🔻Такое впечатление , что в 2018-ом, а может и раньше, подобные листовки раздали членам "Гражданского договора".
Никол, Ален и прочая шобла прочно придерживаются пунктов данной листовки, а иногда даже добавляют новые, в виде деревень, городов и Арцаха
‼️🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր․
🔺 Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Արցախ նոր արտադրված զենք ներմուծելու համար։
🔺 Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը:
🔺 Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղում 6-1 հաշվով պարտվել է Ավստրիայի թիմին։
🔺 Շարունակվում են թուրքերի և քրդերի բախումները։ Քրդերը հարձակվել Հանովերում Թուրքիայի հպատոսության և Բելգիայում ահաբեկչական Գորշ գայլերի Գաղապարապաշտների շենքի վրա։
🔺 Ադրբեջանցի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն իր X-ի միկրոբլոգում գրառումներ է արել՝ նշելով, որ երեկ Փաշինյանը փակ նիստում ասել է, որ եթե 4 գյուղերը չհանձնվեն, ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան։
🔺 Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշի՝ 4,4 մլրդ դոլար՝ գրանցելով 17% աճ։
Հայկական ալիք | @hayaliq
Ռուսաստանում իրավապահն արդար դատաստան է տեսնում «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչի հետ՝ կտրելով ականջը և ստիպելով, որ ահաբեկիչը ծամի այն։
Իսկ Հայաստանում 2016 թ․-ին ահաբեկիչներին «Երևան Սիթիից» տոպրակներով պարտաճանաչ ուտելիք էին մատակարարում, անվճռականության հետևանքով շարունակական վարկանիշային կորուստ ունենում, իսկ 2 տարի անց տեղի ունեցածի մեջ մեղադրում … «անշնորհակալ ժողովրդին»։
Անհնար է առանց թշնամուն հավաստանշելու և թշնամի ճանաչելու հաղթական քաղաքական ինքնություն ունենալ։ «Բոլորի հետ լավ լինել», «կոմպլեմենտարիզմ» և այլ բաներ կարելի է փորձարկել կենցաղային կյանքում (թեպետ այդտեղ էլ չի ստացվի), բայց փորձել դա անել մեծ քաղաքականության մեջ նշանակում է չճանաչել այն խաղը, որ խաղում ես։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
2019 թ․ ոմն մեկը Երևանի Ազատության հրապարակից կոչ արեց «քարերով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Զանգվածային խուլիգանության կամ բռնության կոչի համար նրան չմեղադրեցին, ընդհակառակը, ամիսներ անց ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ի միջնորդությամբ վերջինս «Ֆեյսբուքից» ստացավ հավաստագրված պրոֆիլ («կապույտ ծիտիկ»)։
Այս հիշեցումը կարող եք կոխել այն մարդկանց աչքը, որոնք հոգեպես ամորձատվածի բութ հայացքով պնդում են, թե երեկ առևանգված Նարեկն ու Վազգենն օրինախախտներ են, ոչ թե քաղբանտարկյալ, և որ Հայաստանն էլ «իրավական պետություն» է։
Հայաստանն իրավական պետություն չէ, Հայաստանը զավթված է թուրքական իշխանության կողմից, որտեղ հայկականի դեմ բռնություն քարոզելը պարգևատրվում է, իսկ թուրքականի դեմ խոսելը՝ պատժվում։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Կա մոլորություն, թե իբր ՀՀ դե-ֆակտո իշխանությունների զիջումները հետևանք են մեր միջազգային իրավական թուլության, թե իբր զիջվող հողերը՝ Արցախից սկսած, նախկին անկլավներով վերջացրած, միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանինն են, դրա համար պիտի տանք, իսկ մնացածը կմնա մեզ։
Սա մեծագույն մոլորություն է ու փաստական առումով սխալ։ Ադրբեջանը ճնշում է ուժով, ոչ թե իրավունքով, այլապես ԱՄՆ Պետդեպն ու ԵՄ-ն հայտարարություններ կանեին նաև Արծվաշենի վերադարձի մասին։ Ծիծաղելի՞ է, չէ՞։
Բայց կուզեմ ուշադրություն դարձնել մեկ այլ բանի վրա․ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը կարող է հիմնավորել նաև իր մարդկանցով Հայաստանը լցնելը՝ «փախստականների վերադարձի իրավունք»։ Եվ այսպես քայլ առ քայլ Հայաստանը կվերանա։
Փրփուրը բերանին վերացական միջազգային իրավունքը պաշտպանողները հասկանում են, որ իրականում Հայաստանի վերացումն են պաշտպանում։ Հայաստանի վերացումը, որը ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանավորների երազանքն էր դեռ պատանեկությունից, երբ իշխանություն էլ չէին…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակին բառացիորեն հարցրել են․ «Ասում են, որ Հայաստանի վարչապետն ասել է, թե սահմանի շտապ դեմարկացիա է անհրաժեշտ, որպեսզի խուսափեն պատերազմից։ Ո՞րքանով եք Դուք անհանգստանում՝ լսելով այս հայտարարությունը»։
Վերջինս էլ բառացիորեն պատասխանել է․ «Տեսե՛ք, սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել»։ Այսքան բան։ Դիվանագիտական այս ծամածռախոսության հետևում թաքնված է՝ «տեղյակ ենք, կողմ ենք» ձևակերպումը։
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում ԱՄՆ և ԵՄ շարունակելու են նույնատիպ դատարկ տեքստեր ասել՝ շարունակելով «մեծ ուշադրություն» դարձնել։ Ի վերջո, Հայաստանի ոչնչացումից ԱՄՆ միայն կշահի, քանզի տարածաշրջանում վերջնականապես կվերանա իրենց դաշնակից ՆԱՏՕ-յական Թուրքիային անհանգստացնող մի գործոն ևս։
Հիշեցնեմ, որ 2023 թ․ սեպտեմբերի 14-ին՝ հայերի դեմ Ադրբեջանի պատերազմից 5 օր առաջ, ԱՄՆ Սենատում Եվրոպայի և եվրասիական հարցերով առաջին փոխարտգործնախարար Յուրի Կիմը պաշտոնապես ասում էր՝ «Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։ Հենց հիմա։ Այլևս ո՛չ մի հապաղում։ Մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն կամ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Սա շատ հստակ է»։
5 օր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի դեմ, իսկ ԱՄՆ ձեռնարկեց զրո քայլ, որովհետև դա միմիայն իր շահերից էր բխում։ Սա անգամ պրեստիժային հարված չհասցրեց Հայաստանում ԱՄՆ-ի հեղինակությանը, որովհետև տեղում իրենք տասնամյակներով բուծել են սպասարկող ցանց, որ պատրաստ է փողի դիմաց պարզերես անել իրենց և մեղադրել իրենց թշնամիներին։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 Արցախի Հանրապետությունը ոչնչացրին, հիմա՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կցորդ դարձնելու նախապատրաստական նոր փուլի հետքերով
Նախ՝ Նիկոլն ու իր թիմը բնակչությանը վախեցնում են պատերազմով՝ այն հավասարեցնելով պարտության։ Հիշեցնեմ, որ մինչև նրանց գալը Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պատերազմ չեն պարտվել։ Իսկ արդեն նրանց ղեկավարության օրոք Երևանը պարտվել է 2020 և 2022 թվականներին, ինչպես նաև չի ներկայացել 2023 թվականի պատերազմին, երբ ընկավ Արցախը։ Այսինքն պատերազմը հավասարեցվել է պարտության և կապիտուլյացիայի հենց իրենց ժամանակաշրջանում (չնայած պատերազմում կարելի է հաղթել կամ գոնե չպարտվել)։
Երկրորդ՝ սկզբում ասում էին «Ղարաբաղը տանք, ապրենք»։ Հիմա ասում են «Տավուշը տանք, ապրենք»։ Վաղը կասեն «Սյունիքը տանք, ապրենք»։ Սա հենց այն «Սալամիի» մարտավարությունն է. կամաց-կամաց կտրել (նախ Արցախից, ապա Հայաստանից)։ Ավելի ուշ կհասնեն Երևանի շրջաններ։ Օրինակ՝ բոլորին կտանեն Կոնդի շրջանից, որպեսզի ադրբեջանական մշակութային կենտրոն բացեն։
Երրորդ՝ երկրի ղեկավարությունը նախ կոչ էր անում խախտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ առաջարկելով փոխել Սահմանադրությունը։ Հիմա աջակցում են տարածքային ամբողջականության խախտմանը՝ առաջարկելով հայկական տարածքի մի մասը հանձնել թշնամուն։ Այս գործընթացը փաստացի լեգիտիմացնում է միջազգային իրավունքի խախտմամբ ուժի կիրառման սպառնալիքով երկրի տարածքի հանձնումը, ինչն արդեն սովորական նախադեպ կդառնա։
Ի՞նչ կարելի է անել:
1. Պաշտպանության գիծը Տավուշում ամենաարդյունավետներից մեկն է։ Այն նախապատրաստել և ամրացրել է մասնավորապես 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը (գեներալ-մայոր, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին), որի դեմ իշխանությունները կեղծ քրեական գործեր են հարուցել (հիմա արդեն շատերը հասկացել են, թե ինչի համար)։ Ակնհայտ է, որ որևէ տարածք հանձնելու դեպքում փլուզվում է պաշտպանական գիծը։ Քանի դեռ այն չի քանդվել, կարելի է արդյունավետ պաշտպանել (բայց նման խնդիր դրված չէ, այլապես Խաչատուրովին չէին հանի ու նրա դեմ «քրեական գործեր» չէին հարուցի)։
2. Ցանկացած երկրի հետ, որը ոչ միայն շահագրգռված է Հարավային Կովկասում ստատուս քվոյի պահպանմամբ, այլեւ պատրաստ է ներդրումներ կատարել հավասարակշռության պահպանման գործում, Հայաստանը կարող է զորավարժություններ անցկացնել հենց Տավուշում և ոչ միայն։ Դրանք կարող են լինել թեթև մանևրներ, որոնք լեգիտիմացնում են արտաքին ուժի առկայությունը, որը կարող է հանդես գալ որպես թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպող գործոն։
3. Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի տարածքում ռազմավարական դիրքերից, որոնք զբաղեցրել է 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին՝ միջնորդի մասնակցությամբ, որը կարող է հավասարեցնել ուժային անհավասարակշռությունը։
Ես չեմ տեսնում ցուցիչներ, որոնց հիման վրա կարելի է պնդել, որ իշխանությունը նպատակ է դնում պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը (ավելի շուտ հակառակը՝ հանձնել հնարավորինս արագ)։ Նաև նախադրյալներ չկան, որ այս ռեժիմը կվերանա կարճաժամկետ հեռանկարում: Ուստի ակնկալում ենք վատագույն սցենարները ՝ միակողմանի տարածքի հանձնում՝ պաշտպանական գծի և ռազմավարական կոմունիկացիաների ոչնչացմամբ և սահմանամերձ բնակավայրերի հայաթափմամբ, կամ սահմանափակ էսկալացիա, որի արդյունքում տարածքները միտումնավոր կերպով կհանձնվեն թշնամուն։
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
Երբ մարդուն ստիպում են կատարել իր հանդեպ բռնացողի կամքը՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել («եթե ձեր տները չհանձնենք, պատերազմ կլինի») ու մատնանշելով, որ փրկության տարբերակ չկա («պատերազմի արդյունքը պարզ ա») նշանակում է, որ այն մարդը, ում հետ խոսում են, դրված է ստրկական կացության մեջ։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքերի ձեռքին հարմար գործիք են այդ ստրկական շղթաներն ավելի «փափուկ» կերպով Հայաստանի ու հայության ձեռքերին փաթաթելու համար։
Եթե պետական իշխանությունը հրաժարվում է պատերազմից՝ որպես երկրի շահերը պաշտպանելու գործիք, ավելին՝ թշնամու պատերազմական սպառնալիքները երկրի ներսում մատուցում է որպես հիմնավոր փաստարկ, նշանակում է՝ գործ ունենք, ոչ թե լեգիտիմ իշխանությունների, այլ թշնամու հետ համագործակցող դրածո կոլաբորացիոնիստական վարչակարգի հետ։
Իսկ ստրուկին ցանկացած գնով ազատագրելն արդարացված է, անգամ եթե վերջինս արդեն համակերպվել է իր շղթաների հետ և չունի ինքնազատագրման մղում…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
⚠️ ⚠️ «2018 թ․ Հայաստանում իշխանափոխությունից հետո համաձայնության հասնելու հնարավորություն կար։ Հայաստանի նոր կառավարությունը մեզ հավաստիացրեց, որ … տարածքները հետ է տալու»։
Իլհամ Ալիև, 14 մարտի 2024 թ․
աղբյուր
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՊԱՐՏՎՈՒՄ
• Քաղաքական ինքնության բարձրակետը թշնամու կերպար ունենալն է։ Քաղաքական իմաստով եվրոպացի՞ ես, ուրեմն բարի՛ եղիր՝ ատելու Ռուսաստանը։ Ադրբեջանցի՞ ես, ուրեմն խոսի՛ր և գործի՛ր հայերի դեմ։ Լևոնաթո՞ւրք ես, ուրեմն ատի՛ր Արցախն ու արցախցիներին։ Անունով ես միայն ուկրաինացի, եթե Պուտինին չես հայհոյում։
• Իսկ ո՞րն է քաղաքական հայերի ատելության առարկան։ Եթե նայենք 1998-2018 թթ․ Հայաստանին, որ շատ սխալներով ու բացթողնումներով հանդերձ, ուներ ազգային դիմագիծ, կտեսնենք, սակայն, որ նույնիսկ Ադրբեջանն ու ադրբեջանցին որպես թշնամի չէին դաջվում, այլ սոսկ որպես վերացական «հակառակորդ»։ Արցախի մելիքների համար նույնիսկ հիմնադիր ազգակործան պատուհասը, որն իրենց անվանում էր «թաթար-մոնղոլներ», թշնամի չէր, այլ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։
• Երևույթը հավաքական դրսևորմամբ լավագույնս նկարագրել է Շահան Նաթալին՝ մեր և մեր թշնամիների ատելությունների անհամաչափությունը ձևակերպելով այսպես․ ««Մահ Հայութեան»։ Ահա, Թուրքին դրօշը հայ-թուրք կռիւներուն մէջ։ «Մահ Սուլթանին, փաշային, կուսակալին եւ ռէժիմին»։ Ահա, Հայի դրօշը։ … Թուրքին դէմ իր զէնքով չկռուիլը ոճիր մը եղաւ, որ … գործեցինք մեր ազգին ֆիզիքական գոյութեան դէմ»։
• Դառը իրականություն, որի պատճառները պատմահոգեբանական են։ Ինչպես նշեցի, թշնամու կերպար ունենալը քաղաքական ինքնիշխանության բարձրակետն է։ Առանց դրա չկա ինքնություն, չկա և քաղաքական հավաքականություն։ Երկու հանրակարգեր կարող են ստեղծել թշնամու կերպար ու դրա հանդեպ ատելություն՝ ռազմահողատիրական վերնախավը և եկեղեցին։ Երկուսն էլ դա անում են՝ դեպի պատերազմ գնացող հավաքականության ինքնությունը շաղախելու շարժառիթով։ Պարզապես առաջինը դիմում է մարդու բնազդային նախասկզբին («թալանի՛ր թալանողիդ»), իսկ երկրորդը՝ հոգևոր («պաշտպանի՛ր աշխարհդ անհավատներից»)։
• Ցավոք, միջնադարում հայկական ռազմահողատիրական վերնախավի քայքայման արդյունքում դադարեց հայկական միասնական պետության գոյությունը։ Այդ պայմաններում եկեղեցին նույնպես այլևս չէր կարող ատելի թշնամի կերտել անհավատներից՝ մի պարզ պատճառով, որովհետև այդ անհավատներն էին տեր-տիրական դարձել Հայաստանին։
• «Ե՞վ»,- կհարցնեք դուք։ Եվ այն, որ մեր ազգի մտավորական սերուցքը պարտավոր է ճիշտ ախտորոշել մեր դժբախտությունների պատճառը։ Դա նյութական պարտություն չէ, այլ հոգևոր։ Ինչպես նույն Շ․ Նաթալին է նշում, «մեր շեյշխանէն չպարտուեցաւ Թուրքի թնդանօթէն, այլ մեր լօզունգն էր, որ … պարտուեցաւ Թուրքի լօզունգէն»։
• Նույնպես և մեր օրերում մենք Ադրբեջանի նավթին չէ, որ պարտվել ենք, այլ Ադրբեջանի դպրոցական դասագրքերին ու Ադրբեջանի ղեկավարության հայատյացությանը, որի դեմ փորձել ենք կռվել ոչ թե նույն զենքով, այլ հին դարերից եկող «կանանց երբեք ձեռք տալու չէ վրէժխնդիր ջան ֆէտան» գեղջկական պարզամտությամբ և առ «քաղաքակիրթ Եվրոպան» ունեցած մանկամիտ հավատով։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🗓2024 թ․ մարտի 9-ին տեղի է ունեցել Հայկական համալսարան դասընթացի 2023-2024 ուս․ տարվա գարնանային հոսքի առաջին արտագնա դասախոսություն-ուղևորությունը։
📍Հանդիպման շրջանակներում Հայկական համալսարանի ունկնդիրներին ընդունել է ՀԱԵ Արագածոտնի թեմը՝ հանձինս Արժանապատիվ քահանաներ Տեր Համբարձում Դանիելյանի և Տեր Փառեն Առաքելյանի։
🖊Սաղմոսավանքի հինավուրց պատերի ներքո առ Աստված բարձրացված միասնական աղոթքից հետո ներկաները այցելեցին Սաղմոսավանի Հայորդյաց տուն։ Այստեղ քահանաները բանախոսություն կարդացին՝ ներկայացնելով Արագածոտնի թեմի պատմությունն ու գործունեությունը, ինչպես նաև Մեծ պահքի խորհուրդը, հպարտության դատապարտելիությունը և հայոց եկեղեցու անփոխարինելի դերը հայության ազգային-հոգևոր դաստիարակության գործում։
🇦🇲Հայկական համալսարանում ունկնդիրները տարբեր ձևաչափերով ստանում են տեսակիրառական գիտելիքներ ու հմտություններ, որոնք ծառայելու են #հավերժականՀայաստան'ի գաղափարին։
📹 Տեսանյութը` «Շողակաթ» ՀԸ։
Հայկական համալսարան | @armenianuniversity
🇺🇸🇦🇲🇦🇿 ԱՄՆ հետախուզությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Երեկ հրապարակվել է ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից սպառնալիքների ամենամյա գնահատականը։ Մի փոքր հատված հայ-ադրբեջանական հարաբերություններից
Ամենակարևոր մանրամասները
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կպահպանվի, չնայած նրան, որ Բաքվին հաջողվել է գրավել Լեռնային Ղարաբաղը ։
2. 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր հակամարտությունը կարող է լինել կարճաժամկետ և սահմանափակ ինտենսիվությամբ։
3. Նոր հակամարտության ռիսկը մեծացնող գործոններն են՝ նպատակներին հասնելու համար ուժ և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը, զինվորների մոտ դիրքը, հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը։
"«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը։
Եզրակացություններ
1. Ադրբեջանը ուժ կկիրառի Հայաստանի դեմ։ Անվտանգության երաշխիքները զսպող մեխանիզմ չեն սահմանափակ էսկալացիայի համար։
2. Հարվածի ամենահավանական ուղղությունը Տավուշն է՝ «անկլավները» ստանալու համար։ Եթե արտաքին դերակատարների կողմից կոշտ արձագանք չլինի, Բաքուն կփորձի հնարավորինս արագ ճեղքել միջանցքը։
3. Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն գործում: Նույնիսկ բանակցությունների ժամանակ Արցախը և «անկլավները» հանձնելով Հայաստանի ղեկավարությունը կստանա նոր պատերազմ, որը նման կլինի 2022 թվականի սեպտեմբերին, երբ կորցրեցին ավելի քան 220 զինվոր և ռազմավարական բարձունքներ ունեցող շուրջ 200 քառ. կմ. տարածք։
Նմանատիպ գնահատականների գրառում 2023 թվականից
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
🇦🇲🇮🇷 Իրանի դեմ քարոզչություն Հայաստանում
Հայաստանում մեկնարկել Է Իրանի դեմ քարոզչական արշավ։ Դրա առաջնագծում են կամ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կամ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ։
Քարոզչության հիմնական մեսիջները
1. Իրանը Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի։
2. Իրանը ցանկանում է գրավել Հայաստանի հարավային շրջանները և պատրաստ է համաձայնության գալ Բաքվի և Անկարայի հետ։
3. Իրանը Հայաստանից պահանջում է ռազմաբազա ստեղծել իր տարածքում։ Որպեսզի դա ցանկանա նաև Հայաստանը, նա պետք է հայտնվի մի իրավիճակում, երբ ի վիճակի չէ պաշտպանվել։
4. Իրանը ոչ մի բանի ընդունակ չէ, ուստի նրա հետ համագործակցությունը խորացնելն իմաստ չունի։
5. Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա, Հայաստանը կմնա շրջափակման մեջ։
6. Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։
Բոլոր նման թեզերը կամ կեղծ են, կամ մանիպուլյատիվ։
Ինչին է կարևոր ուշադրություն դարձնել
1. Նման թեզեր են տարածում հարթակները և անհատները, որոնք ավանդաբար զբաղվում են հակառուսական քարոզչությամբ։
2. Նման տեղեկատվական լցոնումների հիմնական նպատակը Հայաստանում հակաիրանական տրամադրություններ ձևավորելն է, ինչը կարդարացնի Թեհրանից հեռանալու, իսկ հետագայում նրա դեմ գործելու ղեկավարության որոշումը:
3. Նման որոշումները կոչված են արդարացնելու Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից հրաժարվելը։
Նման արտաքին քաղաքական գծի հետևանքները շատ պարզ են. եթե Հայաստանը շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, միտումնավոր վատացնում է հարաբերությունները Իրանի հետ, ապա տարածաշրջանային միակ ուժը, որը կլցնի վակուումը, Թուրքիան է ։
Այսպիսով, այս քարոզչության հիմնական շահառուն Թուրքիան և Ադրբեջանն են։ Սա այն հարցի պատասխանն է, թե ում շահերն են սպասարկում այդ սուբյեկտները։
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
‼️🇦🇿🇦🇲🇪🇺🇺🇸 Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը»։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
🗣️ «ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն ակնհայտորեն միակողմանի ու կանխակալ է՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Համաժողովը թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը: Այս համաժողովը հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր և «ազդեցության շրջանակներ» է ստեղծում: Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում»։
🗣️ «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել այս երկրում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ այս երկրի հնարավոր սադրանքներում: Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար։ Այն ժամանակ, երբ ստեղծվում է կայուն խաղաղության, կայունության և անվտանգության եզակի հնարավորություն՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և հրահրել լարվածության աճի նոր ալիքներ տարածաշրջանում»:
🗣️ «Եվս մենակ անգամ կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող ենք խաղաղության ջանքերին հակասել և տարածաշրջանում նոր էսկալացիայի ու լարվածության պաատճառ հանդիսանալ»։
Հայկական ալիք | @hayaliq
Թուրքերի պատկերացրած հայկական «ինքնիշխանությունը» կենսապահովման միջոցներից զրկված, առանց բանակի, առանց դաշնակիցների, թուրքական ողորմածությանը մնացած Երևան քաղաք-պետությունն է։
Այս նպատակով է 2018 թ. իրականացվել թուրքական իշխանափոխությունը։
Թուրքերը ցանկացել ու ցանկանում էին ամբողջությամբ վերացնել Հայաստանը, իսկ Հայաստանի վերնախավը ցանկանում էր «միջազգային իրավունքի շրջանակներում փոխզիջումների հիման վրա կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։
Երբ թշնամիդ քո մահն է ցանկանում, իսկ դու՝ խաղաղ գոյակցություն, պարտությունդ ի սկզբանե որոշված է։ Մեր՝ իրական հայկական մտածողներիս ու հողահավաքականներիս ցանկությունը թշնամուն հաղթելն է։ Այդ մոդելով Հայաստան կառուցելու պարագայում ներսից երկրի գրավումն անհնար կլինի, ինչպես այդ եղավ 2018 թ․-ին։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Բարեբախտաբար բանտարկութեան լուր չեկաւ այսօր Սեբաստիայէն։
Ես կկարծեմ, թե կուսակալն Սեբաստիոյ բոլոր Հայերն բանտարկած է եւ, հետեւապէս, դուրսը մարդ չէ մնացած, որ անոնց բանտարկուիլն հեռագրով իմացունեն մեզ։
Տաճկաստանի մեջ բանտ… Բանտի մեջ բանտ»
17 նոյեմբերի 1892թ.
Հակոբ Պարոնյան
«Հոսհոսի ձեռատետրը»
‼️🇦🇿🇹🇷 Ի՞նչ է արել թշնամին այսօր.
🔺 Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու միջուկային էներգիայի գագաթնաժողովին:
🔺 Թուրքիայի Ստամբուլ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 4 մագնիտուդ:
🔺 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության համար բացված պատմական հնարավորության պատուհան կա։
🔺 Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ։
🔺 Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սևինջ Վագիֆգըզըի բողոքը՝ նախնական կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին:
Հայկական ալիք | @hayaliq
Արտաքին և ներքին թուրքերի նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որ երբ ի վերջո այստեղ ազգային իշխանություն առաջ գա, այն ստիպված լինի անվերապահ կապիտուլյացիա ստորագրել, ինչպես եղավ Արցախում։
Այդ կետին չհասնելու համար նախ պետք է ճիշտ հասկանալ թշնամու քայլերի տրամաբանությունը և ամեն հաջորդ որոշում կայացնել «7 չափի՛ր, 1 կտրի՛ր» մեթոդով։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 Республику Арцах уничтожили, теперь – Республика Армения
По следам нового подготовительного этапа по превращению Армении в придаток Турции и Азербайджана.
Во-первых, Никол и его команда пугают население войной, приравняв ее к поражению. Напомню, что до их прихода Республика Арцах и Республика Армения не проиграли ни одну войну. А уже при их руководстве Ереван проиграл в 2020 г. и 2022 г., а также не явился на войну 2023 г., когда пал Арцах. То есть войну прировняли к поражению и капитуляции только в их период (хотя на войне можно выиграть или, как минимум, не проиграть).
Во-вторых, сначала они говорили «отдадим Карабах, заживем». Сейчас говорят «отдадим Тавуш-заживем». Завтра скажут «отдадим Сюник-заживем». Это та самая «тактика салями» - отрезать потихоньку (сначала от Арцаха, затем от Армении». Позже дойдут до районов Еревана. Например, выселят всех из района Конд, чтобы открыть азербайджанский культурный центр.
В-третьих, руководство страны сначала призывало нарушить суверенитет Республики Армения, предлагая изменить Конституцию. Сейчас содействуют в нарушении территориальной целостности, предлагая сдать врагу часть армянской территории. Данный процесс фактически легитимирует сдачу территории страны под угрозой применения силы в нарушение международного права, что станет уже обычным прецедентом.
Что можно сделать?
1. Линия обороны в Тавуше является одной из наиболее эффективных. Она была подготовлена и укреплена в частности командующим 3-м армейским корпусом Григорием Хачатуровым (генерал-майор, сын генерал-полковника Юрия Хачатурова), на которого власти завели фейковые уголовные дела (теперь уже многие поняли для чего). Очевидно, что в случае сдачи каких-либо территорий рушится линия обороны. Пока она не разрушена, ее можно эффективно защищать (но такая задача не стоит, иначе не сняли бы Хачатурова и не заводили на него «уголовные дела»).
2. С любой страной, которая не только заинтересована в сохранении статус-кво на Южном Кавказе, но и готова вложиться в удержание баланса, Армения может провести военные учения в том самом Тавуше и не только. Это могут быть легкие маневры, которые легитимируют присутствие внешней силы, способной выступить сдерживающим фактором турецко-азербайджанской агрессии.
3. Если уже никто не захочет сотрудничать по такому вопросу, то поставить на повестку вопрос синхронного обмена территории: Азербайджан выходит со стратегических позиций на территории Армении, которые занял в мае и ноябре 2021 г., а также в сентябре 2022 г. с участием посредника, способного выровнять силовой дисбаланс.
Я не вижу индикаторов, на основании которых можно утверждать, что власть ставит цель сохранить суверенитет и территориальную целостность страны (скорее даже наоборот - сдать как можно быстрее). Также нет никаких предпосылок, что этот режим уйдет в краткосрочной перспективе. Поэтому ожидаем худшие сценарии: односторонняя сдача территории с разрушением линии обороны и стратегических коммуникаций с деарменизацией приграничных населенных пунктов или ограниченная эскалация, в результате которой врагу будут намеренно сданы территории.
#ՀաջորդտարիՇուշիում
@melkonian_sergei
🇦🇲 Մենք Հայկական համալսարանի ուսանողներ ենք…
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան
Հայկական համալսարան | @armenianuniversity
Նորություններ, որոնք դժվար է կարդալ
Ոչ թե մասնագետի, այլ մարդու և քաղաքացու գրառում:
1. Պատերազմի պահին պետության ղեկավարը «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակում է պաշտպանության նախարարի հետ նամակագրության սքրինշոթը:
Այստեղ ամեն ինչ «հիանալի» է։
2. Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը 2018-ին Բաքվին հավաստիացրել է, որ հանձնելու է Լեռնային Ղարաբաղի տարածքները:
Եվ այստեղ կարելի է հիշել Նիկոլ Փաշինյանի մեջբերումը. «եթե ես ուղղակի տարածքները հանձնեի, ինձ դավաճան կանվանեին»։ Ուրեմն, եթե հանձնել է ոչ թե պարզապես, այլ պատերազմի միջոցով, ապա հասկանալի՞ է։
3. Բարձրաստիճան պաշտոնյաները բնակչությանը համոզում են, թե ինչու է կարևոր Տավուշի տարածքները հանձնելը։
Դժվար է գտնել քարտեզի վրա մի երկիր, որի ղեկավարությունը հանձնում է տարածքներ, ավելին, արդարացնում է դա, բացատրելով, թե ինչու է դա ճիշտ և լավ, կամ ասում է «սա մերը չէ»։
Ընդամենը արձանագրեմ փաստ։ Արդեն ուղիղ 4 տարի անընդմեջ Հայաստանի տարածքը կայուն կերպով նվազում է։ Դա տեղի է ունենում պատերազմի և կուլիսային համաձայնությունների ծածկի տակ՝ համեմված պիտակմամբ տարբեր մեղավորների. ժողովուրդ, նախկիններ, ռուսներ և այլն։
Իսկ այստեղ պետության դիսֆունկցիայի օրինակ է։
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
«ԶԱՐԿԵՑ ՃԱԿՏԻՆ, ՓՌԵՑ ԳԵՏՆԻՆ»
• Այսօր Սողոմոն Թեհլիրյանի գործողության 103-ամյակն է։ Նկարում նրա ծննդավայրն է՝ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջան գավառի Բագառիճ գյուղը՝ վկայված դեռ Ագաթանգեղոսի մոտ։
• Իսկ հետևի սրածայր ատամնավոր կատարով լեռը Մյուրիդն է (3115 մ), որի հակառակ կողմում Սուրեն գյուղն է՝ անվանակոչված ի պատիվ 7-րդ դարի Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու հոր։
• Հայոց պատմությունն ու հայոց հիշողությունն անքակտելիորեն կապված են հայոց բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի հետ։ Հայությունը կիսատ է, անդամահատված ու դատապարտված գոյություն քարշ տալու այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի մաքրագործել և վերատիրացել իր հայրենիքին։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 Հայկական օրակարգ․ 13/03/24
📍 Արարատ Միրզոյանը հանդիպել է Լուի Բոնոյին։
📍 Էրդողանը կայցելի Իրաք։
📍 Օկուպացված Արցախում 2 ադրբեջանցի ոստիկաններ են մահացել։
📍 Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները։
📍 Զախարովան ՀՀ դե-ֆակտո վարչապետի հայտարարությունները ոչ բարեկամական է որակել։
📍 Ըստ Էրդողանը՝ Հվ․ Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթությունների առաջին շարքերում է։
📍 Լուի Բոնոն կայցելի Ադրբեջան։
📍 ԵԽ-ում կքննարկվի Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
📍 Դե-ֆակտո ԱԽՔ-ը ընդունել է Լուի Բոնոյին։
📍 Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել։
Հայկական ալիք | @hayaliq
🟥 Երևանի ավագանին 32 կողմ և 2 դեմ ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագիծը:
Հայկական ալիք | @hayaliq
Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ (18+)
• Արևելքում, որտեղ մենք ապրում ենք, կա երկու մահացու վիրավորանք, որ մի տղամարդը կարող է հասցնել մյուսին։ Առաջինը՝ վերջինիս «մոր հետ կենակցելը»։ Երկրորդը՝ առաջինն իրականացնելուց հետո վերջինիս «մոր ոտնամաններն առձեռն վերադարձնելը»։
• Առաջին գործողությունն այն էր, ինչ արեցին Արցախի հայերը թուրքերի հետ 1993 թ․ գարնանը Քարվաճառն ազատագրելիս։ Իսկ երկրորդը՝ «ոտնամանների առձեռն հանձնման հանդիսավոր արարողությունը», տեղի ունեցավ հուլիսին Աղդամի ազատագրման տեսքով։
• Սրանք թուրքերին հասցված արժանի նվաստացումներ էին, որ կազմակերպական առումով իրականացրեց Հայաստանը, բայց գետնի վրա դրա կատարողները, դրա համար զոհվողները ու դրա հիմնական ծանրությունը կրողները գերազանցապես Արցախի հայերն էին…
• Ցավոք, հենց Արցախյան դինաստիայի ներկայացուցիչները պատերազմից հետո հեռացան իրենց պայքարի ոգուց և վերևում հիշատակված երկու «արարքներին» ձգտելու փոխարեն՝ որոշեցին հայացքները «պրագմատիկորեն» հառել դեպի անիրատեսական հավերժական խաղաղությունը՝ փաթեթավորված, անշուշտ, եվրոկալբասով և աշխարհի 10 լավագույն համալսարաններով…
• Իսկ զուգահեռ իրականությունում Արցախը և Արցախի հայերը, որ կազմում էին 1045 թ․ Անիի թագավորության անկումից հետո վերջինից մնացած միակ իշխանապետական բեկորը, վերոգրյալ շատ հասկանալի պատճառներով դարձան մեր թշնամիների՝ թուրքերի և լևոնականության, ոխակալ ու բացարձակ ատելության առարկան…
• Եվ այսօր մեր թշնամիները ցնծում են՝ տեսնելով Անիի թագավորության վերջին շառավիղներին փախստականի ու գաղթականի կարգավիճակում, ապրուստ ու կացարան որոնելիս, երկպառակված, իսկ վերջին իշխաններին՝ Բաքվի զնդաններում բանտված։
• Բայց մեր թշնամիները՝ թուրքերը և լևոնականությունը, մոռանում են, որ ամեն բան իր ժամանակն ունի։ Անարդարության օրերը հավերժ չեն։ Ի վերջո «արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ» (Սաղմոս 57։11)։ Արցախցի և առհասարակ Արցախի համար պայքարած բովանդակ հայերի չարչարանքը փոխհատուցվելու է մեր ազատագրվելիք գյուղերի ու քաղաքների վերահայացմամբ։
• Դրա համար մեզ ընդամենը պետք է հավատ, աշխատանք և հաստատակամություն։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️🇮🇷🇦🇲 Իրանի ՊՆ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին ՀՀ դե-ֆակտո ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ․
🗣️ «Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու։ Տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Մենք պետք է թույլ չտանք, որ տարածաշրջանը դառնա մրցակցային դաշտ օտարերկրացիների համար, ինչը կազդի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա»։
🗣️ «Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը: Կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին»։
Հայկական ալիք | @hayaliq