Տարբեր տեղեկություններով՝ մեր հարևան Իրանն արդեն մի քանի տասնյակ սեփական արտադրության մահապարտ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տարածվում են տարբեր վիդեոներ, մի մասը՝ կեղծ։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ։
Աշխարհն ընկղմված է երրորդ մեծ պատերազմի մեջ, իսկ Հայաստանում իշխանության բազմեցված թուրքական դրածո իշխանությունները հպարտորեն հայտարարում են, որ մեր դեմ պատերազմող թշնամուն հողեր են հանձնելու, որպեսզի է՛լ ավելի հեշտացնեն մեր դեմ պատերազմող թշնամու գործը։
Առանց արդիական, խորագետ, հայրենասեր և քաջասիրտ ազգային իշխանության Հայաստանն ապագա ունենալ չի կարող։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Թուրքական տեսանկյունից Արցախյան շարժումը և առհասարակ հայերի ազատագրական շարժումները հրահրել են թուրքերի թշնամիները՝ ռուսները։ Թուրքական տեսանկյունից հայերն իրավազուրկ ստրուկներ են և չեն կարող իրավունքներ ունենալ և ինքնուրույն դրա համար պայքարել։ Եթե գլուխ են բարձրացրել, ուրեմն հայերի տերերի՝ թուրքերի, թշնամիներն են հրահրել։
Հայաստանում 1998-2018 թթ․ իշխած Արցախյան դինաստիայի տեսանկյունից Արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերի ինքնապաշտպանական և ինքնորոշման պայքարն էր։ Ընդամենը։
Իրականության տեսանկյունից Արցախյան շարժումը հայ-թուրքական 1000-ամյա պատերազմի և Հայկական լեռնաշխարհի հողերի ազատագրման մի կարևոր դրվագն ու հանգրվանն էր։
Եթե 1998-2018 թթ․ իշխած ուժերն ընդունեին իրականությունն այնպես, ինչպես կար, թուրքերը երբեք Հայաստանում իշխանություն չէին գրավի և այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից չէին հայտարարի, որ ԿԳԲ-ն է արել Արցախյան շարժումը՝ այդպիսով կրկնելով թուրքական ու ադրբեջանական քարոզչական թեզերը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Դե-ֆակտո թուրքական իշխանությունները բնիկ հայկական, և, ինչն ավելի կարևոր է այս դեպքում՝ նաև փաստացի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները հայտարարում են ադրբեջանական՝ փորձելով դա հիմնավորել մի բանով, որ չկա, այն է՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» հասկացությամբ։ Ֆոլկլենդյան կղզիներից, մինչև Իրաք ու Ճապոնիա նույն օրենքն է գործում՝ չկան ճանաչված սահմաններ, կան փաստացի՛ սահմաններ։
Հենց սա է մեզ հիմք տալիս պնդելու, որ գործող իշխանությունների դրդապատճառը ոչ թե վերացական միջազգային իրավունքն է, այլ թուրքական պահանջները, որ նրանք պետք է կատարեն, որպեսզի թուրքերի ողորմածությամբ շարունակեն իշխանության մնալ Հայաստանում։ Ու հենց սա է մեզ հիմք տալիս պնդելու, որ Հայաստանի գրավումը շարունակվելու է մինչև Երևան, եթե թուրքի դրածոները մնան իշխանության։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Իրական Հայաստան» նշանակում է նոր պատերազմ և նոր ցեղասպանություն։ Կա մեկ Հայաստան և դա հենց պատմական Հայաստանն է, որի վրա ապրում ենք նաև մենք այսօր։
https://www.youtube.com/watch?v=PzUItlPN5I0
Այսօր տեղի ունեցավ այն ինչին տրամաբանորեն գնում էինք վերջին 6 տարիների ընթացքում։
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը կրկին բարձրաձայնեց պատմական հայրենիք-իրական հայրենիք թեզը։ Այն իր հիմքից կեղծ է, հենց միայն նրա համար, որ հայրենիքը մեկն է։
Այս զեղծարարության հետքերով իր կյանքի օրոք գնացել էր լուսահոգի Վահան Իշխանյանը։ Գրող, լրագրող եւ հրապարակախոս Վահան Իշխանյանը դասակարգեց հայության ներսում գործող քաղաքական աղանդները(նա անվանում էր քաղաքական ազգ, սակայն դա քաղաքագիտական ճիշտ կատեգորիան չէ), որոնցից ամենակործանարարը որակեց 29-ականությունը։
Պարզվում է որ նրա ակունքներում կանգնած են եղել հայ բոլշեւիկները 1918-1920- ականներին։
Բոլշեւիկներից այս գաղափարները վերցրեց ՀՀՇ-ի ամենաապազգային թեւը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ։
ՀԱՅ ԴԱՏԸ։
Հարց է առաջանում, եթե սա աղանդ է, ապա որն է կրոնը հայերի համար։ Այդ հարցի պատասխանն է
Հենց Վանո Սիրադեղյանն էլ ստեղծեց պատմական եւ իրական հայրենիքների միջեւ կեղծ հակասությունը։ Դա արվեց այն միտումով, որ հետո հիմքեր ստեղծեն ՀԱՅ ԴԱՏԸ հայ ժողովրդի ազգային դատից վերածելու «մի խումբ մարգինալ դաշնակ շների ցնորաբանության»: Անունն էլ կպցրեցին «հայդատականություն»:
Ցավոք մասամբ դա իրենց մոտ հաջողվեց: Սակայն դա չի փոխում այն փաստը, որ իրենք 29-ական քաղաքական աղանդ են, որոնք արդեն սպառնում են ՀՀ գոյությանը։ Այն անհրաժեշտ է վնասազերծել որպես Երեւանի տակ դրված ռումբ։
Քանի որ այս «ճկուն» աղանդը փոխում է իր անունը Հայաստանի տարածքի քառ. կմ-երի փոքրացմանը զուգահեռ, անհրաժեշտ է մեր ազգաբնակչության բացատրել այս ամենը, այլապես մի քանի տարի անց մենք կլսենք 10 հազար քառ. կմ «իրական հայրենիքի» մասին(դա լավագույն դեպքում)։
Հենց այս նպատակով կիսվում եմ Վահան Իշխանյանի հոդվածով, որը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսում` 3 տարի առաջ։
https://inknagir.org/?p=10112&fbclid=IwAR3VHlR98BlgyO_GBFdBNelW5eFDxxE0pPztX_cZk-8GDAc57QEjdii07aM
ՀՀ դե-ֆակտո պարագլուխն այսօր ԱԺ-ում կրկնել է լևոնաթուրքական քարոզչությունը, թե իբր կա պատմական Հայաստան և իրական Հայաստան, և պետք է ընտրել երկրորդը, որովհետև առաջինն ընտրելով՝ կորցնում ենք իրականը։
Ավելին՝ փաստացի ՀՀ անունից դե-ֆակտո հանդես եկող մարդը կրկնել է ցեղասպանությունն արդարացնող թուրքական քարոզչական թեզերը, որ «հայերն անկախություն էին ուզում, մենք էլ պատժեցինք»՝ ասելով, որ «Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը»։
Կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, քան թուրքական քարոզչության տարածում որպես ՀՀ ղեկավար հանդես եկող մարդու կողմից։ Սրանով են թուրքերն արդարացնում իրենց ոճիրը։ Սա ամենաիսկական զոհահալած (victim blaming) խոսույթ է՝ ներշնչված թուրքական թելադրանքից։
Իսկ ցեղասպանության իրական պատճառը թուրքերն են, ոչ թե իրենց հայրենիքի տարածքում թուրքերից անկախ ապրելու ցանկություն ունեցող հայերը։ Իսկ ցեղասպանությանը նպաստողները հայության դիմադրական ոգին գցողներն են, ոչ թե բարձրացնողները։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 Հայկական օրակարգ․ 09/04/24
📍 Վերջին 24 ժամում Ադրբեջանը երեք կեղծ հաղորդագրություն է տարածել՝ հայկական կողմի հարձակման մասին։
📍 Միլլերը հորդորում է բանակցել։
📍 Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
📍 Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով:
📍 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ։
📍 ՉԺՀ նախագահն ընդունել է Լավրովին։
📍 Մայր Աթոռի հայտարարությունը՝ Տավուշից տարածքներ հանձնելու մասին։
Հայկական ալիք | @hayaliq
ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
• Հայաստանում և, բնականաբար, ամբողջ Երկիր մոլորակում գտնված ամենահին խաչքարն Արցախում է (866 թ․, Վաղուհաս)։
• Հայաստանում և, բնականաբար, ամբողջ Երկիր մոլորակում հիմնված առաջին հայկական դպրոցն Արցախում է (5-րդ դարասկիզբ, Ամարաս)։
• Հայաստանում գտնված համաքրիստոնեական խաչված սրբի միակ մասունքները Արցախում են (Ծիծեռնավանք, 4-5-րդ դարեր)։
• Ցավոք, 1991-1998 թթ․ այս փաստերը պետականորեն դիտմամբ ճնշման և մոռացության են տրվել, 1998-2018 թթ․ բավարար չափով չեն հանրահռչակվել և չեն դարձվել պետական ինքնութենակերտ քաղաքականության մաս, ինչի արդյունքում 2018 թ․-ից հետո հանձնվել է Արցախը, ապա՝ սկսել է մարդկանց խաբելու քարոզչություն, թե Արցախը մերը չէ, Ադրբեջանինն է։
• Ներկայի դժբախտությունների պատճառները միշտ փնտրեք անցյալում, իսկ ապագայի հաղթանակների սերմերը ցանե՛ք այսօր։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Ապրիլյոթյան միջոցառում՝ նվիրված արցախցի կանանց։
https://www.youtube.com/live/YK3AwRCapkM?si=QuhI-QKBwJiobXF8
Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, Իրանի պատասխանը, տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների արձագանքը։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով ստորև բերված հղումով.
https://hy.armradio.am/archives/562370
ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
• «Վճռական գործողություններ» բառակապակցությունը վերածվել է հրաշագործության հոմանիշի։ Ընդդիմադիր դաշտին ուղղված և այդ նույն դաշտի ներսում համատարած են վճռական գործողությունների չգնալու խաչաձև մեղադրանքները։
• Ի սկզբանե շատ կարևոր է հասկանալ ամեն ինչի արմատը։ Օրինակ՝ «վճռական» բառի արմատը «վճիռն» է։ Այսինքն՝ վճռականությունը կայացված վճռին հաստատակամորեն հետևելու կարողությունն է։ Երևույթի արմատը ու հիմքը վճիռն է։
• Պատկերացրե՛ք երկու իրավիճակ։ Առաջին իրավիճակում հրամանատարը վճռական կերպով վճռում է թիկունքում գտնվող անպատրաստ զորքերն ուղարկել կռվի, որովհետև դիցուք՝ այդ են պահանջում թշնամու կողմից գրավված գյուղերի բնակիչները։ Երկրորդ իրավիճակում հրամանատարը վճռական կերպով վճռում է եղած ուժերով ինչ-որ կերպ կայունացնել ռազմաճակատի գիծը, մինչև թիկունքում գտնվող անպատրաստ զորքերը հասցնեն պատրաստվել։ Երկու դեպքում էլ հրամանատարը գործում է վճռականորեն, բայց առաջին դեպքում վճռականությամբ ապահովվում է սխալ վճռի իրականացումը, երկրորդ դեպքում՝ ճիշտ։
• Հայ ազգն իր վարիչ ուժերից պետք է պահանջի ոչ թե առանձին վերցրած վճռականություն, այլ ճիշտ, գիտահեն և հաշվարկված վճիռներ, ապա միայն՝ դրանք գործադրելու կամք և վճռականություն։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🔹Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Սերգեյ Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Читать полностью…🇮🇷🇮🇱 Գիշերային հարձակման նախնական արդյունքները
Ի սկզբանե վստահություն կար, որ Իրանը կպատասխանի առավելագույնս սիմետրիկ, ինչպես դա արել է բազմիցս. կամ հարվածելով Իսրայելին Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Յեմենում իր դաշնակիցների օգնությամբ, կամ հարվածներ կլինեն Իսրայելի դիրքերին տարածաշրջանում։ Այսօրվա հարձակումն այս առումով աննախադեպ էր. Իրանն իր տարածքից հարվածեց Իսրայելին։
Այստեղ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
Նախ՝ Իրանը պատասխանեց ասիմետրիկ ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը։ Ուստի մեծ հավանականությամբ կարելի է պատասխան ակնկալել իսրայելական կողմից։ Հաշվի առնելով քննարկման բնույթը՝ քչերն են ցանկանում շիկացնել իրավիճակը, ուստի պատասխանը կարող է լինել բավարար մակարդակում՝ դեմքը պահպանելու համար։
Երկրորդ՝ կարելի է համարել, որ տարածաշրջանում Իրանի վարքագծի նոր մոդել է ձևավորվում։ Այսինքն ՝ կարմիր գծերի նույնանման անցման դեպքում Իրանից Իսրայելին հասցվող հարվածներն աստիճանաբար կարող են նորմա դառնալ տարածաշրջանի համար։
Երրորդ՝ արաբական աշխարհում տարաձայնությունն ավելի հստակ դրսևորվեց։ Պետությունների մի մասը, հիմնականում Պարսից ծոցից, բաց հայտարարել են, որ իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին՝ հարձակումը հետ մղելու համար: Մյուսները, օրինակ Հորդանանը, փաստացի ներկառուցվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ համագործակցության ռազմական ձևաչափում։
Կարևոր հետևանքներ
Տնտեսական տարբեր հաշվարկներով Իսրայելի և ԱՄՆ-ի համար հարձակման հետմղումը արժեցել է 1-1,5 մլրդ դոլար։ Թեհրանը գործի է դրել շատ առումներով Հայտնի զինանոցը, բայց նվազագույն քանակությամբ։ Ավելի խիտ հարվածների դեպքում, որոնց հնարավորությունն ունի Իրանը, Իսրայելը լուրջ խնդիրներ կունենա անվտանգության ապահովման ծախսերի հետ կապված։ Այս առումով առավելությունը Իրանի կողմն է, որի համար տվյալ հրթիռների և ԱԹՍ-ների արտադրությունը գրեթե տասն անգամ ավելի էժան է։
Ներքաղաքական. Իսրայել.
Իրականում Բիբին ստացավ այն, ինչ ուզում էր։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամը Ռաֆախում գործողության շուրջ տարաձայնությունների ֆոնին երկրորդ պլան է մղվել առավել սերտ համագործակցությունից առաջ՝ Իրանի կողմից սպառնալիքի պատճառով: Այսպիսով, Բիբիի վրա դրսից ճնշումը կարող է կրճատվել։ Շատ առումներով Նեթանյահուի գլխավոր հաղթաթուղթը, որը թույլ կտար իշխանությունը պահել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճնշումների ֆոնին, տոկոսադրույքների բարձրացումն էր։ Մասնավորապես Իրանի հետ էսկալացիան, որը պայմանավորված էր Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարվածից հետո։
Ռազմատեխնիկական.
Իրանական հրթիռները «անցան իրենց քննությունը» այն իմաստով, որ առաջին անգամ կիրառվել են իրենց նշանակությամբ։ Ընդ որում, ինչպես հետեւում է հաղորդագրություններից, փոքր մասը խոցել է թիրախները։ Իսրայելական ՀՕՊ համակարգը կրկին հաստատել է իր հուսալիությունը, թեև մեծ գնով։ Այժմ կողմերը կարող են փոխել տեղերը, և ստուգման արդեն կանցնեն իսրայելական հրթիռները/դրոնները և իրանական ՀՕՊ համակարգը: Իսկ եթե Իսրայելը ցանկանա նվազեցնել լարվածությունը և դադարեցնել իրադարձությունների զարգացումը, ապա հարվածները կհասնեն ոչ թե Իրանին, այլ նրա դաշնակիցներին։
Դիվանագիտական.
Օրվա վերջում հետաքրքիր կլինի դիտել հիմնական տերությունների հայտարարությունները. ինչ-որ մեկը կդատապարտի, իսկ ինչ-որ մեկը հղում կանի ՄԱԿ-ի կանոնադրությանը և Իրանի պաշտպանության իրավունքին: Եվ այդ ժամանակ պարզ կդառնա, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն տարածաշրջանային պատերազմով։
[ պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան ]
Հայկական ալիք | @hayaliq
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասում է, թե իբր մեր բանակը «Բասարգեչարի շրջանի Ղարայիման գյուղի» դիրքերից կրակել է իրենց վրա՝ նպատակ ունենալով դրանով արդարացնել իր գալիք հարձակումը։
Եթե շփոթվեցիք, ապա ասեմ, որ խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մասին է, որի գոյությունն ու ՀՀ-ին պատկանելը թշնամին ժխտում է նույնիսկ անվան մակարդակում։ Ադրբեջանում պետական հրամանով ՀՀ բոլոր բնակավայրերի անունները գրվում են շինծու թյուրքական տարբերակներով։
Իսկ Հայաստանում կա դրածո իշխանություն, որ այս պայմաններում, երբ թշնամին մտադիր է գրավել ամբողջ Հայաստանը, հանձնում է բնիկ հայկական և ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ռազմագիտական առումով հեշտացնելով թշնամու նոր գրավումների գործը։
Այսպիսի իշխանությամբ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, ուր մնաց թե զարգանալ։ Մեզ պետք է հայկական շահով, հայկական սեփական ազգային նախագծով առաջնորդվող իշխանություն։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՀՀ ԱԱԾ համարվող կառույցն ափսոսում է, որ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել և քրեական վարույթ է նախաձեռնում հայ գյուղացուն և նրա ունեցվածքը պաշտպանած հայ զինծառայողի գործողությունների առնչությամբ։
Սա վատ երազ չէ, սա դաժան իրականություն է։ Եթե չեք հավատում, կարդացե՛ք պաշտոնական սկզբնաղբյուրը։
https://www.sns.am/hy/news/view/937
Ադրբեջանում արդեն ավելի քան երկու տարի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով արգելված է պաշտոնական հաղորդագրություններում գործածել ՀՀ տարածքի որևէ բնակավայրի առնչությամբ դրա իսկական անվանումը, ավելի ճիշտ այն անվանումը, որով այն արձանագրված է ՀՀ քարտեզների վրա։
Փոխարենը, պատրաստվել և պետական բոլոր գերատեսչություններ, ծառայություններ և կոմիտեներ են ուղարկվել հատուկ տեղեկագրքեր, որոնք նախատեսված են տեղանունների՝ այսպես կոչված թարգմանության համար։
Օրինակ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պետք է տարածի հաղորդագրություն, որտեղ գործածելու է Եղեգնաձորի կամ Վայքի շրջան անվանումները, պարտավոր է բացել տեղեկագիրքը, և այբբենական հերթականության մեջ գտնելով այս անունները՝ դրանց փոխարեն գրել Keşişkənd rayonu կամ Paşalı rayonu ձևերը։
Այս հրամանից ցանկացած շեղում ենթադրում է քրեական գործի հարուցում այն անձի նկատմամբ, ում պատճառով տեղի է ունեցել «շեղումը»։
Սա գրելու և Ալիևի այս քաղաքականության մասին խոսելու կարիք գուցե չլիներ, եթե մեր ժողովրդի դեմ ՀՀ իշխող վարչակարգի կողմից չվարվեր այսքան մանիպուլյատիվ քաղաքականություն։ Քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձին եթեր են տալիս Հ1–ում, որ ասի՝ գտեք ՀՀ քարտեզի վրա Խեյրիմլի կամ Սոֆուլու և կամ Բարխուդարլու բնակավայրերը։
Իհարկե, սովորական հայ մարդը, ով թեմայից դուրս է և զբաղված իր առօրյա հոգսերով, գուցեև չգտնի։ Բայց այդ քաղաքացին վաղը ՀՀ քարտեզի վրա չի գտնելու նաև Քեշիշքյանդ կամ Փաշալը տեղանունները, երբ նույն այդ հիմնավորմամբ նրան համոզեն Ադրբեջանին հանձնել Վայքը և Եղեգնաձորը։
իրանագետ Արտյոմ Տոնոյան
հղում
1900-ականների սկզբներին ևս Ներքին Ոսկեպարի և Ղուշչի-Այրումի բարբարոսներն աչքի են ընկել առանձնահատուկ հայատյացությամբ և դաժանությամբ։
Կից՝ բնօրինակով մի հատված է Միսակ Տեր-Դանիելյանի «Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից» (Թիֆլիս, 1907թ.) գրքից, որտեղ փատվում է, թե ինչ դաժանությամբ են բարբարոսները սպանել Բարեկամավանի և Բերդավանի խաղաղ հայ բնակիչներին։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
«Հայաստանի հյուսիս-արևելքում 30 տարի շարունակ կառուցված, հայ զինվորի կյանքեր արժեցած առաջնագիծը ու հարակից գյուղերը հանձնում եմ, որ թուրքերը մեզ հետ տան մինչ այդ իմ հանձնած հողերը, բայց ոչ մի երաշխիք չկա, որ թուրքերը մեզ հետ կտան մինչ այդ իմ հանձնած հողերը, բայց ես ամեն դեպքում հանձնում եմ Հայաստանի հյուսիս-արևելքում 30 տարի շարունակ կառուցված, հայ զինվորի կյանքեր արժեցած առաջնագիծը, որ հետո ձեզ էշի տեղ դնելով՝ քարոզեմ, որ 30 տարի շարունակ բանակ ու առաջնագիծ չեք ունեցել, ու որ դուք դասալիք եք, չեք կռվել, դրա համար եմ ես հանձնել 30 տարի շարունակ կառուցված, ձեր ու ձեր հարազատների կյանքեր արժեցած առաջնագիծը ու հարակից գյուղերը»։
Սա՛ է ՀՀ դե-ֆակտո պարագլխի այսօրվա խոսքերի բուն իմաստը։ Հայաստանը ղեկավարվում է թուրքական դրածո իշխանությունների կողմից։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Հիշո՞ւմ եք, օրեր առաջ գրել էի, որ լևոնաթուրքականությունը Հայաստանում մշտապես քարոզել է, որ Արցախի հարցը մերը չէ, փաթաթված է մեր վզին, ինչպես պոռնիկն է ամուսնացած տղամարդուն քարոզում, որ օրինավոր կնոջից ունեցած երեխան իրենը չէ, փաթաթված է իր վզին։
Այսօր ՀՀ դե-ֆակտո պարագլուխը հայտարարել է, թե իբր «Արցախի հարցը որպես կապանք է օգտագործվել մեր դեմ»։
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԸ ԿԱՄ «ՉԵՆ ԲՈՂՈՔԻ»
• Երբ Ուկրաինայի բանակը օդային և ցամաքային հարձակման է անցնում Ռուսաստանի տարածքի դեմ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դա չեն քննադատում, չէ՞։ Ոչ մի կերպ հանդես չեն գալիս ԽՍՀՄ ներքին սահմանների պահպանման օգտին։
• Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում խոսքերի մակարդակում ԽՍՀՄ ներքին սահմանները համարում են սրբության սրբոց, նույնիսկ Իջևանից Ոսկեպար չեն երթևեկում այն հատվածներով, որ նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում են եղել։
• Մյուս կողմից, երբ Ադրբեջանը 2021-2023 թթ․ գրավում է նախկին Խորհրդային Հայաստանի տարածքները, խոսքից այն կողմ ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ ոչինչ չեն անում։ ԵՄ արտգործնախարարը նույնիսկ բառացի ասել է․ «կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անելու Ադրբեջանի դեմ»։
• Պատճառն այն է, որ որոշիչը և ստանդարտը ոչ թե ԽՍՀՄ ներքին սահմաններն են, այլ շահերը։ Աշխարհի այս հատվածում Արևմուտքի շահի անունն է հակառուսականություն։ Եթե Ուկրաինան ամբողջ Մոսկվան էլ գրավի, դա բխում է Արևմուտքի շահերից, չեն բողոքի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի փոքր դաշնակից Հայաստանի ամբողջ տարածքն էլ գրավի, դա բխում է Արևմուտքի շահերից, չեն բողոքի։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
• Ապրիլի 7-ի առթիվ մեր Հայկական համալսարանի շրջանավարտների հիմնած Հայկական առաքելություն բարեգործական հիմնադրամը (տնօրեն՝ Սիրանուշ Ասատրյան) կազմակերպել էր «Արցախի կանայք` հայկական հիմնախնդիրների մասին. աղետի և պայքարի պատմություններ» պանելային քննարկումը՝ բանախոսությամբ Ծովինար Բարխուդարյանի, Երազիկ Հայրիյանի, Աննա Մանգասարյանի, Արեգա Հովսեփյանի և Ալվինա Աղաբաբյանի։
• Բացառիկ երևույթ էր, որ միջոցառման խորագիրը և բուն ասելիքն այդքան համահունչ էին։ Լսեցինք պատմություններ, որտեղ աղետն ու պայքարը, վհատությունն ու հաստատակամությունն իրապես միախառնված էին՝ լսողին պատճառելով մե՛րթ տխրության, մե՛րթ հպարտության զգացողություններ։
• Արցախի գաղափարը, Արցախի մարդկանց հոգսերն ու կարիքները, Արցախի հետ կապված խորհրդանիշները մշտապես պետք է բոլորիս ուշադրության կենտրոնում լինեն՝ կանխելով մոռացությունը, և այս գործին մեր «Հայկական նախագիծը» միշտ իր մասնակցությունն է բերելու։
• Այս միջոցառումից հետո՝ երեկոյան, դիտեցի մեր Հայկական համալսարանի մեկ այլ ուսանող Տիգրան Նալչաջյանի հեղինակային «Կատարյալ ապուշը» ֆիլմը։ Տիգրանը ֆիլմում արծարծում է մարդասիրության, հայրենասիրության և եկեղեցասիրության թեմաները, ծաղրում դատարկ ու փուչ «արժեքներն» ու բարքերը, վախկոտությունն ու տմարդությունը, և ինչն ամենակարևորն է՝ առաջ է քաշում հանրության առաջ անհատի ունեցած պատասխանատվության գաղափարը։
• Դիտողների համար սա կատակերգություն է, իսկ Տիգրանին ճանաչողի աչքով՝ կատակաողբերգություն։ Մարդկային տմարդության պատճառով անցյալ տարի սպանվեց Տիգրանի քույրիկը, և նաև այդ ցավից ու քրոջ կերպարից են բխած ֆիլմի սյուժետային գծերն ու ելևէջները։
• Մենք՝ բոլորս, որ հայ ենք ու ցանկանում ենք Հայաստանում ապրել հայորեն, ամեն օր բախվում ենք անարդարությունների ու հարվածների՝ սկսած անձնական ողբերգություններից, ինչպես Տիգրանինը, կամ վրաերթի ենթարկված հղի կնոջինը, վերջացրած հայրենիքի ծվատումով, կանանց և երեխաների բռնի տեղահանությամբ…
• Առաջին հայացքից իրարից անջատ այս խնդիրներն ունեն մի ակունք ու մի սկզբնապատճառ՝ Հայաստանի դե-ֆակտո թուրքական իշխանությունները։ Նրանց բնույթին գոյաբանորեն հակառակ է մեր ցանկությունը, որ նշեցի վերը՝ Հայաստանում հայեցի կյանք։
• Մենք Հայաստանում կապրենք հայորեն, արժանապատիվ, ուժեղ ու երջանիկ միայն այն դեպքում, երբ Հայաստանն իրապես դառնա հայերի ազգային պետությունը և ունենա ազգային ղեկավարություն։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ԻՆՉՊԵՍ Է ԳՐԱՎՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
• Հիշում եմ՝ երկվորյակ եղբայրներ կային Ստեփանակերտում։ 2018 թ․ հունիսին, երբ Երևանի թուրքական իշխանությունների հրահանգով և Արայիկ Հարությունյանի ակտիվ ներգրավմամբ խռովություններ էին կազմակերպվում Ստեփանակերտի ավտոկայանի մոտ, երկվորյակները մարդկանց ոգևորում էին «պահանջում ենք ուժայինների հրաժարականը» կարգախոսով։
• Թուրքական մարտավարությունը միշտ նույնն է։ Օսմանյան կայսրության ժամանակ նրանք հայերին համոզում էին, որ կոտորածների մեղավորը ֆիդայիներն են ու «քոմիթաջիները»՝ ազգային կուսակցությունները, հետևաբար՝ կոտորածներից խուսափելու համար հայերը պետք է ձերբազատվեն ֆիդայիներից։
• Դեպքեր էին լինում, երբ ժողովուրդը՝ գյուղերի տանուտերերի ու ամիրաների հրահրմամբ, այդպես էլ անում էր, ինչից հետո տեղի էր ունենում ավելի մեծ կոտորած, որովհետև չէին լինոմ ֆիդայիներ, որ պաշտպանեին ժողովրդին…
• Եթե անկախ Հայաստանի էլիտան ինքն իրեն դաստիարակեր հայոց պատմության իմացության ու վերապրումի ոգով, թուրքերը երբեք չէին կարողանա ներսից գրավել մեր երկիրը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
News.am-ին տված հարցազրույցում խոսել եմ հետևյալ թեմաների շուրջ.
1. Ադրբեջանի կողմից էսկալացիայի ժամանակագրությունը
2. Թուրքիայի և Արևմուտքի միջև կոորդինացումը
3. Բրյուսելում կայանալիք հանդիպման նպատակը
4. Մոսկվայի ներկայիս հիմնական շահերը տարածաշրջանում
5. Հայ-ռուսական հարաբերությունների ապագան
#ՀաջորդտարիՇուշիում
պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան
@sergei_melkonian
Հղումը՝
https://www.youtube.com/watch?v=6d70KpEJtR0
Այսօր Քարվաճառի ազատագրման օրն է ♥️
«Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 5-ը, ԼՂՀ ՊԲ-ն փայլուն իրականացված գործողության արդյունքում նվազագույն կորուստներով ազատագրում է Քարվաճառի շրջանը։ Արցախը Հայաստանին կապող Բերձորի ճանապարհը հյուսիսից լիովին անվտանգ էր։
Բացի այդ, Քարվաճառի հատվածում առաջնագիծը 220 կմ-ից կտրուկ կրճատվեց` հասնելով 30 կմ-ի։ Իսկ Արցախի ՊԲ-ն կարողացել էր օգտագործել ազատված ուժերը՝ ջախջախելու ադրբեջանական զորքերին Մարտակերտ-Աղդամ գործողության ընթացքում և հարավային ուղղությամբ (1993թ. ամառ-աշուն)»։
https://hayaliq.com/karvacharreliberation/
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՀՀ դե-ֆակտո իշխանությունների պարագլուխն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը խթանում է Հայաստանում Արցախի վտարանդի կառավարության գործունեությունը, իսկ անձամբ ինքը հայտարարում է, որ ոչ մի վտարանդի կառավարություն էլ չկա, և Արցախի էջը փակված է։
Մի կողմ թողնելով առաջին պնդման փաստական իսկությունը, թե արդյոք Ռուսաստանն աջակցում է Արցախի կառավարության պահպանմանը՝ արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո պարագլուխն ասում է, որ կա առնվազն մի օտար երկիր, որ շահագրգռված է Արցախի հարցում հայանպաստ մոտեցմամբ, և կա ինքը, որ դեմ է դրան։ Հարց է ծագում, թե էլ ինչ հայկական կառավարության և հայկական ղեկավարության մասին է խոսքը, որը դեմ է Արցախին։
Պատասխանը պարզ է։ Լևոնաթուրքականությունը միշտ էլ քարոզել է, որ Արցախի հարցը մեր հարցը չէ, որ ռուսներն են դա «գցել մեր ջեբը», որ կառավարելի պահեն մեզ էլ, Ադրբեջանին էլ։
Պոռնիկնե՞ր կան, չէ՞, որ ցանկանում են ընտանիք և երեխա ունեցող տղամարդուն խլել և իրենցով անել, ուստի՝ սկսում են այդ տղամարդուն համոզել, որ իրականում երեխան իրենից չէ, որ այդ տղամարդու կինը երեխային ուրիշից է ունեցել և հիմա օգտագործում է՝ զուտ այդ տղամարդուն կողքը պահելու համար։
1998 թ․-ից հետո արմատախիլ չարված պոռնկական որջերի ու պոռնկաբարո քարոզչության պտուղներն «ենք վայելում» ներկայում, քանզի բացարձակ իմաստով ներկա չկա, ներկան կերտվել է անցյալում, և ապագա էլ չկա, ապագան կերտվում է հենց այս պահին։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar