varuzhandragoman | Unsorted

Telegram-канал varuzhandragoman - Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

9805

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):

Subscribe to a channel

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Երկու տեսանյութ Քալընի այցից։

Առաջինում նա հաղթանակած դուրս է գալիս մզկիթում աղոթքից, իսկ երկրորդում՝ նրան մեքենայի ղեկին նստած ուղեկցում է ահաբեկիչների առաջնորդը Ջոլիանին։ Կարիք կա՞ արդյոք ավելի հիմնավոր ապացույց բերել, թե ում են ծառայում Սիրիան գրաված ահաբեկիչները։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ադրբեջանն ասում է, թե ուրախ են, որ էլ Սիրիա չկա, որովհետև իրենց համար «Սիրիան մի շարք հարցերում խնդիրներ էր ստեղծում»:

Իսկապես Սիրիան այն երկրներից էր, որ շատ հարցերում (օրինակ` Իսլամական համագործակցության կազմակերպությունում) կանգնում էր Հայաստանի կողքին ու Թուրքիա-Ադրբեջան զույգին դիմադրում: Հիմա մենք հավետ կորցրեցինք այդ դաշնակցին:

Սա ևս մեկ հիշեցում է այն մարդկանց, որոնք այս օրերին ասում են «մեզ ինչ Սիրիան, ոչ մի խնդիր էլ չկա»:

/channel/Azerbaijan91120/4735

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարճ անդրադարձը Սիրիային.

Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են

Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.

1. Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռոսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:
2. Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից:
3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ:
4. Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը) որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում:
5. Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում:
Այսինքն այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ դաշնակիցներն են համարվուն:

Իհարկե այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ասադի անկումով Սիրայի ուրախացող ժողովրդին սպասվում են մեծ հիասթափություններ և ավելի դաժան ու անկայուն ժամանակաշրջան, քան եղել է վերջին 13-14 տարիների ընթացքում ...

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ասադների ընտանիքը Մոսկվայում է: Առաջիկա օրերին, թերևս, հնարավոր է նաև մամուլի ասուլիս:

Նրանց կառավարումը, որ սկսվել էր Բաշարի հայր` Հաֆեզ ալ Ասադից, տևեց ավելի քան կես դար (շուրջ 54 տարի):

Ահա և վերջ: Թեև Արևելք է, ինչ իմանաս...
Մնացածը` վաղը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Դեռևս մեկ ամիս առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Յ. Գյուլերը հետաքրքիր դետալ էր ասել, որը շատ չի լուսաբանվել մեզանում։
Նրա պնդմամբ, «Սիրիայի ազատ բանակը» (Free Syria Army), որը կարելի է համարել Սիրիայում գործող թուրքական բանակի դաշտային զորամիավորումներից մեկը և որն այս օրերին գրավում է սիրիական տարածքը, պետք է լինի նոր սիրիական բանակի հիմքը։

Այն, ինչ կմնա Սիրիայից, կվերածվի պրոթուրքական զինյալ պետության։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Թյուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի անդրադարձը սիրիական ճգնաժամին.

Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.

1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը։

2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և ռեալ քաղաքական գետնի վրա։

3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի։

4. Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը, որն ունի մոտ ապագայում էլ ավելի նվազելու ու զրոյանալու միտում։

5. Թուրքիայի հայտարարություններում ակնհայտ են հղումները պատմության տարբեր փուլերին և իրավիճակներին, որոնք հստակ քաղաքականության շնորհիվ ներկայումս դառնում են իրողություններ։

6. Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները, սպառնալիքները և իրական գործողություններն ու քայլերը հետզհետե էլ ավելի են հեռանում իրարից` վերածվելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանության, իսկ սպասվող «հիմնավորումները», թե Ասադի բանակը չկռվեց, ուստի իրենք չէի կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրյա պատերազմից հետո հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախությունը և մենք ոչինչ չէինք կարող անել» ձևակերպմանը։

7. Իրադարձությունները ցույց կտան, թե նոր Սիրիան կլինի Թուրքիայի ուղղակի և ուժեղ ազդեցության տակ երկիր, թե՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտահայտման միջոցով և ժողովրդի կամքով» դե յուրե կմիանան Թուրքիային որպես նահանգներ։

8. Էրդողանը կերտեց իր ևս մեկ լրջագույն հաղթանակը և դա նրան կապահովի նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու ռեալ շանս, եթե առողջական վիճակը և մարդու վերահսկողության տակ չգտնվող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան։

9. Էրդողանը նաև սրանով գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում։

Փորձեմ ներկայացնել այս ամենի ազդեցությունը Հայաստանի և հայերի վրա.

1. Ասադի Սիրիայի անկումը վստահաբար ոգևորություն կառաջացնի Ադրբեջանում` թուրքական ձեռագրի կրկնօրինակմամբ և կիրառմամբ իր խնդիրների լուծման մտայնության մեջ մանավանդ մյուս երկու խաղացողների` Իրանի ու Ռուսաստանի քաղաքական հեղինակության անկման ֆոնին։

2. Հայաստանի համար բարեկամ երկիր Սիրիայի փոխարեն այլ, հստակ թուրքամետ պետություն է ձևավորվելու։

3. Հայ համայնքի համար Սիրիայում սկսվում է անորոշության փուլ, որը կարող է հանգեցնել արտագաղթի ևս մեկ ալիքի: Իշխանության տիրացած թուրքամետ ահաբեկչական խմբավորումները որոշակի փոխել են մարտավարությունը և հռետորաբանությունը, ուստի քրիստոնյաների շրջանում խմբակային մահապատիժներ դեռ չեն արձանագրվել, սակայն հետագայում տարաբնույթ սցենարներ բացառված չեն։

4. Հստակ է, որ նախկին Սիրիան այլևս չի լինելու, ուստի հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ևս կարելի է կանխատեսել, ինչպես նաև Թուրքիայի համար զգայուն թեմաների բացառում. օրինակ` Հայոց ցեղասպանության հետ կապված հուշարձանների, հիշատակի վայրերի քանդում։

5. Չի կարելի բացառել նաև, որ հայերի մի խումբ կշարունակի ապրել Սիրիայում և կրկին թուրքական սցենարով նրանց վրա կկառուցվի նոր իշխանությունների «հանդուրժողականության» մասին պատրանքը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Եվս երկու տեսանյութ Սիրիայի մայրաքաղաքից։

«Ժողովրդավար ընդդիմադիրները» սկսեցին բուն գործը։
Առաջին տեսանյութում նրանք թալանում են Սիրիայի կենտրոնական բանկը, իսկ երկրորդ՝ հարձակվում Իրանի դեսպանատան վրա։

Սիրիական ժողովրդի մեծ մասը չի էլ պատկերացնում, թե առաջիկայում ինչ «պայծառ» ապագա է իրենց սպասում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Սիրիական իրադարձությունների միակ էական եզրակացությունը մեզ համար սա է. պայքարը չունի այլընտրանք։ Մշտապես զինվելն ու զենքի ուժով պաշտպանվելը չունի այլընտրանք։
Միայն այդ դեպքում կան դաշնակիցներ ու հաղթանակ։
Միայն այդ դեպքում է հնարավոր զարգանալ ու լինել անվտանգ:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Բոլորն էլ տարածաշրջանում հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների ետևում կանգնած է Թուրքիան, առանց որի համակարգման, օժանդակության ու հովանավորման, Ասադը չէր ընկնի (այն էլ այսքան արագ)։

Թուրքիայի դերակատարումն է պատճառը, որ անցնող ողջ շաբաթվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավորությամբ մի շարք երկրներ փորձում էին դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը՝ համոզելով Թուրքիան կայունացնել վիճակը։ Այդ մասին հայտնում են Wall Street Journal-ի աղբյուրները։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Անպայման կարդացե՛ք այս պատմությունը։

Այն իր գրքում ներկայացնում է նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, սակայն ինձ ավելի մանրամասն պատմել են նաև Սիրիայում նախագահ Ասադի մարդիկ։
Կարծում եմ՝ շատ ուսանելի է։

«... Անմոռանալի է այն ոգևորությունը, որով 2009 թ. հունիսի կեսին ... Երևան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատմում էր Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչելով Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը՝ Սերժ Սարգսյանին փաստարկում, թե ինչու Սիրիան չի կարող գնալ Հայոց ցե ղասպանության ճանաչմանը։

Նույնքան անմոռանալի էր այդ առանձ նազրույցի ժամանակ Սարգսյանի կանխատեսումը.
- Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք։

Ու ստացվեց այնպես, որ տարիներ անց՝ 2014 թ. մարտի վերջին, նախա գահ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն պատգամավորի կարգա վիճակում խորհրդարանական պատվիրակություն գլխավորեցի Սիրիա... ուղևորվեցինք պատերազմի, խառնաշ փոթի ու քաոսի երախը ներքաշված ու փլուզման եզրին հայտնված եր բեմնի ծաղկուն պետության՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ու կոնս պիրատիվ պայմաններում հանդիպեցինք Բաշար ալ-Ասադին՝ ճմռթ ված վերնաշապիկով ու գերհոգնած։

Բարձրահասակ, նրբամարմին Բա շարը, որ զրուցակիցների վրա ավելի շուտ վիրաբույժի, քան կործանարար պատերազմի ճիրաններում հայտնված պետության զինված ուժերի գե րագույն գլխավոր հրամանատարի տպավորություն էր թողնում... հանդիպման ավարտին խնդ րեց Սերժ Սարգսյանին փոխանցել.

- Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը։ Խնդրում եմ պարոն նախագահին փոխանցել, որ նա ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Կատարում ավարտվեց Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպումը, որը նվիրված էր Սիրիային:

Սիրիայի օրինական իշխանությունը չստացավ իրանա-ռուսական աջակցություն: Հակառակը` կա կոչ բանակցել «օրինական ընդդիմության» հետ:

Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Չինաստանը, Ռուսաստանը, Իրաքը կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Սիրիայի տարածքը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Հրանտի բերած այս համեմատության հետ մասամբ եմ համամիտ, բայց անհերքելի է այն փաստը, որ այս տարածաշրջանում Թուրքիայի կարողությունները, համառությունն ու ծավալապաշտական նպատակները թերագնահատում են բոլորը։
Բոլորը՝ հայերից մինչև ռուսներ ու իրանցիներ։ Ընդ որում՝ թուրքերի հետ ամենաերկար շփման փորձը մենք ունենք, ու թվում է, թե վերջիններիս ամենալավ հասկացողը մենք պիտի լինեինք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

2020 թ. հունվարի առաջին օրերին սպանեցին այս մարդուն` Ղասեմ Սոլեյմանիին:

Նրա մահը ոչ միայն խորհրդանշում էր ողջ Մերձավոր Արևելքում (Սիրիայից մինչև Հայաստան) հակամարտության նոր փուլի մեկնարկը, այլև զրկում էր այդ փուլում Իրանին և իր դաշնակիցներին գլխավոր գործող անձից:
Հենց գեներալ Սոլեյմանին էր մեծագույն ներդրում ունեցել Սիրիայում օրինական իշխանության հաջող պայքարում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում կառուցել և զարգացրել իրանական պրոքսի ցանցը:
Պատահական չէ, որ Սիրիայում շատ տեղերում ես տեսել եմ իրանցի գեներալի նկարը կախված սուննի և շիա արաբների տներում:

Այն դեպքերից է, երբ մեկ անձն ազդում ու փոխում է ողջ իրադրությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։

Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։

Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։

Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։
Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ֆեսյբուքն էլի չկա:

Արդեն չեմ հիշում, թե սա թվով որերորդ խափանումն է Ֆեյսբուքում, Ինստագրամում ու Վոթսափում այս տարվա ընթացքում:

Դրա համար Թելեգրամը ճիշտ է ու հարմար լրատվություն կարդալու համար:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը։

Ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի՝ վերոնշյալ ոլորտներին տրամադրվող գումարը հասել է ռեկորդային 47 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 17,5 տոկոսով ավելի է այս տարվա ծախսերից (2024-ին նախատեսված էր 40 մլրդ դոլար)։

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազի՝ նշված գումարից շուրջ 26.8 մլրդ դոլարը ուղղվելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4.8 մլրդ-ը տրամարդվելու է ռազմաարդյունաբերության աջակցման հիմնադրամին։

Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մ. Շիմսեքի՝ ներկա դրությամբ Թուրքիայում իրականացվում են ավելի քան 1000 ռազմաարդյունաբերական նախագծեր, որոնք բոլորն էլ ունեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ։ Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը կարգադրել է ոլորտի ընկերություններին կենտրոնանալ «պողպատյա գմբեթի» համակարգի կառուցման վրա:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Զուտ ի հավելումն. ընդամենը մի քանի օր առաջ (նոյեմբերի 29-ին) էր նախագահ Ասադի որդի Հաֆեզը Մոսկվայի պետհամալսարանում պաշտպանել թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Իսրայելի բանակը գրավեց նոր տարածք Սիրիայի հյուսիսից` Հերմոն լեռան սիրիական հատվածը:
Սիրիա` բաց դասագիրք մեզ համար:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ինչպես ասում են՝ why not?
Հիմա իդեալական պահ է Սիրիայի ողջ հյուսիսը ևս գրավելու համար։

Ըստ լուրերի՝ թուրքական զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին պատրաստվում են խոշոր ցամաքային հարձակում սկսել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում։


ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Սիրիական պետության անկումից օգտվում է նաև Իսրայելը, որը ոչ միայն սրանով ստացավ ավելի թույլ հակառակորդ Լիբանանում (ի դեմս Հեզբոլլահի, որի մատակարարումն իրականացվում էր Իրաք-Սիրիա ճանապարհով), այլ նաև անցնող ժամերին Սիրիայի հարավում նվաճել է նոր տարածքներ՝ Գոլանի բարձրունքների ստորոտները։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Reuters գործակալության որոշ աղբյուրների փոխանցմամբ` կա վարկած, որ նախագահ Ասադի ինքնաթիռը վթարվել է: Այն անհետացել է ռադարներից:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։

Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։

Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու։

Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։

Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերը ստանալու են հնարավորություն ավելի ազատ գործելու՝ նույն այդ Էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի և ուրիշ տիրույթներում չի բացառվում ամերիկաթուրքական շահերի բախումը և այլն։

Մերձավոր Արևելքը հավերժական պայքարի տարածք է, և այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ունեն կամք և իմաստնություն պատրաստ լինելու այդ պայքարին և դրանում ի վերջո հաղթելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Առաջին տեսանյութում Սիրիայի վարչապետը Թուրքիայի հովանու ներքո գործող ահաբեկիչների ուղեկցությամբ գնում է իշխանությունը վերջիններիս փոխանցելու «պաշտոնական արարողությանը»։

Երկրորդ տեսանյութում այս մեկ շաբաթվա պայքարի գլխավոր շահառուի՝ Թուրքիայի գլխավոր քաղաքի՝ Ստամբուլի «Ֆաթիհ» (թարգմ.՝ նվաճում) մզկիթի հրապարակն է՝ հաղթանակը նշող ցնծացող ամբոխներով։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ափսոս էր Սիրիան...

Երկրի մեծագույն մասը և այդ թվում` մայրաքաղաք Դամասկոսն այժմ Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների ձեռքին է:

Փաստացի էլ չկա նախկին Սիրիան:
Հայտնի չէ, թե ինչ կլինի Ասադի հետ, ծովափնյա շրջանների հետ, ու կառավարման համակարգի հետ:

Փաստացի, 2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տևեց: Թեև, մյուս կողմից, ի համամետություն Եգիպտոսի կամ Թունիսի, այդքան դիմացավ:
Հավանաբար, սա նաև տեղի հայկական համայնքի պատմության վերջի սկիզբն է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Հալեպի փողոցներում...

Արևելքի երբեմնի շքեղագույն ու հինավուրց այս քաղաքում պատերազմի նախորդ փուլում համատարած ահա այս հետքն էին թողել պրոթուրքական ահաբեկիչները:


ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։

Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, երեկ Իրաքում հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ներկայացուցիչները՝ քննարկելու պրոթուրքական ուժերին Սիրիայում դիմադրելու հնարավորությունները։ Որոշ արտահոսքեր պնդում են, որ Իրաքը հրաժարվել է զինված օժանդակություն ցուցաբերել Սիրիային։

Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով հայտնի պետությունը։

Իսկ այս ամենի գլխավոր շահառուն Թուրքիան է, որը փաստացի վերահսկողություն է ստանալու առնվազն երկրի հարուստ հյուսիսի նկատմամբ։ Այդ մասին երեկ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը.

«Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի և անախորժությունների»։


ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Այսօր Մալթայում ընտրել են ԵԱՀԿ (OSCE) նոր գլխավոր քարտուղարին:
Եվրոպական այս կարևոր կառույցի նոր պատասխանատուն թուրք փորձառու դիվանագետ, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն է:

Չեմ բացառում, որ հենց նա իր կողմից ամեն ջանք գործադրի և հաջողության դեպքում անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը (ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը և ինչին դեմ չէ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը):

Բայց այս լուրը ունի ևս մեկ հետաքրքիր դետալ: Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրվա լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետ միանգամայն բնական և տրամաբանական կլիներ, եթե ես հիմա՝ գիշերվա էս ժամին կարճ գրառում անեի այն մասին, որ մենք գրեթե անհույս վիճակում ենք և շատ մոտ ապագայում Հայաստանի դե-ֆակտո կառավարիչների շնորհիվ կարող ենք վերջնականապես հայտնվել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։

Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողներից շատերը հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։

Արդեն գիտեք, որ այդ ահաբեկիչները (այո, ահաբեկիչ են թե՛ պաշտոնապես, թե՛ էությամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանավորությունը, այլև փաստացի համակարգվում են Թուրքիայի կողմից։
Բայց ամենահետաքրքիրը դա չէ։
Ռազմական գործողությունների նախորդ փուլի ավարտից հետո Թուրքիան ամեն առիթով ասում էր, որ էլ կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու ու բանակցություններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլև վարում)։
Ավելին, Իրանին և ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ահաբեկիչներին կվերացնի։

Սակայն իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակությունը։ Հստակ բանակ է ձևավորում, լավ ու խիստ կառավարմամբ, հատուկ ստորաբաժանումներով, զենք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկությունը՝ ևս, մնում էր էդ ամենն անել։
Արդյունքում 4 տարվա մեջ նոր բանակ են կազմում, որը ավելի մարտունակ է, քան մնացյալ բոլորը։

Մի խոսքով, բանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի։

Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թե էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Читать полностью…
Subscribe to a channel