⚡️Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին | Razm.info
🔗 https://razm.info/153902
⚡️Թուրքական ռազմարդյունաբերական ASELSAN ընկերությունը Արարատ լեռան լանջին՝ 2100մ բարձրության վրա, ստեղծել է ժամանակակից գիշերային տեսանելիության սարքերով և հեռակառավարվող զենքի համակարգերով զինված «մոդուլային բազա»։
Երեկ՝ հունվարի 6-ին, բազայի բացման արարողությանը ներկա Աղրը նահանգի նահանգապետ Օսման Վարոլը ասել է, թե այս շրջանը նախկինում էլ համարվում էր շատ կրիտիկական՝ «հատկապես ահաբեկչության դեմ պայքարի առումով», և նման կետում անվտանգության ստորաբաժանում ունենալը իսկապես շատ կարևոր է:
Նահանգապետի խոսքով՝ նպատակ ունեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին իրենց սահմաններին ահաբեկիչ չթողնել։
@razminfo
2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 78 կորստի մասին, որոնցից առնվազն 13-ը՝ մարտական։
https://razm.info/153656
8 վիրավոր զինծառայողներից վեցի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը՝ համապատասխանաբար միջին և թեթև:
https://razm.info/153648
Օրվա ընթացքում հրապարակումներ չենք արել, տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները, այդ թվում նաև պաշտոնական և իշխանական հայտարարությունները, հակասական էին։ Փորձել ենք ամփոփել օրվա քիչ թե շատ հայտնի տվյալները։
https://razm.info/153558
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Մարտակերտում ռուս խաղաղապահի ներկայությամբ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել էր Մարտակերտի խաղաղ բնակիչ։
https://razm.info/153502
Բոլոր զինծառայողները և կամավորները, որոնք մասնակցել են 2020թ. 44-օրյա պատերազմին և պատերազմի հետևանքով ունեն լսողության հետ կապված խնդիրներ՝ կարող են դիմել անվճար հետազոտություն անցնելու համար։ Եթե հետազոտությունը նման անհրաժեշտություն ցույց տա, ապա կարիք ունեցողները կստանան ժամանակակից լսողական ապարատներ։
Նախաձեռնությունն իրականացնում են ԱՄՆ-ից հայ բարերարներ՝ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Հավատ» ՀԿ-ի հետ համատեղ։
☎️ Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով՝
+37444850011
+37441850012
Շիրակի մարզում +37494850071
Երեք ժամկետային զինծառայողի աճյուն է հայտնաբերվել մարտական հենակետում։ ՊՆ հաղորդագրության մեջ չի նշվում` ինչ հանգամանքներում են մահացել նրանք։
https://razm.info/153437
Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից Նախիջևանի ուղղությամբ` Երասխի հատվածում, զոհվել է հայկական զինված ուժերի զինծառայող։
https://razm.info/153430
[ԹԱՐՄԱՑՈւՄ] Ավելի ուշ դեպքի առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 18-ամյա զինծառայողը նախնական վարկածով մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Սակայն նշենք, որ ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը պնդում է, որ Ասլանով Շամիլին սպանել է ծառայակիցներից մեկը, և դեպքը տեղի է ունեցել ոչ թե Մարտունիում, այլ Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում։
2020թ․ նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։ Նրանցից 24-ը մարտական կորուստներն են։
https://razm.info/153370
Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրերով Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի մի շարք առանցքային պաշտոններում տեղի են ունեցել նոր նշանակումներ ու ազատումներ։ Եղել են նաև կառուցվածքային փոփոխություններ։
Ստորև ներկայացնում ենք նոր նշանակումներն ու փոփոխությունները մեր մեկնաբանությամբ։
https://razm.info/153319
Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալ – ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրով նշանակվել է գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊՆ տեղակալներից մեկի պաշտոնը։
https://razm.info/153300
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է կորած զինվորականների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու հավանականությունը։
https://razm.info/153223
📌Օրերս Ռազմինֆոն հրապարակել էր 2022 թվականին Ադրբեջանի ուժայինների հայտնի կորուստների վիճակագրություն, որը շտապել էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որակելով այն որպես «ապատեղեկատվություն»։ Կասկածները փարատելու համար ստորև հրապարակում ենք մեզ հայտնի կորուստների անվանացանկը։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարող ենք վստահ լինել, որ իրական կորուստների թիվն ավելին է, քան մեզ հայտնի է։
🔗 https://razm.info/153758
Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
2022թ. Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված ինքնասպանությունների հայտնի թիվը 20 է, որը բավական բարձր է նախորդ տարիներին հայտնի դարձած ցուցանիշներից (համեմատության համար. 2021թ․ գրանցվել է ինքնասպանության 9, 2020թ․՝ 5 դեպք)։
https://razm.info/153727
❗️Հարգելի՛ ընթերցողներ, թեև Razm.info-ն որպես կանոն քաղաքական թեմաներին չի անդրադառնում, սակայն մեր համոզմամբ այսպիսի կենսական հարցերում կայքի թեմատիկան երկրորդական է։ Խնդրում ենք անպայման անցնել այս հղմամբ և միանալ ստորագրահավաքին՝ որպես հիշեցում Հայաստանի առողջ քաղաքական ու հասարակական ուժերին այն սահմանները, որոնք անցնելն անթույլատրելի է։ Ստորագրելուց հետո խնդրում ենք չմոռանալ հաստատել Ձեր ստորագրությունը Ձեզ եկած էլեկտրոնային նամակով (email):
https://chng.it/GhyGJQhkcX
💭 Razm.info | Կարծիք - Հրապարակախոսական
Պատերազմից հետո ավելի մոբիլ ստորաբաժանումների ստեղծման խիստ անհրաժեշտություն կար: Բայց ադրբեջանցիները շատ ավելի շուտ սկսեցին դա անել ու մեզնից հիմա էլ առաջ են: Ընդ որում, այս հարցում մեկնարկային կետերը գրեթե հավասար էին, կամ մեր անդունդը գոնե մեծ չէր:
https://razm.info/153608
2022թ. Ադրբեջանում պատրաստվում են զգալիորեն ավելացնել հատկացումները Պետական սահմանապահ ծառայությանը, որը պատերազմից հետո ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքներում արդեն հասցրել է մի քանի զորամաս հիմնել։
https://razm.info/153527
Իրանի Զինված ուժերը հոկտեմբերի 1-ից լայնածավալ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լարվածություն է մտցրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։
https://razm.info/153490
Համատեղ վարժանքներին նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը։
https://razm.info/153459
Գեղարքունիքում հայ զինծառայող է զոհվել թշնամու հետ փոխհրաձգության ընթացքում։
https://razm.info/153434
Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին։
https://razm.info/153412
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են հուլիսի 29-ին Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում անհայտ պայմաններում մահացած զինծառայողի մասին։
https://razm.info/153392
ՀՀ ՄԻՊ-ը ժամը 10:30-ի դրությամբ ահազանգներ է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
https://razm.info/153356
Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է 2 վիրավոր զինծառայողի մասին։
https://razm.info/153340
Հուլիսի 23-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
https://razm.info/153309
Նախիջևանի ուղղությամբ թշնամին սրել է իրավիճակը, կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Վիրավորվել է Երասխի համայնքապետը, նա հիվանդանոցում է։
https://razm.info/153268
Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։
https://razm.info/153146