Հաջողության գաղտնիքն արդյունավետությունն է, իսկ վերջինս ռեսուրսները ճիշտ կառավարելու արվեստն է։
Նկարի միջի մարդը երբեք չի կարող հաջողության հասնել։ Ուստի՝ ինչ-որ պահից նա կսկսի ինքն իրեն քարոզել, որ պետք էլ չէ ձգտել հաջողության, որ պատի հետևում բանտված ավելի լավ է, ի՜նչ իմանաս, ինչ փորձություններ կան պատից անդին ծավալվող ազատ կյանքում, որ իրեն տրամադրված աստիճանները բանի պետք չեն, և այլն։
Հայաստանն անգամ հիմա, երբ կորցրել է իր տարածքի շուրջ 30%, իր ամենամարտունակ և հարաբերականորեն ամենաթշնամատյաց բնակչությունը փախստական է և կարիքավոր, ունի և՛ ներքին, և՛ արտաքին ռեսուրսներ՝ հաշված տարիների ընթացքում Ադրբեջանին նորից ծնկի բերելու համար։
Այո՛, այդ ռեսուրսներն անսահմանափակ չեն, հատկապես, որ Հայաստանի թուրքական իշխանություններն օրեցօր քչացնում են դրանց պաշարը։ Բայց ճիշտ կառավարման և արդյունավետ կիրառության դեպքում այդ ռեսուրսները բավարար են։
Սա պետք է մեզ քաջալերի և ոգեշնչի՝ շարունակելու պայքարը՝ հանուն Հայաստանի ներքին և արտաքին ազատագրության։ Ամեն ինչ կորուսյալ չէ, շատ ու շատ բաներ հնարավոր է հետ բերել ու վերականգնել։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 Այսօր կլրանար Վազգեն Սարգսյանի 65 ամյակը։
📍 Մինչ Սպարապետի նվիրական երազանքները ջնջածներն ու ձեռքբերումները թշնամուն հանձնածներն անամոթաբար ծաղիկներ են խոնարհում նրա շիրիմին, հիշենք, թե ինչ ժառանգություն էր մեզ թողել Սպարապետն ու ինչ արեցին դրա հետ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները…
⚜️ Հանուն Սպարապետի հիշատակի՝ #ՀաջորդտարիՇուշիում
Հայկական ալիք | @hayaliq
Խոսել եմ մի մի շարք արդի թեմաներից՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետի ՀԱՊԿ-ի մասով հայտարարությունների, Ուկրաինայի նախագահի Հայաստան այցելության և իրավիճակի հնարավոր հետագա զարգացումների մասին։
Հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=B5y3-lj_-jk&t=5s
ЧТО ЕСТЬ СУВЕРЕНИТЕТ? ПРЕДУПРЕЖДЕНИЕ ОБ ОПАСНОСТИ И СОВМЕСТНЫЕ ДЕЙСТВИЯ
В 1941 году в ночь на 14-ое сентября начальник штаба Юго-Западного фронта генерал Василий Тупиков телеграфировал в центр: «Начало понятной вам катастрофы – дело пары дней». Он имел в виду, что на киевском направлении советские войска сотни тысячами обречены на окружение, и дабы избежать этого предлагал скорее отвести войска на благоприятный рубеж. Командование штаба должным образом не осознавало опасности. Данное предупреждение сочли «паникёртсвом» и призвали к спокойствию. В то время как В. Тупиков был прав. Через два дня танковые клинья немецких генералов Гейнца Гудериана и фон Клейста соединились в районе деревни Лохвице, взяв в окружение сразу 4 советские армии, включая командование фронта.
С 2018 года мы с коллегами неоднократно предупреждали о надвигающейся катастрофе. Например, 7-го января 2019 года я предупредил о надвигающейся опасности войны, закончив свой текст следующей строкой: «Если позади Советской Красной Армии была Москва, то в нашем случае это не Степанакерт, не Бердзор и Ереван, а вся Армения». Многое, что мы тогда говорили, тоже считалось преувеличением, «паникёрством», пессимизмом и т. д. С другой стороны, я бы не сказал, что такие предупреждения были совсем неэффективны. Последовательные предупреждения об опасности, особенно после того, как они сбывались, привели к тому, что большему количеству людей помогли найти истину, а «… истина освободит вас» (Иоанна 8:32).
Однако, к сожалению, подобные предупреждения не помогли предотвратить или даже задушить первопричину катастрофы, а именно оккупацию Армении турецким правительством. Никакое зло, никакая катастрофа, произошедшая после 2018 года, не является изолированным событием, будь то закрытие Министерства Диаспоры или ухудшение отношений Армении с Россией, Ираном и Китаем, временное падение Арцаха, преднамеренное ослабление армии или же перенаселение Еревана за счет депопуляции регионов. Все это связанные звенья одной общей цепи, которая называется уничтожением Армении Турцией.
Этот курс бедствий сейчас вступил в решающую фазу с целью воплотить в жизнь то, ради чего был захват власти в 2018 году. Речь об окончательном лишении Армении, скажем так, последних крох союзников и стран со схожими интересами, деарменизация ее в условиях непропорциональной опасности турецкого вторжения и превращение страны в турецкий вилайет. Все это приправлено пропагандистским цинизмом, типичным для эпохи телекоммуникационных технологий, как «борьба за суверенитет», предавая забвению тот факт, что концепция суверенитета рождается из идеи обладания полной властью над территорией, поэтому не может быть настоящего суверенитета без территории или путем сдачи территории.
А мемориальная доска в честь генерала В. Тупикова в Киеве официальна была уничтожена 5-го июля 2022 года. Эта доска, разрушенная государством, является олицетворением еще одной страны, которая не поняла концепцию суверенитета. И дело не в том, что я отрицаю право на существование независимой Украины после 1991 года. Я отрицаю то, что превращение в инструмент в чужих руках, наживание врагов в естественной добрососедской среде опять же ради чужих интересов, потеря территорий можно считать проявлением суверенитета. Они являются проявлением не суверенитета, а наличия элиты, созданной и насажденной иностранцами. Жертвами данного феномена являются как Армения, так и Украина.
Долг каждого человека, который пишет и читает этот текст, всеми силами добиться того, что в Армении заново воссоздалась и пробралась к власти истинная армянская элита. И это возможно.
политолог Эдгар Элбакян
@elbakyan_edgar
‼️🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր․
🔺 Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․
«Մեծ զգայունությամբ են հետևում իրավիճակին, որ ի հայտ է եկել Ղարաբաղի պատերազմից հետո։ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը փորձում ենք Ադրբեջանի հետ ներդաշնակեցված և համաձայնեցված առաջ մղել։ Տեսնում ենք, որ Հայաստանում ագրեսիվությունից հրաժարվելու, Հայաստանի բարօրության շրջանակում կարգավորում իրականացնելու կամք է ի հայտ եկել։ Բայց դա և՛ որոշ արևմտյան պետություններ են փորձում սաբոտաժի ենթարկել, և՛ սփյուռքն է փորձում խոչընդոտել»։
🔺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքու մեկնած Սաուդյան Արաբիայի Թագավորության հաջի և ուխտագնացության նախարար Թաուֆիկ Բին Ֆաուզան Ալ-Ռաբիային։
🔺 Ադրբեջանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկումը թույլ կտա միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան 8-10 մլն տոննայի:
🔺 Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Գերմանիայի հետ քննարկումներ են իրականացվում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:
««Գերմանիայի Արևելյան բիզնես ասոցիացիաների» գործադիր տնօրեն Մայքլ Հարմսի և մեր երկիր այցելած գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Ադրբեջանի բիզնես միջավայրը և օտարերկրյա ներդրողներին տրամադրվող պայմանները: Մենք գերմանացի գործարարներին հրավիրեցինք օգտվելու այս բարենպաստ պայմաններից և գնահատեցինք ներդրումային կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները»։
🔺 Ադրբեջանը ձեռք է բերել սերբական արտադրության Nora-B 52NG համակարգեր։
Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր․
🔺 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԱԹՍ-ները պաշտպանում են 34 երկրների երկինքը։
🔺 Փետրվարի 24-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացվել: Խորհրդակցությանը քննարկվել են հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ներկա օպերատիվ պայմանները, զինծառայության կազմակերպումն ու անցկացումը:
🔺 Էրդողանն այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իր եղբորը՝ նշելով, որ վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջև «աշխարհում նմանը չունեցող հարաբերությունները» կշարունակեն զարգանալ համատեղ՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։
🔺 Ադրբեջանն այս տարի նախատեսում է զբոսաշրջային գրասենյակներ բացել Թուրքիայում և Ռուսաստանում, հաղորդում է Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալությունը։
🔺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր այցելել է Խոջալու։ Նա կրկին մեղադրել է Հայաստանին ու իր պահանջները հնչեցրել։
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են և այսօր էլ են սխալվում։ Նոր տիրոջ փնտրող ու սրա-նրա գրկում պատսպարվող Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է», - հայտարարել է Ալիևը։
Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇦🇿 Факторы, приближающие войну
1. Заявление Пашиняна, что Армения не является союзником России в конфликте на Украине. Подобное заявление якобы призвано представить Ереван как нейтральную сторону в конфликте. Однако это не так.
Визит Зеленского в Ереван сразу после данного заявления показывает, что Армения не только декларирует нейтральную позицию, но и демонстрирует предпочтение одной из сторон.
2. Заявление Пашиняна, что конфликт на Украине должен решаться на основе Алма-Атинской декларации означает, что позиция Еревана в следующем: Россия должна уйти с Крыма, Донбасса и других территорий.
Это уже политическое заявление, которое также демонстрирует позицию Армении.
3. Заявление Пашиняна, что Армения заморозила свое участие в ОДКБ. В действительности, это уже свершившийся факт. Однако это заявление является политическим месседжем Западу, что Ереван идет на разрыв с Москвой.
Вероятно, такие заявления призваны заручиться поддержкой Брюсселя и Вашингтона. Проблема в том, что те гарантии, которые сегодня нам необходимы, никто предоставить не готов. При этом процесс разрыва Турция и Азербайджан используют как очередное историческое окно возможностей.
В случае агрессии Россия может воздержаться от выполнения обязательств по безопасности для Армении, которая идет на разрыв и ждет гарантий со стороны Запада. Сам же Запад никаких реальных гарантий не обещал, считает Азербайджан надежным партнером, не "наказал" его за этническую чистку в Арцахе и поздравил Алиева с "переизбранием".
То есть нового союзника здесь и сейчас мы не получаем, но имеющийся сдерживающий механизм ослабляем. Отсутствие какого-либо зонтика становится большим соблазном нанести удар. И последствия для нас предельно очевидны.
#ՀաջորդտարիՇուշիում
@melkonian_sergei
🇦🇲«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն շնորհավորում է Արցախյան շարժման մեկնարկի 36-ամյակի կապակցությամբ։
🔱 «Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ ենք հիշեցնել, որ այսօր մեր ազգային տոնացույցում լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը։ 1988 թ․ փետրվարի 20-ին Արցախի խորհրդարանն ընդունեց որոշում, որ արտահայտում էր Արցախի հայության ցանկությունը՝ երկրամասը տեսնելու Հայաստանի կազմում։ Այդ որոշմանը նախորդել էին երկրամասի հայության բազմահազարանոց ցույցերը, տասնամյակներ տևած ստորագրահավաքներն ու խնդրագրերը։
🔱 Հաջորդած 6 տարիների ընթացքում Արցախի հայությունը, ունենալով Մայր Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի հայության աջակցությունը, չնահանջեց, չդասալքեց և զենքով տեր կանգնեց թղթի վրա արձանագրած իր որոշմանը։
🔱 Սիրելի՛ արցախցիներ, մենք նշում ենք շարժման 36-ամյակը ժամանակավորապես հայաթափված և օկուպացված Արցախի պայմաններում։ Հայրենիքի կորստի և փախստականության ներկայիս ձախորդ օրերը հավերժ չեն։ Առհասարակ նյութական որևէ վիճակ անպայմանորեն հավերժ չէ։ Հավերժ են միայն գաղափարները, որոնք լցնում են նյութական տարածքը։ Այսօրվա օրը խորհրդանշում է այդ հավերժական գաղափարներից մեկի՝ Հայաստանին միացած Արցախի տեսլականը, որը պարտավոր ենք վերստին կյանքի կոչել։
🔱 Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկացած հաղթող ազգ նախ հաղթում է ինքն իր վախերին, ինքն իր անվստահությանը։ Մաղթենք ինքներս մեզ, որ Արցախյան շարժման խորհուրդը վերստին համակի համայն հայությանը՝ ամբողջությամբ դուրս վանելով վախը, անզորության և դատապարտվածության զգացումները։ Միայն դրանից հետո կբացվի իրական հայկական հաղթանակների դարագլուխը։»
#ՀաջորդտարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան
Հայկական ալիք | @hayaliq
‼️Ադրբեջանը կրկին տեղեկատվական հող է պատրաստում հերթական պատերազմական գործողության համար։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե իբր Հայաստանի ԶՈՒ Գեղարքունիքի սահմանին՝ Կուտականի հատվածում, գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքեր։
Հաշվի առնելով օրերս Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական հերթական պատերազմական ագրեսիան և դրան նախորդած տեղեկատվական սադրանքները՝ ակնհայտ է, որ դեպքերի զարգացման համանման սցենար է պատրաստվում։
Հայկական ալիք | @hayaliq
◾️Հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։
Այս մասին հայտնել է ՀՀ դե-ֆակտո ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»,-ասել է նա։
Հայկական ալիք | @hayaliq
ՍՏԱԼԻՆԸ, ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ
1941 թ․ հուլիսի 3-ին ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը կյանքի մեջ առաջին և վերջին անգամ անվստահ և ընդհատվող ձայնով դիմեց քաղաքացիներին։ 11-րդ օրն է՝ ընթանում էր պատերազմը, գերմանական ավիացիան և ծանր հրետանին անարգել ռմբակոծում էին սովետական աերոդրոմները, զորամասերը, քաղաքներն ու գյուղերը՝ խորանալով երկրի տարածքի ներսում։
Իսկ Ստալինը չգիտեր, ինչ ասել այդ վիճակում։ Եվ ահա նրա ելույթն սկսում է աննախադեպ դիմելաձևերով՝ «Ընկերնե՛ր, քաղաքացինե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր… ձեզ եմ դիմում ես, ի՛մ բարեկամներ»։ Չկար որևէ հիշատակում բանվորագյուղացիության, սոցիալիստական աշխատավորների, ինտերնացիոնալի և դասակարգային ու կեղծ ինքնութենական այլ կատեգորիաների մասին։ Փոխարենը կար մի դիմելաձև, որ դեռ 24 տարի առաջ ամեն կիրակի հնչում էր ռուս մարդկանց ականջներում եկեղեցական քարոզի ժամանակ՝ «եղբայրնե՛ր և քույրե՛ր»…
Կրթությունը եկեղեցուց սկսած, ապա եկեղեցու անհաշտ թշնամու վերածված Ստալինը լավ գիտեր, ինչ էր ասում։ Պատերազմի այդ բախտորոշ օրերին նա ցանկանում էր մարդկանց մեջ արթնացնել վաղուց անթեղված աստվածընկալողունակությունը, որպեսզի կարողանային, երկրային մահը ուրանալով, հաղթել գերմանական ամենակուլ բանակին, որի համազգեստների վրա նույնպես գրված էր՝ «Ընդ մեզ Աստված»։
Եկեղեցամերժության և անսանձ աթեիզմի քարոզը, որ տարվել է անկախացած Հայաստանում, առաջին հայացքից միայն կարող է թվալ «անձնական խղճի նախընտրության» դրսևորում։ Իրականում դա եղել է և շարունակում է մնալ մի սիստեմատիկ ավերիչ ալիք, որն իր ներքո պետք է թաղի մարդկանց լավագույն բնազդները, ընդհանուրն անձնականից վեր դասելու գիտակցությունը և երկրի վրա գանձեր դիզելու փոխարեն երկնքում գանձեր դիզելու, այդ թվում՝ «մահ իմացեալ»-ը գերադասելու պատրաստակամությունը։ Եվ դեռ չեմ խոսում այն մասին, որ դրական առնչակցություն կա եկեղեցական հավատացյալ լինելու և բազմազավակության մեջ։ Կարճ ասած՝ որտեղ օրինավոր եկեղեցի, այնտեղ կյանքի օրինավոր շարունակականություն։
Այս բոլոր ճշմարտությունների իմացությունն էր, որ պատերազմի օրերին Ստալինին տարավ հաշտության թե՛ ռուսաց եկեղեցու, թե՛ հայոց եկեղեցու հետ։ «Խնդրում եմ՝ իմ ողջույնը և Կարմիր Բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգևորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը կառուցելու համար»,- 1943 թ․ հունվարին գրում էր սովետական առաջնորդը կաթողիկոսական տեղապահ Գևորգ Զ Չորեքչյանին։
Վաղը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցում սկսվում է մեծ պահքի շրջանը՝ խորհրդանշելով անապատում Քրիստոսի ծոմապահությունը։ Ըստ մեր եկեղեցու հայրերի՝ մեծ պահոց շրջանը երբեմնի կորուսյալ դրախտը վերագտնելու հնարավորություն է։ Հայերիս համար եկեղեցական ցանկացած տոն, ցանկացած ծես ու օրենք կրկնակի հանձնառություն է պարունակում, որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, և հոգևոր փրկությունից զատ՝ առաջնորդում է նաև դեպի ազգային փրկություն, հոգևոր դրախտից զատ՝ առաջնորդում է նաև դեպի երկրային դրախտ, այն է՝ դեպի մեր հայրենիքի կորուսյալ հողերի ազատագրություն։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Ալիևին դուր գալու համար հիմնադիր կոլաբորացիոնիստ լտպ-ն բոլորի ներկայությամբ հեգնում է իր հաղթած պաշտպանության նախարարին։
Դիտե՛ք և կհասկանաք, որ այսօրվա օրն օդից չի ընկել մեր գլխին, այսօրվա օրը 1990-ականների չպատժված «երեկի» շարունակությունն է։
https://www.youtube.com/watch?v=C8HaFNFYuLw
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
❗️«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.
📌Որպես ազգային կրթությունն ու Հայաստանի հզորացումն իր գործունեության առանցքում ունեցող կազմակերպություն՝ «Հայկական նախագիծը» կտրականապես դեմ է «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխմանը «Հայաստանի պատմության»։
▪️Առաջին՝ օրենքի նախագիծն օբյեկտիվորեն հիմնավորված և աշակերտակենտրոն չէ։ Փոփոխության նախաձեռնման հիմքում ՀՀ դե-ֆակտո վարչապետի քմահաճույքն է՝ հայկական ինքնությունմ ադրբեջանաթուրքական պահանջների համատեքստում ապամոնտաժելու տրամաբանության մեջ։
▪️Երկրորդ՝ կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների և հատկապես «Հայոց պատմության» դասագրքերի աղմկահարույց խնդիրների ֆոնին սա հերթական փորձն է կոծկելու ոլորտի հսկայական խնդիրները կոնկրետ առարկայի անվանափոխությամբ։
▪️Երրորդ՝ ԵՊՀ պատմության ամբիոնն ու ոլորտի այլ բազմաթիվ հարգված մասնագետներ արդեն իսկ բացատրել են, թե ինչու «Հայաստանի պատմությունը» չի կարող փոխարինել «Հայոց պատմությանը»՝ առարկայի տրամաբանության տեսանկյունից։
Օրենքի նախագծին դեմ քվեարկելու և մեկնաբանություններում կարծիք հայտնելու համար կարող եք անցնել կից հղմամբ՝
🔗 https://www.e-draft.am/projects/6771/digest?page=17&fbclid=IwAR2KxmjJVVatoxcRe8a74KybcVPGbBBiOIw-8O_L5dFDR3E9V22z7qSoEas ։
Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
Այսօր Հայաստանի պետական ապարատը պատրաստվում է Ադրբեջանի պահանջով փոփոխել Սահմանադրությունը, ինչպես երեկ խոստովանեց Փաշինյանը: Պետք է ուշադրություն դարձնել հետևյալին.
1. Հայաստանի Երրորդ Հանրապետության իրավական հիմքը Անկախության հռչակագիրն է, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստվում են զրոյացնել, և Սահմանադրությունը, որը նախատեսում են փոխել: Այսպիսով, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Նրա փոխարեն կհայտնվի նոր «միավորում»։
2. Սահմանադրության փոփոխությունը և Անկախության հռչակագրի զրոյացումը ոչնչացնում են պետական ինքնությունը։ Հիշեցնեմ, որ այն ձևավորվել է Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և միացման գաղափարի հիման վրա։ Հենց սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն այդ փոփոխությունների արդյունքում իր տարածքում կստեղծվի հակահայաստան։ Նրա հիմնական նարատիվը կառուցվելու է ամբողջ պատմության հակադրության վրա։ Դրա օրինակն է Արարատը որպես ազգային խորհրդանիշ մերժելը, պատմության դասագրքերի վերաշարադրումը և այլն։
3. Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի համաձայն Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունը սպառնալիք է ինքնիշխանությանը։ Ադրբեջանն արդեն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ օկուպացիայի տակ պահելով ավելի քան 220 քառ. կմ.։ Այժմ վտանգված է երկրի ինքնիշխանությունը։ Նման գործընթացին ցանկացած մեղսակցություն միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն է։
• Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հակասում է Սահմանադրությանը, ուստի հանցագործություն է:
• Սահմանադրության փոփոխությունն այն տեսքով, որով առաջարկվում է, և Անկախության հռչակագրի զրոյացումը Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման ակտ է, ինչը նույնպես հանցագործություն է:
• Հանրապետության նախագահը, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը, համաձայն 123-րդ հոդվածի, անտեսում է խախտումը:
Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես ոչնչացվեց։ Հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է։
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
🇮🇳🇦🇲🇦🇿 Հնդկաստանը Հարավային Կովկասում
Իմ նոր հոդվածը ռուսական առաջատար վերլուծական կենտրոնի՝ «Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի» համար։
Հնդիկ գործընկերոջս հետ բացահայտել ենք Հարավային Կովկասում Հնդկաստանի քաղաքականության հիմնական նպատակները, ինչպես նաև այն, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար։
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
🇮🇷🇦🇲 Иран и диверсификация внешней политики Армении
Рад поделиться моей статьей о роли Ирана в контексте диверсификации внешней политики Армении.
Особенно важно с учетом распространяемых антииранских дискурсов.
Статья доступна на:
🇦🇲 Армянском
🇮🇷 Фарси
🇷🇺 Русском
🇬🇧 Английском
#ՀաջորդտարիՇուշիում
@melkonian_sergei
🤬 Ադրբեջանցի վանդալները քանդել են Արցախի ԱԺ շենքը:
‼️Սա է հայկական իրականությունը «խաղաղության դարաշրջանում»:
Հայկական ալիք | @hayaliq
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, Ի՞ՆՉ ՄՏԱԾԵԼ ԵՎ Ի՞ՆՉՊԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ
• Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, եվրոպացիներին, ռուսներին, ամերիկացիներին, հնդիկներին կամ պարսիկներին մեղադրելու փոխարեն հիշե՛ք, որ Հայաստանի դե-ֆակտո թուրքական իշխանությո՛ւնն է, որ հայտարարել է, թե իբր Հայաստանի վերահսկողության տակ, այսպես կոչված, ադրբեջանական անկլավներ կան։
• Նրանք պաշտոնապես Հայաստանին ճանաչել են որպես օկուպանտ։ «Իսկ օկուպանտի դեմ պատերազմն ի սկզբանե արդարացված է»,- թունոտ հեգնանքով կհայտարարի Ադրբեջանը, և ոչ ոք չի կանգնի Հայաստանի կողքին՝ հասկանալով, որ գործ ունեն անբարեհույս և հեղհեղուկ ռեժիմի հետ։ Ինչպես Է․ Մակրոնն է ասել 2023 թ․ հունիսին Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպումից հետո․ «ես հասկացա, որ խնդիրը ս*իկոլն է»։
• Ասածս միայն կարճաժամկետ մոտեցում չէ։ Առհասարակ Հայաստանի վերածնունդը հնարավոր է միայն մեր դժբախտությունների ու ձախորդությունների մեջ ուրիշների փոխարեն՝ նախ ինքներս մեզ քննելու, ինքներս մեզ մեղադրելու և ապա՝ ինքներս մեզ շտկելու պարագայում։ Ինչպես Աստվածաշունչն է ասում․ «Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ … Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդեպ բարեհաճ չեղար» (Երեմիայի ողբը 3։39, 42)։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️🇷🇺 Մարտի 1-ից ՌԴ կառավարությունը կես տարով բենզինի արտահանման արգելք սահմանելու որոշում է ընդունել:
Նշենք, որ այս արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների՝ նախապես համաձայնեցված արտահանման ծավալների, ինչպես նաև Հվ․ Օսեթիայի, Աբխազիայի, Ուզբեկստանի ու Մոնղոլիայի վրա։
Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Հայկական օրակարգ․ 26/02/24
📍 Փետրվարի 28-29-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։
📍 Պեսկովի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ չկա սառեցված անդամակցություն հասկացությունը։
📍 ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
📍 Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարարի թեկնածու։
📍 ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ը մարտի 1-ին կմեկնի Թուրքիա։
📍 Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ՊՆ հետ։
📍 Ալիևը հայտարարել է, որ մյուս տարի կսկսվի օկուպացված Ակնայում ադրբեջանցիների բնակեցումը։
Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Պետական դիսֆունկցիայի օրինակ
ՀՀ ԱԳՆ և ԱԽ հայտարարությունը. ռուս զինծառայողները թույլ չեն տվել ԵՄ դիտորդներին մուտք գործել Ներքին Հանդ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը. ռուս սահմանապահները չեն խոչընդոտում եվրոպական առաքելության գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում:
Հիմնական եզրակացություններ
Նախ, սա մի օրինակ է, թե ինչպես մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը: Եվ սա սովորական պատմություն չէ, որտեղ կարող են տարակարծություններ լինել։ Դա ազգային անվտանգության հարց է։
Երկրորդ՝ փաստացի ինքնիշխան պետության տարածքում վեճ է ընթանում, ըստ որի՝ մի արտաքին ուժ չի խանգարում/խանգարում է մյուս արտաքին ուժին ապահովել անվտանգությունը։ Սա սեփական անվտանգության բացառիկ մատակարար լինելու պետության անկարողության և անվտանգության աութսորսինգի խնդրի ցուցանիշ է։
Պետության՝ որպես ինստիտուտի, ինքնիշխանության պատմական ցածր մակարդակի դրսևորում։
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
🟥 ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «France24» հեռուստաալիքին։ Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի՝ հարցազրույցից հետո հրապարակված խնդրահարույց հայտարարությունները․
🗣️ «Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, որում գերիշխող օղակը Ռուսաստանի Դաշնությունն է»։
‼️ Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու մասին իր հայտարարությունները և հույս հայտնել, որ հայկական կողմը կպարզաբանի այս հայտարարության իմաստը։ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացել։
🗣️ «Եթե Ադրբեջանը Հայաստանին համարում է «Արևմտյան Ադրբեջան» ՝ վերջին հարձակման լույսի ներքո, ինչպես նաև եթե հաշվի առնենք Բաքվի հայտարարությունները, ապա կարելի է եզրակացնել, որ շատ հավանական է նոր հարձակում Հայաստանի դեմ»:
‼️ Ի պատասխան Փաշինյանի այս հայտարարությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ անհիմն են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։
🗣️ «Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը օրակարգային չէ, սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների տապալմանն ուղղված Մոսկվայի քարոզչությունը չի թուլանում։ Հայաստանում ռուս զինվորների կողմից դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը մտահոգիչ է։ Մենք չենք կարող հանդուրժել մեր տարածքում անօրինական գործողություններ․ կլինեն հետևանքներ, եթե Երևանի պահանջներն անպատասխան մնան»:
🤬 Ըստ էության՝ դե-ֆակտո վարչապետը բաց չի թողել հերթական հնարավորությունը՝ միջազգային հարթակներում դրսևորելու մերժողականությունն ընդդեմ ՀԱՊԿ-ի և Հայաստանի հետ դեռևս դաշնակցային հարաբերություններ ունեցող Ռուսաստանի դեմ։ Իսկ այս ամենի, ինչպես նաև ադրբեջանական մոտալուտ հարձակման մասին պնդումները հերթական ապացույցն են, որ «խաղաղության օրակարգ» կոչված միֆը և իբրև թե հանուն խաղաղության շարունակական զիջումները ոչ միայն պարզապես անպտուղ էին, այլ է՛լ ավելի են թուլացրել Հայաստանի պաշտպանվելու հնարավորություններն ու հանրության զգոնությունը։
Հայկական ալիք | @hayaliq
‼️🇷🇺 Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
Հայկական ալիք | @hayaliq
ՕԲԻԺԵՆՆԻԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
• Երբ հակահիտլերյան կոալիցիայի արևմտյան դաշնակիցները ռմբակոծում էին Վիեննան՝ փաստացի նշանաբան ունենալով «ցեղասպանի՛ր ցեղասպանողին» մտածողությունը, Վերմախտի հրամանատարությունը Հիտլերից թույլտվություն խնդրեց՝ այլ ռազմաճակատներից դեպի Վիեննա հակաօդային պաշտպանության միջոցներ տեղափոխելու համար։ Հիտլերը մերժեց․ «թող իմանան, ինչ է նշանակում քաղաքի ռմբակոծությունը»։
• Բանն այն է, որ երիտասարդ տարիները Հիտլերն անցկացրել էր Վիեննայում՝ «ոչմեկի» կարգավիճակով։ Երկու անգամ փորձել էր ընդունվել գեղարվեստի ակադեմիա, վռնդվել էր, ոչ մի տեղ չէր սովորում, ապրում էր ընկերոջ հետ վարձով, ապա՝ առհասարակ հանրակացարանում («հոսթել»)։ Կարճ ասած՝ Հիտլերն «օբիժեննիկ» էր Վիեննայից։
• Կասկած անգամ չկա, որ համանման հեգնական պատասխան կտա կապիտուլյանտը, եթե վտանգ սպառնա Մեղրի և Սիսիան քաղաքներին, որտեղ նրան հայհոյանքի միջոցով հիշեցրին իր տոհմաբանությունը, իսկ մյուս տեղում ճանապարհ ցույց տվեցին դեպի Աստծո դատաստան, ապա՝ դժոխք։ Այս առումով հայ ազգը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, ում իշխանությունը զավթվել է մանկապատանեկան և ընտանեկան ծանր բարդույթներով, կյանքից խռոված և չարացած մարդկանց կողմից։
• Տարբեր են միայն առարկայական պարագաները։ Այն, որ գերմանական «օբիժեննիկի» խռովածության առաջնային թիրախն, այնուամենայնիվ, արտաքին աշխարհում էր, որից նա ցանկանում էր վրեժ լուծել իր դժբախտ մանկության համար, իսկ հայկական «օբիժեննիկի» խռովածության միակ թիրախը հենց երկրի ներսում է և հենց ինքը երկիրն է, հետևանք է գերմանական տարածքի, գերմանական ռեսուրսների և գերմանական պատմության ավելի բարենպաստ նախադրյալների՝ համեմատած հայկականի հետ։ Հենց այդ մեծ տարածքն ու պատմությունն էին, որ ծնունդ տվեցին ինքնիշխան «օբիժեննիկի», իսկ աղքատ Հայաստանում ծնվեց թուրքական դրածո «օբիժեննիկ»։
• Հաշվի առնելով առարկայական պայմանների տարբերությունը՝ պետք է նկատի ունենանք նաև, որ ի տարբերություն Հիտլերի, որի՝ օտարների կողմից վերացումով գերմանական քաղաքական նախագիծը չվերացավ, այլ հետագայում վերածնվեց, հայերիս պարագայում օտարերկրյա,այսինքն՝ թուրքական, ներխուժումը նշանակելու է ամբողջ Հայաստանի և հայ ազգի գոյության դադարեցում, հետևաբար՝ նման եղերական սցենարից խուսափելու համար՝ Հայաստանը պետք է ինքնաազատագրման և պետության վերստեղծման համար ներքին ուժեր գտնի։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Խոսել եմ հայ-ադրբեջանական բանակցությունների, Իրանի և Հնդկաստանի հետ համագործակցության, Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների, ինչպես նաև Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Հարցազրույցը՝
https://youtu.be/5mLpQLTT9jA?si=eQWIpUPn-76yxmjN
Ո՞ՐՏԵՂ Է ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ
- Բարև՜ Ձեզ։ 13874 համարի արկղը, որում հանգչում էր Ռուբեն Տեր-Մինասյանը, վարչական կարգով հանվել է,- սա առաջին պատասխանն էր, որ ես ստացա Փարիզի Պեր Լա Շեզ պանթեոնում՝ ականավոր հայ գործչի գերեզմանի մասին հարցուփորձ անելիս։
Պատասխանը մի տեսակ կցկտուր էր։ Թվում էր, թե գերեզմանատան բյուրոյի աշխատակցուհին չի ցանկանում հիասթափեցնել օտարականիս՝ կռահելով, որ Պեր Լա Շեզ այցը և տվյալ անձի գերեզմանի փնտրտուքը մի տեսակ ուխտագնացության նշանակություն ունեն ինձ համար։
Ի վերջո հասկանալով, որ պատասխանից բավարարված չեմ՝ ֆրանսուհի տիկինը պարզաբանեց ողջ թշվառ եղելությունը։ Պարզվում է՝ Ռուբեն Տեր-Մինասյանն ի սկզբանե ամփոփված է եղել աճյունասափորի մեջ։ Իսկ հետո ոչ մեկը չի հետաքրքրվել այդ աճյունասափորով, պատշաճ կարգով համապատասխան վարչական վճարումներ չի կատարել և, ըստ սահմանված կարգի, աճյունասափորը հանվել և ոչնչացվել է, իսկ այդ տեղում ուրիշին են թաղել։ Այդքան բան։
1918-1920 թթ․ Ռուբենի և Արամ Մանուկյանի գործուն ջանքերով Հայաստանի ներկա տարածքը ժողովրդագրական լուրջ բարվոքում է ապրել․ Թալինի լեռնային գյուղերը, Ջղնիի ձորը, Մասիսի շրջանն էապես մաքրագործվել են թյուրքական տարրից։ Չլինեին այդ երկու անդավաճան ընկերների վճռական գործողությունները, դժվար է ասել՝ էթնիկ առումով որոշակիորեն միատարր Սովետական Հայաստանի գոյությունը հետագայում հնարավոր կդառնար, թե ոչ։
Մի տեսակ աստվածային պատժի արդարություն կա ներկայումս մեզ հետ կատարվողի մեջ։ Այսօր թշնամական երկրի ղեկավարը ցանկանում է ժողովրդագրական զավթման ենթարկել Հայաստանը, իսկ Հայաստանում տակավին չկա էլիտա, որ դիմադարձի դրան, որովհետև ժամանակին բովանդակ հայության մեջ չգտնվեց մեկը, որ տիրություն աներ Հայաստանը մաքրագործողի վերջին կացարանին…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Այն, ինչ այսօր Հայաստանի թուրքական իշխանությունները կյանքի են կոչում՝ սկսած դասագրքերի պղծումից, վերջացրած հայկական ինքնության լիակատար վերաֆորմատավորումից, ես բառացիորեն վերլուծել և ներկայացրել եմ տակավին 2 տարի առաջ՝ ԱԺ ամբիոնից հանրային լսումների ժամանակ։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🟩 Հարգելի՛ արցախցի երիտասարդներ,
տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի «Վերելք» երիտասարդական ծրագիրը շարունակվում է, որի երրորդ տարբերակը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար և որը հովանավորվում են ՀՅԴ ԱՄՆ Արեւելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը եւ Հայ Օգնության Միությունը։
📍 Դասընթացներն անցկացվելու են լավագույն մասնագետների կողմից, ովքեր կիրառելու են նորարական մոտեցումներ՝ յուրաքանչյուր մասնակցի համար ապահովելով ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանք։
🔗 Մանրամասների և ծրագրին միանալու համար լրացրե’ք https://www.verelk.am/ կայքում տեղադրված հայտադիմումը:
Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր.
🔺 Օկուպացված Ստեփանակերտում թշնամին պղծել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը։ Թշնամական մեդիան տարածելով այս լուսանկարը նաև նշել է, որ Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող բոլոր նման հուշարձանները վերացվելու են։
🔺 Թուրք գեներալ Գյուրայ Ալփարը՝ մեկնաբանելով Թուրքիայում Ադրբեջանի զինուժի գեներալների ընդունելությունը ասել է, որ ադրբեջանական բանակը, գործելով թուրքական բանակի հետ համատեղ, դարձել է տարածաշրջանի ամենաուժեղ բանակը։
🔺 Ադրբեջանի ՊՆ-ը կեղծ թեզեր է տարածում այն մասին, թե հայերը ականապատել են Վարանդայի և Շուշիի շրջակա անտառապատ տարածքները։
🔺 Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքարդյունաբերական քարտեզը: Այս քարտեզների միջոցով հնարավոր կլինի տեղեկանալ, թե Հայաստանը որտեղ օգտակար հանածոներ ունի։ Քարտեզը լինելու է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։
🔺 Օկուպացված Ստեփանակերտում թշնամին ավարտել է փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Հայկական ալիք | @hayaliq
🟥 Հայաստանում իշխող քպ-ական պատգամավորները նախ ճանաչելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հետո պարզաբանելով, որ խոսքը 86600 քկմ տարածքի մասին է (այսինքն՝ ներառյալ «անկլավներն» ու Արցախը), հիմա պատրաստվում են սահմաններ գծել քարտեզների վրա։
🔺 Սա այն պարագայում, երբ իրենք դեռ երեք տարի առաջ GPS-ի տվյալների հիման վրա հայկական հողերը հանձնեցին Ադրբեջանին։ Եվ համոզեցին, որ GPS մեթոդը շատ հաջող է։ Շատերն արդեն մոռացել են, թե ինչպես 2021-ի սկզբին Փաշինյանը հանձնեց նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չնշված տարածքներ։
‼️ Նրանք այժմ սկսել են հաջորդ փուլը։
[ կովկասագետ Կարեն Իգիթյան ]
Հայկական ալիք | @hayaliq