրս չէր գալիս։ Ուժերի որպիսի՜ դիսբալանս…
• Ասել եմ ու կասեմ՝ Հայաստանը կործանվել է ոչ թե բյուջեի կամ ՀՆԱ-ի պակասից, ոչ թե վատ դաշնակիցների ու անհամաչափ ուժեղ թշնամիների առկայությունից, այլ պետության հիմքերն ազգային ըմբռնումների վրա չկառուցելու, ճշմարիտ ոչմիթիզական և ճշմարիտ հայդատական չլինելու պատճառով։
• Արդյունքում իրական հայկական ազգային-քաղաքական ինքնությունը մնացել է պետականորեն չներկայացված և խաչաձև հարվածների տակ մի կողմից լևոնակապիտուլյանտական-թուրքական հակաՀայաստանի, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքացի-գլոբալիստ կիսաՀայաստանի միջև։
• Իսկ վրիժառու Արշավիր Շիրակյանի շիրմաքարին արդարացիորեն գրված է․ «նրանով հաստատվեց արդարությունը» («through him justice was served»)։
#չկա_սկիզբ_և_ավարտ_այս_հավերժ_պայքարին #Նեմեսիս
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️🇮🇷🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումներով ողողված երեկվա ելույթից հետո ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է․
🗣️ «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չի լինի»։
🔺 Նշենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ մի կերպով չեն անդրադարձել Ալիևի հայտարարություններին, կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ դե-ֆակտո վարչապետը չի պատասխանել Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ինչպես միշտ անում էր։
Հայկական ալիք | @hayaliq
⬛️ ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ը հայտնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ևս մեկ զինվորականի՝ ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հայկական ալիք | @hayaliq
✝️Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։
✝️Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։
[ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց ]
Հայկական ալիք | @hayaliq
Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված թուրք-ադրբեջանական մեղադրանքները հերքել է Իրանը՝ ասելով, որ վերջինս չի թունավորում Արաքս գետը։
Սա այն մասին չէ, որ Իրանն առաջին հերթին պրոհայկական պետություն է։ Սա այն մասին է, որ Իրանը հակաթուրքական պետություն է։
Իսկ որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները չեն զբաղվում այս ամենով, այն մասին է, որ նրանք էլ հակահայկական-պրոթուրքական միավորում են։
Մեր տարածաշրջանում շատ բան որոշվում է հենց հակա-յով։ Որ պահին Հայաստանը վերադառնա իր բնիկ հայկական, այսինքն՝ հակաթուրքական արմատներին, դաշնակիցների ու աջակիցների պակաս չի ունենա։ Որպես Թուրքիայի վիլայեթ՝ Հայաստանը դաշնակիցներ ու աջակիցներ երբե՛ք չի ունենալու։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🦅138 տարի առաջ այս օրը ծնվել է Լեռնահայաստանի արծիվը՝ Գարեգին Նժդեհը։
Հայկական ալիք | @hayaliq
‼️🇺🇸🇹🇷 ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային վերադարձնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին, եթե Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի (ZRS) հետ կապված խնդիրը լուծվի։ Այս մասին "CNN Türk"-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
🔺 Վերջինս նշել է նաև, որ ԱՄՆ-ը և Թուրքիան, Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո, վերադառնում են լիարժեք համատեղ աշխատանքին տնտեսության և անվտանգության ոլորտներում։
🗣️ «Միացյալ Նահանգները պատրաստ է Թուրքիային վերադարձնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին, եթե հնարավոր լինի լուծել Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի հետ կապված խնդիրը»,- ասել է Վիկտորյա Նուլանդը։
Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր.
🔺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Վերջինս նշել է, որ որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ և սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը գնա այդ ճանապարհով և «չընդունի Ադրբեջանի պարզած խաղաղության ձեռքը»։
🔺 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ալբանիայում է։ Նրան ընդունել է Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանին։
🔺 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ա․ Ուրալօղլուն կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա նշել է, որ խոսքը նախ երկաթուղու մասին է, ասել է, որ Ադրբեջանի տարածքում երկաթուղու շինարարական աշխատանքները կատարում են թուրքական ընկերությունները։
🔺 Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը: Ուժի մեջ է թողնվել կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշումը։
Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել էր նրա կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇦🇿 Չհարձակման պակտ
Նիկոլը հայտարարել է, որ Ադրբեջանին առաջարկում է ստորագրել «չհարձակման պակտը», մինչև չստորագրվի պայմանագիրը։
Հիշեցնե՞նք թե ինչ հաջորդեց ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև չհարձակման մասին պակտի ստորագրմանը։
Նա, ով ուզում է հարձակվել, կհարձակվի: Ոչ մի թուղթ չի կանգնեցնի ագրեսորին:
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
Մի ձյունառատ օր Փարիզի մերձակայքում հարգանքի տուրք մատուցեցի Խանասորի արշավանքի փոխհրամանատար Իշխանի՝ Հովսեփ Արղությանի շիրիմին։
«… աջից Վարդանը, ձախից՝ ԻՇԽԱՆԸ»։ ©
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
⬛️ Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023թ․-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով ողջակիզվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
‼️ Այս դեպքից հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ, քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց դեմ՝ հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
🤬 Հասարակ կախիչի և ցնցուղի անսարքության պատճառով կարելի է մարզպետին ազատել պաշտոնից, իսկ ոչ պատերազմական իրադրության պայմաններում, աչքաթող արված բանակում շարունակաբար զոհեր ունենալը դե-ֆակտո ՊՆ-ի պաշտոնանկության պատճառ չի կարող դառնալ։ Ահա՛ իշխանության առաջնահերթությունները։
Հայկական ալիք | @hayaliq
💥Ե՛վ տարածաշրջանային երկրները, և՛ արտաքին խաղացողներն ավելի ու ավելի են օգտագործում կանոնավոր զինված ուժեր իրենց սահմաններից դուրս:
📍 Իսրայելը ոչնչացնում է Գազայի հատվածը, ԱՄՆ-ն ու դաշնակիցները հարձակվում են Եմենի վրա, բազաներ են տեղադրում Սիրիայում և Իրաքում, Իրանը հարվածում է իր թշնամիներին Իրաքում, Սիրիայում և Պակիստանում, Թուրքիան շարունակում է իր ագրեսիան Սիրիայում և Իրաքում և ուղղակիորեն խոսում հարևանների տարածքը գրավելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն ուղղակիորեն ասում է, որ կհարվածի Հայաստանին, եթե բանակը վերազինվի։
📍 Մի փոքր ավելին Թուրքիայի մասին․ նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, որ թուրքական բանակը 5 օրվա ընթացքում ոչնչացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ավելի քան 100 թիրախ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։
📍 Էրդողանն իր հերթին ընդգծել է, որ Անկարան չի ծրագրում կրճատել իր գործողությունները Թուրքիայի սահմաններից դուրս։ «Ընդհակառակը, Անկարան ծրագրում է ընդլայնել իր անվտանգության գործունեությունը թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում»,- ասել է նա։ Էրդողանը խոստացել է առաջիկա ամիսներին որոշակի քայլեր ձեռնարկել։
📍 Իսկ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին ասել է, որ հանուն Թուրքիայի անվտանգության, երկրի զինված ուժերը պետք է 60 կմ խորությամբ «հանգստության գոտի» ստեղծեն Հյուսիսային Իրաքում։
📍 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ եթե Իրաքում քրդական ինքնավարության ղեկավարությունը չփոխի իր վերաբերմունքը PKK-ի նկատմամբ, Թուրքիան «առանց վարանելու» կձեռնարկի հետագա միջոցներ։
«Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի: Մենք վճռական ենք սիրիական դաշտում PKK-ի դեմ պայքարելու հարցում»,- ասել է նա:
📍 Ֆիդանը երկու անգամ հիշատակեց Ռուսաստանին՝ կապված Սիրիայում իրավիճակի հետ. զավեշտն այն է, որ Բեկայի հովտում մարքսիստ-լենինիստական խմբերը ստեղծվել են Սովետների կողմից Սառը պատերազմի ժամանակ, իսկ հիմա նրանք համագործակցում են ԱՄՆ-ի հետ դաշինքի շրջանակներում։ Ֆիդանը ասաց նաև, որ Ռուսաստանը աչք է փակում Եփրատ գետից արևմուտք գտնվող PKK-ի գոյության վրա։
[ Կովկասագետ Կարեն Իգիթյան ]
Հայկական ալիք | @hayaliq
«Գուցե մեր անունը Քաղաքացիական պայմանագիր է, բայց մենք մեզ համարում ենք Քեմալական պայմանագիր»։ ©
Читать полностью…ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա գարնանայինհոսքում։
📌Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։
👨🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։
🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել ընդունելության հայտաձևը:
🔗 Ավելի մանրամասն տե՛ս Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում:
Հայկական համալսարան | @armenianuniversity
Թուրքական օդուժը ոչնչացրել է Սիրիայի հյուսիսում գտնվող Չալաբի քաղաքի ցեմենտի գործարանը (36.5427133,38.5850133,609m/data=!3m2!1e3!4b1!4m6!3m5!1s0x153135f289792049:0x88cb1a0d2cb54770!8m2!3d36.542709!4d38.5875882!16s%2Fg%2F11c6_gvwgt?entry=ttu">տեղը քարտեզի վրա), որ պատկանում է ֆրանսիական «Լաֆարժե» ընկերությանը։
Սա տեղադրում եմ այն միամիտների համար, որ կարծում են, թե մեր իսկ կամքի, վճռականության ու ինքնօգնության բացակայության դեպքում որևէ խոշոր տերություն կարող է պաշտպանել մեզ թուրքական վտանգից, կամ որ օտարերկրյա ներդրումներ ունենալու դեպքում այդ երկրի դրոշն ինքնին կպաշտպանի մեզ։
Հիշեցնեմ, որ կեղծ ինքնիշխանության մասին գիշերուզօր հաչացողները հպատակվեցին թուրքերի պահանջին ու Երասխի գործարանը չբացեցին՝ թեպետ միամիտ մարդկանց ոգևորում էին այնտեղ փողփողացող ԱՄՆ դրոշով։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️ «Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»:
[ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբայեվ ]
Հայկական ալիք | @hayaliq
ԴԱՇՆԱԿԻ՞Ց, ԹԵ՞ ՏԵՐ
• Պատերազմի գնալիս պետք է ունենաս դաշնակիցներ, ոչ երբեք «տեր»։ Ավելի լավ է՝ պատերազմի մեջ մտնես վատ դաշնակցի հետ, քան լավ տիրոջ։ Այդպես հաստատուն աջակցություն ստանալու ավելի հիմնավոր ակնկալիքներ կարող ես ունենալ։
• Մենք դաշնակիցներ ունեինք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, իսկ արևմտյան երկրները չէին խոչընդոտում, որ իրենց քաղաքացի հանդիսացող էթնիկ հայկական համայնքներն օգնեն Հայաստանին։ Դաշնակիցներ ուներ Ադրբեջանն Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ՝ ի դեմս Իսրայելի և Թուրքիայի։
• Իսկ Ուկրաինան գիտակցված կերպով գնաց Ռուսաստանի դեմ առճակատման՝ ունենալով տերեր՝ ի դեմս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի։ Եվ ահա թե ինչ է ասել այդ տերերից ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի հանրային կապերի պատասխանատու Ջոն Քիրբին․
«ԼՐԱԳՈՂ – Ուկրաինային տրվելիք ռազմական նոր օգնությունից որևէ նորություն կա՞։ Նկատի ունեմ … այսպես ասած՝ ամեն ինչ ցամաքե՞լ է այստեղ, թե՞ մի բան կա։
Ջ․ ՔԻՐԲԻ – Այո՛, մենք վերջին փաթեթն ենք արդեն ուղարկել, որի համար ունեինք ֆինանսավորում… Աջակցությունը, որ մենք ցույց ենք տվել, հասել է եզրագծին։ Ռուսների հարձակումները այժմ միայն ու միայն սաստկանում են։ Հիմա, ինչպես անցած շաբաթ ասացի, նրանք օգտագործում են նաև հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ…»։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️🇮🇷🇦🇲🇹🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հայտարարություններին․
🗣️ «Ես չգիտեմ հայտարարությունների ստույգությունը, բայց մենք ունենք հստակ և ճշգրիտ դիրքորոշումներ տարածաշրջանում, հատկապես Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների հարցում»։
🗣️ «Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը խաղաղության և կայունության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի և տարանցման համար: Մենք միշտ շեշտել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար»։
Հայկական ալիք | @hayaliq
◼️ՀՀ քննչական կոմիտեի դե-ֆակտո նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է զոհերի, գերիների և անհետ կորածների մասին տվյալներ։
Հայկական ալիք | @hayaliq
ԱԶԱՏՆ ՈՒ ՍՏՐՈՒԿԸ
• Գիտե՞ք, ինչու է այս իշխանությունը թուրքական, իսկ ժողովրդի մի շոշափելի մասն էլ՝ վերջինիս լծի տակ ստրկաբար ապրող։ Ասեմ։
• 2020 թ․ նոյեմբերից հետո Հայաստանը (ներառյալ Արցախի ՊԲ) շուրջ 700 մարտական կորուստ է ունեցել։ Ու ընդհանուր առմամբ մարդիկ համակերպվել են այդ կորուստների հետ, «կուլ են տվել» դա։
• Ստրկությունն այն է, որ եթե մարդկանց ասես, որ այդքան կամ միգուցե ավելի քիչ կորուստ տալով՝ մենք կարող էինք նոր տարածքներ ազատագրել, դիցուք՝ Քարվաճառը, ժողովրդի մի շոշափելի մասը կսարսափի ու կասի՝ «չէ, չէ, պատերազմ չենք ուզում»։
• Ստացվում է, որ հաղթական պատերազմ չեն ուզում, իսկ կոտորվել ուզում են։ Հենց սա է ստրկությունը։ Երբ ստրուկին ասում են՝ «արի՛՝ փախչենք», ասում է՝ «վա՜յ, չէ՛, տերս ինձ կծեծի»։
• Անօգուտ է ստրուկին մեղադրել, որ նա ստրուկ է։ Ստրուկին կարելի է միայն ազատագրել և հետ վարժեցնել արժանապատիվ կյանքի։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
✊🏻ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է արել Հանրային հեռուստաընկերության դիմաց։
📌Ի պատասխան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելու իշխանահպատակ քայլին՝ երիտասարդները փակցրել են թուրքական պետական TRT հեռուստաընկերության տարբերանշանը և «ամո՛թ» գրությամբ պաստառներ։
Հայկական ալիք | @hayaliq