Աննկարագրելի շնորհակալ եմ Տիեզերքին, որ անվերջ հավանականություններից էս մեկը դարձրեց իրականություն, երևի թե միակը որտեղ ես իմ ամբողջ կյանքը կվերանայեի ու կտեսնեի սպառողական գոյատևումից դեպի իմաստավոր լինելիություն տանող այս ճամփաս, որ հնարավոր ա ողջ կյանքս էլ չավարտվի:
Շնորհակալ եմ, որ ինձ էսպիսին ես դարձնում, Ամենատիեզերք ջան, որ միայն անկեղծ ծիծաղ ու կարեկցանք եմ զգում, որ մի ակնթարթ չտևեց ջղայնության վրա հասնելու փորձը:
🦉Նամաստե, որ հիշեցնում ես ինձ պարբերաբար թե, ոնցն էի, ու տեսնելով, ոնցն եմ դառնում, օգնում ես տեսնեմ, որ չէ, չեմ մոլորվել ու լուսնոտ հետքայլերիս ազդեցության տակ չեմ
🧘♀️ Նամաստե, որ էս ես թողում տեսնեմ ոչ թե գժվեմ սկսեմ վիրավորել, մի խոսքով, դու ինձ ինձնից լավ գիտես
🕕Նամաստե որ էդ շոկային թերապիան փորձեցիր, ու ստացվեց, ու եթե դրան համարժեք բան իրենք պիտի ապրեն զարթոնքի համար, կարեկցում եմ, եթե չէ` էլ ավելի
🫀Նամաստե որ սեր ես, ու ոնց ջուրը չի թողում խորտակվեմ, երբ attuned եմ հետն ու մկաններս թուլացած, դու ինձ նույն ձև պարուրում ես, երբ քո մեջ ինձ թույլ եմ թողում ու ուղղակի լինում եմ ստեղ`ներկայում
6 տարեկան չկայի, դպրոց չէի հաճախում դեռ, բայց հիշում եմ` առաջին անգամ լսեցի` մայր ու որդի զրուցում էին ու մի քանի անգամ «Աստված-պապիկ» խոսքը հնչեց զրույցում: Շատ վրդովված խառնվեցի ու հարցրի` «Բայց Աստված պապիկ չի չէ՞»:
Ժառանգական հավատս լիարժեք կորցրի այն ժամանակ, երբ իրենց հավատացյալ համարող մարդիկ իրոք այդ պապիկին էին հավատում: Մորուքով, սպիտակ շորերով ամպերի մեջ ապրող, ականջներ ունեցող, մարդկանց պես ձայնով, մարդկանց բառերով, մարդկանց լեզվով (լեզուներո՞վ երևի) խոսող, միս ու արյունից կազմված պապիկին, Զևսի հորեղբոր որդին մոտավոր: Ով 24/7 կապի մեջ է իրենց բոլորի հետ, բոլորի համար:
16ում փիլիսոփայության դասերին իմացա ու ծանոթացա որ այլ գաղափար-հայացքներ էլ կան, կասկածամտությամբ զինված որոշեցի կարդամ Աստվածաշունչը, ու հասա վերոնշյալ հատվածին:
Աստծո (ԱՍՏՎԱԾ ՊԱՊԻԿԻ)` իր նմանությամբ ու կերպարանքով մարդուն ստեղծելու հատվածը, մտածեցի` «Չէ, երկնքում վստահ ինձ լոգարանում մանիակի պես հետևող, աղոթք+մոմով դիմումներ ընդունող մեեեծ պապիկ չկա, իսկ Քրիստոնյաների մոտ մի բան ոնց որ թե գլխում փչացել ա»:
Երեկ մեկը ինձ գրել էր էս սքրինում ինչ որ գրածա😃 կանալս նայելուց հետո, պին արած պոստում գրած «Երկնային Հայրը» նա ընկալումա որպես «мужик в небесах»
Ֆրանսերենս կներեք, բայց ебать ты лох, Блуки🤦♂️🤦♂️🤦♂️😂😂😂
Սերմնացանի առակը, իմ ընկալմամբ հենց այն մասին է, որ Ավետարանում ոչինչ բառացիորեն չի գրված: Ճշմարտությունը հենց մեր առջև է, բայց ճշմարիտ կտեսնեն նրանք ովքեր իրոք ցանկանում են տեսնել իրենց անձից զատ, սուբյեկտիվից վեր, էգոյի աղավաղված ֆիլտրերից այն կողմ, ովքեր պատրաստ են գնալ զոհողությունների` իրենցից կտրել մի բան*, զրկանք կրել հանուն ճշմարտության:
«Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1:26-27) կարդացի երբ 16 տարեկան էի ու նույն սերմն էր, որ հուսամ` հիմա արղեն արդոն վեգետատիվից bloomի անցնելու ճանապարհին ա: Իսկ էն հողում, որը ես էի տասնից ավել տարի առաջ, հայտնվելով ինձ 9 տարով մոլի աթեիստ էր դարձրել:
☀️Սերմնացանի առակը
Հիսուսը նորից սկսեց սովորեցնել ծովեզերքի մոտ։ Նրա մոտ այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա մի նավակ մտավ և ափից փոքր-ինչ հեռացավ, իսկ ծովի մոտ գտնվող ամբողջ բազմությունը մնաց ափին։ Եվ սկսեց առակներով շատ բաներ սովորեցնել նրանց։ Նա ասաց. «Լսեցե՛ք։ Սերմնացանը գնաց սերմ ցանելու։ Ցանելիս սերմերից մեկն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան։ Մեկ ուրիշն ընկավ ժայռոտ տեղ, որտեղ շատ հող չկար, և անմիջապես ծիլ տվեց, քանի որ հողը խորը չէր։ Բայց երբ արևը ծագեց, ծիլը խանձվեց և քանի որ արմատ չուներ, չորացավ։ Մեկ ուրիշն էլ ընկավ փշերի մեջ, փշերը ելան ու խեղդեցին նրան, և նա պտուղ չտվեց։ Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով՝ սկսեցին պտուղ տալ՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ ու հարյուրապատիկ»։ Ապա նա ավելացրեց. «Ով լսելու ականջ
ունի, թող լսի»։
Երբ մենակ մնաց, նրա շուրջը եղողները, որ տասներկու առաքյալների հետ էին, սկսեցին նրան հարցեր տալ առակների մասին։ Նա էլ ասաց նրանց. «Ձեզ տրված է հասկանալ 🔐Աստծու թագավորության*
սրբազան գաղտնիքը, բայց դրսինների համար այս ամենը պարզապես առակներ են, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն և ոչ էլ երբևիցե հետ դառնան ու ներում ստանան»։
Ապա ասաց նրանց. «Եթե այս առակը չեք հասկանում, ինչպե՞ս պիտի մյուս բոլոր առակները հասկանաք։
Սերմնացանը ցանում է 🔐🔐խոսքը
։
Ճանապարհի եզրինը նրանք են, որոնց մեջ խոսքը ցանվում է, բայց հենց որ լսում են, 🔐🔐🔐Սատանան
գալիս ու տանում է նրանց մեջ ցանված խոսքը։ Այդպես էլ ժայռոտ տեղերում ցանվածները, երբ լսում են խոսքը, անմիջապես ուրախությամբ ընդունում են այն։ Բայց իրենց մեջ արմատ չունենալով՝ մի որոշ ժամանակ են մնում, և հենց որ խոսքի
պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, գայթակղվում են։ Փշերի մեջ ցանված սերմերը նրանք են, որ լսում են խոսքը, բայց աշխարհի հոգսերը, հարստության խաբելու զորությունը և ուրիշ բաների հանդեպ ցանկությունները ներխուժում են ու խոսքը խեղդում, և այն անպտուղ է դառնում։ Իսկ լավ հողի մեջ ցանվածները նրանք են, որ լսում են խոսքը, սիրահոժար կերպով ընդունում են այն ու պտուղ են տալիս երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»։
Անհնար է չարիքը հաղթել չարությամբ, քանի որ երբ չարիք ես գործում, արդեն չարությունը հաղթել է քեզ: Դա պարզից էլ պարզ է: Ոչ ոք ինքն իրեն վատը չդարձավ: Բոլոր չարերն էլ բարի են եղել, բայց լցվել են չարությամբ: Չեք կարող ճերմակ զգեստով ցեխ շպրտել, և չցեխոտվել:
Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։
Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։
Մատթեոս 5.43-48
Oh Dear, how I wish you were here. Mister Wilde, please excuse me if I happen to lose the true sense of your words due to my poor understanding or inability to deliver it to the Armenian audience.
Այնուամենայնիվ, ես գիտակցում եմ հիմա, որ որքան էլ գոհացուցիչ լինի ողջ այս գեղեցկությունը, դրա հետևում մի թաքնված ոգի կա, նկարված ձևերն ու պատկերները նրա դրսևորման եղանակներից են միայն: Ես հոգնել եմ մարդկանց և իրերի շաղկապված արտասանություններից:
Առեղծվածայինն Արվեստի մեջ, Առեղծվածայինը Կյանքի մեջ, Առեղծվածայինը Բնության մեջ. ահա այն` ինչ ես եմ փնտրում: Ինձ անհրաժեշտ է անպայման գտնել այն որևէ տեղ:
Օսկար Ուալյդ, De Profundis (լատիներեն` «Խորքերից»)
Մյուս իմաստով էլ է նույնը իրականում: Չէ՞ որ հիմարի մոտ իմաստ չունի խոսել մի բան, որը նա որակելու է հիմարություն: Մի փոքր ժամանակ ու համբերությունը ցույց կտա, որ այո´, հիմարից է, որ չի հասկանում, բայց քեզնից է, որ հիմարին ես բացատրում իր համար անընկալելին:
Читать полностью…Մահկանացու մարդկանց համար
պետք է լիներ ինչ-որ նշան` իմանալու ովքեր են մեզ ընկեր
և պարզելու ձև` ինչ են իրենք իրականում մտածում,
որպեսզի կարողանայինք զատել` ով է իսկական ընկեր, ով ոչ:
Եվ յուրաքանչյուր մարդ կունենար երկու ձայն.
մեկն այն, որով արդեն օժտված է,
և մեկ ուրիշը, որ միշտ ճշմարտությունն ասեր:
Այնպես որ, երբ առաջին ձայնը կեղծիք արտաբերեր`
ճշմարտախոս ձայնը կհակաճառեր դրան,
և մեզանից ոչ ոք երբեք չէր խաբվի:
———
հատված Եվրիպիդեսի «Հիպպոլիտ» ողբերգությունից, մ.թ.ա 5-րդ դար
🇷🇺
О, если бы хотя малейший знак
Имели мы, но верный, чтобы друга
От недруга и лживые слова
От истинных мы сразу отличали...
Два голоса пускай бы человек
Имел - один особенный, для правды,
Другой - какой угодно. Ведь тогда
Разоблачить всегда бы ложь могли мы,
Игралищем людей не становясь.
Еврипид, 5-й в до н.э.
🇬🇧
Well, for mortal men
there ought to be established some sure sign
of who their friends are and some way to know
what they are thinking, so we could discern
which one is a true friend, which one is not.
And each man ought to have two voices—
the one he happens to have anyway
and another that always speaks the truth,
so that when the first voice uttered falsehoods,
the one that spoke the truth would contradict it,
and none of us would ever be deceived.
a fragment from “Hippolytus” by Euripides, 5th century B.C.
Լավ է պատվով ձախողման մատնվեմ, քան հաջողության հասնեմ կեղծիքի ճանապարհով:
— Սոֆոկլես
«Ես հասկանում եմ գազլայթինքը որպես մեկի վրա «խելագարի» պիտակը կախելու փորձ»,- ասում է Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Փեյջ Սվիթը, ով ուսումնասիրում է գազլայթինգը հարաբերություններում և աշխատավայրում: «Գազլայթինգը ստիպում է ինչ-որ մեկին թվալ կամ զգալ անկայուն, իռացիոնալ և
անվստահելի, ստիպել մարդուն զգալ, որ այն, ինչ տեսնում կամ ապրում է, իրական չէ, որ ինքն է այդ ամենը հորինում և որ ոչ ոք չի հավատալու իրեն»:
Գազլայթինգի իսկապես դժվար պահերից մեկն այն է, որ այն հիմքից շփոթեցնող է», - ասում է Սվիթը: «Դրա բուն նպատակն է շփոթեցնել ձեզ, և, հետևաբար, իսկապես դժվար է դա ճանաչել», - ասում է նա՝ հավելելով, որ դա հաճախ անում են մարդիկ, ում մասին հոգ եք տանում և վստահում եք:
Գազլայթինգ տերմինը տրվել է «Gas light» ներկայացման անունով` ավելի ուշ էկրանավորված և ավելի հայտնի դարձած որպես ֆիլմ: Ֆիլմում գլխավոր հերոսուհու ամուսինը յուրաքանչյուր գործողության մեջ համոզում է կնոջը, որ իրեն թվում են բաներ, որոնք իրականում տեղի են ունենում, այդ թվում՝ տան գազով վառվող լույսի հանգելը, ինչի արդյունքում նրան ստիպում է հավատալ, որ նա խելագարվել է:
աղբյուր` Forbes
Գազլայթինգը կարող է տևել տարիներով, նրա զոհին վերջիվերջո թողնելով շվարած և շփոթված:❓ Սուտը և եղելության աղավաղումը գազլայթերների վարքագծի հիմնաքարերն են: 🎈
Նույնիսկ երբ գիտեք, որ նրանք ճշմարտությունը չեն ասում, նրանք կարող են շատ համոզիչ լինել: 👿Ի վերջո, դուք սկսում եք կասկածել ինքներդ ձեզ:🤔
Գազլայթինգը կարող է առաջացնել անհանգստություններ, տագնապ, դեպրեսիա և հոգեկան առողջության այլ մտահոգություններ, ներառյալ կախվածություններ և ինքնասպանության մտքեր: 😳Այդ իսկ պատճառով կարևոր է ճանաչել
գեզլայթինգը, երբ բախվում եք դրա հետ:👍
Հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք հետևյալ պնդումներից որևէ մեկը ճշմարի՞տ է.
✅Դուք կասկածում եք ձեր զգացմունքներին և իրականությանը. փորձում եք ինքներդ ձեզ համոզել, որ ձեր հանդեպ վերաբերմունքն այնքան էլ վատը չէ կամ չափազանց զգայուն եք:🤔
✅Դուք կասկածի տակ եք դնում ձեր դատողությունն ու ընկալումները. վախենում եք բարձրաձայնել կամ արտահայտել ձեր զգացմունքները: Դուք սովորել եք, որ ձեր կարծիքը կիսելով, սովորաբար, ի վերջո ձեզ ավելի վատ է լինում, և դրա փոխարեն դուք լռում եք:🚶♂️
✅Դուք ձեզ խոցելի և անապահով եք զգում. հաճախ եք զգում, որ «ասեղների վրա եք քայլում» ձեր զուգընկերոջ, ընկերոջ կամ ընտանիքի անդամի շուրջը: Դուք նաև զգում եք ձեզ եզրին և ինքնագնահատականի պակաս ունեք: 😕
✅Դուք ձեզ միայնակ և անզոր եք զգում. համոզված եք, որ ձեր շրջապատում բոլորը ձեզ «տարօրինակ», «խելագար» կամ «անկայուն» են համարում, ճիշտ այնպես, ինչպես ասում է ձեզ մոլորեցնել փորձող մարդը: Սա ստիպում է ձեզ մեկուսացված զգալ և այնպես, ասես թակարդում լինեք:😔
✅Դուք հիասթափված եք ինքներդ ձեզնից և նրանից` ով եք դարձել. Օրինակ, դուք զգում եք, որ դուք թույլ և պասիվ եք, և որ նախկինում ավելի ուժեղ և ինքնավստահ էիք:🤖
✅Դուք շփոթված եք զգում. գեզլայթերի պահվածքը շփոթեցնում և մոլորեցնում է ձեզ: Նրա խոսքերն ու գործողությունները կարծես չեն համընկնում, և դուք չեք կարողանում հասկանալ նրա իրական մտադրությունները:🤔
✅Դուք անհանգստանում եք, որ չափազանց զգայուն եք. անձը նվազեցնում է իրեն թույլ տված բավականին կոպիտ վարքագիծը կամ խոսքերը՝ ասելով «ես ուղղակի կատակում էի» կամ «ինչ նեղացկոտ ես»:💞
✅Դուք մոտալուտ փորձանքի զգացում ունեք. դուք զգում եք, որ ինչ-որ սարսափելի բան է պատրաստվում տեղի ունենալ, երբ իր հետ եք շփվում: Սա կարող է ներառել վտանգվածության զգացում և անհանգստություն՝ առանց իմանալու, թե ինչու:😌
✅Դուք շատ ժամանակ եք ծախսում ներողություն խնդրելու վրա: Դուք կարիք եք զգում անընդհատ ներողություն խնդրելու այն ամենի համար, ինչ անում եք, կամ ձեր ով լինելու համար:🎰
✅Դուք ձեզ ոչ ադեկվատ եք զգում. Ձեզ թվում է, որ երբեք «բավականաչափ լավը» չեք: Դուք փորձում եք արդարացնել ուրիշների սպասելիքներն ու պահանջները, նույնիսկ եթե դրանք անհիմն են:😐
✅Դուք սկսում եք կասկածել ձեր իսկ վրա: Դուք հաճախ վստահ չեք, թե արդյոք ճիշտ եք հիշում անցյալի իրադարձությունների մանրամասները:😔
✅Դուք նույնիսկ դադարել եք փորձել կիսվել նրանով, ինչ հիշում եք՝ վախենալով, որ դա սխալ է:😣
✅Դուք ենթադրում եք, որ ուրիշները հիասթափված են ձեզանից: Դուք անընդհատ ներողություն եք խնդրում ձեր արածի կամ ձեր ով լինելու համար՝ ենթադրելով, որ մարդիկ հիասթափված են ձեզնից կամ ինչ-որ կերպ սխալ արարք եք թույլ տվել:😭
✅Դուք անընդհատ փորձում եք հասկանալ, թե ինչն այն չէ ձեզ հետ. Այսինքն՝ անհանգստանում եք, որ հոգեպես լավ չեք։💻
✅Դուք դժվարանում եք որոշումներ կայացնել, քանի որ չեք վստահում ինքներդ ձեզ. Դուք ավելի շուտ թույլ կտաք ձեր զուգընկերոջը, ընկերոջը կամ ընտանիքի անդամին որոշումներ կայացնել ձեր փոխարեն կամ ընդհանրապես կխուսափեք որոշումներ կայացնելուց: 🆗🙅♂️
Քիչ հետո կկիսվեմ ըստ իս` ամենաանբարո հոգեբանական բռնության տեսակի մասին մի շատ օգտակար հոդվածով, որը վերջապես թարգմանել եմ անգլերենից:
Բավականին ծավալուն է, բայց ինձ համար մեծ բացահայտում էր ու ես պարզապես չունեի պատկերացում, որ մարդիկ կարող են այդպես վարվել միմյանց հետ: Բայց ամեն միտք ասես իմ մասին լիներ:
Գուցե այն Ձեզ ևս օգնի հասկանալ որոշակի անհանգստացնող մարդկանց պահվածքի պատճառը:
Մաս-մաս եմ տեղադրելու, քանի որ ինչպես նշեցի, երկարոտ է❤️
Սկեպտիցիզմը լավ բան ա իհարկե, բայց էն ժամանակ երբ ստուգելու ձև կա ու չստուգելով պնդում ես, որ էդպես չի, նման ա ուղղակի ուղեղի շոկ չապրելու պաշտպական մեխանիզմին` հերքմանը:
Читать полностью…Ես ամաչում եմ հիմա, որ ինձ իրա պես ու հնարավոր ա ավելի տխմար ձև եմ պահել, ես գտնվել եմ էդ վիճակում ու հիմա զղջում եմ իմ արածների համար, բայց պետք չի😃
Եկեք բոլորս կանաբիսե մոմ վառենք ու 5 րոպե լռության ներքո այդ մոմերի հուրով լուսավորենք այս մոլորյալի ուղին, որ ճիշտ ճամփա վերադառնա` լույսի վրա գալով😂😂
Just kidding, ուղղակի կպեք, inhale the good shit, exhale the bullshit և այս անգամ փորձեք նոր ձև` կրծքավանդակին և ծխին ուշադրություն դարձնել, ներշունչի և արտաշունչի ժամանակ:
Ավետարանը կարդալը և փորձել էությունը բառացիորեն հասկանալը , այդ բառացի ընկալվածին հավատալը մտավոր կամ հոգեկան շեղման/խանգարման նշան կարող է լինել: Նմանատիպ մի բան էլ ըստ իս կուրորեն ծնողների հավատը ժառանգելն է, հավատալ մի բանի, ինչը հակասում է բանականությանդ, կյանքիդ փորձին, տպավորություններիդ, տրամաբանությանդ, այն ամենինչին ինչ տեսել, ըմբռնել ես, զգացել ես ու գիտես:
Սկզբից` ի՞նչ ա հավատը ինձ համար:
Հավատալ ինձ համար ավելի շուտ նման ա կանխավ վստահ լինելուն մի բանի, որում սակայն դեռ լրիվ համոզվել հնարավոր չի, տարբեր պատճառներով, դրանց մասին` այլ անգամ:
Օրինակ` ես հավատում եմ, որ դեսպանատունը չի մերժի վիզաս` քանի որ բազմիցս առանց խնդիր հաստատել են, ոչինչ չեմ խախտել, բոլոր փաստաթղթերս կարգին են, աշխատանքային հրավեր ունեմ, գիտեմ ինչ տեղեկանքներ են հարկավոր լինում և բոլորը պատրաստել եմ, և վիզան ստացած լինելու հավատով մոտենում եմ անձնագրիս հետևից:
Մինչև չտեսնեմ անձնագիրս, հավատում եմ որ կստանամ: Տեսնելուց հետո արդեն կիմանամ, ոչ թե կհավատամ:
«Հավատի» հետևյալ ֆորմայի` «ես քրիստոնյա եմ քանի որ դե 301 թիվ-հայեր + տնեցիներս հավատում են Աստված-պապիին, Աստվածաշունչը ճիշտա մանկականն եմ կարդացել ու հերիքա իմ ջոկելով, դե, մերոնք կարդացած կլնեն, իրանք հավատում են, ես էլ իրանց, վատ մարդիկ չեն երևում ոնց որ 🤦♂️» հետ շատ զուգահեռներ տեսա՞ք:
The Parable of the Sower
Again Jesus began to teach by the lake. The crowd that gathered around him was so large that he got into a boat and sat in it out on the lake, while all the people were along the shore at the water’s edge. He taught them many things by parables, and in his teaching said: “Listen! A farmer went out to sow his seed. As he was scattering the seed, some fell along the path, and the birds came and ate it up. Some fell on rocky places, where it did not have much soil. It sprang up quickly, because the soil was shallow. But when the sun came up, the plants were scorched, and they withered because they had no root. Other seed fell among thorns, which grew up and choked the plants, so that they did not bear grain. Still other seed fell on good soil. It came up, grew and produced a crop, some multiplying thirty, some sixty, some a hundred times.”
Then Jesus said, “Whoever has ears to hear, let them hear.”
When he was alone, the Twelve and the others around him asked him about the parables. He told them, “The secret of the kingdom of God has been given to you. But to those on the outside everything is said in parables so that,
“‘they may be ever seeing but never perceiving,
and ever hearing but never understanding; otherwise they might turn and be forgiven!”
Then Jesus said to them, “Don’t you understand this parable? How then will you understand any parable? The farmer sows the word. Some people are like seed along the path, where the word is sown. As soon as they hear it, Satan comes and takes away the word that was sown in them. Others, like seed sown on rocky places, hear the word and at once receive it with joy. But since they have no root, they last only a short time. When trouble or persecution comes because of the word, they quickly fall away. Still others, like seed sown among thorns, hear the word; but the worries of this life, the deceitfulness of wealth and the desires for other things come in and choke the word, making it unfruitful. Others, like seed sown on good soil, hear the word, accept it, and produce a crop—some thirty, some sixty, some a hundred times what was sown.”
Մատթեոս 18.6-9
Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը։ Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ։ Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն։ Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դե՛ն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան երկու ձեռք և երկու ոտք ունենալ և ընկնել հավիտենական կրակի մեջ։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր և դե՛ն նետիր այն. ավելի լավ է միակնանի մտնել կյանք, քան երկու աչք ունենալ և ընկնել գեհենի կրակի մեջ։
Ես ինքս ինձնից ամաչեցի, երբ
Հասկացա որ կյանքը դիմակահանդես էր,
որին ես իրական երեսովս էի հայտնվել
———
Ֆրանց Կաֆկա
Ինքներդ Ձեզ դեպրեսիա կամ ցածր ինքնագնահատական ախտորոշելուց առաջ նախ համոզվեք, որ դուք իրականում տականքներով չեք շրջապատված:
———
Զ.Ֆրոյդ
Հիմարի մոտ իմաստություն խոսիր, և նա քեզ հիմար կանվանի:
———
Եվրիպիդես
He were a fool, methinks, who would utter wisdom to a fool. (translated by Edward Philip Coleridge)
Հիմար է նա, ըստ իս, ով իմաստնություն է հայտնում հիմարին (Է. Ֆ. Քոլրիջի մեկ այլ թարգմանությամբ)
Այս տարբերակով ավելի նման է` «խոզերի առաջ մարգարիտներ շաղ մի տվեք»-ին:
Մեծամասնությունը երբեք էլ չեն հասկանա նրանց, ովքեր ունակ են տեսնելու ստվերներից և իրենց մշակույթի ստերից այն կողմ, ուր մնաց` հավատան:
- Պլատոն
Եթե թվարկվածներից գոնե երկուսը ձեր մասին էր, շնորհավորում ցավակցում եմ, դուք անբարո մարդու զոհ եք դարձել: 🥳🤡Բայց լուրջ, շնորհավորում եմ, շուտով դուք այդ նողկալիներին կհանեք ջրի երես😫😈💩
Ում կամ ինչերի՞ն է դա պետք: 🤔Գործընկերոջ, մրցակցի, զուգընկերոջ, ընկերոջ, լրտեսի` «ղրգած😂», կիբեռհանցագործությունների բաժնի օպերատիվ աշխատողի, ու պարզապես մի ծայ-
րահեղ խեղված մարդու🍽
Ինչ անել իրենց հե՞տ` ամենաօպտիմալը ուղարկել այստեղ, չնայած` երբ տեսնեն որ իրենց իրական մոտիվները բացահայտված են, ամենայն հավանականությամբ հոժարակամ կգնան այդտեղ)) 🚮
Ուշոտ ավելի մանրամասն կանդրադառնամ նրանց ստոր նրբություններին, մի հուսահատվեք, հիշեք` ձեզ հետ ամեն բան կարգին է: 📌Իսկ այ իրենց մոտ ոչ: 😒🔪
🔥🔥🧨🧨🧨🧨🧨🧨🧨🧨🧨🧨🔥🔥
🤷♂❓Ի՞նչ է նշանակում գազլայթինգ և ինչպես է այն աշխատում:❓🤷♂
Գազլայթինգը հոգեբանական մանիպուլյացիայի տեխնիկա է, որը խաթարում է իրականության մասին մարդու ընկալումը: 😭 Երբ ինչ-որ մեկը ձեզ գազլայթ է անում, դուք կարող եք հարցականի տակ դնել ինքներդ ձեզ, ձեր հիշողությունները, վերջին իրադարձությունները և պատկերացումները: 🧐
Ձեզ մոլորեցնողի հետ շփվելուց հետո դուք կարող եք ապշած զգալ և մտածել, թե ինչ-որ բան այն չէ ձեզ հետ: 😣Ձեզ կարող է դրդել մտածել, որ դուք իրականում մեղավոր եք ինչ-որ բանում կամ որ դուք պարզապես չափազանց զգայուն եք: 🦠Գազլայթերը կարող է շփոթեցնել ձեզ և ստիպել ձեզ կասկածի տակ դնել ձեր դատողությունը, հիշողությունը, ինքնարժեքը և ընդհանուր հոգեկան առողջությունը: 😳Դա կարող է օգնել ավելին իմանալ այն մարտավարության մասին, որը դուք կարող եք օգտագործել օրինակ իրենց նկատմամբ:😋
Ցավոք, այս` մարդու պսիխիկայի վրա առանց գոնե ժամանականավոր բացասական ազդեցության չանցնող տեխնիկան օգտագործում են նաև իրավապահները` կասկածյալներից անօրեն կերպ տեղեկատվություն կորզելու համար😉🚨
🔥Մարդիկ, ովքեր զբաղվում են գազլայթինգով, հաճախ սովորության աստիճանի դարձած պաթոլոգիկ ստախոս են և հաճախ դրսևորում են նարցիսիստական հակումներ: 🦾Նրանց բնորոշ է բացահայտ ստել և երբեք չնահանջել կամ փոխել իրենց պատմությունները, նույնիսկ երբ դուք ապացույց եք ներկայացնում նրանց խաբեության մասին: 🤡Նրանք կարող են նման բան ասել. «Դու ինչ-որ բաներ ես հորինում», «Դա երբեք չի եղել, մի բան սխալ ես հիշում» կամ «Դու խելագար ես»:❓
Մինչև որ անգիտակիցը չդառնա գիտակից, այն կղեկավարի Ձեր կյանքը և Դուք կանվանեք այն ճակատագիր:
—Կ.Յունգ
Էգոն չի կարող լինել առանց քեզ: Դու ես վճարում հաշիվները: Դու ես նրա գլխավոր հովանավորը:
—Մուջի