Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ ▫️
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2023թ․ հունվարի 9-ից։ ▫️ https://hetq.am/hy/article/171524
Գառնահովիտը զրկված է կարևոր ենթակառուցվածքներից
Խոշորացումից հետո Թալին համայնքը ներառում է 33 բնակավայր, այդ թվում՝ Թալին քաղաքը։
Գյուղում չի գործում բուժկետը, քանի որ բուժքույր չկա: Գառնահովիտում մշակութային խմբակներ ևս չկան:
Առևտրի համար կա փոքրիկ խանութ-կրպակ։ Ավելի մեծ գնումների համար հասնում հարևան բնակավայրեր։
Տարիներ առաջ բարեկարգվել և կահավորվել է գյուղի 7-րդ դարի եկեղեցին։ Այժմ նորոգվում է տանիքը։
Մանրամասները՝ այստեղ
Օդի ջերմաստիճանի կանխատեսումը մայրաքաղաք Երևանում այսօր․
🌅Առավոտյան՝ -0.2°C
☀️Ցերեկը՝ 2.78°C
🌗 Երեկոյան՝ 3.32°C
🌘 Գիշերը՝ 0.79°C
💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 74%
🍃Քամու արագությունը՝ 2.37մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 48%
© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ ▫️
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: ▫️ https://hetq.am/hy/article/171520
Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում ▫️
Ուղեվարձը վճարելիս բացառապես 100 դրամանոցով վճարելու պահանջ ներկայացնողներին պետք է հարցնել, թե ի՞նչ իրավական ակտով է նման բան սահմանված։ ▫️ https://hetq.am/hy/article/171517
Աննա Մարտիկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ▫️
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մարտիկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/171514
Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին ▫️
Նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: ▫️ https://hetq.am/hy/article/171512
Ռանչպար բնակավայրի մոտ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մասին տվյալները ճշտվում են. ԱԱԾ ▫️
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ տվյալները ստուգելու կապակցությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։ ▫️ https://hetq.am/hy/article/171510
Բաքուն կրկին պահանջում է հայ-ադրբեջանական սահմանից հեռացել ԵՄ դիտորդներին ▫️
Ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում: ▫️ https://hetq.am/hy/article/171507
Բաքուն Երևանից վճռական քայլեր է սպասում. Ջեյհուն Բայրամով ▫️
Բայրամովը դարձյալ առաջ է տարել ադրբեջանական կողմի այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրության մեջ «դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»։ ▫️ https://hetq.am/hy/article/171506
Time-ը Դոնալդ Թրամփին ճանաչել է «տարվա մարդ» ▫️
Նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը և ԱՄՆ-ի միակ ղեկավարը, ով քրեական գործով մեղավոր է ճանաչվել: ▫️ https://hetq.am/hy/article/171504
Հայաստանում 3 տարի ու 3 ամիս ավելի երկար են դպրոց գնում, քան իրականում սովորում են
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն էապես փոքր է եղել Հայաստանի կրթության վրա: Դա դրսեւորվում է համավարակի պայմաններում դպրոցների փակման ցածր ցուցանիշով: Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ եթե ամբողջ աշխարհում դպրոցները փակ են եղել միջինում 141 օր, ինչը նպաստել է ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշի բարձրացմանը, ապա Հայաստանում դրանք փակ են եղել շուրջ 45 օր:
2015 թ. Համաշխարհային բանկի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում կրթական արդյունքը գնահատված էր մոտ 8 տարի: Սակայն նախարարն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեր երկրում երեխաների կրթական կարողություններն իրականում գնահատվում են ոչ թե 12 տարի, այլ 11 տարի 3 ամիս՝ հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում, պայմանավորված ընդունելության առաջիկա քննություններով, առարկաների ուսումնասիրումը որոշակի տարբերվում է մինչ այդ եղածից: Այս պարագայում ստացվում է, որ Հայաստանում առկա է 3 տարի 3 ամսվա տարբերություն: Այսինքն՝ մեր երեխաներն ուղիղ այդքան ավելի երկար են դպրոց գնում, քան իրականում սովորում են:
Սա դպրոցում անարդյունավետ անցկացրած ժամանակն է:
Մանրամասները՝ այստեղ
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ ուսանողները ուսման վարձի փոխհատուցում կստանան ▫️
Նախատեսվում է նաև այս տարի 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում: ▫️ https://hetq.am/hy/article/171503
Մարիամ Գալստյան. «Օրենքով արգելված չէ մերձավորի հետ պետական գնման պայմանագիր կնքելը»
Պետական իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, թե անձնուրաց պայքար են մղում կոռուպցիայի դեմ։ Այդ նպատակով օրենքներ են ընդունվում, կանոնակարգեր մշակվում, բայց միևնույն ժամանակ հանրությունը նկատում է հովանավորչության, ծանոթ-բարեկամներին արտոնություններ տալու տարատեսակ դրսևորումներ։
Մյուս կողմից լուրջ խնդիր է դարձել նաև շահերի բախման դրսևորումները։ Գնումների ոլորտում այն լայն տարածում ունի։ Փաստացի այն օրենքով ամբողջությամբ կարգավորված չէ։ Օրենքը նախատեսում է վարչական տուգանք, եթե պաշտոնյան շահերի բախման իրավիճակներում այդ մասին տեղեկություն չի փոխանցում վերադասին կամ դրա բացակայությամ դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Այս, ինչպես նաև պաշտոնյաների հայտարարագրերի, Հանձնաժողովի ծանրաբեռնվածության, կադրերի պակասի և այլ հարցերի մասին զրուցել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի հետ։
Հայաստանի ամերիկյան համալսարանը լրագրության մագիստրատուրայի ծրագիր է մեկնարկում ▫️
ՀԱՀ-ի «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը նախատեսված է մեդիա մասնագետների նոր սերունդ կրթելու համար: ▫️ https://hetq.am/hy/article/171498
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ ▫️
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Հ.-ին. վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ ▫️ https://hetq.am/hy/article/171523
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ▫️
Դժվարանացանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները։ ▫️ https://hetq.am/hy/article/171522
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ▫️ https://hetq.am/hy/article/171521
ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները ▫️
Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ ▫️ https://hetq.am/hy/article/171518
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ՝ Նյու Դելիում ▫️
պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը: ▫️ https://hetq.am/hy/article/171515
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին ▫️
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները: ▫️ https://hetq.am/hy/article/171513
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին ▫️
Փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ կայուն և ներառական տարածաշրջանային տնտեսական զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման: ▫️ https://hetq.am/hy/article/171511
Արցախյան վերջին մարտեր. Սրխավենդի գումարտակի շտապօգնության վարորդը
Նարեկ Հակոբյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից է։ Շտապօգնության վարորդ է եղել և ծառայել Սրխավենդի գումարտակում։ Վերջին 17 տարին զինվորական ծառայության մեջ է եղել։ Ասում է՝ քաղաքացիական կյանք գրեթե չի ունեցել։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Նարեկը Սրխավենդի դիրքերում է եղել։ «Էդ օրը ես էլի պոստում էի։ Հերթափոխը տարա դիրքեր, երբ արդեն հետ էի գալիս, հրետակոծությունը սկսվեց»,- հիշում Նարեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Արարատի մարզում ▫️
Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված դեկտեմբերի 13-26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ: ▫️ https://hetq.am/hy/article/171508
Նվազող բնակչությամբ Գառնահովիտում նոր դպրոց է կառուցվում․ ինչպես կփոխվի կյանքը գյուղում
Գառնահովիտում բնակվող Լուսինեն և Սոֆին գյուղի դպրոցում սովորող 12 աշակերտներից են։ Քանի որ գյուղում դպրոցական տարիքի երեխաները քիչ են, ռեսուրսները՝ սահմանափակ, մեկ դասարանում սովորում են տարբեր տարիքի երեխաներ։
Գառնահովիտում մոդուլային նոր դպրոց է կառուցվում։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այն նախատեսված է 150 աշակերտի համար։ Հարևան բնակավայրերից ևս (Զովասար, Ոսկեթաս, Կարմրաշեն և այլն) աշակերտներ են հաճախելու այս դպրոց։ Նոր դպրոցում նաև նախակրթարան կլինի, որը կծառայի մանկապարտեզի տարիքի երեխաներին։ Նպատակը գյուղի կյանքն աշխուժացնելն է։
Մանրամասները՝ այստեղ
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա մայիսին Դուշանբեում ▫️
ԱՊՀ նախագահությունը 2025 թվականին կանցնի Տաջիկստանին։ ▫️ https://hetq.am/hy/article/171502
Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ ▫️
Գործակալության փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ կայացրել է համապատասխան որոշումը։ ▫️ https://hetq.am/hy/article/171501
«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար ▫️
««Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ.) ներդրման շնորհիվ ուղիղ մուտք կապահովենք Ադրբեջան, Կենտրոնական Ասիա և Հեռավոր Արևելք»,- հայտարարել է թուրք նախարարը։ ▫️ https://hetq.am/hy/article/171500
Բացվել է «Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական ցուցահանդեսը ▫️
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությունը շարունակական է լինելու. ՀՊԹ-ն համագործակցության հուշագիր է կնքել նաև Լուվրի թանգարանի հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/171499
Հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր՝ մեքենայում․ Սյունիքի պարեկների բացահայտումը ▫️
Հետապնդման ընթացքում տղամարդիկ մեքենայից նետել են թմրանյութով փաթեթներ։ ▫️ https://hetq.am/hy/article/171497