Այս պահին անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում․
📍Շիրակի մարզում՝ Ալագյազի հատվածում
📍Արարատի մարզում՝ Տիգրանաշենի հատվածում
📍Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու հատվածում
📍Երևանում
📍Տավուշում՝ Բագրատաշենի հատվածում
Սա ժողովրդի աջակցությունն է Տավուշում ձևավորված հակազդեցությանը։
Բոլոր տեղերում քաղաքացիների կողքին են Ազգային ժողովի պատգամավորները։
🗣Տեղեկացնում է @armnationalfront տելեգրամյան ալիքը։
Հայկական ալիք | @hayaliq
❗️Ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսը։ Այն բաղկացած էր երկու մասնաբաժիններից՝ տեսական և դեպքային քննության ձևաչափերով։
◾️Առաջին պանելային քննարկման ժամանակ զեկույցով հանդես են եկել ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, Բեյրութի Կարնեգի Մերձավոր Արևելքի կենտրոնի գիտաշխատող Արմենակ Թոքմաջյանը, պ.գ.թ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Բանախոսները համապատասխանաբար ներկայացրել են «էթնիկ զտում» և «ցեղասպանություն» հասկացությունների իրավական էությունը, Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտություններում ժողովրդագրական ինժեներիայի գործընթացը, Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունում էթնիկ զտումների դրսևորումները։
◾️Երկրորդ պանելային քննարկման ժամանակ զեկույցով հանդես են եկել պ.գ.թ., Երևանի պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, Լունդի համալսարանի մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Սվանտե Լունդգրենը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին և պ.գ.դ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Բանախոսները համապատասխանաբար ներկայացրել են Հայոց ցեղասպանության նախընթացը և ժողովրդագրական հետևանքները, Մերձավոր Արևելքի ասորաթափումը և ապաքրիստոնեականացումը՝ որպես էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականության դրսևորում, Արցախի շրջափակումը և պատերազմի միջոցով էթնիկ զտումը, 2015 թ․ Շանգալի եզդիների ցեղասպանություն, ինչպես նաև քրդերի հանդեպ ցեղասպանական խոսույթը հանրապետական Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարություններում։
Հայկական ալիք | @hayaliq
🎥 Ներկայացնում ենք քաղաքագետ Էդգար Էլբակյանի հարցազրույցը, որում վերջինս համապարփակ և հանրամատչելի կերպով պատասխանում է Ցեղասպանության մասին ամենաբազային հարցերին:
https://youtu.be/DghasNVodts
Հայկական ալիք | @hayaliq
«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայկական նախագիծ» կազմակերպությունը Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական հերթական ճգնաժամի վերաբերյալ հայտարարում է․
1․ Տավուշի արևելքում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Տավուշի և Լոռու մարզերի միջև գտնվող անտառային գոտում թշնամի Ադրբեջանին հողեր հանձնելու ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քայլերը նպաստում են Հայաստանի (Հայկական լեռնաշխարհի) տարածքում հայ-թուրքական դարավոր հակամարտության մեջ թուրքական ցեղասպան քաղաքականության իրականացմանը։
2․ ՀՀ ղեկին հակահայաստանյան իշխանությունների հայտնվելը հնարավոր է դարձել Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց շահակից օտարերկրյա ուժերի՝ մեր պետության ներսում տասնամյակներ շարունակ վարած սոցիալական և քաղաքական ինժեներիայի արդյունքում, ինչը մեր թշնամիների համար լուծել է բացառապես ռազմաքաղաքական խնդիր՝ հեշտացնել Արցախի և հայաստանյան մյուս հողերի գրավումը։ Այլաբանորեն ասած՝ սա ամրոցը ներսից գրավելու հազարամյա մարտավարությունն է՝ իրականացված ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։
3․ Նշված հողերի հանձնումը Հայաստանին հասցնելու է ծանրագույն հարված։ Քանդվելու է ՀՀ ԶՈՒ ամենակահավորված պաշտպանական բնագիծը, անկում է ապրելու զորքի բարոյահոգեբանական վիճակը, թշնամու լիակատար տիրապետման և վերահսկողության տակ է անցնելու Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը, տասնյակի հասնող գյուղեր դառնալու են հայության բնական կենսագործունեության համար անհամապատասխան՝ արժանանալով Սյունյաց և Գեղարքունյաց գյուղերի ճակատագրին, Իջևան և Դիլիջան քաղաքները զրկվելու են զարգացման, այդ թվում՝ զբոսաշրջային գրավչության հեռանկարից, Գեղարքունիքի մարզը հյուսիսից ևս հայտնվելու է խոցելի վիճակում, իսկ Վերին Ոսկեպարի անտառներից թշնամին անարգել մուտք է գործելու դեպի Լոռու մարզ։
4․ Ավելորդ չէ նշել, որ սա չի բերելու ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից մանիպուլյատիվ կերպով քարոզվող խաղաղությանը, որովհետև թշնամու ախորժակը դրանից հետո է՛լ ավելի է բացվելու, ինչպես դա եղավ Արցախի ժամանակավոր գրավումից հետո։ Հաջորդիվ թշնամին զավթելու է Արարատի մարզի կենտրոնը՝ Տիգրանաշենը, և դեպի Իրան տանող ճանապարհը՝ վերջինս Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղուց վերածելով Երևանի համար ռազմական ներխուժման հենակայանի։
5․ «Հայկական նախագիծը», հենվելով քաղաքագիտական եզրահանգումների և պարզ ողջամտության վրա, կոչ է անում Հայաստանի ճակատագրի համար հանձնառություն ստանձնած քաղաքական ուժերին առերեսվելու մեր հազարամյա պետականության գլխին կախված վտանգի առարկայականության հետ, մեխանիզմներ մշակելու՝ միմյանց միջև առկա տարաձայնությունների հարթման և իրական քաղաքական կոնսոլիդացիա ձևակերպելու նպատակով։ Միայն այդ կերպ հնարարավոր կլինի հաղթահարել հայկական քաղաքական դաշտի հատվածականությունը՝ ձեռք բերելով հաջողության հասնելու հնարավորություն։
6․ «Հայկական նախագիծը» պատրաստ է իր բաժին ներդրումն ունենալ այդօրինակ մեխանիզմների առաջարկման, կիրառման հնարավորությունների մատնանշման և իրականացման հարցում։
Հայկական ալիք | @hayaliq
Մեր Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կազմակերպած գիտահանրամատչելի կոնֆերանսը։ Հիմա։
Թերևս միակ կազմակերպված միջոցառումը ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ…
https://www.youtube.com/watch?v=485Iaw_Re48
Հայաստանի պաշտպանության առաջին գծում հիմա անզեն կառույց հանդիսացող եկեղեցին է։ Զինված կառույցները հլու հպատակվում են ինքնացեղասպանական հրամաններին։
Որովհետև ուժն սկսում է հոգուց, ոչ թե նյութից։ Ով լափառոշ բերանը բացի ու ասի՝ քրիստոնեությունը կամ Հայոց եկեղեցին սենց, Հայոց եկեղեցին նենց, հիշացրե՛ք էս օրը, երբ անզեն հոգևորը թուրքի ճամփեն էր փակում, իսկ զինված զինվորը ցեղասպանի հրամանով թուրքի ճամփեն էր բացում։
Ուժն սկսում է հոգուց, ոչ թե նյութից։
Մի դաժան պատմություն պատմեմ ցեղասպանությունից։ Թուրքերը մտել են հայերի տուն, սպանել նորածին տղա երեխային, մահվան սպառնալիքով արգելել մորը և մյուս կանանց սգալու երեխայի մահը, փոխարենը հրամայել են իրենց համար բրնձով փլավ սարքել, ճաշակել են, ապա նոր հեռացել տնից՝ թույլ տալով, որ կանայք սգան երեխայի մահը և թաղեն նրան։
Այս բացառիկ տմարդի դաժանությամբ են հիմա թուրքերի դրածո ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ստիպում, որ երբեմնի հայկական հաղթական բանակն ականազերծի թշնամուն հանձնվելիք տարածքները, իսկ ԱԱԾ կոչվող կառույցը թուրքերի համար մաքրի ճանապարհը հայ ժողովրդից։
Սա ոչնչով չի տարբերվում նկարագրածս սահմռկեցուցիչ դեպքից կամ ցեղասպանության պատմությունից հայտնի այն դեպքերից, երբ տղամարդկանց աչքի առաջ բռնաբարում էին իրենց կանանց, երեխաներին և մայրերին։
Ի տարբերություն ցեղասպանության օրերի, սակայն, հայ սպաները կարող էին ունենալ ուժեղ այլընտրանք, եթե ընդդիմադիր դաշտում 4 տարվա ընթացքում քաղաքական համախմբում և ռազմավարական պլանավորում տեղի ունեցած լիներ։ Մեր անմիաբանությունը մեզ մոտեցնում է նոր ողբերգությունների։
Խաղաղություն չի լինելու, խաղաղություն լինելու է միայն մեր հաղթանակի դեպքում։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
• Վաղը՝ Ժ․ 10։30-ին, Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը կազմակերպում է գիտահանրամատչելի կոնֆերանս՝ վերաբերյալ 21-րդ դարում ցեղասպանություններին և էթնիկ զտումներին՝ առանձին ուշադրություն բևեռելով Թուրքիայի կողմից գործվող ցեղասպանություններին, այդ թվում՝ Արցախին։
• Միջոցառումը տեղի կունենա Բեսթ վեսթերն պլյուս կոնգրես հյուրանոցում (Իտալիայի 1)
• Զեկուցումներով հանդես են գալու պատմագիտության, ժողովրդագրության, Մերձավոր Արևելքի քաղաքականության լավագույն մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
• Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ ապրիլի 22՝ ժ․ 19։00, լրացնել հետևյալ հայտաձևը։
Ի՞ՆՉ Է ԼԵՎՈՆԱԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
• 1990-ականներին ՀՀՇ-ի կողմից Հայաստանի պետականության հիմքերը գցվել են այն գաղափարի շուրջ, որ Հայաստանը փոքր ազգ է, մեծ հավակնություններ չպետք է ունենա, որովհետև բախվելով մեծ ազգերի շահերին՝ կարող է տուժել ու ոչնչանալ։
• Եթե մի պահ մոռանանք կոնտեքստը, ապա բավականին խելամիտ մոտեցում կարող է թվալ։ Իրականությունը ցույց է տալիս, սակայն, որ «մեծ հավակնություններ չպետք է ունենա» ասելով՝ ՀՀՇ-ն և անձամբ լտպ նկատի ունեին այնպիսի հավակնություններ, որոնք կհարվածեին թուրքական շահին, ինչպես օրինակ՝ հայկական հողերի ազատագրումը, Հայ Դատի և ցեղասպանության հարցով պահանաջատիրությունը, Հայաստան-Սփյուռք կապերը և այլն։
• Իրականում «փոքր ազգ» ղեկավարող ՀՀՇ-ական ռեժիմը լավ հավեսով թաթախվում էր մեծ հավակնությունների մեջ, որոնք հակաթուրքական չէին, ընդհակառակը՝ պրոթուրքական էին։
• Այսպես՝ «փոքր ազգ» լինելով՝ նրանք չէին խորշում քաղաքական պատերազմ հայտարարել միջուկային գերտերություն Ռուսաստանին՝ հրաժարվելով 1991 թ․ ապրիլին մասնակցել ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին, Հայաստանում հրահրելով հակառուսական տրամադրություններ, 1990-ականներին ջարդուփշուր անելով ռուսական դպրոցները, 1992 թ․-ին մայիսի 9-ը հայտարարելով ոչ աշխատանքային օր, պնդելով, որ օր առաջ ռուսական ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Հայաստանից, Հայրենական մեծ պատերազմում ընկած հայ հերոսներին հավասարեցնելով ցեղասպանության զոհերին՝ այսպիսով նույնացնելով օսմանյան ցեղասպան ռեժիմը ԽՍՀՄ հետ և այլն։ Հայաստանին սա արժեցել է «Օղակ» գործողություն, Շահումյանի և Մարտակերտի գրավում…
• Ավելին՝ «փոքր ազգ» ղեկավարող ռեժիմը չէր խուսափում այնպիսի մեծ հավակնություններից, որպիսիք էին Հայաստանի լիակատար ապաարդյունաբերականացումը և սեփականաշնորհման անվան տակ իրականացվող ժողովրդական տնտեսության թալանը և ունեցվածքի վերաբաժանումնը։
• Էլ չեմ ասում, թե ի՜նչքան մեծ հավակնություն էր մի ամբողջ կուսակցության՝ ՀՅԴ գործունեությունը Հայաստանում արգելելը և զինված ուժերի միջոցով ընտրությունների կեղծում ապահովելը։
• Մի խոսքով՝ ՀՀՇ-ական ռեժիմն իրականում ունե՛ր մեծ հավակնություններ, պատրաստ էր քյալլա տանել մեծ պետություններից նույնիսկ ամենամեծի հետ, բայց ոչ Թուրքիայի։ Երբ նրանք ասում էին, որ հայերը չպետք է մեծ հավակնություններ ունենան, նրանք նկատի ունեին՝ «հայերը չպետք է պայքարեն իրենց ազգային իրավունքները ոտնահարած ու ոտնահարող Թուրքիայի դեմ»։
• Ա՛յս է պատճառը, որ լևոնականությունը նույնանում է թուրքական շահի հետ՝ առաջացնելով խիստ տրամաբանական մի բառ՝ լևոնաթուրքականություն, որը 2018 թ․-ից վերստին իշխանության է Հայաստանում։
Հ․Գ․ 1991-1998 թթ․ դպրոցական դասագրքերում ևս ոչ մի խոսք չկար ցեղասպանության մասին…
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
То есть, Россия, которая говорит уже открыто, что сдача сел в Тавуше не в интересах Армении и армянского народа, и это приведет к необратимым последствия- плохая!
А вот ЕС и США, которые сегодня приветствуют сдачу наших сел, сделали всё, чтобы Арцах стал азербайджанским, молча наблюдают как азера уничтожают наши земли (духовно-культурное наследие) - вот они истинные друзья! Остановите землю! В этой стране слишком много манкуртов развелось!
@armnewz
Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում։
Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանում և այդպես շարունակ։
Սա քաղաքական խնդիր է և կոչվում է Հայաստանի գրավում Թուրքիայի կողմից։ Այս քաղաքական խնդիրը որպես «ապիկար իշխանության» խնդիր սահմանողները ոչ մի լուծում էլ չեն կարող իրականացնել, որովհետև չեն էլ հասկանում, թե ինչ են լուծում։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🗓 Ս․ թ․ ապրիլի 19-21-ը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Ա. Գորչակովի անվան «Հանրային դիվանագիտության աջակցության» հիմնադրամի հետ համագործակցությամբ ՀՀ Երևան և Ծաղկաձոր քաղաքներում իրականացնում է «Որոտան» ամենամյա միջազգային փորձագիտական երկրորդ ֆորումը։
🌍 Այս տարվա միջոցառման խորագիրն է՝ «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում»։
🤝 Ֆորումը ներառելու է 3 մասնաբաժիններ՝
• Տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները Հարավային Կովկասում․ հակառակորդներ, մրցակիցներ և համագործակիցներ
• Տեղեկատվական անվտանգությունը հակամարտությունների ընթացքում
• ԵԱՏՄ, Իրան և Հարավային Կովկաս․ տնտեսության, գիտության և իրավունքի ասպարեզում գործակցության հեռանկարները
✔️Բացման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 19-ին, ժամը՝ 18:00-ին, Անի Գրանդ հյուրանոցում (Հանրապետության 68)։
🇦🇲🇷🇺🇮🇷Ներկա են լինելու նաև Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպաններ Սերգեյ Կոպիրկինը և Մեհդի Սոբհանին։
🔗Բացման արարողության մուտքն ազատ է։ Ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Այս ամենաթողության և սրբապղծության մթնոլորտը երկրում ձևավորել և տարածում են ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները։
«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»։ Սողոմոն Թեհլիրյան
https://www.aysor.am/am/news/2024/04/18/%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%BD/2261855
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ
• Հիտլերի մահով չմեռավ գերմանական նացիզմը։ Գազախցիկներում մարդկանց սառնասրտորեն ոչնչացնողներից շատերն այդպես էլ չդատվեցին, հենց իրենց ինքնությամբ կամ կեղծված փաստաթղթերով վերադարձան քաղաքացիական խաղաղ կյանքի։
• Նույն կերպ և Հայաստանում լևոնակապիտուլյանտականության ակտիվ կրողների մահով ամբողջությամբ չի վերանալու թուրքականությունն ու դավաճանությունը։
• Սամվել Վարդանյանին խոշտանգողներն ու ծաղրողները վերադառնալու են իրենց տներ, համբուրեն իրենց երեխաներին՝ անհոգ ամբարտավանությամբ հարցնելով՝ «կնի՛կ, ի՞նչ կա ուտելու»։ Նրանք շարունակելու են ապրել մեր կողքին, սերունդ տալ, մասնակցել ընտրություններին, գարեջրատներ ու եկեղեցի հաճախել՝ նորմալ մարդկանց մոտ միշտ կասկածի ու վարանումի տեղ թողնելով՝ արդյոք կողքինն իր պես նորմալ մարդ է, թե նախկինում Սամվելին խոշտանգած մեկը։
• Այս հարցի լուծումը շատ պարզ է, և նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկա։ Ազգային (մի՛միայն ազգային) իշխանափոխությունից հետո հետևողականորեն պետք է կյանքի կոչվեն
1. անհատի պաշտամունքի մերկացումն ու դատապարտումը հասարակական բոլոր մակարդակներով,
2․ հոգևոր-բարոյական լիկկայաններ, որտեղ մարդկանց պետք է սովորեցնել, որ չի կարելի անասուն լինել, պետք է մարդ լինել,
3․ արցախատյացներին, նույն ինքը՝ հայատյացներին, պետական ու ՏԻՄ շենքերում էկրանի առաջ նստեցում՝ դիտել տալով Արցախից բնապատկերներ, ապա զոհված տղաների պայծառ ու խոշտանգված նկարներ,
4․ նախորդ երկու կետերն իրականացվելու են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային պատկերագրման (fMRI) պայմաններում, որպեսզի ի վերջո արձանագրվի, որ ուղեղի՝ ապրումակցման համար պատասխանատու կենտրոններ արյան հոսք կա, հետևաբար՝ մարդը նորից անասունից հետ է վերածվել յուրայինին ապրումակցելու ունակ մարդու և վնասակար չէ հասարակության համար։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
2018 թ․ թուրքական հեղափոխության նպատակն ու հետևանքը։
Ստեփանակերտում վանդալիզմի է ենթարկվում Արցախի կառավարության շենքը և վերջինիս վրա դրոշմված զինանշանը։
Հ․Գ․ Այս շենքում ես աշխատել եմ 1.5 տարի՝ իմ շատ համեստ ներդրումը բերելով Արցախում պետականության զարգացման գործին։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲Հայկական համալսարանն ամենամյա ջահերով երթին ոգեկոչում է հայերի ցեղասպանության և հայրենազրկման ողբերգությունը։
Հայկական համալսարան | @armenianuniversity
Ցեղասպանության մասին ամենաբազային հարցերին պատասխանում եմ Հայկական համալսարանի շրջանավարտ, լրագրող Գեղեցիկ Մանուկյանի հետ հարցազրույցում։
https://youtu.be/DghasNVodts
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«30 տարի բանակ չենք ունեցել» ստի միջոցով իրենց նախորդ հողատվություններն արդարացնող ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն այսօր հանձնեցին 30 տարի շարունակ մարդկային կյանքերի, առողջության ու միլիարդների հասնող ներդրումների միջոցով կահավորված բանակային առաջնագիծը, որ իրենց ապագա հողատվություններն արդարացնեն «30 տարի բանակ չենք ունեցել» ստի միջոցով։
Հայաստանի բոլոր խնդիրներն ունեն մեկ աղբյուր՝ ներկայիս թուրքական իշխանությունները։ Հայաստանի բոլոր խնդիրներն ունեն մեկ լուծում՝ ազգային իշխանափոխություն և ազգային պետական կարգերի հաստատում։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Եթե ցանկանում եք ջահերով երթին մասնակցել ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ հետ, ժ․ 18։00-ին կարող եք մոտենալ Գարեգին Նժդեհի արձանի մոտ («Վերնիսաժ»)։
Այդ նպատակով լրացրե՛ք այս հայտը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲 «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» կողմից կազմակերպված «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» խորագիրը կրող գիտահանրամատչելի կոնֆերանսի շրջանակներում ի. գ. թ., միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը խոսեց էթնիկ զտումները և ցեղասպանությունների իրավաքաղաքական կոնցեպտների մասին՝ վերջինս պրոյեկտելով Արցախի օրինակի վրա.
🗣️ «Առավել քան ակնհայտ է, որ այն ինչ եղել է Արցախում էթնիկ զտում է: Դա հիմնավորում է ադրբեջանական պետության վարած այնպիսի քաղաքականության առկայությունը, որը նպատակադրված էր տարածաշրջանն ազատելու հայկական բնակչությունից: Սա, գուցեև, չի իրականացվել բնակչության ոչնչացմամբ կամ բնաջնջմամբ, սակայն , անժխտելիորեն, ստեղծված են եղել գոյության համար անհնարին պայմաններ և ակնհայտ էր, որ այն տարածքում մնալը, որը շուտով հանձնվելու է թշնամուդ, հավասարազոր է մահվան: Եվ այսպիսի պայմաններն ու միջավայրի ստեղծումը ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում»:
Հայկական ալիք | @hayaliq
Թուրքերենից եթե թարգմանենք, կստացվի այսպես՝
«պատմական Հայաստան» — Հայաստանի այն հողերը, որ թուրքերը գրավել են
«իրական Հայաստան» — Հայաստանի այն հողերը, որ թուրքերը չեն գրավել, ու որպեսզի դրանք էլ հեշտությամբ գրավեն, հայերին պետք է համոզել, որ չփորձեն արդեն իսկ գրավված հողերն ազատագրել։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
• Ըստ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների քարոզի՝ հայոց հողերը հանձնելու դեմ հանդես եկողները ռուսական գործակալներ են։ Հաշվի առնելով, որ իրենք տարածաշրջանն ընկալում են միայն ռուս-թուրքական բախման տեսանկյունից, ուրեմն իրենք, որ կողմ են հայոց հողերի հանձնմանը, թուրքակա՞ն գործակալներ են։
• Զավեշտ է, բայց միաժամանակ շատ պարզ։ Թուրքական տրամաբանության տեսանկյունից՝ «հայերը մեր ստրուկներն են, ի՞նչ հայկական շահ, ի՞նչ հայկական հող, եթե ստրուկները գլուխ են բարձրացրել, ուրեմն թշնամի իշխանն ա նրանց տակը լցրել, թե չէ իրանք իրանցով ստրուկ են, կյանքում չէին ընդդիմանա»։
• Թուրքական այս մտածողության կրողն են նաև ՀՀ դրածո իշխանությունները։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 59-ամյակն է։ Հայկական համալսարանի ուսանողները կատարում են նրան նվիրված երգը գրաբարով։ Ծնունդդ շնորհավո՜ր, անմա՛հ հերոս։
Հայկական համալսարան | @armenianuniversity
Просто фиксируем , что за сдачу стратегических территорий на севере Армении или иными словами за полное попадание Армении в зависимость от турецко-азербайджанского тандема выступают...
1-Власти Армении.
2-Власти азербайджана.
3-Руководство ЕС.
4- Госдепартамент США.
5-Так называемые грантососы из числа получателей денег из западных фондов.
6-Пассивные педерасты.
7-Про-турецкая пятая колона.
Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում։
Հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։
Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից։
Ուշագրավ է, որ նույնիսկ այդ վարչախմբի հիմնական քարոզչամիջոցներից մեկի հակահայ խմբագիրը չի հավատում է, թե ինչ հեշտությամբ է Բաքվի բռնապետը տիրանում արհեստածին Ադրբեջանի համար ամենավարդագույն երազում իսկ անհասանելի տարածքների։
Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջան է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ մեր պետության անվտանգության և կենսունակության համար։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի գրավի համար սկսվել է հանրային դրամահավաք։ Առաջիկա 1.5 օրվա ընթացքում անհրաժեշտ է հավաքել 7 մլն դրամ, որպեսզի հնարավոր լինի Սամվելին զերծ պահել թուրքական իշխանության կալանքից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է Սամվելի քրոջ բանկային քարտի տվյալները.
Քարտապան՝ PAYTSAR VARDANYAN
Քարտի համար՝ 4083 0600 1148 1260 (Visa)
Բանկը՝ Ameriabank
Քանի որ գործընթացը հանրային է, պետք է լինի հանրային հաշվետվություն։ Եթե դեմ չեք առարկում, որ ձեր անունը հրապարակվի, ապա «նպատակ» դաշտում նշեք «գրավ», իսկ եթե ուզում եք գաղտնի մնալ, ապա նշեք «գրավ-»։
Ես ինքս բացահայտ իմ աջակցությունն եմ հայտնում Սամվելին ու շեշտում, որ ոչ ոքից վախենալու կարիք չկա։ Նիկոլին ու նրա կողքի բոլոր մանկլավիկներին պետք է ասել այն, ինչին նրանք արժանի են, իսկ իշխանության կողմից հետապնդվողներին պետք է աջակցենք։
Հիշեցնեմ, որ ՔՊ -ական ոմն պատգամավորի, որը ևս Արցախը համարում է Ադրբեջան, Սամվել Վարդանյանը անվանել էր "հակահայ վիժվածք", ինչի համար Սամվելին խոշտանգել են ոստիկանության աչքի առաջ, հետո քրեական գործ հարուցել։
Կարևոր է իմանալ, որ ձեր կողմից փոխանցված գումարը վերադարձվելու է քրեական գործի ավարտից հետո: Շտապենք օգնել համարձակ հայ տղային։
Այսօր՝ ժ․ 19։00-ին, Շենգավիթի դատարանի մոտ (Արշակունյաց պողոտա 24/1) ակցիա՝ ի պաշտպանություն բռնադատված և խոշտանգված Սամվել Վարդանյանի։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Ռուսներն են մեջտեղ բերել հայերի ցեղասպանության ճանաչման թեման» թուրքական քարոզչական թեզ է։ Այն մոտավորապես նշանակում է հետևյալը․ հայերը թուրքերի ստրուկներն էին, և թուրքերն իրավունք ունեին հայերին կոտորել։ Եթե հայերը, լինելով ստրուկ, կոտորվելուց հետո հանկարծ հիշել են այդ հարցը, ուրեմն ուրիշներն են հրահրել, որովհետև իրենք իրենցով հայերն իրավազուրկ ստրուկներ են, և տիրոջ կողմից կոտորվելը պետք է օրինաչափ համարեին։
https://www.youtube.com/live/QMO_VJN1t7c?si=Z7DgJF7UcxabGUnz