‼️Ասպրամ Կրպեյանը Կիրանց տանող ճանապարհից ներկայացնում է տիրող իրավիճակը։
Հայկական ալիք | @hayaliq
Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։ Դրա արդյունքում օրական մահանում էր 1000 հայ։
Նույնը կրկնվել է 100 տարի անց՝ 2018 թ․-ին։ Թուրքերի պատվերով Հայաստանում փակվել են ճանապարհներ։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։
Այսօր արդեն վլասովական ենիչերիները փակել են տավուշցիների ճանապարհը՝ նրանց առնելով աքցանի մեջ և ստիպելով, որ իրենց հայրենիքը հանձնեն թուրքերին։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է։
Ապագա ազգային Հայաստանում ճանապարհները փակ են լինելու միմիայն թուրքերի առաջ։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Լևոնաթուրքականությունը սոսկ արցախատյացություն չէր։ Լևոնաթուրքականությունը հայատյացություն է առհասարակ։
Պարզապես երկար տասնամյակներ Արցախն էր հայկականության միջնաբերդն ու պատվարը, դրա համար թուրքական աշխարհի ամբողջ ուժն ուղղված էր վերջինիս դեմ։
Իսկ հիմա արդեն ատելության առարկան տավուշցիներն են, որ չեն ցանկանում իրենց տունն ու հողը լևոնաթուրքերի տերերին հանձնել։
Միով բանիվ՝ լևոնաթուրքականությունը հակաՀայաստանն է, որ կա…
քաղաքագետ Էդգար էլբակյան
@elbakyan_edgar
«Հայաստանում կարող է ապրել և երկիրը պահել միայն կրոնագաղափարախոսական հասարակությունը։ Այսինքն՝ այնպիսի հասարակությունը, որի ատաղձն ու հիմնասյուները հոգևոր (և ոչ նյութական) արդար սկզբունքներն են։
Հակառակ պարագայում սպառողական հասարակությունը շարունակելու է
1) արտագաղթել այս ու այն կողմ
2) քանակական առումով նվազել (ժողովրդագրություն և ձուլում)
3) տրվել մեղքերի՝ հեղգության, չարության, նախանձի և այլն։
Մնացած ամեն ինչ պետք է կառուցվի այս հիմքի վրա։ Այդ ժամանակ կառաջանան իմաստներ և ուժ։ Անշուշտ, բոլորին նույն որակական հարթության մեջ բերել չի ստացվի, սակայն հարցը ոչ թե բոլորի մեջ է, այլ այն հիմնական քանակի և որակի, որ իր հետևից տանելու է մյուսներին՝ անկախ վերջիններիս ցանկությունից։
Մենք այժմ հակառակ ուղղությամբ ենք շարժվում, այդ պատճառով էլ՝ կորուստները միմիայն խորանալու և շատանալու են՝ հողեր, Սփյուռքում ձուլվող հայեր, պետականություն, տնտեսություն, լոգիստիկա, ժողովրդագրություն և այլն։
Անկարելի է որևէ բան անել՝ առանց Աստծու»։
Հայ մտավորական Սերգեյ Ավագով (Շուշեցի)
«Դելիմիտացիա»-«դեմարկացիա» գեղեցիկ բառերի հետևում թաքնված է իրականությունը՝
• Կիրանց, Ազատամուտ, Կայան, Ոսկեպար գյուղերի ամբողջական հայաթափում և հանձնում Ադրբեջանին
• Տավուշյան առաջնագծի ոչնչացում և 3-րդ բանակային կորպուսի կազմաքանդում
• Հայաստան-Վրաստան ամենահարմար միջպետական մայրուղու հանձնում թշնամուն
• Թշնամու ուղիղ մուտք դեպի Լոռու մարզ։
Այս ամենը ոչ մի կապ չունի ինքնիշխանության հետ։ Ինքնիշխանությունը տարածքի հանդեպ տիրապետությունն է առաջին հերթին։ Այս ամենը զուտ Էրդողանի և Ալիևի պահանջներն են, որ նրանց հայաստանյան դրածոն հաճույքով ի կատար է ածում՝ հանուն դրածոյի պաշտոնի երկարակեցության։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Հողատու թուրք իշխանությունների դարաշրջանում
https://www.youtube.com/watch?v=9c1BVgUPbpo
‼️ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:
«Դուք Ղևոնդ Երեցյան ոգիով նոր Ավարայր եք մղում հայրենիքին և հավատքին պահպանման համար: … Թեհրանի մեր ժողովրդի մեծագույն մասն իր մանուկներով, երիտասարդներով և տարեցներով Ձեր կողքին կանգնած է եւ աղոթում է Ձեր հաջողության համար, որովհետև Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է:
… Բոլորս միասին պիտի պայքարենք … մեր ժողովուրդի իրավունքների պահպանման համար՝ Տավուշում և այլուր, որովհետև այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արյան հեղումով և չենք կրնար մենք թափված արյունը իսպառ մոռանալ…»։
Հայկական ալիք | @hayaliq
««Հայկական նախագիծը» վերահաստատում է ս․ թ․ ապրիլի 23-ին տարածած հայտարարության մեջ նշված հանձնառությունը՝ իր բաժին ներդրումն ունենալու Հայաստանի ճակատագրի համար հանձնառություն ստանձնած ուժերի իրական քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու մեխանիզմների առաջարկման, կիրառման հնարավորությունների մատնանշման և իրականացման գործում»։
https://www.panorama.am/am/news/2024/04/27/%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF/2995580
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
💜Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Հայկական ալիք | @hayaliq
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը իր աջակցությունն է հայտնում Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ Տավուշում ձևավորված շարժմանը։
ՀԵՏԵՎԵ՛Ք
Փաշինյանի ու Ալիևի մոտ իրական ու պատմական Հայաստանների մասին մոտեցումը նույնպես ամբողջությամբ համընկնում է
@liveYerevan
«Մեկը Ամերիկա տուն ունի, մեկը Ֆրանսիա տուն ունի, ո̈ւրան ի՞նչ կա։ Ժողովուրդն ա մեղկ»։
Հայ կնոջ գանգատը անհայրենիք իշխանավորներից։ Ասել եմ ու կկրկնեմ՛ ազգային ու սոցիալական օրակարգերը Հայաստանի պարագայում նույնն են՝ իրարու կապված։
Ապագա հայկական Հայաստանում հարուստներ լինելու են, բայց այդ հարստությունից մի կոպեկ երկրից դուրս չի գալու, որ հարուստն էլ, չհարուստն էլ հավասար կռիվ տան հայրենի հողի համար, որ վերջինս պահելու ամբողջ ծանրությունը պատասխանատու պահերին չմնա չհարուստ մարդկանց վրա։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը
@YerevanTodaynews
Օսմանյան սուլթանները, որպես կանոն, իրենց սիրելի վասալներին տրամադրում էին ենիչերիական զորագնդեր, որպեսզի վասալը կարողանար պահել իր իշխանությունը նոր գրավված հողերի վրա։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
⚡️ «Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:
Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»
Գառնիկ Դանիելյան
ՀԵՏԵՎԵ՛Ք
‼️Ազգային ճակատ թելեգրամյան ալիքը պատկերավոր ներկայացնում է Տավուշում միակողմանի զիջումների հետևանքները։
Հայկական ալիք | @hayaliq
‼️Տավուշը հանուն հայրենիքի քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել։
Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:
Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:
Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը:
Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:
ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:
Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ:
Իշխանությունը կորցրել է վստահությունը իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով:
Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի:
[ «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժում ]
Հայկական ալիք | @hayaliq
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ
«Պատմության կեղծարարության դեմ կռիվ տվող թիվ մեկ մարդը, թիվ մեկ հատուկ նշանակության մարտիկը՝ Իլհամ Ալիևը, վերջին 20 տարում երբեք չի հաշտվել ոչ միայն Ղարաբաղի, այլև Երևանի կորստյան հետ։ Այդ իսկ պատճառով՝ երկրի ղեկավարն ամենաբարձր հարգանքի է արժանի, որովհետև եթե երկրի առաջին դեմքը կանաչ լույս է տալիս հողերի կորստյանը, ապա դրանից հետո չի կարող ժողովրդին մոբիլիզացնել և պետք է է՛լ ավելի մեծ հողատվության պատրաստվի… Վերջերս խորհրդարանում Փաշինյանի ասած «պատմությունը վտանգ է մեզ համար» միտքը կամ Տավուշի մարզ գնալն ու սեփական քաղաքացիներին անձամբ կոչ անելը՝ վերադարձնելու 8 գյուղերը, փայլուն ցուցիչ են, որ Հայաստանի ներկայիս առաջնորդը, ի տարբերություն հայկական նախորդ ղեկավարության, ճիշտ է ընկալել 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 1-օրյա պատերազմի արդյունքները»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջևը։
Ազգային անպատվության և ամոթի շրջան ենք ապրում, որի դառնության բաժակը պետք է ցմրուր «ճաշակենք», որպեսզի հնարավոր դառնան զարթոնքն ու փյունիկի պես մոխիրներից հառնելը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
‼️ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. ապրիլի 27-ին, «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի էջում հրապարակվել է 8 ր. 39 վրկ. տևողությամբ տեսանյութ՝ «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. Ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերտառությամբ, որում «լրագրող» մասնագիտությամբ, Դավիթ Լևոնյան անուն ազգանունով ներկայացող անձը ստահոդ, կեղծ և փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցնում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին:
Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է (մեջբերումը վերոնշյալ «հաղորդման» էլեկտրոնային կապից է) «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» համար։
Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։
Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին։
[ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում ]
Հայկական ալիք | @hayaliq
‼️"Որդիների Կանչ" հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մենք աջակցում ենք Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը:
Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արյամբ սրբագործված հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպես, ինչպես մեր տղաները:
Մենք Եկեղեցու կողքին չենք, այլ Եկեղեցու ներսում՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ:
Ներքին ու արտաքին թուրքի դեմ պայքարող տավուշեցու կողքին էլ չենք, այլ հենց մենք ենք սեփական հողից ու տնից զրկվելու վտանգի առաջ կանգնած կիրանցին, ոսկեպարցին, բերքաբերցին...
Շարժման կողքին լինելը յուրաքանչյուր հայի պարտքն է։
[ «Որդիների Կանչ» ՀԿ ]
Հայկական ալիք | @hayaliq
Թշնամական Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ այսօր 10.000-ի չափ աշակերտ մասնակցել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» (կարդա՛ ՀՀ ամբողջ տարածք) թեմայով օլիմպիադայի։
Այդ ընթացքում Հայաստանի դպրոցներում կրճատում են դասատուներին և հրամայում ոչնչացնել հերոս զինծառայողների մասին պատմող փառքի անկյունները։
Գուշակե՛ք, թե այս երկու երկրից որ մեկն է հաղթելու հաջորդ պատերազմներում։
Փրկության մի ճանապարհ կա, և դա ազգային դիմադրողականության, մարտունակության և պայքարելու իմաստի վերստեղծումն է։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Հայաստանի դե-ֆակտո թուրքական իշխանությունները բացեիբաց հայտարարում են, որ պատրաստ են տավուշյան հողերի հետ միասին հանձնել նաև Հայաստանի ինքնիշխան գազատարը՝ փոխարինելով այն թուրքական ողորմություն-թուլափայով։ Որպես այլընտրանք ներկայացվող այդ ծրագիրն իրականում Հայաստանը ևս մեկ քայլով թուրքերից կախվածության մեջ գցելու պլան է։
Անձամբ ես նեղություն կրելուն վարժ եմ։ Կռուշկով լողանալ էլ գիտեմ, Բերձորում ապրելիս օրումեջ 2 ժամով տրվող ջրի ռեժիմի էլ եմ սովոր, թեշտի մեջ լվացք անելն էլ եմ հիշում, հետևաբար՝ գազն էլ առանձնապես մեծ հոգս չի։ ԲԱ՛ՅՑ։ Հանուն ինչի՞ կրել այդ զրկանքները։ Հանուն նրա՞, որ 2018 թ.-ին սկսված թուրքական իշխանազավթումը սահուն շարունակվի մինչև Հայաստանի վերջանալը։ Եթե զրկանքն իմաստազուրկ է, ապա դա զրկանք չէ, այլ ստրկական լուծ։ Ես պատրաստ եմ ավելի ծանր զրկանքներ կրել՝ հանուն հայոց հաղթանակների, բայց ոչ հանուն թուրքի հաղթանակների։
Հիշե՛ք, ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների օրոք գրանցված պատերազմական կորուստներով մենք կես Նախիջևան կարող էինք ազատագրել, փոխարենը մենք կորցրինք Արցախն ու Հայաստանի առաջնագիծը։ Պատերազմը որպես բացառապես պարտության ճանապարհ ընկալող ժողովուրդը միշտ էլ պարտվելու է պատերազմը որպես հաղթանակի հնարավորություն ու շանս ընկալող ժողովուրդներին։
Ո՛չ ստրկացմանը, ո՛չ թրքացմանը, ո՛չ անասնական մորթապաշտությանը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
🇦🇲«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց-Աճարկուտ հատվածում հանդիպել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Վերջինիս շնորհիվ հնարավոր է դարձել ձևակերպել բնակիչների արդար բողոքն ու դժգոհությունը, որ պայմանավորված է Հայաստանի դե-ֆակտո հակահայկական իշխանությունների կողմից տավուշյան հողերի հանձնման մտադրությամբ և քայլերով։
❗️«Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն։ Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները, իրավիճակի վերաբերյալ խորքային ըմբռնումներն ու գալիքի տեսլականը։
❗️«Հայկական նախագիծը» վերահաստատում է ս․ թ․ ապրիլի 23-ին տարածած հայտարարության մեջ նշված հանձնառությունը՝ իր բաժին ներդրումն ունենալու Հայաստանի ճակատագրի համար հանձնառություն ստանձնած ուժերի իրական քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու մեխանիզմների առաջարկման, կիրառման հնարավորությունների մատնանշման և իրականացման գործում։
#ՀավերժականՀայաստան
Հայկական ալիք | @hayaliq
⚡️Նիկոլ, դավաճան. Երևանի Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է:
Հայկական ալիք | @hayaliq
🟥 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում ուշագնաց է եղել:
Հայկական ալիք | @hayaliq